Եկ, հետևիր ինձ
Ապրիլի1-14-ը Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9. «Դու ես Քրիստոսը»


«Ապրիլի1-14-ը։ Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9. «Դու ես Քրիստոսը» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլի1-14-ը։ Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9. «Դու ես Քրիստոսը» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Քրիստոսի Կերպարանափոխումը

«Կերպարանափոխումը», Կառլ Հեյնրիխ Բլոխ

Ապրիլի1-14-ը

Մատթեոս 16–17, Մարկոս 9, Ղուկաս 9

«Դու ես Քրիստոսը»

Հաջորդ երկու շաբաթների ընթացքում խորհեք Պետրոսի վկայության մասին, որը գտնվում է Մատթեոս 16.15–17-ում, և մարգարեների ու առաքյալների վկայությունների մասին, որոնք կլսեք գերագույն համաժողովի ժամանակ:

Գրի առեք տպավորությունները

Արդյոք զարմանալի չէ՞, որ փարիսեցիներն ու սադուկեցիները պահանջեցին, որ Հիսուսը «երկնքիցը մի նշան» ցույց տա իրենց: Մի՞թե Նրա հայտնի հրաշքները բավարար չէին: Իսկ ի՞նչ կասեք Նրա հզոր ուսմունքների ու բազմաթիվ եղանակների մասին, որոնցով Նա իրականացրեց հնադարյան մարգարեությունները: Նրանք պահանջում էին ոչ թէ նշանների պակասից մղված, այլ չէին ցանկանում «նշանները քննել» և ընդունել դրանք: (Տես Մատթեոս 16․1-4։)

Պետրոսը փարիսեցիների ու սադուկեցիների նման ևս վկա եղավ Փրկիչի հրաշքներին և լսեց Նրա ուսմունքները: Բայց Պետրոսի պարզորոշ վկայությունը՝ «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծոյ Որդին», չեկավ նրա ֆիզիկական զգացողություններից՝ նրա «մարմնից ու արյունից»: Նրա վկայությունը հայտնությամբ տրվեց մեր «Երկնային Հոր կողմից»: Հայտնությունը այն վեմն է, որի վրա Փրկիչը կառուցում է Իր Եկեղեցին ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա. հայտնություն, որը երկնքից է տրվում Նրա ծառաներին: Եվ սա այն վեմն է, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր աշակերտությունը. հայտնություն, որ Հիսուսը Քրիստոսն է, և Նրա ծառաները կրում են «արքայության բանալիները»: Երբ մեր հավատը կառուցվում է այս հիմքի վրա, «դժոխքի դռները չեն հաղթիլ (մեզ)»: (Մատթեոս 16.15-19:)

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 16.13–17, Ղուկաս 9.18–21

Հիսուս Քրիստոսի վկայությունը գալիս է հայտնության միջոցով:

Եթե Հիսուս Քրիստոսը այսօր հարցներ մարդկանց՝ «Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի», նրանց պատասխանը կտարբերվեր Նրա ժամանակի տված մարդկանց պատասխաններից: Ժամանակակից ինչպիսի՞ տրամադրվածություն եք նկատում Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ինչպիսի՞ն կլիներ ձեր պատասխանը, եթե Հիսուսը հարցներ ձեզ. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ»: (Տես Մատթեոս 16.13-15:)

Խորհեք Փրկիչի վերաբերյալ ունեցած ձեր վկայության մասին և այն մասին, թե ինչպե՞ս ստացաք այն։ Դուք ի՞նչ եք սովորում Մատթեոս 16.15–17-ից, որը կարող է զորացնել ձեզ: Եթե կամենում եք ավելին սովորել վկայության և անձնական հայտնության մասին, ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները. Հովհաննես 15.26, Ա Կորնթացիս 12.3, 2 Նեփի 31.18, Ալմա 5.45–48, Վարդապետություն և Ուխտեր 8.2–3:

Մատթեոս 17.1–9, Մարկոս 9.2–10, Ղուկաս 9.28–36

Ի՞նչ պատահեց Կերպարանափոխման Սարի վրա:

Երբ Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին տարավ «բարձր սար», Նա կերպարանափոխվեց (փառավորվեց) նրանց առաջ: Մովսեսն ու Եղիասը (Եղիան) նույնպես հայտնվեցին և քահանայության բանալիները շնորհեցին Առաքյալներին: Այս բանալիները հնարավորություն տվեցին նրանց ղեկավարել Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա Նրա Հարությունից հետո (Տես Աստվածաշնչի բառարան, «Կերպարանափոխման սարը»): Այս բանալիները վերականգնվեցին նաև մեր օրերում (տես ՎևՈւ 110):

Մատթեոս 16.13–19, 17.1–9

Որո՞նք են «երկնքի արքայության բանալիները»։

«Երկնքի արքայության բանալիները», որոնք Փրկիչը խոստացավ տալ Պետրոսին, քահանայության բանալիներն են (Մատթեոս 16.19): «Քահանայության բանալիները Աստծո իշխանությունն է, որը Նա տվել է քահանայության ղեկավարներին՝ երկրի վրա Իր քահանայության օգտագործումը ղեկավարելու, վերահսկելու և կառավարելու համար: Քահանայության իշխանության կիրառումը ղեկավարվում է նրանց կողմից, ովքեր կրում են նրա բանալիները (տես ՎևՈւ 65.2, 81.2, 124.123): Նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիները, իրավունք ունեն նախագահելու և ղեկավարելու Եկեղեցին իրենց իրավասության սահմաններում» (Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում [2010], 2.1.1

