Եկ, հետևիր ինձ
Մայիս 13-19-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:


«Մայիս 13-19-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մայիս 13-19-ը: Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
մշակներ այգում

Մայիս 13-19-ը

Մատթեոս 19–20, Մարկոս 10, Ղուկաս 18

«Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 19–20-ը, Մարկոս 10-ը, և Ղուկաս 18-ը, աղոթքով մտածեք, թե ինչ են սովորել կամ զգացել դասարանի անդամները իրենց իսկ ուսումնասիրության ժամանակ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Երբեմն օգտակար է դասարանի անդամների հետ քննարկել փորձառություններ, որոնք կապված են այս տարվա ավետարանի տնային ուսուցման աճող շեշտադրման վրա: Ի՞նչ հաջող փորձառություններով կարող են նրանք կիսվել: Ի՞նչ խոչընդոտների կամ մարտահրավերների են նրանք դիմակայում: Ի՞նչ խորհուրդ կարող են նրանք տալ միմյանց:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 19․3-9

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից:

  • Ամուսնության վերաբերյալ աշխարհիկ տեսակետները գնալով հեռանում են հավերժական ճշմարտությունից: Որպեսզի օգնեք ձեր դասարանին սովորել Աստծո տեսակետները ամուսնության վերաբերյալ, կարող եք հրավիրել նրանց կարդալ Մատթեոս 19.3–9-ը ևլ գրատախտակին գրել ճշմարտությունները, որոնք նրանք գտել են ամուսնության վերաբերյալ: Նրանք կարող են նաև գրի առնել ճշմարտություններ, որոնք գտնվում են հետևյալ [հատվածներում]. Ծննդոց 1.27–28, 1 Կորնթացիս 11.11, Վարդապետություն և Ուխտեր 42.22, 49.15–17, 131.1–4, 132.19, և Մովսես 3.18, 21–24: Ինչպե՞ս են այս ճշմարտություններն ամրացվում «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 129):

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին ավելի լավ պատրաստվել՝ բացատրելու կամ պաշտպանելու Տիրոջ ուսմունքները ամուսնության վերաբերյալ: Դուք կարող եք հրավիրել նրանց գրատախտակին թվարկել մի քանի հարցեր, որոնք նրանք լսել են ամուսնության վերաբերյալ Եկեղեցու ուսմունքների մասին: Ապա նրանք կարող են առաջարկել պատասխաններ այս հարցերին՝ օգտագործելով այն, ինչ գիտեն փրկության ծրագրի մասին և օգտագործելով դրույթներ «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրից, Մատթեոս 19.3–9-իցև «Լրացուցիչ աղբյուրների» ուսմունքներից: Հրավիրեք դասարանի անդամներին բեմականացման միջոցով բացատրել մեր համոզմունքները ամուսնության մասին մեկին, ով ուրիշ համոզմունքներ ունի:

  • Ներկայացրեք ամուսնության թեման Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի կողմից հետևյալ մեջբերումով. «Մեզանից ոչ ոք չի ամուսնանում կատարելության հետ, մենք ամուսնանում ենք ներուժի հետ» («Հանդիպելով այսօրվա աշխարհի մարտահրավերներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 46): Հրավիրեք դասարանի անդամներին մտածել մի ամուսնացած զույգի մասին, որով նրանք հիանում են: Ի՞նչ հատկանիշներ ունի այդ զույգը: Ի՞նչ հատկանիշներ կկամենային դասարանի անդամները, որ կողակիցն ունենար և ի՞նչ հատկանիշներ են իրենք կամենում զարգացնել, որպեսզի լավ կողակից լինեն: Մտածեք նաև, թե ինչ դրույթներ կարող եք օգտագործել Նախագահ Ռասել Մ. Նելսոնի «Սելեստիալ ամուսնություն» ուղերձից (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 92–95) օգնելով դասարանի անդամներին ձգտել սելեստիալ ամուսնության:

Նկար
տաճարի առջև կանգնած տարեց զույգ

Հավերժական ամուսնությունը Աստծո ծրագրի մասն է:

Մատթեոս 20․1-16

Հավերժական կյանքը մատչելի է բոլորին՝ անկախ նրանից, թե որքան վաղ կամ ուշ ենք ընդունում ավետարանը:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին կիրառել այգու մշակների առակի սկզբունքները: Դուք կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների պատրաստել մի բեմականացում առակը դասարանին ներկայացնելու համար: Բեմականացումից հետո մարդիկ, ովքեր ներկայացնում էին մշակներին կարող են կիսվել, թե ինչպես էին զգում այն վարձքի կապակցությամբ, որը նրանք ստացան և ինչո՞ւ: Ի՞նչ է այս առակն առաջարկում երկնքի արքայության մասին: Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ են ձեռք բերում դասարանի անդամները այս առակի վերաբերյալ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Այգու մշակները» ուղերձից: (Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 31-33):

Մատթեոս 19.16–22, Մարկոս 10.17–27

Փրկիչը կուղեկցի մեզ ավելի մոտենալ Նրան, երբ խնդրենք Նրա օգնությունը:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին գտնել և կիրառել սկզբունքներ հարուստ երիտասարդի պատմությունից: Մոտեցումներից մեկը կարող է լինել խնդրել նրանց կարդալ Մարկոս 10.17–27-ը և մտածել, թե արդյոք իրենք երբևէ զգացել են հարուստ երիտասարդի նման: Ինչն է օգնել նրանց հետևել Փրկիչի խորհրդին, նույնիսկ երբ դա դժվար էր: Կարո՞ղ է որևէ մեկը դասարանում կիսվել մի փորձառությամբ, որի ժամանակ նա հարցրել է. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ (Մատթեոս 19.20) և ստացել կատարելագործվելու անհատական հուշում: Ինչպիսի՞ տարբերություն առաջացրեց դա իր կյանքում:

Ղուկաս 18.9-14

Մենք պետք է վստահենք Աստծո ողորմածությանը, ոչ թե մեր արդարակեցությանը:

  • Փրկիչի առակը, որը համեմատում է Փարիսեցու աղոթքը մաքսավորի աղոթքի հետ, կարող է օգնել ձեզ լուսաբանել այն վերաբերմունքը, որը Տերն է ակնկալում նրանցից, ովքեր ձգտում են հետևել Իրեն: Որպեսզի դասարանի անդամները կիրառեն այս առակը մեր օրերում, դուք կարող եք հրավիրել նրանց արտագրել Փարիսեցու աղոթքը մի ձևով, որն օգտագործում է ժամանակակից մանրամասներ, բայց արտահայտում է նույն վերաբերմունքը: Նրանք կարող են անել նույնը մաքսավորի աղոթքի հետ, իսկ հետո կիսվել նրանով, ինչ գրել են: Ինչպե՞ս են 15–17 հատվածները և 18–24-ը կապված նրա հետ, ինչ Փրկիչն ուսուցանեց այս առակում:

  • Ինչպե՞ս կարող են այդ հատվածները ոգեշնչել նրանց, ում դուք ուսուցանում եք մնալ խոնարհ, ինչպես մաքսավորն էր: Գուցե Երեց Դեյլ Գ. Ռենլանդի հետևյալ միտքը, որը վերաբերում է այդ հատվածներին, կարող է օգնել. «Մեզ համար ուղերձը պարզ է՝ ապաշխարող մեղավորը ավելի է մոտենում Աստծուն, քան ինքնագոհ արդարակյացը, ով դատապարտում է այդ մեղավորին» («Մեր բարի Հովիվը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 31):

Նկար
learning icon

Խրախուսեք սովորել տանը

Որպեսզի խրախուսեք ձեր դասարանին ուսումնասիրել Մատթեոս 21–23-ը, Մարկոս 11–12-ը, Ղուկաս 19–20-ը, և Հովհաննես 12-ը, հարցրեք նրանց. «Ի՞նչ կանեի՞ք, եթե դուք միայն մեկ շաբաթ ունենայիք ապրելու»: Պատմեք նրանց, որ այս գլուխները բացահայտում են, թե ինչ արեց Փրկիչը Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում:

Նկար
resources icon

Լրացուցիչ Աղբյուրներ

Մատթեոս 19–20, Մարկոս 10, Ղուկաս 18

Ամուսնությունը առանցքային է Աստծո ծրագրում:

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին այս հայտարարությունը նույն սեռի ամուսնությունների վերաբերյալ.

