Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 15-21-ը Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»


«Ապրիլի 15-21-ը Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»«Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլի 15-21-ը։ Զատիկ», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Այգու գերեզմանը

Ապրիլի 15-21-ը

Զատիկ

«Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»

Երբ այս համառոտ շարադրանքում կարդաք Փրկիչի Հարության մասին վկայությունները, գրառեք զգացումներն ու տպավորությունները, որոնք դուք ստանում եք Սուրբ Հոգուց:

Գրի առեք տպավորությունները

Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա ընթացքում նրա շրջապատում գտնվող շատ հրեաներ մասնակցում էին Զատիկի ավանդական արարողություններին: Նրանք ուտելիքներ էին պատրաստում, երգեր էին երգում և հավաքվում էին միասին հիշելու Իսրայելի տան ազատումը եգիպտացիների ստրկությունից: Ընտանիքները լսում էին պատմությունն այն մասին, որ մահվան հրեշտակն անցնում էր նրանց նախնիների տների վրայով, ովքեր իրենց դռների վրա նշաններ էին արել գառան արյունով: Այս բոլոր տոնակատարությունների թվում, որոնք այնքան հարուստ էին ազատման խորհրդանշանակությամբ, համեմատաբար քիչ մարդիկ էին տեղյակ, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Գառը, պատրաստվում էր ազատել նրանց մեղքի ստրկությունից ու մահից՝ Իր տառապանքների, Իր մահվան և Իր Հարության միջոցով: Նույնիսկ այդ դեպքում կային մարդիկ, ովքեր ճանաչում էին Հիսուսին որպես իրենց խոստացված Մեսիա և հավերժական Ազատարար: Այդ օրվանից սկսած, Հիսուս Քրիստոսի առաքյալները վկայություն են բերում ողջ աշխարհին, «Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ … , Եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ» (Ա Կորնթացիս 15.3–4):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 21–28

Հիսուս Քրիստոսը զորություն ունի օգնել ինձ հաղթահարել մեղքը, մահը, փորձությունները և թուլությունները:

Այս շաբաթ Փրկիչի Քավության օրհնությունների վրա կենտրոնանալու եղանակներից մեկն այն է, որ ամեն օր կարդանք Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա մասին (ստորև տրված է ընթերցանության հնարավոր ժամանակացույցը): Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որոնք օգնում են ձեզ զգալ Փրկիչի սերը: Ի՞նչ եք սովորում Նրա զորության մասին, որն ազատում է ձեզ մեղքից ու մահից: Ի՞նչ եք սովորում փորձություններին համբերությամբ դիմանալու և թուլությունները հաղթահարելու մասին: Ինչպե՞ս եք դուք հավատք գործադրում Նրա փրկելու զորության հանդեպ:

Վերջին ընթրիքը

Վերջին Ընթրիքը, Կարլ Հեյնրիխ Բլոխ

Մատթեոս 28.1–10, Ղուկաս 24.13–35, Հովհաննես 20.19–29, Ա Կորնթացիս 15.1–8, 55

Շատ ականատեսներ են վկայում Հիսուս Քրիստոսի Հարության մասին:

Պատկերացրեք, թե աշակերտներն ինչպես կզգային իրենց, տեսնելով, թե ինչպես են Հիսուսին ծաղրում, դաժանանաբար վերաբերվում և խաչում: Նրանք վկա էին եղել Նրա իշխանությանը, զգացել էին Նրա ուսմունքների ճշմարտացիությունը և հավատում էին, որ Նա Աստծո Որդին է: Ականատես լինելով Նրա մահվանը, ոմանց հավատքը փորձության ենթարկվեց, բայց շուտով նրանք վկա դարձան Նրա Հարության մեծ հրաշքին:

Ինչ կարող եք սովորել նրանց պատմություններից, ովքեր վկա էին եղել Հարություն առած Փրկիչին: Նշեք յուրաքանչյուր մարդու փորձառությունը հետևյալ հատվածներում՝ Մատթեոս 28.1–10, Ղուկաս 24.13–35, Հովհաննես 20.19–29, Ա Կորնթացիս 15.1–8, 55: (Նշեք, որ հարություն առած Քրիստոսի մասին ուրիշ վկայություններ կարելի է գտնել հետևյալ հատվածներում՝ 3 Նեփի 11, Մորմոն 1.15, Եթեր 12.38–39, Վարդապետություն և Ուխտեր 76.19–24, 110.1–10, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15–17:) Այս պատմություններում ի՞նչն է ամրացնում ձեր հավատքը Տիրոջ Հարության վերաբերյալ: Փրկիչի Հարությունից հետո ուրիշները հարություն առան և հայտնվեցին շատերին (տես Մատթեոս 27.52–53, 3 Նեփի 23.9): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ սա գրանցվեր և՛ Աստվածաշնչում, և՛ Մորմոնի Գրքում:

Տես նաև «Հիսուսը Հարություն է առնում», «Հարություն առած Տերը հայտնվում է Առաքյալներին», «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» (տեսանյութեր, LDS.org):

Ա Պետրոս 1.3-11

Հիսուս Քրիստոսը ինձ հույս և ուրախություն է տալիս:

Երեց Պոլ Վ. Ջոնսոնի դուստր Ալիսան, ով տառապում էր քաղցկեղից և տարել էր շատ վիրահատություններ, «կենդանի հույսի» օրինակ ծառայեց, որը նկարագրված է Ա Պետրոս 1.3-11-ում: Երեց Ջոնսոնը կիսվել է Ալիսայի նամակով, որը նա գրել էր Զատիկի օրերին, իր մահից ոչ շատ առաջ. «Զատիկը հիշեցնում է այն հույսը, որը ես ունեմ ինձ համար։ Որ մի օր ես կբուժվեմ ու մի օր կատարյալ կլինեմ։ Մի օր ես մետաղյա կամ պլաստմասսայից իր չեմ ունենա իմ ներսում։ Մի օր իմ սիրտն ազատ կլինի վախից, իսկ միտքս՝ անհանգստություններից։ … Ես այնքան ուրախ եմ, որ իսկապես հավատում եմ հետմահկանացու հրաշալի կյանքին» («Եւ մահն այլեւս չի լինի» Ensign or Լիահոնա, մայիս 2016, 121):

Ա Պետրոս 1.3-11-ում ո՞ր բառերն ու արտահայտություններն են ձեզ հույս տալիս Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Ե՞րբ եք զգացել այդ հույսը: Հիսուս Քրիստոսի շնորհիվ ձեռք բերած հույսով ինչպե՞ս կարող եք կիսվել նրանց հետ, ում սիրում եք:

Տես նաև Ալմա 27.28, 36.1–24, 3 Նեփի 9.11–17, Մորոնի 7.40–41:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Mormon.org

«Սուրբ շաբաթ» բաժինը mormon.org/easter կայքում պարունակում է ժամանակացույցն ու նկարագրությունն այն ամենի, ինչ պատահեց Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրը: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ձեր ընտանիքը կարող է վերանայել նկարագրությունները, որպեսզի տեսնի, թե Փրկիչն ինչ է արել այդ օրը կամ Նրա վերջին օրվա մասին ընտանիքով կարող եք կարդալ սուրբ գրություններում (տես առաջարկվող ցուցակը «Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար» բաժնում):

Հիմներ և Մանկական երգարան

Այս շաբաթվա ընթացքում միասին երգեր երգեք Փրկիչի Քավության և Հարության մասին, ներառյալ այնպիսիք, որոնք պակաս ծանոթ են ձեզ, (տես թեմաների ցուցիչը Հիմներ կամ Մանկական երգարան, հետևյալ թեմաների վերաբերյալ՝ «Քավություն», «Զատիկ» և «Հարություն»): Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին սովորել երգերը, կարող եք ցույց տալ նկարներ, որոնք համապատասխանում են բառերին:

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»

Ընտանիքով կարդացեք «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (Ensign or Լիահոնա, Apr. 2000, 2–3, տես նաև LDS.org), և հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի վերցնել Զատիկի որևէ ուղերձ այս վկայությունից և կիսվել մյուսների հետ: Օրինակ, դուք կարող եք ստեղծել պաստառներ և ցուցադրել սոցիալական լրատվամիջոցներում, ձեր շքամուտքի դռան վրա կամ փակցնել պատուհանին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Սահմանեք իրական նպատակներ Օրական առնվազն մի քանի րոպե հատկացրեք սուրբ գրությունների ուսումնասիրությանը և ձեր կյանքը կօրհնվի: Պարտավորվելով ուսանել ամեն օր, որևէ եղանակով ինքներդ ձեզ հիշեցրեք ձեր հանձնառության մասին և հնարավորինս հետևեք դրա կատարմանը:

Քրիստոսը Գեթսեմանում

«Գեթսեման», Ադամ Աբրամ