Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 25-ից Մարտի 3-ը Մատթեոս 6-7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»


«Փետրվարի 25-ից Մարտի 3-ը: Հովհաննես 6-7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 25-ից Մարտի 3-ը: Հովհաննես 6-7» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Միության համար. 2019թ.

Նկար
Հիսուսը ափի մոտ ուսուցանելիս

«Հիսուսն ուսուցանում է ժողովրդին ափի մոտ» նկարիչ` Ջեյմս Տիսո:

Փետրվարի 25-ից Մարտի 3-ը

Մատթեոս 6-7

«Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»

Սկսեք, կարդալով Մատթեոս 6-7 գլուխները` մտածելով ձեր ուսուցանած երեխաների մասին: Այս գլուխներից ի՞նչ ուղերձներ պետք է լսեն նրանք:«Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը և այս համառոտ շարադրանքը կարող են օգնել ձեզ և անհրաժեշտության դեպքում տալ ուսուցման մտքեր:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ արեցին նախորդ շաբաթվա ընթացքում, որպեսզի ինչ-որ մեկի համար լույս կամ օրինակ լինեին:

Նկար
ուսուցման պատկեր

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 6․5-13

Ես կարող եմ աղոթել իմ Երկնային Հորը, ինչպես Հիսուսն էր աղոթում:

Երեխաները կարող են սովորել աղոթել` լսելով ուրիշների աղոթքները: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց սովորել Հիսուս Քրիստոսի աղոթքից, որը գրված է այս հատվածներում:

Հնարավոր վարժություններ

  • Վերանայեք Հիսուսի ուսմունքները աղոթքի մասին, որոնք գտնվում են Մատթեոս 6.5-13 հատվածներում: Կարող եք օգտվել «Գլուխ 20-ից. Հիսուսն ուսուցանում է աղոթքի մասին» Նոր Կտակարանի պատմություններ,էջ 51-52, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում):

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի օգնեք երեխաներին հիշել աղոթքի տարբեր մասերը:

  • Թերթիկների վրա գծեք յուրաքանչյուր երեխայի ձեռքը: Ասացեք, թե աղոթելիս ինչ պետք է անենք մեր ձեռքերն ու արմունկները: Ամեն մի գծած ձեռքի վրա գրեք ինչ-որ բան, որ մենք անում ենք աղոթելիս ակնածանք ցույց տալու համար (օրինակ` խոնարհում ենք մեր գլուխները, փակում ենք աչքերը և այլն):

  • Օգնեք երեխաներին պատրաստել ցուցատախտակ կամ աղյուսակ, որը կօգնի նրանց հիշել աղոթել առավոտյան և երեկոյան և հրավիրեք նրանց կիսվել դրանով իրենց ընտանիքի անդամների հետ:

  • Երեխաների հետ աղոթքի մասին երգ երգեք (ինչպես օրինակ` «Մենք խոնարհում ենք մեր գլուխներ» Մանկական երգարան, էջ 25), և կիսվեք աղոթքի զորության մասին ձեր վկայությամբ: Նաև կարող եք հրավիրել երեխաներին կիսվել աղոթքի հետ առնչվող իրենց փորձառություններով:

Նկար
աղոթող տղա

Ես կարող եմ աղոթել իմ Երկնային Հորը, ինչպես Հիսուսն էր աղոթում:

Մատթեոս 7.12

Ես պետք է վարվեմ ուրիշների հետ այնպես, ինչպես ցանկանում եմ, որ իրենք վարվեն ինձ հետ:

Հիսուսի ուսմունքը Մատթեոս 7.12 հատվածում, որը հայտնի է նաև որպես Ոսկե կանոն, պարզ ուղեցույց է այն մասին, թե ինչպես պետք է վարվենք ուրիշների հետ: Ի՞նչը կօգնի ձեր ուսուցանած երեխաներին ապրել համաձայն այս սկզբունքի:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մատթեոս 7.12 հատվածը և վերապատմեք այն պարզ բառերով, որպեսզի երեխաները կարողանան հասկանալ: Օգնեք երեխաներին մտածել մի քանի եղանակների մասին հետևյալ նախադասությունը լրացնելու համար. «Ինձ դուր է գալիս, երբ ուրիշները ինձ համար»: Ամեն նախադասությունից հետո հրավիրեք նրանց ձեզ հետ կրկնել. «Այսպիսով ես պետք է ուրիշների համար»:

  • Երեխաների հետ երգեք «Հիսուսն ասել է, որ սիրենք բոլորին» երգը Մանկական երգարան  էջ 61, և հորինեք երգին ուղեկցող պարզ շարժումներ: Հարցրեք երեխաներին, թե ինչ սովորեցին Փրկիչի օրինակից այն մասին, թե ինչպես պետք է վարվենք ուրիշների հետ:

  • Հրավիրեք երեխաներին թվարկել բարի գործեր, որ իրենց ծնողները կամ ընտանիքի անդամներն անում են իրենց համար: Կարդացեք Մատթեոս 7.12 հատվածը և հրավիրեք երեխաներին կազմել բարի գործերի ցանկ, որ կարող են անել իրենց ընտանիքի անդամների համար:

Մատթեոս 7.24–27

Հիսուսին հետևելով` ես կարող եմ ամուր հիմքի վրա կառուցվել:

Տունը ավազի կամ ժայռի վրա կառուցելու մասին Փրկիչի առակի օգտագործումը կարող է հիշվող եղանակ լինել երեխաներին մեր սովորածը գործի դնելու կարևորության մասին ուսուցանելիս:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ երգեք «Իմաստուն մարդն ու հիմար մարդը» երգը Մանակական երգարան  էջ 281, և հորինեք երգին ուղեկցող պարզ շարժումներ:

  • Օգտագործեք Մատթեոս 7.24 հատվածը` իմաստուն մարդու և հիմար մարդու միջև տարբերությունների մասին ուսուցանելիս: Հրավիրեք երեխաներին ձևացնել՝ իբրև նրանք տուն են կառուցում: Ինչպե՞ս կարող ենք լինել իմաստուն մարդու նման:

  • Թող երեխաները նկարեն իմաստուն մարդու և հիմար մարդու մասին առակի նկարներ:

Նկար
ուսուցման պատկեր

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մատթեոս 6-7

Լեռան Քարոզն ուղերձ ունի ինձ համար:

Այս գլուխներն ունեն շատ ուղերձներ, որոնք կարող են վերաբերել ձեր ուսուցանած երեխաներին: Կարդացեք դրանք` մտածելով երեխաների մասին: Ի՞նչն է գրավում ձեր ուշադրությունը:

Հնարավոր վարժություններ

  • Հիշեցրեք երեխաներին, որ նրանք սովորում են այն մասին, թե ինչ է ուսուցանել Հիսուսը Լեռան քարոզի ժամանակ: Ի՞նչ ճշմարտություն կարող են հիշել, որ սովորել են անցած շաբաթվա ընթացքում:

  • Գրատախտակին գրեք մի քանի արտահայտություն Լեռան քարոզից և մի քանի արտահայտություն, որոնք սուրբ գրություններից չեն: Հրավիրեք երեխաներին պարզել, թե որ արտահայտություններն են Լեռան քարոզից, և կիսվել, թե ինչ են սովորում դրանցից:

  • Ընտրեք մի քանի հատված Մատթեոս 6-7 գլուխներից, որոնք ձեր կարծիքով իմաստալից կլինեն երեխաների համար: Թերթիկների վրա գրեք սուրբ գրությունների հղումները և թաքցրեք դրանք սենյակում: Թող երեխաները գտնեն դրանք, կարդան հատվածները և բացատրեն, թե ինչու են այս ուսմունքները կարևոր իրենց համար:

  • Կիսվեք Մատթեոս 6-7 գլուխներից ձեզ դուր եկած հատվածով և բացատրեք, թե ինչու է այն ձեզ դուր գալիս: Եթե երեխաներին դուր է գալիս ինչ-որ հատված, հրավիրեք նրանց կիսվել, թե ինչու է այն դուր գալիս իրենց և ինչ են սովորում դրանից:

  • Երեխաների հետ երգեք «Ես փորձում եմ լինել Հիսուսի նման» Մանկական երգարան,էջ 78-79 և ամեն անգամ դադարեցրեք երգը, երբ հանդիպեք որևէ արտահայտության, որն ուսուցանում է Մատթեոս 6-7 գլուխներում ուսուցանվող սկզբունքը (ինչպես օրինակ` «իմ ընկերներին ծառայել սովորել»): Օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես են այս գլուխներից սովորած բաները փոխկապակցված:

Մատթեոս 6.5–13, 7.7–11

Երկնային Հայրը կլսի և կպատասխանի ինձ, երբ ես աղոթեմ:

Մատթեոս 6.5-13, 7.7-11 հատվածներն ուսումնասիրելիս, ձեր կարծիքով երեխաներն ի՞նչ պետք է հասկանան աղոթքի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին բարձրաձայն կարդալ Մատթեոս 6.9-13 հատվածները և այնուհետև թվարկեք այն, ինչ Փրկիչն ասաց Իր աղոթքի մեջ: Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին, երբ աղոթում ենք:

  • Երեխաների հետ աղոթքի մասին երգ երգեք, ինչպես օրինակ՝ «Աղոթեցի՞ր դու» Հիմներ և մանկական երգերքէջ  140: Օգնեք երեխաներին հետևել բառերին և գտնել այն պատճառները, որոնց համար աղոթում ենք, և ինչ օրհնություններ են գալիս աղոթքից:

  • Օգնեք երեխաներին մտապահել Մատթեոս 7.7 հատվածը` խաղալով հետևյալ խաղը. երեխաներից մեկն ասում է այդ հատվածի առաջին բառը կամ արտահայտությունը և հետո նետում է գնդակը մյուս երեխային, ով այնուհետև ասում է հաջորդ բառը կամ արտահայտությունը:

  • Երեխաների հետ բեմականացրեք Մատթեոս 7.9-10 հատվածները` օգտագործելով հասարակ թատերական բեմասարքեր: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ է սա ուսուցանում նրանց աղոթքի մասին:

  • Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ ձեր աղոթքները ստացել են պատասխան:

Մատթեոս 6. 19-21

Ես երկրային գանձերի փոխարեն կարող եմ փնտրել հավերժական գանձեր:

Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել, որպեսզի նրանք ավելի շատ արժեքավորեն հավերժական, քան աշխարհիկ բաները:

Հնարավոր վարժություններ

  • Բերեք առարկաներով լցված «գանձերի» մի տուփ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այնպիսի բաներ, որ աշխարհն է գնահատում, օրինակ` փող կամ խաղալիքներ: Միասին կարդացեք Մատթեոս 6.19-21 հատվածները, այնուհետև խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել երկնային գանձերի մասին, որոնք կարող են փոխարինել այդ արկղում եղած երկրային առարկաներին:

  • Հրավիրեք երեխաներին անվանել կամ նկարել որոշ բաներ, որ կարող են անել «[երկընքումը գանձեր դիզելու համար]» (Մատթեոս 6.20):

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել Լեռան քարոզի իրենց ամենասիրած ուսմունքով:

Բարելավենք մեր ուսուցումը

Ձգտեք հասկանալ ձեր դասարանի անդամներին: Դուք ճանաչում եք ձեր ուսուցանած երեխաներին: Այս նախագծերում եղած մտքերը հնարավոր է ունենան փոփոխության անհրաժեշտություն ձեր դասարանի երեխաների կարիքները լավագույն կերպով բավարարելու համար: Որպեսզի ձեր դասարանի համար մտքեր գտնեք, կարող եք վերանայել այս նախագծում եղած բոլոր գործնական աշխատանքները, ոչ միայն նրանք, որ նշանակված են ձեր ուսուցանած երեխաների տարիքային խմբի համար: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» 7):

Նկար
գործնական աշխատանքի էջ. ես կարող եմ աղոթել, ինչպես Հիսուսն աղոթեց

Տպել