Մարտի 25-31-ը Մատթեոս 14–15, Մարկոս 6-7, Հովհաննես 5-6. «Մի վախենար» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Մարտի 25-31-ը Մատթեոս 14–15, Մարկոս 6-7, Հովհաննես 5-6. Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար 2019
Մարտի 25-31-ը
Մատթեոս 14–15, Մարկոս 6–7, Հովհաննես 5–6
«Մի վախենար»
Երբ պատրաստվեք ուսուցանել Մատթեոս 14–15-ը, Մարկոս 6–7-ը, և Հովհաննես 5–6-ը, որոնեք ուղերձներ, որոնք վերաբերում երեխաների կյանքինց, որոնց դուք ուսուցանում եք։ Ձեր կարծիքով, ի՞նչը կօգնի նրանց հասկանալ այդ ուղերձները: Այս համառոտ շարադրանքը ձեզ կտա որոշ գաղափարներ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք Հիսուսի նկարը, երբ Նա քայլում է ջրի վրայով (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքից «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնում) և խնդրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ գիտեն այդ պատմության մասին:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Հիսուս Քրիստոսը գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և կարող է օգնել մեզ:
Երբ կարդաք, թե ինչպես է Հիսուսը բժշկում Բեթհեզդա ավազանի մոտ գտնվող մարդուն, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին տեսնել, թե ինչ է այդ պատմությունն ուսուցանում Հիսուսի բարության, սիրո և այլ հատկանիշների մասին:
Հնարավոր վարժություններ
-
Օգտագործեք «Քրիստոսը բժշկում է անդամալույծին Բեթհեզդայի մոտ» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 42), որպեսզի պատմեք երեխաներին Հովհաննես 5.1-9 հատվածներում գտնվող պատմությունը։ Կամ ցույց տվեք «Հիսուսը բուժում է տղամարդուն Հանգստության օրը» (LDS.org): Խնդրեք երեխաներին պատկերացնել՝ իբրև իրենք այն մարդն են, ում Հիսուսը բժշկեց: Ի՞նչ կզգային, երբ Հիսուսը բժշկեր իրենց:
-
Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որոնք դժվար են իրենց համար կամ տխրեցնում են: Պատմեք նրանց ձեր կյանքից մի ժամանակահատվածի մասին, երբ դժվար փորձության ժամանակ օգնություն եք ստացել Փրկիչից: Վկայեք, որ Հիսուսը գիտի մեր բոլոր խնդիրների մասին և ուզում է օգնել մեզ:
Մենք հետևում ենք Հիսուսի օրինակին, երբ բարի ենք ուրիշների հանդեպ:
Հիսուսի կողմից սեր ցուցաբերելու եղանակներից մեկն Իր հետևորդներին կերակրելն էր, երբ նրանք սոված էին: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Հիսուսի նման ծառայել ուրիշներին:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք մի զամբյուղ և մի քանի հաց` մինչ կպատմեք Մատթեոս 14.13–21 հատվածներում տրված պատմությունը: Բացատրեք, որ թեև Հիսուսը փորձում էր գտնել մի վայր, որտեղ մենակ կլիներ, ժողովուրդը ցանկանում էր Նրա մոտ լինել: Երեխաների հետ կիսվեք պատմության մյուս մասով և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Հիսուսը, որպեսզի բարություն և սեր ցուցաբերեր նրանց հանդեպ:
-
Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես է ինչ-որ մեկը բարի եղել իրենց հանդեպ: Ի՞նչ կարող են անել այս շաբաթ, որպեսզի բարի լինեն ուրիշների հանդեպ: Իրենց տված յուրաքանչյուր պատասխանի դիմաց գրատախտակին նկարեք հաց կամ ձուկ: Ասացեք երեխաներին, որ երբ նրանք անեն այս բաները, նրանք կհետևեն Հիսուսի սահմանած օրինակին, երբ Նա կերակրեց հինգ հազար սոված մարդու:
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է օգնել մեզ չվախենալ:
Պետրոսը մեծ հավատք ցուցաբերեց, երբ ջրերի վրայով քայլեց դեպի Հիսուսը: Այս պատմության մեջ ի՞նչ դասեր կարող են լինել երեխաների համար:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք «Հիսուսը ջրի վրա քայլելիս» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 43)` մինչ ձեր բառերով կպատմեք այդ պատմությունը: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի օգնեք երեխաներին պատմել ձեզ այդ պատմությունը: Նաև կարող եք բերել փոքր թասով ջուր և հրավիրել երեխաներին ձևացնել, որիրենց մատները «քայլում» են ջրի վրայով:
-
Ցույց տվեք «Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր» տեսանյութը (LDS.org) կայքում և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչը պատճառ հանդիսացավ, որ Պետրոսը վախենա: Այնուհետև խնդրեք նրանց պատմել այն ժամանակների մասին, երբ նրանք վախեցել են և ինչն է օգնել նրանց: Օգնեք նրանց տեսնել, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն օգնում է մեզ հաղթահարել վախը:
Ուսուցանեք վարդապետությունը
Ավագ երեխաներ
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է մեզ Երկնային Հոր մասին:
Ինչպե՞ս կարող են Հիսուսի ուսմունքներն Իր Հոր մասին օգնել երեխաներին սովորել Երկնային Հոր մասին:
Հնարավոր վարժություններ
-
Պատրաստեք երկու զույգ նմանատիպ քարտեր` վրան փակցնելով այն բառերը, որոնք Հիսուսն օգտագործել է Հովհաննես 5 գլխում Երկնային Հոր մասին ուսուցանելիս, ինչպես օրինակ` սեր, կյանք և գործեր (տես Հովհաննես 5.20, 26, 36): Քարտերը երեսնիվայր դրեք և խնդրեք երեխաներին գտնել զույգերը` ամեն անգամ երկուական քարտ շրջելով: Զույգերը գտնելուց հետո կարդացեք այն հատվածը, որն ունի այդ բառը, և հարցրեք երեխաներին, թե ինչ է ուսուցանում մեզ տվյալ բառը Երկնային Հոր մասին:
-
Խնդրեք երեխաներին կարդալ Հովհաննես 5.30 հատվածը և այնուհետև ավարտել այս նախադասությունը. «Իմ կամքը չեմ որոնում, այլ …»: Ինչպե՞ս է Քրիստոսը կատարել Իր Երկնային Հոր կամքը: Մենք ինչպե՞ս կարող ենք կատարել Երկնային Հոր կամքը:
Մեր փոքր զոհաբերությունները կարող են նկատելի լինել:
Հաց ու ձուկ բերողը մի երիտասարդ տղա էր, որը Հիսուսն օգտագործեց հինգ հազարին կերակրելու համար: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, թե ինչպես կարող են աջակցել Տիրոջ գործին:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին բաժանեք քրեքերներ կամ մի քանի հացի կտոր: Օգնեք նրանց պատկերացնել, թե հինգ հազար հոգուց բաղկացած ամբոխը որքան մեծ կարող է լինել: Ինչպե՞ս հնարավոր կլիներ կերակրել այդքան շատ մարդու միայն հինգ հացով ու երկու ձկով:
-
Հրավիրեք երեխաներից մեկին իր բառերով պատմել հինգ հազար հոգուն կերակրելու պատմությունը: Ինչպե՞ս կարող ենք լինել Հովհաննես 6.9 հատվածի տղայի նման: Հրավիրեք երեխաներին թղթի վրա նկարել հացեր ու ձկներ և դրանց վրա գրել որոշ բաներ, որ կարող են տալ Տիրոջը, որպեսզի օգնեն Նրան Իր գործերում:
-
Երեխաներին փոքր գլուխկոտրուկ տվեք, որպեսզի լրացնեն: Ի՞նչ կպատահեր, եթե գլուխկոտրուկի մասերից մեկը չլիներ: Բացատրեք, որ մենք բոլորս նման ենք գլուխկոտրուկի մասերին. մենք բոլորս ունենք ինչ-որ կարևոր բան ուրիշների կյանքում ներդնելու համար: Ինչպե՞ս են երեխաներն աջակցում իրենց ընտանիքներին ու դասարանին:
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է օգնել մեզ չվախենալ:
Հավատքն ու վախը մեծ դեր են խաղում Հիսուսի ու Պետրոսի` ծովի վրա քայլելու մասին պատմության մեջ: Ի՞նչ կարող են երեխաները սովորել այս պատմությունից:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք այդ շաբաթվա համառոտ շարադրանքում տրված նկարը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար: Խնդրեք երեխաներին գտնել մի հատված Մատթեոս 14 գլխում, որը նկարագրում է այդ նկարը:
-
Խնդրեք երեխաներին Մատթեոս 14.22–33 հատվածները կարդալիս ուշադրություն դարձնել հավատքի ու վախի նշաններին: Կարող եք նաև ցույց տալ “Wherefore Didst Thou Doubt?” տեսանյութը (LDS.org)։ Ի՞նչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոսը։ Ինչպե՞ս կարող ենք վախը փոխարինել հավատքով:
-
Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ ներկա են եղել և ունեցել են տեսախցիկ, երբ Հիսուսն ու Պետրոսը քայլում էին ծովի վրայով: Ո՞ր պահը կընտրեին նրանք լուսանկարելու համար և ինչո՞ւ: Առաջարկեք, որ մտքերի համար ուսումնասիրեն Մատթեոս 14.22-33 հատվածները: Հրավիրեք նրանց նկարել իրենց ընտրած պահը, կիսվել դրանով և բացատրել, թե ինչու են ընտրել այդ պահը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Եթե երեխաներն ավարտել են այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, ապա հրավիրեք նրանց օգտագործել այն, որպեսզի իրենց ընտանիքի անդամներին ուսուցանեն, թե ինչ են սովորել այսօր: