Եկ, հետևիր ինձ
Մայիս 20-26-ը Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա, քո թագաւորը գալիս է»


«Մայիս 20-26-ը: Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա, քո թագաւորը գալիս է» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մայիս 20-26-ը: Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Մարդը ծառի վրա, երբ Հիսուսը մոտենում է

«Զաքեոսը ժանտաթզենու վրա», Ջեյմս Տիսո

Մայիսի 20-26-ը

Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20, Հովհաննես 12

«Ահա քո թագավորն է գալիս»

Երբ կարդաք Մատթեոս 21–23-ը, Մարկոս 11-ը, Ղուկաս 19-20-ը, և Հովհաննես 12-ը, մտածեք հարցերի մասին, որոնք դուք կարող եք ուղղել, որոնք կօգնեն բավարարել ձեր դասարանի անդամների կարիքները: Սուրբ Հոգին կոգեշնչի ձեզ իմանալ, թե որ հարցերն ու սկզբունքները՝ ներառյալ այս ուրվագծում նշվածները, լավագույնս կբավարարեն այդ կարիքները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Շաբաթվա ընթացքում մինչև դասը, հրավիրեք դասարանի մի քանի անդամների նախապատրաստվել կիսվելու փորձառությամբ, որն ունեցել են այդ շաբաթվա հանձնարարված գլուխներն ուսումնասիրելիս: Ի՞նչ օրհնություններ են գալիս նրանց, երբ նրանք ուսումնասիրում են սուրբ գրությունները շաբաթվա ընթացքում:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ղուկաս 19.1-10

Փրկիչը մեզ գիտի անհատապես:

  • Ձեր դասարանի անդամները հավանաբար երբեմն անտեսված կամ մոռացված են զգացել իրենց կյանքում: Զաքեոսի պատմությունը կարող է օգնել նրանց հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն նրանց և հոգ են տանում նրանց մասին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին նմանեցնել այս պատմությունն իրենց կյանքին, հրավիրեք պատկերացնել իրենց Զաքեոսի տեղում: Ի՞նչ եք կարծում, ինչ սովորեց նա Փրկիչի մասին իր փորձառությունից: Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչին փնտրելու վերաբերյալ Զաքեոսի ջանքերից:

  • Կարող է նաև օգտակար լինել խնդրել դասարանի անդամներին մտածել սուրբ գրքերի այլ դեպքերի մասին, որտեղ Տերը կանչեց մարդկանց անունով: («Լրացուցիչ աղբյուրներում» տրված են մի քանի օրինակներ:) Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, որոնք հաստատել են իրենց, որ Տերն իրենց անձնապես գիտի:

Մատթեոս 21.1–11, Մարկոս 11:1–11, Ղուկաս 19.29–44, Հովհաննես 12.12–16

Հիսուս Քրիստոսը մեր Թագավորն է:

  • Մի պարզ վարժություն կարող է ներկայացնել քննարկում դեպի Երուսաղեմ Փրկիչի հաղթական մուտքի մասին. դասարանի մի քանի անդամներ կարող են գրատախտակին նկարել առարկաներ, որոնք կապված են թագավորի հետ, ինչպես օրինակ թագ կամ գահ, մինչ մյուսները կգուշակեն, թե ինչ են նրանք նկարում: Հետո դասարանի մյուս անդամները կարող են նկարել ավանակ և երեք ճյուղ: Ի՞նչ կապ ունեն այս բաները թագավորի հետ: Ապա դուք կարող եք ցույց տալ «Փրկիչի հաղթական մուտքը Երուսաղեմ» նկարը այս շաբաթվա ուրվագծից «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում և առաջարկեք դասարանի անդամներին կարդալ Մարկոս 11.1–11-ը: Ինչպես այդ մարդիկ ընդունեցին Հիսուսին, որպես իրենց Թագավոր: Մենք ինչպե՞ս ենք երկրպագում Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Թագավոր, մեր խոսքերի և գործողությունների միջոցով:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Թագավորն է, կարող եք խնդրել նրանց կրկնել «Հիսուս ի ծնե խոնարհ» Հիմներ, էջ 20, օրհներգը կամ, որպես մեր Թագավոր, Հիսուսի մասին այլ օրհներգ: Ո՞ր խոսքերն են հիմնից հիշեցնում մեզ Մատթեոս 21.1–11, Մարկոս 11.1–11, Ղուկաս 19.29–44, և Հովհաննես 12.12–16-ի ճշմարտությունների մասին:

Մատթեոս 22․34–40

Երկու մեծ պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել ուրիշներին ինչպես մեզ:

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, որ մեր կյանքի կենտրոն հանդիսացող այդ երկու պատվիրաններից դուրս գործելը , նման կլինի դատարկ պատին նետեր արձակելուն և նետերի շուրջը թիրախներ նկարելուն: (տես «Նշանակետ բռնելով կենտրոնի վրա»: Ensign կամ Լիահոնա, հունվար 2017, 4–5): Այս համանմանությունը հետազոտելով, դասարանի անդամները կհասկանան Մատթեոս 22.34–40-ը: Այդ անելու ուղիներից մեկը կարող է լինել մի մեծ թղթի թերթ դնելը հատակին և դասարանի անդամները թող հերթով մի գրիչ կամ մատիտ գցեն դրա վրա: Ապա նրանք կարող են թիրախներ գծել այն տեղերում, որտեղ իրենց գրիչները կամ մատիտները հարվածել են թղթին և յուրաքանչյուր թիրախում գրեն մի պատվիրան: Մատթեոս 22.34–40 հատվածները կարդալուց հետո կարող եք գծել մի նոր թիրախ, որը շրջանակի մեջ ներփակում է բոլոր մյուս թիրախները և անվանեք այն «Սիրիր Աստծուն և սիրիր քո մերձավորին»: Ինչպե՞ս է կենտրոնանանլը այդ երկու մեծ պատվիրանների վրա, օգնում մեզ հնազանդվել Աստծո մյուս պատվիրաններին: Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ կենտրոնացնում ենք մեր հնազանդությունը այս երկու պատվիրանների վրա:

Մատթեոս 23.13–33

Մենք պաշտպանված կլինենք, երբ խուսափում ենք հետևել կույր առաջնորդներին:

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները օգուտ քաղեցին քննարկելով «կույր առաջնորդներ» արտահայտությունը, որն օգտագործել է Փրկիչը՝ նկարագրելով հոգևորապես կույր Փարիսեցիներին և դպիրներին: (Մատթեոս 23.16) Ինչ-որ ձևով ցուցադրեք, թե ինչի նման կլինի, երբ ինչ-որ մեկը հետևի մեկ ուրիշի, ով չի տեսնում: Կամ դասարանը կարող է թվել կույր առաջնորդի բնորոշ գծերը՝ գրելով գրատախտակին, ինչպես այն նկարագրվում է Մատթեոս 23.13–33-ում: Ցուցակին ավելացնելու համար նայեք լրացուցիչ սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են հոգևոր կուրության մասին, ինչպես օրինակ՝ Բ Կորնթացիս 4.3–4, 2 Նեփի 9.28–32, և Հակոբ 4.14-ը: Ինչպե՞ս կարող ենք ճանաչել և խուսափել կույր առաջնորդներից:

  • Օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ դպիրները և Փարիսեցիները ավելի շատ կենտրոնացած էին տաճարի ոսկու և ընծաների վրա, քան տաճարի ճշմարիտ իմաստի վրա (տես Մատթեոս 23.16–22): Դրա համար կիսվեք Նախագահ Բոյդ Ք. Փաքերի մարգարիտի և տուփի մասին առակով, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում»: Ի՞նչը կարող է շեղել մեզ վայելել տաճարի ճշմարիտ օրհնությունները, հաղորդության ժողովը:

Նկար
Տաճարում աղոթող երկու տղամարդ

«Ապաշխարող մեղավորը և ինքնագոհ Փարիսեցին տաճարում», Ֆրանկ Ադամս

Հովհաննես 12.42-43

Մարդկանց գովասանքը կարող է խանգարել մեզ Հիսուս Քրիստոսի քաջարի աշակերտներ լինել:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Փրկիչը նախազգուշացրել է, որ վերջին օրերում, «նույնիսկ ընտրվածները» կարող են խաբվել (տես Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.22): Դասարանի անդամներին ոգեշնչելու համար, որ հաջորդ շաբաթ կարդան Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, և Ղուկաս 21 կարող եք ասել նրանց, որ այս գլուխներում կգտնեն վերջին օրերում խաբեությունից խուսափելու բանալին:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20, Հովհաննես 12

Երկնային Հայրը մեզ անհատապես գիտի։

Երեց Նիլ Ա. Մաքսվելը հայտարարել է. «Ես վկայում եմ ձեզ, որ Աստված գիտի ձեզ անհատապես … երկար, երկար ժամանակ (տես ՎՈՒ 93.23): Նա սիրել է ձեզ շատ երկար ժամանակ: Նա ոչ միայն գիտի բոլոր աստղերի անունները (տես Սաղմոս 147.4, Եսայիա 40.26), Նա գիտի ձեր անունները և բոլոր ձեր վշտերն ու ուրախությունները»: («Հիշեք, թե որքան ողորմած է Տերը եղել» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 46):

Դեպքեր, երբ Տերը կանչեց մարդկանց անուններով:

Մարգարիտի և զարդատուփի առակը:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը կիսվեց այս առակով. «Մի վաճառական, ով որոնում էր թանկարժեք քարեր, վերջապես գտավ կատարյալ մարգարիտը: Նա լավագույն արհեստավորին պատվիրեց պատրասել մի բարձրորակ զարդատուփ և ներսը երեսպատել կապույտ թավշով: Նա դրեց իր թանկարժեք մարգարիտը ցուցադրության, որպեսզի ուրիշների հետ կարողանար կիսվել իր գանձով: Նա հետևում էր, թե ինչպես էին մարդիկ գալիս տեսնելու այն: Շուտով նա վշտացած հեռացավ: Նրանք հիանում էին տուփով, ոչ թե մարգարիտով»: (“The Cloven Tongues of Fire,” Ensign, May 2000, 7):

Բարելավել մեր ուսուցումը

Դուք պարտավոր չեք ուսուցանել ամեն ինչ: «Ամեն դասին բավականին շատ բան կա քննարկելու, բայց պարտադիր չէ ամբողջն ընդգրկել մեկ դասաժամում, որպեսզի դիպչեք մեկի սրտին. հաճախ մեկ կամ երկու կարևոր կետերը բավական են: Երբ մտորում եք սովորողների կարիքների մասին, Հոգին կօգնի ձեզ ընտրել, թե որ սկզբունքները, պատմությունները կամ սուրբ գրությունների հատվածները հատկապես նշանակալից կլինեն նրանց համար» («Ուսուցանել Փրկիչի ձևով» 7):

Տպել