Եկ, հետևիր ինձ
Մարտի 25-31-ը Մատթեոս 14-15, Մարկոս 6-7, Հովհաննես 5-6. «Մի վախենար»


«Մարտի 25-31-ը: Մատթեոս 14-15, Մարկոս 6-7, Հովհաննես 5-6. «Մի վախենար» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 25-31-ը: Մատթեոս 14-15, Մարկոս 6-7, Ղուկաս 5-6», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Քրիստոսը կերակրում է բազմությանը

«Կերակրիր նրանց», Ջորջ Կոկո

Մարտի 25-31-ը

Մատթեոս 14–15, Մարկոս 6–7, Հովհաննես 5–6

«Մի վախենար»

Երբ կարդաք Մատթեոս 14-15-ը, Մարկոս 6-7-ը, Հովհաննես 5–6-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք նշանակալից են ձեզ համար: Կարող եք ինքներդ ձեզ հարց տալ, ինչպես օրինակ՝ «Այս գլուխներում նկարագրված պատմություններն ինչպե՞ս են առնչվում ինձ հետ»: «Ի՞նչ ուղերձներ եմ ես գտնում իմ կյանքի համար» կամ՝ «Ինչո՞վ կկամենայի կիսվել իմ ընտանիքի և ուրիշների հետ»:

Գրի առեք տպավորությունները

Ի՞նչը կարող էր ոգեշնչել Պետրոսին թողնել իր նավակի ապահովությունը Գալիլեայի ծովի մեջտեղում մոլեգին փոթորկի ժամանակ: Ի՞նչը մղեց նրան հավատալ, որ եթե Հիսուսը կարող էր քայլել ջրի վրայով, ինքը ևս կարող էր: Մենք չենք կարող հաստատ իմանալ, բայց հավանաբար Պետրոսը հասկացավ, որ Աստծո Որդին չի եկել պարզապես մարդկանց համար հրաշալի գործեր կատարելու, այլ արտոնելու Պետրոսի նման մարդկանց նույնպես հրաշալի գործեր կատարել: Ի վերջո, Հիսուսի հրավերը սա էր՝ «Ե՛կ, հետևիր ինձ» (Ղուկաս 18.22): Պետրոսը մի անգամ ընդունել էր այս հրավերը, և նա պատրաստ էր ընդունել այն կրկին, նույնիսկ եթե դա նշանակում էր բախվել իր վախերի հետ և անել ինչ-որ բան, որն անհնար էր թվում: Հավանաբար Տերը չի խնդրի մեզ դուրս գալ նավակից փոթորկի կեսին կամ ներդնել մեր հացի աղքատիկ պաշարը, երբ հազարավոր մարդիկ քաղցած են, բայց, հնարավոր է, Նա խնդրի մեզ ընդունել ցուցումները, նույնիսկ երբ մենք լիովին չենք հասկանում դրանք: Ինչպիսին էլ որ լինեն մեզ ուղղված Նրա հրավերները, դրանք երբեմն կարող են զարմանալի թվալ, երբեմն նույնիսկ վախեցնող: Բայց հրաշքներ կկատարվեն, եթե մենք Պետրոսի նման մի կողմ դնենք մեր վախերը, մեր կասկածները և մեր սահմանափակ մտածողությունը ու հետևենք Նրան հավատով:

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննես 5.17-47

Հիսուս Քրիստոսը պատվում է Իր Հորը

Հարաբերությունները Աստծո և Իր զավակներից յուրաքանչյուրի միջև սուրբ են: Այս հատվածներում Հիսուս Քրիստոսը մեզ տվեց Երկնային Հոր հետ հարաբերության մի ոգեշնչող ձևանմուշ, որին պետք է հետևենք: Կարդացեք Հովհաննես 5.17-47-ը և նշեք Հայր բառի յուրաքանչյուր օրինակը: Որդին ինչպե՞ս է պատվում Հորը, և դուք ինչպե՞ս կարող եք հետևել Նրա օրինակին: Դուք ինչ եք սովորում այն մասին, թե Հայրն ինչպե՞ս է վերաբերվում Որդուն: Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունն ամրացնելով, ինչպե՞ս կարող եք մեծացնել Նրա կամքին ձգտելու և հնազանդվելու ձեր պատրաստակամությունը:

Տես նաև Հովհաննես 17, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2003, 70-73.

Մատթեոս 14.16-21, Մարկոս 6.33-44, Հովհաննես 6.5-14

Տերը կարող է բազմապատկել իմ համեստ զոհաբերությունները Իր նպատակներն իրագործելու համար:

Երբևէ ունեցե՞լ եք անհամապատասխանության զգացում, որ չեք կարողանում բավարարել բոլոր կարիքները, որոնք դուք տեսնում եք ձեր շրջապատում՝ ձեր տանը, ձեր հարաբերություններում կամ հասարակության մեջ: Հիսուսի աշակերտները հավանաբար անհամապատասխանության զգացում ունեցան, երբ Նա խնդրեց նրանց կերակրել ավելի քան հինգ հազար քաղցած մարդու (տես Մատթեոս 14.21), երբ կար ընդամենը հինգ հաց և երկու ձուկ: Երբ կարդում եք հրաշքի մասին, որը կատարվեց հետո, մտածեք, թե Աստված ինչպես կարող է օգտագործել ձեր ծառայության համեստ զոհաբերությունները ձեզ շրջապատողներին օրհնելու համար: Նա ինչպե՞ս կարող է բազմապատկել ձեր ջանքերը, երբ ծառայում եք Եկեղեցում: Քննարկեք Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ հայտարարությունը. «Շատ անանուն մարդիկ, ովքեր ունեն հինգ հացին ու երկու ձկանը համարժեք շնորհներ, մեծարում են իրենց կոչումները ու ծառայում են աննկատ մնալով և առանց ճանաչվելու, կերակրելով հազարավոր մարդկանց» («Հինգ հաց և երկու ձուկ» Ensign, May 1994, 5):

