Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 15-21-ը Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:


Ապրիլի 15-21-ը Զատիկ. «Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:«Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

Ապրիլի 15-21-ը Զատիկ», «Եկ, հետևիր ինձ» ուղերձ - Երեխաների Խմբի համար. 2019

Այգու գերեզմանը

Ապրիլի 15-21-ը

Զատիկ

«Գերեզման, ո՞ւր է քո հաղթութիւնը»:

Օգտագործեք երեխաների հետ ունեցած ձեր ժամանակը, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, որ Զատիկի ժամանակ ուրախանում ենք Փրկիչով և խորացնում ենք մեր երախտագիտությունը Նրա զոհաբերության համար: Այս համառոտ շարադրանքի մտքերը կարելի է փոփոխության ենթարկել, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել ցանկացած տարիքի երեխաների:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել Հիսուս Քրիստոսի ու Նրա Քավության մասին իրենց ունեցած գիտելիքով, կարող եք ցույց տալ նրանց Փրկիչի նկարները Գեթսեմանիում, խաչի վրա և Իր Հարությունից հետո (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի անհատների և ընտանիքների համար բաժնում և Ավետարանի պատկերագրքում, էջ 56, 57, 58, 59 և 60):

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:

Երբ կարդաք Հիսուս Քրիստոսի Քավության մասին, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին զգալ, թե որքան շատ է Հիսուսը սիրում իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Ուսուցանեք երեխաներին, որ քանի որ մենք բոլորս մեղք ենք գործում, մենք չենք կարող վերադառնալ Աստծո մոտ առանց Փրկիչի, ով տանջվել է մեր մեղքերի համար: Հիսուս Քրիստոսը կարող է փրկել մեզ մեր մեղքերից, եթե մենք ապաշխարենք: Պահեք հայելի և երեխաները թող հերթով նայեն դրա մեջ: Երբ ամեն երեխա նայի, ասացեք «Հիսուսը սիրում է [երեխայի անունը], և Նա կարող է փրկել [երեխայի անունը]»:

  • Ցույց տվեք «Հիսուսը Գեթսեմանիում աղոթելիս» (Ավետարանի պատկերագիրք, էջ  56) նկարը` Գեթսեմանիում աշխարհի մեղքերի համար Հիսուսի տառապանքիպատմությունը պատմելիս (տես Մատթեոս 26.36–46, Ղուկաս 22.39–44): Բացատրեք, որ Նրա տառապանքների շնորհիվ մենք կարող ենք ներում ստանալ, եթե սխալ ընտրություն կատարենք: Նաև կարող եք օգտվել «Գլուխ 51-ից. Հիսուսը տառապում է Գեթսեմանիի այգում» Նոր Կտակարանի պատմություններ,էջ 129-32, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում):

  • Միասին երգեք «Ես զգում եմ իմ Փրկիչի սերը» Մանկական երգարան,74-75: Ո՞ր բառերն են այդ երգում նկարագրում Փրկիչի սերը: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են օգնել ուրիշներին զգալ Փրկիչի սերը:

Քանի որ Հիսուսը հարություն է առել, ես կարող եմ նորից ապրել:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք ու մեր սիրելիները մի օր հարություն կառնեն:

Հնարավոր վարժություններ

  • Ուսուցանեք երեխաներին Զատիկի պատմությունը` օգտագործելով Քրիստոսի նկարները Գեթսեմանիում, խաչի վրա և Իր Հարությունից հետո, որոնք գտնվում են Ավետարանի պատկերագրքում (էջ 56, 57, 58, 59 և  60) մեծ էջի երկայնքով նկարըայս շաբաթվա համառոտ շարադրանքում «Եկ, հետևիր ինձ» ուղերձը անհատների և ընտանիքների համար բաժնից: Մի քանի երեխաներ թող պահեն նկարը` մինչ դուք կպատմեք պատմությունը: Պատմեք երեխաներին այն մի քանի մարդկանց մասին, ովքեր տեսել են Հիսուսին Իր հարությունից հետո, ինչպես օրինակ` Մարիամը (տես Հովհաննես 20.1–18) կամ Թոմասը (տես Հովհաննես 20.24–29):

  • Պարզեք, արդյո՞ք երեխաները գիտեն, թե ինչու ենք տոնում Զատիկը: Բացատրեք, որ Զատիկի ժամանակ մենք տոնում ենք պատմության մեջ ամենակարևոր օրը` այն օրը, երբ Հիսուս Քրիստոսը հարություն առավ: Հարցրեք, թե արդյո՞ք երեխաները կցանկանան կիսվել, թե ինչ են անում իրենց ընտանիքի անդամները Հիսուս Քրիստոսի Հարությունը հիշելու համար:

  • Բացատրեք, որ հարություն առնել նշանակում է նորից ապրել մեռնելուց հետո: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք հարություն կառնենք` կրկին կապրենք մեռնելուց հետո ու էլ երբեք չենք մեռնի:

  • Օգտագործեք ձեռնոց, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մենք բոլորս մարմին (որը ներկայացնում է ձեռնոցը) և հոգի (որը ներկայացնում է ձեռքը) ունենք: Երբ մահանում ենք, մեր հոգին շարունակում է ապրել, սակայն մեր մարմինը չի ապրում: Երբ մենք հարություն առնենք, մեր հոգիներն ու մարմինները կրկին կմիանան: Թող երեխաները հերթով հագնեն ու հանեն ձեռնոցը:

  • Միասին երգեք Զատիկի երգ, ինչպես օրինակ` «Մի՞թե Հիսուսը ապրում է կրկին» կամ «Հիսուսը հարություն է առել» Մանկական երգարան էջ 64,70 և երեխաներին ցույց տվեք Հիսուսի նկարները հարությունից հետո ( էջ  59, 60, 61):

  • Ցույց տվեք ձեզ ծանոթ որևէ մեկի նկարը, ով մահացել է: Կիսվեք ձեր վկայությամբ, որ նա հարություն կառնի Հիսուս Քրիստոսի Քավության ու Հարության շնորհիվ:

  • Միասին դիտեք «Հիսուսը Հարություն է առել» կամ «Հարություն առած Տերը հայտնվում է Առաքյալներին» տեսանյութերը (LDS.org կայք): Զատիկի լրացուցիչ ուղերձներ կարելի է գտնել mormon.org/easter կայքում։

Քրիստոսը Մարիամի հետ դատարկ գերեզմանի մոտ

«Նա հարություն է առել», Գրեգ Օլսեն

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Հիսուսը տառապել է ինձ համար Գեթսեմանիում և խաչի վրա։

Մինչ կուսումնասիրեք Փրկիչի Քավությունը, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին սովորել ու հիշել, որ Քրիստոսը տառապեց Գեթսեմանիում և խաչի վրա ձեր մեղքերի, հիվանդությունների ու վշտերի համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Ղուկաս 22.39-44 հատվածները և Մատթեոս 27.29-50 հատվածներից ընտրվածները: Հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն բառերին, որոնք օգնում են իրենց հասկանալ, թե ինչ զգաց Փրկիչը Գեթսեմանիում ու խաչի վրա:

  • Օգնեք երեխաներին մտապահել Հավատո երրորդ հանգանակը: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը մեզ մեղքից ու մահից փրկելու զորություն ունի:

  • Օգնեք երեխաներին պատրաստել կարճ ելույթ Հիսուս Քրիստոսի Քավության մասին, որպեսզի կիսվեն ուրիշների հետ: Խրախուսեք նրանց իրենց ելույթների մեջ ներառել սուրբ գրության հատված ու իրենց վկայությունը: Եթե լրացուցիչ օգնության կարիք ունեն, կարող են կարդալ «Հիսուս Քրիստոսի Քավությունը» «Հավատքին հավատարիմ» գրքույկում (14-21):

Քանի որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ, ես նորից կապրեմ:

Ձեր ուսուցանած երեխաները մի օր կտեսնեն իրենց սիրելիներից մեկի մահը, եթե դեռ չեն տեսել: Օգնեք նրանց հասկանալ, քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, մենք բոլորս հարություն կառնենք:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Ավետարանի պատկերագիրք էջ 57, 58 և 59 և խնդրեք երեխաներին համապատասխանեցնել նկարները հետևյալ հատվածների հետ. Մատթեոս 27.29–38, 59–60, Հովհաննես 20.10–18:

  • Հրավիրեք երեխաներին Աստվածաշնչի բառարանում ինքնուրույն կարդալ «Հարության» մասին և գրի առնել ստուգողական հարցեր, որ կարող էին հարցնել իրենց սովորածի վերաբերյալ: Երեխաներին ժամանակ տվեք, որպեսզի իրենց հարցերը տան միմյանց ու միասին գտնեն պատասխանները:

  • Օգնեք երեխաներին նայել Մանկական երգարանի թեմաների ցանկը, որպեսզի գտնեն մի երգ, որը կցանկանային սովորել Հիսուս Քրիստոսի կամ Հարության մասին: Միասին երգեք երգը մի քանի անգամ: Հարցրեք երեխաներին, թե ինչ են սովորում այս երգից:

  • Նախքան դասը, խնդրեք մի քանի երեխաների Փրկիչի Քավության ու Հարության մասին իրենց վկայությամբ կիսվելու համար նախապատրաստված գալ: Խնդրեք երեխաներին գրի առնել իրենց վկայությունները տանը դրանցով կիսվելու համար:

ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի օգնեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել իրենց սովորածով, խրախուսեք նրանց այս շաբաթ տանը երգել Հիսուս Քրիստոսի մասին մի երգ:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաներն օգուտ են քաղում կրկնությունից: Մի վախեցեք գործնական աշխատանքները հաճախակի կրկնելուց, հատկապես փոքր երեխաների հետ: Կրկնությունը կօգնի երեխաներին հիշել այն, ինչ ուսուցանում եք:

գործնական աշխատանքի էջ. ես  կապրեմ վերստին