Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 1-14-ը Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9. «Դու ես Քրիստոսը»


«Ապրիլ 1-14-ը Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9. «Դու ես Քրիստոսը» «Եկ, հետևիր ինձ» Երեխաների Խմբիհամար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլ 1-14-ը Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Քրիստոսի կերպարանափոխությունը

«Կերպարանափոխությունը» Կարլ Հեյնրիխ Բլոխ

Ապրիլ 1-14-ը

Մատթեոս 16–17, Մարկոս 9, Ղուկաս 9

«Դու ես Քրիստոսը»

Մինչ կխորհեք Նոր Կտակարանի այս գլուխների մասին ու կլսեք գերագույն համաժողովի ուղերձները, ուշադրություն դարձրեք այն ուղերձներին, որոնց կարիքը, ձեր կարծիքով, ձեր դասարանի երեխաներն ունեն:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Եթե ձեր դասարանի երեխաները լսել են կամ դիտել են գերագույն համաժողովը, հրավիրեք նրանց կիսվել որևէ բանով, որ իրենք լսել կամ տեսել են:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 16․13-17

Ես կարող եմ վկայություն ձեռք բերել, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել Պետրոսի վկայությունն ու Հիսուսի պատասխանը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե ինչ է վկայությունն ու ոգեշնչեք նրանց ձեռք բերել իրենց անձնական վկայությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Պետրոսը` մինչ կկարդաք Մատթեոս 16.15-17 հատվածները: (Տես նաև «Գլուխ 32. Պետրոսը վկայում է Քրիստոսի մասին» Նոր Կտակարանի պատմություններ, 76-77, կամ դիտեք համապատասխան տեսանյութը LDS.org կայքում): Բացատրեք, որ Պետրոսը կիսվում էր Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ: Կրկին կարդացեք այդ հատվածները: (Կամ կրկին ցուցադրեք տեսանյութը): Այս անգամ խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ով ասաց Պետրոսին, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է:

  • Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և բացատրեք, թե ինչպես եք ձեռք բերել այն: Հրավիրեք երեխաներին փնտրել իրենց անձնական վկայությունները Երկնային Հորից:

Մատթեոս 16.15–19

Հիսուս Քրիստոսը մարգարեներին ու առաքյալներին տալիս է քահանայության բանալիները, որպեսզի առաջնորդեն Իր Եկեղեցին:

Փրկիչը հայտնությունը համեմատել է վեմի, իսկ քահանայության իշխանությունը՝ բանալիների հետ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս համեմատությունները, որպեսզի օգնեք երեխաներին հավատք ունենալ նրանց հանդեպ, ովքեր առաջնորդում են Նրա Եկեղեցին:

Հնարավոր վարժություններ

  • Մատթեոս 16.18 հատվածը երեխաների հետ կարդալիս ցույց տվեք մի քար: Նրանց հետ կրկնեք «Այդ վէմի վրա կշինեմ իմ եկեղեցին» արտահայտությունը` ավելացնելով բառերին համապատասխան շարժումներ: Բացատրեք, որ Եկեղեցին կառուցված է հայտնության «վեմի» վրա:

  • Երեխաներին ցույց տվեք մի քանի բանալի և հարցրեք, թե ինչի համար ենք օգտագործում բանալիները: Բացատրեք, որ Պետրոսն ու մյուս Առաքյալները ստացան քահանայության բանալիները Հիսուսից: Այս բանալիները մեզ համար «բաց են անում» օրհնություններն ու երկինք տանող ճանապարհը: Օրինակ` քահանայության բանալիները թույլ են տալիս, որ մենք մկրտվենք ու ճաշակենք հաղորդությունից: Երեխաներին տվեք թղթե բանալիներ ու թող դրանց վրա գրեն որոշ օրհնություններ, որ քահանայության բանալիները «բացում» են:

  • Ցույց տվեք Եկեղեցու Նախագահի նկարը և վկայեք, որ նա այսօր կրում է քահանայության բոլոր բանալիներն այնպես, ինչպես Պետրոսն էր կրում:

Պետրոսի արձանը բանալիները ձեռքին

Հիսուսը տվեց քահանայության բանալիները Պետրոսին:

Մատթեոս 17․19–20

Իմ հավատքը կարող է հրաշքներ գործել:

Երբ կարդում եք Հիսուսի խոստումը, որ հավատքը, մանանեխի հատիկի նման, կարող է սարեր շրջել, ինչպիսի՞ տպավորություն եք ստանում ձեր ուսուցանած երեխաների մասին:

Հնարավոր վարժություններ

  • Մինչ երեխաների հետ կկարդաք Մատթեոս 17.19-20 հատվածները, հրավիրեք նրանց գրատախտակին հերթով նկարել մեծ սարեր ու փոքր սերմեր: Բացատրեք, որ սարերը, որոնք պետք է տեղաշարժենք, սովորաբար այն գործերն են, որոնց կատարումը մեզ դժվար է թվում: Որո՞նք են այն գործերը, որ կարող են մեզ սարեր թվալ: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող է հավատքն օգնել իրենց անել այնպիսի բաներ, որ Աստված ուզում է՝ իրենք անեն:

  • Սենյակի մի կողմում տեղադրեք լեռան նկար և դրա վրա գրեք նման բառեր. վախ, կասկած կամ անհանգստություն: Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ կարող են անել Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի շատ հավատք ձեռք բերելու համար: Յուրաքանչյուր երեխա, ով առաջարկում է ինչ-որ բան, թող տեղաշարժի լեռը դեպի սենյակի մյուս կողմը: Կարդացեք Մատթեոս 17.19-20 հատվածները և վկայեք ձեր կյանքում հավատքի ունեցած զորության մասին:

  • Խնդրեք երեխաներին երգել «Հավատք» երգըՄանկական երգարան, էջ 96-97, և այնուհետև յուրաքանչյուր երեխայի տվեք մեկ սերմ, որպեսզի տանեն տուն: Հրավիրեք նրանց տնկել սերմը և դնել այն այնպիսի տեղում, որտեղ կարող են տեսնել, թե ինչպես է աճում, որը կօգնի նրանց հիշել՝ հավատք ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մատթեոս 16․13-17

Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է երկնքից ստացված հայտնության միջոցով:

Ինչպե՞ս կարող է Պետրոսի վկայությունը Մատթեոս 16.13-17 հատվածներում օգնել երեխաներին, մինչ նրանք կկառուցեն իրենց վկայությունը:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կպատասխանեին, եթե ինչ-որ մեկը նրանց հարցներ. «Ո՞վ է Հիսուսը»: Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 16.13-17 հատվածները, որպեսզի պարզեն, թե ինչպես է Պետրոսը պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս նա ստացավ Հիսուսի մասին իր վկայությունը: Ի՞նչ կարող ենք անել մեր վկայությունն ամրացնելու համար։

  • Օգնեք երեխաներին համեմատել, թե ինչպես ենք ճանաչում հոգևոր ճշմարտություններն ու մյուս ճշմարտությունները: Օրինակ` ինչպե՞ս ենք իմանում, թե որքան է ինչ-որ մեկի հասակը կամ ինչպիսի եղանակ է դրսում: Ինչպե՞ս ենք իմանում, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է:

  • Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և հորդորեք երեխաներին ձեռք բերել կամ ամրացնել իրենց անձնական վկայությունը:

Մատթեոս 16.15–19

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին առաջնորդվում է նրանց կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիները:

Մատթեոս 16.15–19 հատվածների ուսումնասիրությունը կարող է ամրացնել երեխաների հավատքը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն նույն եկեղեցու վերականգնումն է, որը Հիսուսը հիմնեց, երբ ապրում էր երկրի վրա:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Մատթեոս 16.19 հատվածը` բաց թողնելով մի քանի բառ, ներառյալ «բանալիներ» բառը: Խնդրեք երեխաներին գտնել բաց թողնված բառերը:

  • Ցույց տվեք «Քահանայության բանալիներ. Քահանայության բանալիների վերականգնումը» տեսանյութը (LDS.org) կամ վերանայեք քահանայության բանալիների մասին տեղեկությունը «Հավատքին հավատարիմ» գրքույկում, էջ 126-27: Ի՞նչ են քահանայության բանալիները: Ինչո՞վ են քահանայության բանալիները նման իսկական բանալիներին:

  • Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել այն մարդկանց անունները, ովքեր ունեն քահանայության բանալիներ: («Հավատքին հավատարիմ» գրքույկը էջ 126–27 ունի անունների ցանկ, որը կարող է օգնել նրանց): Հրավիրեք ձեր ծխից որևէ մեկին, ով ունի այդ քահանայության բանալիները, որպեսզի նա խոսի դասարանի հետ այն մասին, թե ինչու են քահանայության բանալիները կարևոր:

  • Սենյակում թաքցրեք մի քանի բանալի (կամ բանալիների նկար) և հրավիրեք երեխաներին գտնել դրանք: Յուրաքանչյուր բանալին գտնելուց հետո օգնեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որ մենք վայելում ենք քահանայության բանալիների շնորհիվ (օրինակ` հավերժական ընտանիքներ, մկրտություն և հաղորդություն):

Ղուկաս 9.28-36

Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է:

Քրիստոսի կերպարանափոխությունը սուրբ գրությունների այն եզակի դեպքերից է, երբ Հայր Աստծո ձայնը լսվում է` Իր Սիրելի Որդու մասին վկայելիս: Երեխաների հետ ուսումնասիրելով այս պատմությունը, կարող ենք ամրացնել նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին Մատթեոս 17.1–9 հատվածների հիման վրա նկարել Քրիստոսի կերպարանափոխությունը: Խնդրեք նրանց միմյանց բացատրել իրենց նկարները: (Տես նաև այս շաբաթվա համառոտ շարադրանքը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի անհատների ու ընտանիքների համար բաժնում):

  • Երեխաներին ժամանակ տվեք, որ խորհեն, թե այս պատմությունն ինչ է ուսուցանում իրենց Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք նրանց գրատախտակին գրել իրենց մտքերը: Հրավիրեք մի քանի երեխայի կիսվել, թե ինչպես են հասկացել, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է:

ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին հարցնել իրենց ծնողներին կամ ընտանիքի մյուս անդամներին, թե ինչպես են ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությունը:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն: Երեխաների Խմբի երգերն ու օրհներգերը կարող են օգնել երեխաներին հասկանալ և հիշել ավետարանի ճշմարտությունները: Երգելը նույնպես կարող է երեխաներին ակտիվորեն ներգրավել սովորելու գործընթացի մեջ: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», էջ 22):

գործնական աշխատանքի էջ. մեր հավատքը կարող է հրաշքներ գործել