Մատթեոս 14.22–33, Մարկոս 6.45–52, Հովհաննես 6.15–21

Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ մի կողմ դնել իմ վախերն ու կասկածները և հավատ գործադրել Իր հանդեպ:

Ձեր մտքում պատկերացրեք այս հատվածներում նկարագրված տեսարանների մանրամասները՝ Մատթեոս 14.22–33, Մարկոս 6.45–52, Հովհաննես 6.15–21: Պատկերացրեք, թե ի՞նչ էին զգում Պետրոսն ու մյուս առաքյալները: Այս հատվածներում տրված Փրկիչի խոսքերից և գործողություններից ի՞նչ եք սովորում աշակերտության մասին: Ի՞նչ եք սովորում Պետրոսի խոսքերից ու գործողություններից: (Տես նաև 1 Նեփի 3․7։) Տերն ի՞նչ է հրավիրում ձեզ անել, որը կարելի է համեմատել նավակից դուրս գալու հետ: Ի՞նչ եք գտնում այս հատվածներում, որը ձեզ քաջություն է տալիս հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս:

Հովհաննես 6.22-71

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է պատրաստ լինենք հավատալ և ընդունել ճշմարտությունը, նույնիսկ երբ դժվար է այդ անել:

Երբ Հիսուսը հրաշքով հացով ապահովեց բազմությանը անապատում, հաջորդ օրը Նրա աշակերտները գտան Նրան և նորից ուտելիք խնդրեցին: Սակայն նրանք հիասթափված էին և նույնիսկ վիրավորված, երբ փոխարենը Նա իրենց առաջարկեց հոգևոր սնունդ՝ «կյանքի հացը» (Հովհաննես 6.48): Շատերը համարեցին, որ «խիստ է այդ բանը» (Հովհաննես 6.60):

Երբևէ ունեցե՞լ եք նման փորձառություն, երբ զգացել եք, որ Փրկիչը կամ Նրա ծառաներից մեկը ուսուցանել է որևէ վարդապետություն, որը «խիստ» կամ դժվար էր ընդունելու համար: Մտածեք այսպիսի փորձառությունների մասին, երբ կարդաք այս պատմությունը, հատկապես՝ Պետրոսի խոսքերը հատվածներ 68–69-ում: Որո՞նք են «հաւիտենական կեանքի խօսքերը» (Հովհաննես 6.68), որոնք օգնում են ձեզ մնալ Փրկիչի նվիրված հետևորդ:

Տես նաև Մ. Ռասսել Բալլարդ, «Ու՞մ մոտ գնանք» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2016, 90–92:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 14.16-21

Երբ կարդաք հինգ հազար մարդկանց կերակրելու մասին, կարող եք ուտել մի քիչ հաց ու ձուկ և պատկերացնել, թե որքան գումար կպահանջվի հինգ հազար մարդու կերակրելու համար: Ձեր ընտանիքն ինչպե՞ս է հոգևորապես կերակրվել Քրիստոսի կողմից: Ինչպե՞ս է Նա օգտագործել ձեզ ուրիշների կերակրելու համար:

Հաց և ձուկ

Հիսուսը հրաշքով կերակրեց 5000 մարդու հինգ հացով և երկու ձկով:

Մատթեոս 14.22-33

Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ՝ դերախաղով վերարտադրելով այս հատվածների պատմությունը: Աշակերտներն ինչո՞ւ պիտի վախենային։ Պետրոսն ինչո՞ւ կարողացավ հաղթահարել վախը և դուրս գալ նավակից: Նա ինչպե՞ս ցուցադրեց իր հավատը, նույնիսկ երբ սկսեց սուզվել: Ինչպե՞ս ենք մենք երբեմն նմանվում Պետրոսին։

Հովհաննես 5․1-16

Հրավիրեք ընտանիքի անդամներին այս հատվածներում նշել «ապրեցրեց քեզ» արտահայտության օրինակները: Հիսուս Քրիստոսն ի՞նչ եղանակներով կարող է ապրեցնել մարդկանց: Ե՞րբ և ինչպե՞ս է Նա ապրեցրել մեզ։

Հովհաննես 6.28-58

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի մի կտոր հաց տվեք ուտելու և քննարկեք այն օգուտները, որոնք մենք ստանում ենք հացի և այլ մթերքների օգտագործումից: Հետո միասին ուսումնասիրեք այս հատվածները, փնտրելով, թե Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ իրեն անվանեց «կյանքի հացը» (Հովհաննես 6.35):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ձեր սեփական հոգևոր հուշումները։ Ձեր անհատական և ընտանեկան ուսումնասիրության ընթացքում մի սահմանափակվեք այն հատվածներով, որոնց հղում է արված այս համառոտ շարադրանքում: Այս գլուխներում Տերը, հավանաբար, ուղերձներ ունի ձեզ համար, որոնք լուսաբանված չեն այստեղ: Աղոթքով փնտրեք դրանք:

Հիսուսը բարձրացնում է Պետրոսին ջրից

«Քամուն դեմ հանդիման», Լիզ Լեմոն Սվինդլ