Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 22-28-ը Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ես ի՞նչ պիտի անեմ, որպեսզի ժառանգեմ հավերժական կյանք»:


«Ապրիլի 22-28-ը Մատթեոս 18, Ղուկաս 10. «Ես ի՞նչ պիտի անեմ, որպեսզի ժառանգեմ հավերժական կյանք»:«Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլի 22-28-ը Մատթեոս 18, Ղուկաս 10», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Բարի Սամարացին

«Բարի Սամարացին» Դան Բըր

Ապրիլի 22-28-ը

Մատթեոս 18, Ղուկաս 10

«Ես ի՞նչ պիտի անեմ, որպեսզի ժառանգեմ հավերժական կյանք»:

Երբ աղոթքով կարդում և խորհում եք Մատթեոս 18-ի և Ղուկաս 10-ի շուրջ, ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու լուռ հուշումներին: Նա ձեզ կասի, թե այս ուսմունքներն ու պատմությունները որքանով են առնչվում ձեզ հետ: Գրի առեք ստացած տպավորությունները:

Գրի առեք տպավորությունները

Երբ Տիրոջը հարց եք տալիս, հնարավոր է, ստանաք այնպիսի պատասխան, որը չէիք ակնկալում: Ո՞վ է իմ մերձավորը: Այն մարդը, ով ունի ձեր օգնության և սիրո կարիքը: Ո՞վ է ամենամեծը երկնքի արքայությունում: Երեխան: Բավարա՞ր է, որ ինձ վիրավորողին ներեմ յոթն անգամ: Ոչ, դուք պետք է ներեք յոթանասուն անգամ յոթ: (Տես Ղուկաս 10.29–37, Մատթեոս 18.4, 21–22:) Եթե փնտրում եք Տիրոջ կամքը, ոչ «(ձեր) անձն արդարացնելու» համար (Ղուկաս 10.29), այլ քանի որ դուք իրոք ցանկանում եք սովորել Նրանից, Տերը կսովորեցնի ձեզ ինչպես ապրել այն ձևով, որը կտանի ձեզ դեպի հավերժական կյանք Նրա հետ:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 18.21-35

Ես պիտի ներեմ ուրիշներին, եթե ես ներում եմ ակնկալում Տիրոջից:

Պետրոսի առաջարկը, որ նա կարող է ներել ինչ-որ մեկին յոթն անգամ, կարող է շատ շռայլ թվալ, բայց Հիսուսն ուսուցանում էր ավելի բարձր օրենք: Նրա պատասխանը՝ «Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը», ուսուցանում էր ոչ թե թվերի մասին, այլ ավելի շուտ ներման հանդեպ Քրիստոսանման վերաբերմունքի մասին: Երբ կարդաք անգութ ծառայի առակը, մտածեք այն ժամանակների մասին, երբ զգացել եք Աստծո ողորմածությունն ու կարեկցանքը։ Կա՞ ինչ-որ մեկը, ով ձեր ողորմածության ու կարեկցանքի կարիքն ունի:

Երեց Դեյվիդ Ի. Սորենսենը Յոթանասունի Քվորումից ուսուցանել է. «Ես ուզում եմ, որ պարզ լինի, որ մեղքերի ներումը չպետք է շփոթել չարիքը հանդուրժելու հետ։ … Չնայած մենք պետք է ներենք մերձավորին, ով վիրավորում է մեզ, այնուամենայնիվ, պետք է հիմնավորապես կանխենք այդ վիրավորանքի կրկնությունը» («Ներումը դառնությունը կփոխի սիրո», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 12)։

Տես նաև «Ներում», Ավետարանական թեմաներ, topics.lds.org:

Ղուկաս 10.1-20

Ովքե՞ր են Յոթանասունականները:

Հետևելով Հին Կտակարանի ժամանակներում հաստատված օրինակին (տես Ելից 24.1, Թվոց 11.16), Հիսուս Քրիստոսը «եօթանասուն հոգի ժողով(եց)», ի լրումն Իր Տասներկու Առաքյալների, որ վկայեն Իր մասին, քարոզեն Իր ավետարանը և օգնեն Իրեն Իր աշխատանքում: Այս օրինակը շարունակվում է վերականգնված Եկեղեցում: Յոթանասունականները կանչված են օգնելու Տասներկու Առաքյալներին իրենց առաքելության մեջ՝ որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներ ամբողջ աշխարհում: Յոթանասունականները կազմավորված են քվորումների մեջ: Առաջին երկու քվորումների անդամները ձեռնադրվում են որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականներ, մինչդեռ մյուս քվորումների անդամները ձեռնադրվում են որպես Տարածքային Յոթանասունականներ: (Տես ՎևՈւ 107.25–26, 33–34, 97:)

Ղուկաս 10.25–37

Հավերժական կյանք ձեռք բերելու համար ես պիտի սիրեմ Աստծուն և սիրեմ իմ մերձավորին` ինչպես ինքս ինձ:

Օգտակար է հիշել, որ բարի սամարացու առակը Հիսուսի պատասխանն էր այն հարցին, թե «Ո՞վ է իմ մերձավորը»: Երբ կարդաք այս առակը, հարցը պահեք մտքում: Ի՞նչ պատասխաններ եք գտնում:

Մինչև Հիսուսի ժամանակները հրեաների և սամարացիների միջև թշնամությունը դարեր էր տևել: Սամարացիները հրեաների սերունդներն էին, ովքեր ապրում էին Սամարիայում և խառնամուսնությունների մեջ էին հեթանոսների հետ: Հրեաները համարում էին, որ սամարացիների բարքերն ապականված էին հեթանոսների հետ ունեցած իրենց կապերի պատճառով և նրանք ուրացության մեջ էին: Հրեաները շեղում էին իրենց ճանապարհը, որ խուսափեին սամարացիների կողքով անցնելուց։ (Տես նաև Ղուկաս 9.52–54, 17.11–18, Հովհաննես 4.9, 8.48:)

Ձեր կարծիքով, Փրկիչն ինչու սամարացուն ընտրեց որպես կարեկցության և սիրող մերձավորի օրինակ, ում ատում էին հրեաները: Այս առակն ի՞նչ է ոգեշնչում ձեզ անել, որպեսզի ավելի կարեկցող լինեք ուրիշների հանդեպ:

Տես նաև Մոսիա 2.17, «Բարի սամարացու առակը» (տեսանյութ, LDS.org), «Ես կհետևեմ քեզ, Տե՛ր», Hymns, no. 220:

Ղուկաս 10.38–42

Մենք ընտրում ենք «բարի բաժինը», կատարելով ընտրություններ, որոնք տանում են դեպի հավերժական կյանք:

Քույր Բոննի Դ. Փարքինը՝ Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահը, ուսուցանել է. «Մարթան և Մարիամը ես եմ և դուք եք: … Այս երկուսը սիրում էին Տիրոջը և ցանկանում էին ցույց տալ իրենց սերը: Այս դեպքում ինձ թվում է, որ Մարիամն արտահայտեց իր սերը՝ լսելով Նրա խոսքերը, մինչ Մարթան արտահայտեց իր սերը՝ ծառայելով Նրան: … Հիսուսը չանտեսեց Մարթայի մտահոգությունը, այլ փոխարենը վերաուղղորդեց նրա կենտրոնացումը, ասելով՝ ընտրիր «բարի բաժինը»: Իսկ ի՞նչ է դա: … Մի բան, որն անհրաժեշտ է՝ ընտրել հավերժական կյանքը (տես 2 Նեփի 2.28): Մենք ընտրում ենք ամեն օր» («Ընտրել գթությունը. բարի բաժինը», Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2003, 104): Ձեր խոսքերով ինչպե՞ս կամփոփեիք Տիրոջ խորհուրդը Մարթային։ Ուսումնասիրեք ձեր ժամանակացույցը, կա՞ արդյոք ինչ-որ անհրաժեշտ բան, որն ավելի շատ ունի ձեր ուշադրության կարիքը:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 18, Ղուկաս 10

Ձեր ընտանիքն ի՞նչ օրհներգեր կարող է երգել, որոնք առնչվում են այս գլուխներում ուսուցանված ճշմարտությունների հետ: Երկու օրինակներն են՝ «Տեր, ես կհետևեմ Քեզ» և «Ես որևէ բարիք գործե՞լ եմ» Hymns, nos. 220, 223, բայց կան նաև շատ ուրիշները: Այս օրհներգերի բառերն ինչպե՞ս են օգնում ձեր ընտանիքին ավելի լավ հասկանալ Փրկիչի ուսմունքները:

Մատթեոս 18․1-11

Հիսուսն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք դառնանք փոքր երեխայի նման: Որո՞նք են երեխաների մի քանի առանձնահատկությունները, որոնք մեզ ավելի Քրիստոսանման կդարձնեն, եթե մենք ընդգրկենք դրանք մեր կյանքի մեջ: (Sես Մոսիա 3.19:)

Հիսուսը երեխաների հետ

Հիսուսը ցանկանում է, որ Իր աշակերտները դառնան փոքր երեխաների նման:

Ղուկաս 10.25–37

Ի՞նչը բարի սամարացու առակը իրական կդարձնի ձեր ընտանիքի համար: Կկամենայի՞ն նրանք կրել համապատասխան հագուստներ և բեմականացնել առակը: Օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ, թե իրենք ինչպե՞ս կարող են նմանվել բարի սամարացուն: Դպրոցում կամ եկեղեցում կա՞ կարիքավոր մեկը, ում գուցե չենք նկատում: Ի՞նչ կարող ենք անել այս մարդու համար:

Ղուկաս 10.40–42

Արդյոք դժվա՞ր է հոգևոր միջոցառումներ ընդգրկել ձեր ընտանիքի ժամանակացույցում: Մարիամի և Մարթայի պատմությունը կարող է հիմք հանդիսանալ, որ անցկացնեք ընտանեկան խորհուրդ կամ ընտանեկան երեկո այն մասին, թե ինչպես իրականացնել դա: Ընտանիքը կարող է ցուցակ կազմել այն եղանակների վերաբերյալ, թե ինչպես ընտրել «բարի բաժինը» (տես Ղուկաս 10.42):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Ստեղծեք սիրո մթնոլորտ: Ընտանիքի անդամների զգացմունքներն ու վերաբերմունքը միմյանց հանդեպ կարող է խորապես ազդել տան հոգևոր մթնոլորտի վրա: Օգնեք ընտանիքի բոլոր անդամներին կատարել իրենց բաժինը, որպեսզի ստեղծեք սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ապահով զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» 15:)

Հիսուսը Մարիամի և Մարթայի հետ

«Քրիստոսը Մարիամի և Մարթայի տանը», Ուոլթեր Ռեյն