Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 25-ից մարտի 3-ը Մատթեոս 6-7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»


«Փետրվարի 25-ից մարտի 3-ը: Մատթեոս 6-7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 25-ից մարտի 3-ը: Մատթեոս 6-7», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Հիսուսն ուսուցանում է ծովափին

«Հիսուսն ուսուցանում է ժողովրդին ծովափին», Ջեյմս Տիսո:

Փետրվարի 25-ից մարտի 3-ը

Մատթեոս 6-7

«Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»

Երբ կարդում ենք սուրբ գրությունները՝ հարցը մտքում և անկեղծ միտումով, որպեսզի հասկանանք, թե Երկնային Հայրն ինչ է ուզում, որ սովորենք, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն ոգեշնչելու մեզ: Երբ կարդում եք Մատթեոս 6–7-ը, ուշադրություն դարձրեք հետևյալ տպավորություններին:

Գրի առեք տպավորությունները

Լեռան Քարոզը քրիստոնեության ամենահայտնի քարոզներից մեկն է: Փրկիչն ուսուցանեց հարուստ պատկերներով, ինչպես օրինակ՝ բլրի վրա փռված քաղաքը, դաշտերում սփռված հովտաշուշանները և որպես ոչխար ծպտված գայլերը: Բայց Լեռան Քարոզը շատ ավելին է, քան գեղեցիկ ճառը: Իր աշակերտներին ուղղված Փրկիչի ուսմունքների զորությունը կարող է փոխել մեր կյանքը, հատկապես, երբ ապրենք դրանցով: Ապա Նրա բառերը դառնում են ավելին, քան բառեր. դրանք դառնում են ամուր հիմքեր կյանքի համար, և ինչպես իմաստուն մարդու տունը, կարող են դիմակայել աշխարհի քամիներին ու ջրհեղեղներին (տես Մատթեոս 7.24–25):

Նկար
անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 6-7

Ես իմ սիրտը պիտի կենտրոնացնեմ երկնային բաների վրա:

Հեշտ չէ Աստծո բաները միշտ գերադասել աշխարհիկ բաներից: Մատթեոս 6–7-ում Փրկիչի ո՞ր ուսմունքները կարող են օգնել ձեզ կենտրոնանալ երկնային բաների վրա: Ի՞նչ մտքեր ու տպավորություններ եք ունենում, երբ ուսումնասիրում եք Նրա խոսքերը: Դրանք ձեզ ի՞նչ են ներշնչում անել: Գրի առեք տպավորությունները: Օրինակ.

Մատթեոս 6․1-4

Ինձ պետք է ավելի շատ անհանգստացնի, թե Աստված ինչ է մտածում իմ մասին, քան այն, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին:

Մատթեոս 6-7

Ես կարող եմ Աստծուն ավելի մոտենալ խոնարհ ու անկեղծ աղոթքի միջոցով։

Լեռան Քարոզը շատ թեմաներ է պարունակում, իսկ թեմաները, որոնց դուք ուշադրություն կդարձնեք, կախված կլինեն ձեր ներկայիս կյանքի հանգամանքներից և այն բանից, թե Տերն ինչ է ուզում հաղորդել ձեզ:

Մատթեոս 6–7-ի թեմաներից մեկը աղոթքն է: Ժամանակ գտեք և գնահատեք ձեր աղոթքները։ Ձեր կարծիքով, ի՞նչ ջանքեր եք գործադրում աղոթքի միջոցով Տիրոջն ավելի մոտենալու համար: Մատթեոս 6–7-ում ո՞ր ուսմունքներն են ոգեշնչում ձեզ կատարելագործել ձեր աղոթքը: Գրանցեք Հոգու միջոցով ստացած ձեր աղոթքները: Օրինակ.

Մատթեոս 6.9

Երբ աղոթում եմ, ես պիտի ակնածանքով արտաբերեմ Երկնային Հոր անունը:

Մատթեոս 6.10

Երբ աղոթում եմ, իմ ցանկությունը պիտի արտահայտեմ այնպես, որ Տիրոջ կամքը կատարվի:

Դուք պետք է մի անգամ ևս կարդաք Լեռան Քարոզը, այս անգամ փնտրելով մեկ այլ կրկնվող թեմա կամ ուղերձ, որը հատկապես կիրառելի է ձեզ համար: Օրագրում Գրի առեք գտած նյութը, ինչպես նաև ձեր խոհերն ու տպավորությունները:

Նկար
աղոթող ընտանիք

Աղոթքի միջոցով մենք կարող ենք ավելի մոտենալ Աստծուն։

Մատթեոս 6.7

Ի՞նչ է նշանակում՝ «շատախօս մի՛ լինիք» աղոթքում:

Մարդիկ հաճախ «շատախօս մի՛ լինիք» արտահայտությունը հասկանում են որպես՝ մի կրկնեք նույն բառերն անընդհատ: Սակայն շատախոսել բառը կարող է նկարագրել ինչ-որ գործողություն, որն արժեք չունի: Օգտագործելով «շատախօս մի՛ լինիք» աղոթքում արտահայտությունը կարող է նշանակել՝ աղոթել առանց անկեղծ, սրտառուչ զգացմունքների (տես Ալմա 31.12–23):

Մատթեոս 6.9–13

Ինչո՞ւ մենք անգիր չենք ասում Տերունական աղոթքը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Տերը սկսում է Իր աղոթքը՝ նախ խնդրելով Իր հետևորդներին՝ «շատախօս մի՛ լինիք» (Մատթեոս 6.7), ապա՝ «Արդ դուք այսպէս աղօթք արէք» (Մատթեոս 6.9): Այսպիսով, Տերունական աղոթքը օրինակ է, որին մենք պիտի հետևենք, այլ ոչ հատված, որը պիտի հիշենք և կրկնենք: Տերը պարզապես ցանկանում է, որ մենք աղոթքով խնդրենք Աստծո օգնությունը, մինչ մշտապես ձգտում ենք դիմակայել չարին, և ապրել արդարակյաց կյանքով («Դասեր Տերունական աղոթքից» Ensign or Լիահոնա, մայիս 2009, 46–47):

Մատթեոս 7․1-5

Ես պիտի արդար դատեմ:

Մատթեոս 7.1-ում Փրկիչը կարծես ասում է, որ մենք չպիտի դատենք, բայց ուրիշ սուրբ գրություններում (ներառյալ այս գլխի ուրիշ հատվածներում) Նա մեզ հրահանգներ է տալիս այն մասին, թե ինչպես պիտի դատել: Այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ևս կարող է օգնել մեզ. «Մի դատեք անարդար ձևով, որպեսզի չդատվեք, այլ արդար դատաստանով դատեք»( Մատթեոս 7.1, ծանոթագրություն ա): Ի՞նչ եք գտնում Մատթեոս 7.1-5-ում գլխի մնացած մասի հետ միասին, որն օգնում է ձեզ իմանալ, թե ինչպես «արդար դատաստանով դատեք»:

Տես նաև «Դատել ուրիշներին», «Հավատքին հավատարիմ», 90–91, Լին Գ. Ռոբինս, «Արդար դատավորը» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2016, 96–98:

Մատթեոս 7․21–23

Ես սկսում եմ ճանաչել Հիսուս Քրիստոսին՝ կատարելով Նրա կամքը:

«Երբէք ձեզ չեմ ճանաչել» արտահայտությունը Մատթեոս 7.23-ում փոխարինվել է Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ «Երբեք չեք ճանաչել ինձ» արտահայտությամբ (Մատթեոս 7.23, ծանոթագրություն ա): Այս փոփոխությունն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե Տերն ի՞նչ է ուսուցանել հատվածներ 21–22-ում Իր կամքը կատարելու մասին: Ձեր կարծիքով, որքա՞ն լավ եք ճանաչում Տիրոջը: Ի՞նչ կարող եք անել Նրան ավելի լավ ճանաչելու համար:

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Եթե ինձ գիտենայիք» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2016, 102–5:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք Լեռան Քարոզն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 6-7

Մատթեոս 6–7 գլուխները լավագույնս ուսումնասիրելու համար կարող եք դիտել «Լեռան Քարոզը. Տիրոջ աղոթքը» և «Լեռան Քարոզը. գանձեր երկնքում» տեսանյութերը (LDS.org): Ընտանիքի անդամները կարող են հետևել իրենց սուրբ գրություններով և դադար տալ, երբ տեսանյութերում նրանք լսում են որևէ բան, որը կուզենային քննարկել: Անհրաժեշտության դեպքում այս միջոցառումը կարելի է կրկնել մի քանի օր:

Մատթեոս 6․5-13

Ի՞նչ կարող ենք սովորել աղոթքի մասին Փրկիչի ուսուցանած եղանակից: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել Նրա աղոթքը որպես օրինակ, մեր անձնական և ընտանեկան աղոթքները բարելավելու համար: (Տես նաև Ղուկաս 11․1-13։) Եթե ունեք փոքր երեխաներ, կարող եք աղոթել միասին:

Մատթեոս 6.33

Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «առաջ Աստուծոյ … արքայութիւնը խնդրեցէք»։ Մենք ինչպե՞ս ենք կատարում սա ընտանիքով:

Մատթեոս 7․1-5

Կարող եք օգտագործել փայտի մի մեծ և մի փոքր կտոր, որպեսզի ներկայացնեք շյուղը և գերանը, երբ քննարկում եք Տիրոջ ուսմունքը ուրիշներին դատելու մասին: Կարդացեք և քննարկեք «Դատել ուրիշներին» թեման «Հավատքին հավատարիմ», գրքույկից, 90–91:

Մատթեոս 7.24–27

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ Փրկիչի առակը իմաստունի և հիմարի մասին, կարող եք թույլ տալ նրանց ջուր լցնել ավազի, ապա քարի վրա: Ինչպե՞ս կարող ենք մեր հոգևոր հիմքը կառուցել ժայռի վրա:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Կիսվեք գաղափարներով Անհատական ուսումնասիրության ժամանակ սովորած սկզբունքների քննարկումը ոչ միայն ուրիշներին ուսուցանելու լավ եղանակ է, այլև օգնում է ամրացնել ձեր սեփական հասկացողությունը: Այս շաբաթվա ընթերցանությունից սովորած որևէ սկզբունքով կիսվեք ընտանիքի անդամի կամ Եկեղեցու դասարանի անդամների հետ:

Նկար
Հիսուսն աղոթելիս

«Ես աղաչեցի քեզ համար», Դել Փարսոն

Տպել