Եկ, հետևիր ինձ
Մարտի 11-17-ը Մատթեոս 10–12, Մարկոս 2, Ղուկաս 7, 11. «Այս տասնևերկուսին ուղարկեց Յիսուսը»


«Մարտի 11-17-ը: Մատթեոս 10-12, Մարկոս 2, Ղուկաս 7, 11. «Այս տասնևերկուսին ուղարկեց Հ.իսուսը» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 11-17-ը: Մատթեոս 10-12, Մարկոս 2, Ղուկաս 7, 11», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Հիսուսը կարգում է Պետրոսին

Մարտի 11-17-ը

Մատթեոս 10–12, Մարկոս 2, Ղուկաս 711

«Այս տասնևերկուսին ուղարկեղ Հիսուսը»

Մատթեոս 10–12, Մարկոս 2 և Ղուկաս 711 գլուխները կարդալիս Սուրբ Հոգին ձեզ հուշումներ կտա, որոնք կօգնեն ձեզ նախապատրաստվել: Այս հուշումները, «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնի և այս համառոտ շարադրանքի հետ մեկտեղ կարող են օգնել ձեզ նախապատրաստվել:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խրախուսեք երեխաներին կիսվել, թե ինչպես են սուրբ պահում Հանգստության օրը:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 10․1-10

Հիսուսը կանչեց Տասներկու Առաքյալներին ու նրանց Իր գործը կատարելու զորություն տվեց:

Ձեր ուսուցանած երեխաները գիտե՞ն, որ մենք այսօր ունենք Տասներկու Առաքյալներ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները, որպեսզի ուսուցանեք նրանց ժամանակակից Առաքյալների կարևորության մասին, և թե ինչի՞ համար են նրանք կանչված:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով պարզ բառեր` ամփոփեք Մատթեոս 10.1–10 հատվածները: (Տես «Քրիստոսը կարգում է Առաքյալներին», Ավետարանի պատկերագիրք, էջ 38): Բացատրեք, որ Հիսուսը կանչում է Առաքյալներին, որպեսզի օգնեն Նրան կառուցել Իր Եկեղեցին:

  • Թույլ տվեք երեխաները հաշվեն Քրիստոսը կարգում է Առաքյալներին նկարի (Ավետարանի պատկերագիրք, էջ   38) և ներկայիս Տասներկու Առաքյալների Քվորումի նկարի Առաքյալներին (տես LDS.org կամ Ensign-ի կամ Լիահոնայի գերագույն համաժողովի թողարկումը): Բացատրեք, որ մենք այսօր ունենք տասներկու Առաքյալներ, ինչպես Հիսուսի ժամանակներում:

  • Սենյակում թաքցրեք ժամանակակից Առաքյալների նկարները (նկարների համար տես Ensign-ի կամ Լիահոնայի գերագույն համաժողովի թողարկումը): Հրավիրեք երեխաներին գտնել նկարները և մի փոքր պատմեք յուրաքանչյուր Առաքյալի մասին (տես «Ծանոթացեք ժամանակակից մարգարեների և առաքյալների հետ» LDS.org կայքում):

  • Հրավիրեք երեխաներից մեկին պահել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի նկարները: Խնդրեք երեխային մյուս երեխաներին սենյակում առաջնորդել մյուս երեխաներին դեպի Հիսուսի նկարը: Վկայեք, որ մարգարեներն ու առաքյալները մեզ առաջնորդում են դեպի Հիսուս Քրիստոսը:

  • Կիսվեք Տիրոջ Առաքյալների մասին ձեր վկայությամբ:

Տասներկուսի Քվորում

Տասներկու Առաքյալներն այսօր կատարում են Տիրոջ աշխատանքը:

Մատթեոս 11.28–30

Հիսուսը կօգնի ինձ, եթե մոտենամ Նրան:

Երեխաները մխիթարություն են զգում` իմանալով, որ Հիսուսը կօգնի իրենց, երբ հոգսեր ունենան և մոտենան Նրան:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մատթեոս 11.28–30 հատվածները և ցույց տվեք լծված ցուլերի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնից: Նշեք, որ լծված ցուլերը միասին կարող են ավելի մեծ ծանրություն քաշել, քան եթե առանձին քաշեն: Վկայեք, որ երբ մենք տխրություն, անհանգստություն կամ վախ ենք զգում, կարող ենք փնտրել Հիսուսին ու Նա կօգնի մեզ:

  • Խնդրեք երեխաներից մեկին ծանր առարկա բարձրացնել: Երբ նա դժվարանա, առաջարկեք օգնել: Ինչպե՞ս է Հիսուսն օգնում մեզ դժվար գործեր կատարել։ Երբևէ երեխաները զգացե՞լ են Նրա օգնությունը:

Մատթեոս 12․1-13

Ես կարող եմ Հանգստության օրը սուրբ պահել:

Որո՞նք են մի քանի զվարճալի եղանակները, որոնցով կարող եք երեխաներին ուսուցանել հանգստության օրը սուրբ պահելու մասին, և ինչո՞ւ ենք մենք այն սուրբ պահում:

Հնարավոր վարժություններ

  • Բարձրաձայն կարդացեք Մատթեոս 12․10-13 հատվածները: Հրավիրեք երեխաներին ոտքի կանգնել և նստել ամեն անգամ «Հանգստության օր» ասելիս և նրանց հետ կրկնեք «[ճիշտ] է շաբաթ օրը բարիք գործել» արտահայտությունով (Մատթեոս 12.12): Նրանց կարծիքով, ի՞նչ է դա նշանակում:

  • Երեխաներին ցույց տվեք օրացույց և նրանց համար նշեք Հանգստության օրերը: Շաբաթվա մյուս օրերին ի՞նչ ենք անում: Ի՞նչ կարող ենք անել Հանգստության օրը, որպեսզի այն տարբերվի մյուս օրերից: (Տես Եսայիս 58.13–14):

  • Հրավիրեք երեխաներին նկարել բարի գործեր, որոնք կարող են անել Հանգստության օրը:

  • Հրավիրեք երեխաներին շարժումներ հորինել, որոնք կօգնեն նրանց հիշել, թե ինչպես ենք մենք պատրաստվում Հանգստյան օրվան` մինչ կերգեք «Շաբաթ օրը»երգը Մանկական երգարանից էջ 196:

  • Գրատախտակի վրա նկարեք աչքեր, ականջներ, բերան ու ձեռքեր: Խնդրեք երեխաներին ասել, թե մարմնի այս մասերից յուրաքանչյուրը ինչ կարող է անել Հանգստության օրը սուրբ պահելու համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մատթեոս 10.1-10, Մարկոս 3.13-19

Տասներկու Առաքյալները կարող են ինձ ուսուցանել Հիսուսի մասին:

Քրիստոսի ժամանակների Տասներկու Առաքյալների մասին սովորելով, երեխաներն ինչպե՞ս կարող են ավելի լավ հասկանալ, թե ինչ են անում մեր օրերի Տասներկու Առաքյալները:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հիսուսի օրերի ու ներկայիս Առաքյալների նկարները (տես «Քրիստոսը կարգում է Առաքյալներին», Ավետարանի պատկերագիրք, էջ 38, և Եկեղեցու ամսագրերից գերագույն համաժողովի վերջին թողարկումը): Խնդրեք երեխաներին կարդալ Մատթեոս 10.1–10 և Մարկոս 3.14–15 հատվածները, որպեսզի պարզեն, թե ինչ են անում Առաքյալները:

  • Հրավիրեք երեխաներից մի քանիսին ապրող Առաքյալներից մեկի կողմից պատմված պատմությունով կիսվելու համար նախապատրաստված գալ: Ինչպե՞ս են կենդանի Առաքյալներն օգնում մեզ ավելի նմանվել Փրկիչին:

  • Թերթիկների վրա գրեք ժամանակակից Առաքյալների անունները: Հրավիրեք երեխաներին Առաքյալի անունը դնել իր նկարի հետ (LDS.org): Այս գործողությունը կարելի է կրկնել մի քանի անգամ:

  • Երեխաների հետ կիսվեք Քրիստոսի մասին ժամանակակից Առաքյալների վկայությունների մի քանի օրինակով (տես վերջին գերագույն համաժողովի ուղերձները կամ «Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը»,Ensign կամ Լիահոնա, ապրիլ 2000, 2):

  • Օգնեք երեխաներին մտապահել և հասկանալ Հավատո հանգանակ 1.6:

Մատթեոս 11.28–30

Հիսուսը կօգնի ինձ, եթե մոտենամ Նրան:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Փրկիչը կազատի նրանց իրենց հոգսերից, եթե մոտենան Նրան:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ անհանգիստ կամ մտահոգված են եղել ինչ-որ բանի մասին: Հրավիրեք նրանց ուսումնասիրել Մատթեոս 11.28-30 հատվածները` որպես խորհուրդ, որը կարող է օգնել նրանց նման հանգամանքներում:

  • Հրավիրեք երեխաներին նկարել նկարներ այն մասին, թե ինչ են անում, որպեսզի մոտենան Հիսուսին ու սովորեն Նրանից: Հավատո չորրորդ հանգանակը կարող է նրանց մտքեր տալ:

Մատթեոս 12․1-14

Հանգստության օրը բարի գործեր կատարելու օր է, որն ինձ մոտեցնում է Աստծուն:

Ձեր ուսուցանած երեխաները կզորանան, երբ նշեք Հանգստության օրը սուրբ պահելու նպատակներն ու օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կատարել այն մարդու դերը, ում ձեռքը Փրկիչը բուժեց (տես Մատթեոս 12.10–13): Մի այլ երեխա կարող է հարցազրույց վերցնել նրա փորձառության մասին:

  • Միասին կարդացեք Մատթեոս 12.12: Որո՞նք են այն մի քանի լավ գործերը, որ կարող ենք անել Հանգստության օրը: Թող երեխաներն այդ շաբաթվա գործնական աշխատանքի էջում նկարեն իրենց մտքերը, կտրեն դրանք և հերթով իրենց կտորներն իրար կողքի դնեն:

  • Թաքցրեք որոշ մարդկանց նկարներ, ովքեր ինչ-որ բան են անում, որը ցույց է տալիս Հանգստության օրը Երկնային Հոր հանդեպ ունեցած իրենց սերը: Խնդրեք երեխաներին գտնել նկարները և կիսվել, թե ինչպես են նկարում պատկերված գործողությունները ցույց տալիս մեր սերը Աստծո հանդեպ:

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի պարկ, որպեսզի լցնեն այն լավ գործերի մասին մտքերով, որ կարելի է կատարել Հանգստության օրը: Նրանք կարող են որոշ մտքեր գտնել «Սուրբ պահել Հանգստության օրը» վերնագրի տակ «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից, էջ 30-31:

ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել Հանգստության օրը սուրբ պահելու մասին մտքերով:

Բարելավենք մեր ուսուցումը

Ակնածանք խրախուսեք: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին խորհելը կազմում է ակնածանքի կարևոր մասը:: Կարող եք երեխաներին հիշեցնել՝ լինել ակնածալից, ցածրաձայն երգելով, կամ շշնջալով մի երգ, կամ ցույց տալով Հիսուսի նկարը:

գործնական աշխատանքի էջ. Հանգստության օրը ես սուրբ կպահեմ