«Մենք խրախուսում ենք բոլորին իրենց մտքում պահել մեր Երկնային Հոր նպատակները, երբ նա ստեղծեց երկիրը և տեղ պատրաստեց մեր մահկանացու ծննդյան և այստեղ մեր փորձառությունների համար՝ որպես Իր զավակների [տես Ծննդոց 1․27–28, 2․24]։ … Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և առանցքային է Նրա ծրագրում՝ Իր զավակների և հասարակության բարեկեցության համար: …

… Աստված ակնկալում է, որ մենք պահենք և պահպանենք Նրա պատվիրանները, անկախ հասարակության տարամետ կարծիքներից կամ միտումներից: Մաքրաբարոյության Նրա օրենքը պարզ է․ սեռական հարաբերությունները պատշաճ են միայն տղամարդու և կնոջ միջև, ովքեր քաղաքացիական և օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին» (“LDS Church Instructs Leaders Regarding Same-Sex Marriage,” Jan. 10, 2014, mormonnewsroom.org

Լրացուցիչ գաղափարներ ամուսնության վերաբերյալ:

«Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» Օգտակար կլինի քննարկել, թե ինչո՞ւ են Տիրոջ մարգարեները նախազգուշացնում այն ամենից, ինչը հակառակ է տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը: Հետևյալ կետերը կարող են նույնպես օգտակար լինել.

  • Ընտանիքը հավերժական հասկացություն է: Մենք բոլորս Աստծո ընտանիքի մասն ենք կազմում և Նրա ծրագիրն է, որ տղամարդիկ և կանայք ամուսնանան և կնքվեն, որպեսզի կարողանան ապրել որպես ընտանիքներ հավերժության մեջ (տես Ծննդոց 2.18, 21–24, Ա Կորնթացիս 11.11):

  • Որպես Աստծո ծրագրի մաս, ամուսիններին ու կանանց պատվիրված է բազմանալ և լցնել երկիրը (տես Ծննդոց 1.28) և դաստիարակել իրենց զավակներին արդարակեցության մեջ:

  • Աստծո ծրագրի վերջնական նպատակը վեհացումն է կամ հավերժական կյանքը Աստծո ներկայության մեջ, որտեղ հավատարիմ ամուսիններն ու կանայք կարող են ունենալ հավերժական աճ և հավերժական ուրախություն (տես ՎՈւ 132.19–21): Աստծո ծրագիրը վեհացման հասնելու միակ ուղին է (տես ՎՈւ 131.1–4):

  • Տերն ակնկալում է մեզանից սեր և կարեկցանք ցույց տալ նրանց, ովքեր պաշտպանում են կամ մասնակցում որևէ բանի մեջ, որը տարբերվում է ամուսնության համար Աստծո ծրագրից, ինչպես օրինակ՝ համակեցություն կամ համասեռ ամուսնություն (տես mormonandgay.lds.org): Ճշմարիտ կարեկցանքը ներառում է մեր լավագույնն անելը՝ սիրով և համբերությամբ հրավիրելով նրանց հետևել Աստծո ծրագրին, որը ճշմարիտ երջանկության միակ ծրագիրն է: Աստծո ծրագրի այլընտարանքներն ընդունելը կամ դրանց հավանություն տալը ավելի շատ վնասակար է, քան օգտակար:

Բարելավել մեր ուսուցումը

Աստված ձեր առանձնահատուկ տաղանդների և ունակությունների կարիքն ունի: «Դուք կարող եք օրհնել Աստծո զավակներին՝ օգտագործելով ձեր ունեցած սերը մյուսների հանդեպ, Աստծո տված պարգևները և ձեր կյանքի փորձառությունները: Եթե դուք հավատարմորեն ծառայում եք և հայցում Աստծո օգնությունը, Նա կմեծարի ձեզ և դուք կաճեք՝ Փրկիչի ձևով ավետարանն ուսուցանելու ձեր ունակությամբ» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 5):

Տպել