Եկ, հետևիր ինձ
Մարտի 11-17-ը Մատթեոսի 10-12, Մարկոս 2, Ղուկաս 7,11. «Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը»


«Մարտի 11-17-ը: Մատթեոս 10-12, Մարկոս 2, Ղուկաս 7,11. «Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 11-17-ը: Մատթեոս 10-12, Մարկոս 2, Ղուկաս 7, 11», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Հիսուսը կարգում է Պետրոսին

Մարտի 11-17-ը

Մատթեոս 10–12, Մարկոս 2, Ղուկաս 711

«Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը»

Երբ կարդաք Մատթեոս10–12-ը, Մարկոս 2-ը, Ղուկաս 711-ը, գրառեք տպավորությունները, որոնք դուք ստանում եք Սուրբ Հոգուց: Խորհեք դրանց շուրջ և գրանցեք դրանք:

Գրի առեք տպավորությունները

Հիսուսի բժշկման հրաշքների լուրը արագ տարածվում էր: Բազմությունները հետևում էին Նրան՝ հուսալով թեթևացում գտնել իրենց հիվանդություններից: Բայց երբ Փրկիչը նայեց բազմություններին, Նա տեսավ ավելին, քան նրանց ֆիզիկական տկարություններն էին: Ողորմածությամբ լցված, Նա տեսավ «ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին» (Մատթեոս 9.36): «Հունձքը շատ է -, ասաց Նա,- բայց մշակները քիչ» (Մատթեոս 9․37): Ուստի Նա կանչեց տասներկու Առաքյալներին, «նորանց իշխանութիւն տուաւ», ուղարկեց նրանց ուսուցանել ու ծառայել «Իսրայէլի տան կորած ոչխարների(ն)» (Մատթեոս 10.1, 6): Ներկայումս Երկնային Հոր զավակներին ծառայող մշակների կարիքը նույնքան մեծ է: Դեռևս կան տասներկու Առաքյալներ, բայց կան Հիսուս Քրիստոսի ավելի շատ աշակերտներ, քան երբևէ նախկինում. մարդիկ, ովքեր կարող են հռչակել ողջ աշխարհին. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթեոս 10.7):

անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 10

Տերն Իր ծառաներին իշխանություն է տալիս կատարելու Իր գործը:

Հրահանգը, որը Հիսուսը տվեց Մատթեոս 10-ում, ուղղված էր Նրա Առաքյալներին, բայց մենք բոլորս մեր բաժինն ունենք Տիրոջ աշխատանքում: Ի՞նչ զորություն տվեց Քրիստոսը Իր Առաքյալներին, որպեսզի օգնի նրանց իրականացնելու իրենց առաքելությունը: Դուք ինչպե՞ս կարող եք հասնել Նրա զորությանը այն աշխատանքում, որին դուք կանչված եք: (տես Բ Կորնթացիս 6.1–10, ՎևՈւ 121.34–46):

Տասներկուսի Քվորում

Ներկայումս Տասներկու Առաքյալները կատարում են Տիրոջ աշխատանքը:

Երբ կարդաք լիազորության մասին, որը Քրիստոսը տվեց Իր Առաքյալներին, դուք կարող եք տպավորություններ ստանալ այն աշխատանքի մասին, որը Տերը ցանկանում է, որ դուք կատարեք: Այսպիսի աղյուսակը կարող է օգնել ձեզ կազմակերպել ձեր մտքերը.

Մատթեոս 10

Իմ ստացած տպավորությունները

Փրկիչն Իր աշակերտներին իշխանություն տվեց:

Իմ ստացած տպավորությունները

Աստված ինձ կտա այն զորությունը, որն ինձ անհրաժեշտ է իմ աշխատանքը կատարելու համար:

Իմ ստացած տպավորությունները

Տես նաև Հավատո Հանգանակ 1.6, Աստվածաշնչի բառարան, «Առաքյալ», «Հիսուսը կանչում է Տասներկու Առաքյալներին քարոզելու և օրհնելու ուրիշներին» (տեսանյութ, LDS.org):

Մատթեոս 10․17–20

Երբ ես Տիրոջ ծառայության մեջ եմ, Նա կոգեշնչի ինձ անհրաժեշտ խոսքերով։

Տերը կանխատեսել էր, որ Իր աշակերտներին կհալածեն և կասկածի տակ կդնեն նրանց հավատը, նմանատիպ մի բան, որին աշակերտները կարող են բախվել այսօր: Բայց Նա խոստացավ աշակերտներին, որ նրանք Հոգու միջոցով կիմանան ինչ ասել: Երբևէ ունեցե՞լ եք փորձառություններ, երբ այս աստվածային խոստումը կատարվել է ձեր կյանքում, հավանաբար, երբ դուք բերել եք ձեր վկայությունը, օրհնություն եք տվել կամ զրուցել եք ինչ-որ մեկի հետ: Ձեր փորձառություններով կիսվեք ձեր սիրելիի հետ կամ գրանցեք դրանք ձեր սուրբ գրությունների օրագրում:

Տես Ղուկաս 12.11-12, Վարդապետություն և Ուխտեր 84.85:

Մատթեոս 10.34–39

Հիսուսն ի՞նչ նկատի ուներ, ասելով. «Չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր»:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը մերժվել ու արտաքսվել են իրենց հոր և մոր, եղբայրների և քույրերի կողմից, երբ դուք ընդունել եք Հիսուս Քրիստոսի ավետարանը և ուխտ կապել Նրա հետ: Այսպես թե այնպես, ձեր գերակա սերը Քրիստոսի հանդեպ պահանջում էր հարաբերությունների զոհաբերում, որոնք թանկ էին ձեզ համար, և դուք շատ արցունք եք թափել: Սակայն ձեր չմարած սիրով հանդերձ, դուք կայուն կանգնեցիք այս խաչի տակ, անվախ ցուցադրելով, որ չեք ամաչում Աստծո Որդու հանդեպ ձեր սիրուց» («Գտնելով ձեր կյանքը» Ensign, Mar. 2016, 28):

Փայփայած հարաբերությունները կորցնելու պատրաստակամությունը Փրկիչին հետևելու համար, գալիս է խոստումով, որ «ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան» (Մատթեոս 10.39):

Մատթեոս 11.28–30

Հիսուս Քրիստոսը ինձ անդորր կբերի, երբ ես ապավինեմ Նրան և Նրա քավությանը:

Մենք բոլորս բեռներ ենք կրում. մի քանիսը մեր մեղքերի ու սխալների արդյունքն են, մի քանիսը ուրիշների ընտրության պատճառով, իսկ մյուսները ոչ ոքի մեղքով են, այլ պարզապես երկրային կյանքի մասն են: Անկախ մեր մաքառումների պատճառներից, Հիսուսը խնդրում է մեզ գալ Իր մոտ, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ կրել մեր բեռները և գտնել թեթևացում (Տես Մոսիա 24): Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Կապելով և պահելով մեր ուխտերը, մենք լծակից ենք դառնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ» («Իրենց բեռները հեշտությամբ տանեին» Ensign or Լիահոնա, May 2014, 88): Այս մտքերով, խորհեք հետևյալ հարցերի շուրջ, որպեսզի ավելի լավ հասկանաք Փրկիչի խոսքերը հետևյալ հատվածներում. «Իմ ուխտերն ինչպե՞ս են ինձ կապում Փրկիչի հետ»: «Ես ի՞նչ պետք է անեմ, որպեսզի գամ Քրիստոսի մոտ» կամ «Ո՞ր իմաստով է Փրկիչի լուծը քաղցր, իսկ Նրա բեռը՝ թեթև»:

Ուրիշ ի՞նչ հարցեր են գալիս ձեր միտքը, երբ կարդում եք: Գրանցեք դրանք և այս շաբաթ փնտրեք պատասխաններ սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Դուք կարող եք գտնել պատասխաններ ձեր որոշ հարցերին Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձում, որի հղումը տրված է վերևում:

Ղուկաս 7.36–50

Քանի որ իմ մեղքերը ներված են, իմ սերը Փրկիչի հանդեպ խորանում է:

Դուք տեսնու՞մ եք ձեզ այս հատվածների պատմության մեջ, երբ Փրկիչն այցելում է փարիսեցի Սիմոնին: Արդյո՞ք նման եք Սիմոնին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հետևեք կնոջ օրինակին, ով սեր ու խոնարհություն ցուցաբերեց Քրիստոսի հանդեպ: Ե՞րբ եք զգացել այնպիսի մեղմություն և ողորմածություն, որ Փրկիչը ցուցաբերեց կնոջ հանդեպ։ Այդ հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե ներումն ինչպե՞ս է ամրացնում մեր սերը Փրկիչի հանդեպ:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 10.40

Երբ կարդում եք վերջին գերագույն համաժողովի ելույթները, ինչպե՞ս է ձեր ընտանիքը ընդունում և հետևում ժամանակակից Առաքյալների խորհրդին: Մեր հնազանդությունը նրանց խորհրդին ինչպե՞ս է մեզ ավելի մոտեցնում Հիսուս Քրիստոսին:

Մատթեոս 11.28–30

Դուք կարող եք օգնել ձեր ընտանիքին մտովի պատկերացնել Փրկիչի ուսմունքներն այս հատվածներում, խնդրելով նրանց հերթով փորձել քաշել որևէ ծանր բան նախ ինքնուրույն, ապա ուրիշի օգնությամբ: Որո՞նք են այն մի քանի բեռները, որոնք մենք կրում ենք: Ի՞նչ է նշանակում վերցնել Քրիստոսի լուծը մեզ վրա: Այս համառոտ շարադրանքին ուղեկցող նկարը կարող է օգնել ձեզ բացատրել, թե ինչ է լուծը:

Մատթեոս 12.10–13, Մարկոս 2.23–28

Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սուրբ պահենք Հանգստության օրը: (Մատթեոս 12.12) Փրկիչն ինչպե՞ս կարող է բժշկել մեզ Հանգստության օրը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Լսեք Հոգուն։ Երբ ուսումնասիրում եք, ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին (տես ՎևՈւ 8.2–3), նույնիսկ եթե թվում է, որ դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն բաները, որոնք Տերը կամենում է, որ դուք իմանաք և կատարեք:

Կիրթլենդի Տաճարի կառուցումը

Փրկիչն ասել է. «Ձեզ վերայ առէք իմ լուծը» (Մատթեոս 11.29):

Կիրթլենդը և Առաջին Տաճարը, Դեն Բըր