Բանալիները կրող Պետրոսի արձանը

«Երկնքի արքայության բանալիները» քահանայության բանալիներն են:

Կերպարանափոխման սարի վրա Պետրոսին և այլ Առաքյալներին տրված քահանայության բանալիները վերականգնվեցին մեր օրերում (տես ՎևՈւ 110.11–16): Քահանայության բանալիները շնորհվում են Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին և այլ Բարձրագույն Իշխանավորներին, տաճարների, միսիաների, ցցերի և շրջանների նախագահներին, եպիսկոպոսներին, ճյուղերի նախագահներին և քվորումների նախագահներին:

Տես նաև Նիլ Լ. Անդերսեն, «Զորություն քահանայությունում» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2013, 92–95, «Հավատքին հավատարիմ», 126–27, «Քահանայության բանալիները: Քահանայության բանալիների վերականգնումը» (տեսանյութ, LDS.org):

Մատթեոս 17.14–21, Մարկոս 9.14–29

Երբ ես ավելի մեծ հավատք եմ փնտրում, ես պիտի նախ կառչեմ այն հավատքից, որն արդեն ունեմ:

Հայրը, ում մասին նշված էր Մատթեոս 17-ում և Մարկոս 9-ում, պատճառներ ուներ կասկածելու, թե Հիսուսը կարող էր բժշկել իր որդուն: Նա արդեն խնդրել էր Հիսուսի աշակերտներին բժշկել իր որդուն, սակայն չէին կարողացել: Բայց երբ Փրկիչը հրավիրեց նրան հավատք գործադրել, նա չկենտրոնացավ իր կասկածների վրա: «Հաւատում եմ, Տէր,- ասաց նա, իսկ հետո, հասկանալով, որ իր հավատը կատարյալ չէր, ավելացրեց,- իմ անհաւատութեանն օգնիր»:

Հոգին ի՞նչ է ուսուցանում ձեզ, երբ կարդում եք այս հրաշքի մասին: Ինչպե՞ս է Երկնային Հայրն օգնել ձեզ մեծացնել ձեր հավատը: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրացնեք հավատը, որն արդեն ունեք: Հավանաբար դուք կարող եք հավաքել սուրբ գրությունների, համաժողովի ուղերձների և այն փորձառությունների ցուցակը, որոնք ամրացրել են ձեր հավատը:

Տես նաև Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93-95։

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 16.13–19, 17.1–9

Որպեսզի ուսուցանեք երեխաներին քահանայության բանալիների մասին, կարող եք պատմել Երեց Գարի Ի. Ստիվենսոնի պատմությունը, երբ նա չէր կարողանում բացել իր մեքենան առանց բանալիների (տես «Որտե՞ղ են քահանայության բանալիներն ու իշխանությունը» Ensign or Լիահոնա, մայիս 2016, 29–32): Դուք կարող եք ձեր երեխաներին թույլ տալ օգտագործել բանալիներ տան, ավտոմեքենայի դռները կամ այլ կողպեքներ բացելու համար: Ցույց տվեք Եկեղեցու Նախագահի որևէ նկար և վկայեք, որ նա կրում է քահանայության բոլոր բանալիները, ինչպես Պետրոսը:

Մատթեոս 17.20

Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով մարգարեները սարեր էին շարժում (տես Հակոբ 4.6, Մովսես 7.13): Եպիսկոպոս Ռիչարդ Ք. Էդգլեի հետևյալ վկայությունը կարող է օգնել, որ այս հատվածն առնչվի ձեր ընտանիքի հետ. «Ես երբեք իրականում չեմ տեսել, որ սարը շարժվի: Սակայն հավատքի շնորհիվ ես տեսել եմ, ինչպես է կասկածի և հուսալքության սարը հեռացել և փոխարինվել հույսով ու լավատեսությամբ: Հավատքի շնորհիվ ես անձնապես ականատես եմ եղել, թե ինչպես է մեղքի սարը փոխարինվում ապաշխարությամբ ու ներումով: Եվ հավատքի շնորհիվ ես անձնապես ականատես եմ եղել, թե ցավի սարն ինչպես է փոխարինվել խաղաղությամբ, հույսով ու երախտագիտությամբ: Այո, ես տեսել եմ, թե սարերն ինչպես են տեղափոխվում» («Հավատ. ընտրությունը ձերն է» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2010, 33). Մեր կյանքում որո՞նք են այն մի քանի սարերը, որոնք պիտի շարժվեն: Մենք ինչպե՞ս կարող ենք հավատ ցուցաբերել Աստծո զորության հանդեպ, որը կօգնի մեզ տեղաշարժել այդ սարերը:

Ղուկաս 9.61-62

Ի՞նչ է նշանակում ետ նայել մեր ձեռքը մաճին դնելուց հետո: Այսպիսի վերաբերմունքն ինչո՞ւ է մեզ անհամապատասխան դարձնում Աստծո արքայության համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ հավաքվեք միասին: Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Երբեք բաց մի թողեք հնարավորությունը, որպեսզի հավաքեք երեխաներին Հիսուս Քրիստոսի վարդապետությունը միասին սովորելու համար: Այդպիսի պահերն այնքան հազվադեպ են թշնամու ջանքերի համեմատ» («Վարդապետության ուսուցման զորությունը» Ensign, May 1999, 74):

Հայրը և նրա հիվանդ որդին Քրիստոսի առջև

«Վարդապետ, իմ որդին քեզ մօտ բերի», ըստ Ուոլթեր Ռեյնի