Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 22-28-ը Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:


«Ապրիլ 22-28-ը: Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: «Եկ, հետևիր ինձ» ուղերձը - Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլ 22-28: Մատթեոս 18, Ղուկաս 10», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Միության համար. 2019թ.

Բարի սամարացին

«Բարի սամարացին», Դան Բյուր

Ապրիլի 22-28-ը

Մատթեոս 18, Ղուկաս 10

«Ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:

Ի՞նչ ճշմարտություններ պետք է սովորեն երեխաները Մատթեոս 18 և Ղուկաս 10 գլուխներից: Այս գլուխները կարդալիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին: «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է օգնել ձեզ հասկանալ վարդապետությունը, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ մտքեր տալ, թե ինչպես ուսուցանեք այս ճշմարտությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես Զատիկին տոնեցին Հիսուս Քրիստոսի Քավությունը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 18.21-35

Ես պետք է միշտ ներեմ ուրիշներին:

Մատթեոս 18.21-35 հատվածները կարդալիս մտածեք ներողամտության հետ առնչվող ձեր անձնական փորձառությունների մասին և այն մասին, թե ինչ պետք է իմանան երեխաներն այս սկզբունքի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մատթեոս 18.21 հատվածը և հրավիրեք երեխաներին ասել «ես ներում եմ քեզ» արտահայտությունը յոթ անգամ: Հարցրեք. «Յոթ անգամ ներելը բավակա՞ն է»: Կարդացեք 22  հատվածը և բացատրեք, որ Հիսուսն ուզում է, որ մենք միշտ ընտրենք ներելը:

  • Պատմեք անգութ ծառայի մասին առակը (տես Մատթեոս 18.23-35): Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ երբ ինչ-որ մեկը չարությամբ է վերաբերվում մեզ, մենք հավանաբար սկզբում զայրույթ կամ տխրություն ենք զգում: Սակայն ներողամտությունը նշանակում է, որ մենք կարող ենք կրկին խաղաղություն զգալ: (Դուք, հնարավոր է, հուշում ստանաք օգնել երեխաներին հասկանալ, որ եթե ինչ-որ մեկը ցավ է պատճառում իրենց, նրանք պետք է ասեն այդ մասին իրենց ծնողներին կամ մեկ այլ վստահելի չափահասի):

  • Գրատախտակին գրեք Ես ներում եմ քեզ և ասացեք երեխաներին, որ այս բառերը կարող են օգնել տխուր պահերը ուրախ դարձնել: Գրատախտակին նկարեք տխուր դեմք և կիսվեք մի քանի օրինակով, երբ երեխաները ներել եմ միմյանց: Յուրաքանչյուր օրինակից հետո հրավիրեք երեխաներից մեկին տխուր դեմքը ուրախ դարձնել:

  • Երեխաների հետ երգեք «Օգնիր ինձ, սիրելի Հայր», երգը Մանկական երգարան, էջ 99: Խնդրեք նրանց ոտքի կանգնել, երբ լսեն օգնել բառը: Վկայեք, որ Երկնային Հայրը կօգնի մեզ ներել ուրիշներին:

Ղուկաս 10.25–37

Հիսուսն ուսուցանել է ինձ, որ բոլոր մարդկանց համարեմ իմ ընկերներն ու սիրեմ նրանց:

Բարի սամարացու մասին առակը հիշարժան պատմություն է, որը կարող է երեխաներին ցույց տալ, թե ովքեր են մեր ընկերները: Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին «[գնալ] … և այնպէս [անել]» (Ղուկաս 10.37):

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք յուրաքանչյուր երեխայի, թե «ով է իրենց ընկերը»: Բացատրեք, որ Հիսուսն ուսուցանել է, որ ամեն ոք, ով ունի մեր օգնության կարիքը, նույնպես մեր ընկերն է, նույնիսկ եթե նա չի ապրում մեզ մոտ, և մենք նրա հետ պետք է սիրալիր լինենք:

  • Կարդացեք Ղուկաս 10.25-37 հատվածները, մինչ երեխաները կբեմականացնեն բարի սամարացու առակը` հերթով կատարելով տարբեր դերեր: Ամեն կատարումից հետո խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես կարող են նմանվել բարի սամարացուն:

  • Գրեք իրավիճակների մի քանի օրինակներ, որտեղ ինչ-որ մեկն օգնության կարիք ունի, և թաքցրեք թերթիկները սենյակում: Խնդրեք երեխաներին գտնել թերթիկները և բացատրել, թե ինչպես կարող են բարություն ցուցաբերել այդ իրավիճակում գտնվող անձնավորության նկատմամբ:

  • Երեխաների հետ երգեք «Հիսուսն ասել է սիրիր բոլորին» և «Բարությունն ինձանից է սկսվում» երգերը Մանկական երգարան,էջ 61, 145: Երեխաներին բաժանեք զույգերի և հրավիրեք յուրաքանչյուր զույգի մտածել մի քանի եղանակների մասին, որոնց միջոցով կարող են սեր կամ բարություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ: Խնդրեք յուրաքանչյուր զույգի իրենց մտքերով կիսվել դասարանի հետ:

  • Հրավիրեք երեխաներին թերթիկների վրա գրել եղանակներ, որոնցով կարող են սեր ցուցաբերել ուրիշների նկատմամբ: Այդ թերթիկներով շղթա պատրաստեք և հրավիրեք երեխաներին թղթե շղթան իրենց տանը կախել, որտեղ այն կարող է հիշեցնել նրանց բարի լինել:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մատթեոս 18.21-35

Երկնային Հայրը կների ինձ, երբ ես ներեմ ուրիշներին:

Երբ երեխաները մեծանան, ներելը կարող է դժվարանալ: Անգութ ծառայի մասին առակը կարող է ուսուցման հիշարժան եղանակ լինել, որ որ Երկնային Հայրն ուզում է, որ մենք ներենք բոլորին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Մատթեոս 18.23-35 հատվածները, բացատրեք, որ տերը կամ թագավորը ներկայացնում է Երկնային Հորը, ծառան ներկայացնում է մեզ, իսկ մյուս ծառան ներկայացնում է նրանց, ովքեր վիրավորում են մեզ: Հարցրեք երեխաներին. «Ե՞րբ է դժվար եղել ձեզ համար ներել ինչ-որ մեկին»: Ինչպե՞ս ազատվեցիք այդ ցավ պատճառով զգացումներից: Ե՞րբ եք ներվելու կարիք ունեցել սխալ ընտրություն կատարելու պատճառով:

  • Ցույց տվեք տեսանյութը՝ “Forgive Every One Their Trespasses: The Parable of the Unmerciful Servant” (LDS.org) կայքում, որպեսզի օգնեք երեխաներին պատկերացնել առակը:

  • Գրատախտակին գրեք բազմապատկման խնդիրը 70 × 7 և օգնեք երեխաներին լուծել այն: Խնդրեք որևէ մեկին կարդալ Մատթեոս 18.21-22 և բացատրեք, որ Հիսուսն օգտագործեց այս թիվը, որպեսզի ուսուցաներ մեզ, որ մենք միշտ պետք է ներենք:

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ և հրավիրեք նրանց նկարել մի երեխայի , ով չարությամբ է վերաբերվել մեկ այլ երեխայի: Այնուհետև խնդրեք նրանց իրենց կողքի երեխայի հետ փոխել իրենց թերթիկներ և այդ նոր թերթիկի դարձերեսին նկարել, թե ինչպես կարող են ներողամտություն ցուցաբերել ուրիշների հանդեպ:

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել մի քանի իրավիճակների մասին, երբ ինչ-որ մեկը մեկ ուրիշին ներելու կարիք ունի: Հրավիրեք երեխաներին բեմականացնել, թե ինչպես այս իրավիճակներում նրանք ներողամտություն կցուցաբերեին:

  • Երեխաների հետ երգեք «Օգնիր ինձ, սիրելի Հայր», երգը Մանկական երգարան, էջ 99: Օգնեք երեխաներին հասկանալ երգի ամեն մի տողը, և ինչ է այն ուսուցանում մեզ ուրիշներին ներելու մասին:

Ղուկաս 10.30–37

Ես կարող եմ սիրել ու ծառայել ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Մտածեք ձեր կյանքում մի ժամանակի մասին, երբ ինչ-որ մեկը «բարի սամարացի» է եղել ձեր հանդեպ: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին լինել «բարի սամարացի» ուրիշների հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք նկարել բարի սամարացու առակի մի մասը: Հրավիրեք նրանց իրենց նկարածը շարել հերթով և օգտագործել դրանք պատմությունը պատմելիս:

  • Բացատրեք երեխաներին, որ հրեաներն այնքան չէին սիրում սամարացիներին, որ երբ նրանք ճամփորդում էին Երուսաղեմից Գալիլեա, շրջանցում էին Սամարիան, որպեսզի խուսափեին որևէ սամարացու հետ գործ ունենալուց (տես Աստվածաշնչի քարտեզ, էջ 1, «Սուրբ երկրի ֆիզիկական քարտեզը»): Հիսուսն ինչո՞ւ այս առակում օգտագործեց սամարացուն՝ որպես բարության օրինակ: Այս պատմությունն ի՞նչ է սովորեցնում մեզ կարիքի մեջ գտնվողներին օգնելու մասին: (Sես նաև Մոսիա 4.16-22 հատվածները):

  • Խնդրեք երեխաներին կիսվել մի փորձառությամբ, երբ ինչ-որ մեկն իրենց հանդեպ եղել է բարի սամարացու նման:

  • Հորդորեք երեխաներին նպատակ դնել այս շաբաթվա ընթացքում լինել բարի սամարացու նման: Օրինակ, ճանաչո՞ւմ են նրանք որևէ մեկին, ով հիվանդ է կամ միայնակ, կամ ինչ-որ մեկին, ով պարբերաբար չի գալիս եկեղեցի: Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են օգնել այդ անձնավորությանը:

ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հորդորեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել այս շաբաթվա ընթացքում բարի սամարացու նման լինելու մասին իրենց նպատակով:

Բարելավենք մեր ուսուցումը

Ուսուցանեք երեխաներին գրի առնել իրենց տպավորությունները: Եթե երեխաները կարող են սովորել տպավորությունները գրի առնելու սովորությունը, ապա այն կօգնի նրանց զգալ ու հետևել Սուրբ Հոգուն: Երեխաները կարող են գրի առնել տպավորությունները` նշելով սուրբ գրության հատվածները, նկարելով նկարներ կամ կատարելով հասարակ գրառումներ իրենց օրագրում:

գործնական աշխատանքի էջ. ես ցույց եմ տալիս իմ սերը