«Մարտի 4-10-ը: Մատթեոս 8-9, Մարկոս 2-5. «Քո հավատքը քեզ ողջ դարձրեց» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Մարտի 4-10-ը: Մատթեոս 8-9, Ղուկաս 2-5» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Մարտի 4-10-ը
Մատթեոս 8–9, Մարկոս 2–5
«Քո հավատքը քեզ ողջ դարձրեց»
Սկսեք կարդալով Մատթեոս 8–9 և Մարկոս 2–5 գլուխները: «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Խնդրեք երեխաներին պատմել Հիսուսի գործած հրաշքների մասին պատմություն (տեսեք հրաշքների ցանկը այս շաբաթվա համառոտ շարադրանքում «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների ու ընտանիքների համար բաժնում): Կարող եք նաև ցույց տալ դրանց հետ առնչվող նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք,էջ 40, 41 կամ LDS.org):
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Հիսուսը հրաշքներ գործելու զորություն ունի:
Մինչ կկարդաք Փրկիչի բժշկող հրաշքների մասին, խորհեք, թե որ հրաշքով պետք է կիսվեք: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ հավատքի դերը Հիսուսի գործած հրաշքներում:
Հնարավոր վարժություններ
-
Կիսվեք անդամալույծ մարդու մասին պատմությունով Մարկոս 2.1–12 հատվածներից: Կարող եք օգտվել «Գլուխ 23-ից. Մարդը, ով չէր կարողանում քայլել» Նոր Կտակարանի պատմություններ, էջ 57-58, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում): Ասացեք երեխաներին, որ անդամալույծ մարդը չէր կարողանում քայլել: Օգնեք նրանց հասկանալ, որ Փրկիչը բուժեց այս մարդուն և ներեց նրան:
-
Մարկոս 5.22–23, 35–43 հատվածները կարդալիս հրավիրեք երեխաներին ձևացնել՝ իբրև «վեր են կենում» Հայրոսի դստեր նման: Օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուսը մեզ բոլորիս համար հնարավոր դարձրեց հավերժական կյանքը:
-
Կարդացեք Մարկոս 5.34: Օգնեք երեխաներին մտապահել «Քո հավատքը քեզ ողջ դարձրեց» արտահայտությունը. յուրաքանչյուր երեխային տվեք մի բառ, այնուհետև թող հերթականությամբ ասեն իրենց բառերը: Նրանց ծանոթներից որևէ մեկը երբևէ ապաքինվե՞լ է հիվանդությունից:
-
Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և լսել` մինչ կկարդաք Մատթեոս 9.27–30 հատվածները: Երբ կարդաք Հիսուսի մասին, որ Նա բժշկեց կույր մարդուն, հրավիրեք երեխաներին բացել իրենց աչքերը: Ի՞նչ կզգային, եթե Հիսուսը բժշկեր նրանց:
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ իրենք հիվանդ են եղել: Պատմեք մի պատմություն, երբ Հիսուսը բուժել է հիվանդներին, և վկայեք, որ Հիսուսի զորությունը կարող է բժշկել և օրհնել մեզ, եթե աղոթենք ու ստանանք քահանայության օրհնությունները: Բացատրեք, որ չնայած Տերը երբեմն մեզ չի տալիս մեր ցանկացած հրաշքը, Նա սիրում է մեզ ու տեղյակ է մեր կարիքների մասին: Նա մեզ կտա այն մխիթարությունը, որի կարիքը մենք ունենք:
Երբ ես վախենում եմ կամ վտանգի մեջ եմ, Հիսուսը կարող է օգնել ինձ խաղաղություն զգալ:
Այն պատմությունը, երբ Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը, կարող է օգնել երեխաներին, որ Նա կարող է խաղաղություն տալ իրենց, երբ վախենան:
Հնարավոր վարժություններ
-
Մարկոս 4.35–41 հատվածները կարդալիս օգնեք երեխաներին պատկերացնել, որ իրենք նավի վրա են: (Տես նաև «Գլուխ 21, Հիսուսն իշխանություն ունի քամու և ալիքների վրա» Նոր Կտակարանի պատմություններ, էջ 53, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում): Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչպես կզգային, եթե այնտեղ լինեին: Ե՞րբ են երեխաները վախեցած եղել: Ինչպե՞ս գտան մխիթարություն:
-
Հրավիրեք երեխաներին փոթորիկի ձայն հանել ու լռել, երբ ինչ-որ մեկն ասի «լռիր, պապանձուիր»: Վկայեք, որ ինչպես Հիսուսը կարող է խաղաղություն բերել մեզ, երբ դրսում փոթորիկ է, Նա կարող է խաղաղություն բերել նաև մեր սրտերին, երբ մենք ներքուստ վատ զգանք:
-
Մտածեք «Պատմիր ինձ Հիսուսի մասին» երգի երրորդ պարբերությանը ուղեկցող շարժումների մասինՄանկական երգարան, էջ 57:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Հիսուսը կարող է հրաշքներ գործել իմ կյանքում, եթե ես հավատամ Նրան:
Հիսուսը շատ հրաշքներ գործեց Իր մահկանացու ծառայության ընթացքում: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իմանալ, որ հրաշքներ այսօր էլ են լինում:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կարդալու և նկարելու համար ընտրել հետևյալ հրաշքներից մեկը. Մարկոս 2.1–12, Մարկոս 5.22–23, 35–43, կամ Մարկոս 5.24–34: Հրավիրեք երեխաներին դասարանին բացատրել իրենց նկարները: Այս պատմություններից ի՞նչ են սովորում Հիսուսի մասին:
-
Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչպես են զգում, երբ հիվանդ են, տխուր են, վախենում են կամ անհանգիստ են: Ինչպե՞ս կարող է Հիսուսն օգնել մեզ, երբ մենք նման զգացումներ ունենք: Վկայեք, որ Հիսուսը կարող է օգնել երեխաներին այս բոլոր իրավիճակներում:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կամ իրենց ծանոթներից մեկը ստացել է քահանայության օրհնություն: Ինչպե՞ս է այդ մարդը ապաքինվել կամ օրհնվել:
Ես Հիսուսի նման կարող եմ սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ:
Հիսուսը մեծ սեր ցուցաբերեց` բուժելով հիվանդներին ու տառապյալներին: Խորհեք, թե ինչպես կարող եք ուսուցանել երեխաներին կարեկցանք ցուցաբերել կարիքավորների հանդեպ:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ վերանայելու համար ընտրեք Հիսուսի հետևյալ հրաշքներից մեկը կամ մի քանիսը. Մարկոս 2.1–12, Մարկոս 5.22–23, 35–43, կամ Մարկոս 5.24–34: (Տես նաև “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy,” “Jesus Raises the Daughter of Jairus,” and “Jesus Heals a Woman of Faith” տեսանյութերը LDS.org կայքում): Հրավիրեք երեխաներին կիսվել մի ժամանակահատվածի մասին, երբ նրանք օգնել են կարիքավոր մեկին և ինչպես են զգացել:
-
Ցույց տվեք “Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy” կամ “The Coat” (LDS.org կայքում): Այս տեսանյութերում տղաներն ինչպե՞ս հետևեցին Հիսուսի օրինակին: Հրավիրեք երեխաներին կիսվել այլ իրավիճակներով, երբ ինչ-որ մեկը կարող է կարիքի մեջ լինել: Ի՞նչ կարող ենք անել նրանց օգնելու համար:
-
Հիշեցրեք երեխաներին, որ ուրիշներին օգնելն իրենց մկրտության ուխտի մասն է կազմում (տես Մոսիա 18.8–10, Ալմա 34.28) հատվածները:
Մատթեոս 8.23-27, Մարկոս 4:35-41
Երբ ես վախենում եմ կամ վտանգի մեջ եմ, Հիսուսը կարող է օգնել ինձ խաղաղություն զգալ:
Երեխաները պետք է իմանան, որ Փրկիչը կարող է խաղաղություն տալ իրենց, երբ կանգնեն կյանքի փոթորկի դեմ` լինի դա հիմա, թե ապագայում:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներից մեկին, օգտագործելով Մարկոս 4.35-41 հատվածները և Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 40), պատմել Հիսուսի փոթորիկը հանդարտեցնելու մասին պատմությունը: Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչպես կզգային, եթե այնտեղ լինեին:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք խաղաղություն են զգացել օգնության մասին աղոթելուց հետո: Հիշեցրեք նրանց, որ այդ խաղաղությունը գալիս է Փրկիչից:
-
Երեխաների հետ երգեք “Master, the Tempest Is Raging,” օրհներգը Հիմների գիրք, էջ 105` հրավիրելով նրանց շշնջալ, երբ երգեն «լռիր, պապանձուիր» բառերը:
-
Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թղթե ամպ և խնդրեք նրանց դրա վրա գրել ինչ-որ փորձություն, որ մարդիկ կարող են ունենալ: Բոլոր ամպերը դրեք տախտակի վրա` ծածկելով Փրկիչի նկարը: Հրավիրեք երեխաներից մեկին հեռացնել ամպերից մեկը և առաջարկել եղանակներ, որ կարող ենք օգնել ինչ-որ մեկին, ով ունի այդ փորձությունը, գտնել խաղաղություն: Երբ բոլոր ամպերը հեռացվեն, վկայեք մեր կյանքի փոթորիկները հանդարտեցնելու Փրկիչի զորության մասին:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Օգնեք երեխաներին գրի առնել մի ծառայություն, որը նրանք կանեն ինչ-որ մեկի համար այս շաբաթվա ընթացքում: