Եկ, հետևիր ինձ
Մայիսի 27-ից հունիսի 2-ը Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21. «Մարդու Որդին պիտի գա»


«Մայիսի 27-ից հունիսի 2-ը: Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21. «Մարդու Որդին պիտի գա» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մայիսի 27-ից հունիսի 2-ը: Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Երկրորդ Գալուստ

«Երկրորդ Գալուստը», Հարի Անդերսոն

Մայիս 27-ից հունիսի 2-ը

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21

«Մարդու Որդին պիտի գա»

Հիշեք, որ սկսեք ուսուցանել ձեր նախապատրաստությունը՝ աղոթքով կարդալով Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, և Ղուկաս 21-ը: Ինքնուրույն ոգեշնչում փնտրեք, իսկ հետո վերանայեք այս ուրվագիծը լրացուցիչ գաղափարների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Այս շաբաթվա Փրկիչի առակների ընթերցանությունից ցուցակ կազմեք գրատախտակին, ինչպես օրինակ՝ թզի ծառը, բարի մարդն ու գողը, հավատարիմ և չար ծառաները, տասը կույսերը, տաղանդները, ոչխարներն ու այծերը: Խնդրեք դասարանի անդամներին կիսվել առակներից սովորած ճշմարտություններով, որոնք նրանց կարող են օգնել պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին: Ի՞նչ են անում նրանք այս ճշմարտություններն իրենց կյանքում կիրառելու համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․21–37

Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին մարգարեությունները կարող են օգնել մեզ հավատքով դեմ առ դեմ կանգնել ապագային:

  • Փրկիչի Երկրորդ Գալուստի նշանները կարող են դասարանի անդամներից ոմանց համար դժվար հասկանալի լինել: Աշխատելով խմբերով, նրանք կարող են որոշել նշանները, որոնք կգտնեն Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.21–37-ում: Դա կարող է նաև օգնել նրանց ավելի լավ հասկանալ այդ նշանների կարևորությունը, եթե համեմատեն դրանք ճանապարհային նշանների հետ: Ինչո՞ւ են ճանապարհային նշանները կարևոր: Ի՞նչ են սրանք հուշում Երկրորդ Գալուստի նշանների մասին: Դուք կարող եք նույնիսկ յուրաքանչյուր խմբին ճանապարհային նշանների ձևով թղթե կտորներ տալլ և հրավիրել նրանց յուրաքանչյուր թղթե նշանի վրա գրել, թե ինչը կնախորդի Երկրորդ Գալուստին: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց գտածով և հրավիրեք դասարանին քննարկել այդ նշանների ակնհայտությունն այսօր աշխարհում:

  • Այս շաբաթվա ուրվագծում «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում, դասարանի անդամներին հրավիրեցին խորհուրդ գտնել այդ հատվածներում, թե մենք ինչպես կարող ենք «չվախենալ» Երկրորդ Գալուստ տանող իրադարձությունների ընթացքում (տես նաև Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ միտքը «Լրացուցիչ աղբյուրներում»): Ցույց տվեք մի նկար, որը պատկերում է Երկրորդ Գալուստը (տես «Երկրորդ Գալուստը», Ավետարանի պատկերագիրք, հ. 66), և հրավիրեք դասարանի անդամներին կիսվել հատվածներով, որոնք նրանք նշել են իրենց անհատական ուսումնասիրության ժամանակ: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք Տիրոջ Երկրորդ Գալուստի նշանների մասին:

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.26–27, 38–55, Մատթեոս 25.1–13

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Փրկիչի Երկրորդ Գալուստին։

  • Չնայած Փրկիչը խնդրել է մեզ միշտ պատրաստ լինել Իր Երկրորդ Գալուստին, բայց մենք հեշտությամբ տարվում ենք առօրյա կյանքով և շատ չենք մտածում դրա մասին: Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.26–27, 38–55-ի և Մատթեոս 25.1–13-ի առակները կարող են օգնել դասարանի անդամներին հասկանալ Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու կարևորությունը: Խնդրեք ուսանողներին գտնել այս առակներն ու համեմատությունները և կիսվել, թե դրանք ինչ են ուսուցանում Երկրորդ Գալուստին պատրաստվելու մասին: Գուցե դասարանի մի կամ երկու անդամ կարող են նախապատրաստված գալ այդ առակների ստեղծագործական պատկերավորմամբ:

  • Տասը կույսերի առակը կարող է օգնել դասարանի անդամներին մտորել Փրկիչին դիմավորելու իրենց հոգևոր նախապատրաստության մասին: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է այդ առակի մի մեկնաբանություն, որը կարող է օգնել (տես «Լրացուցիչ աղբյուրներ»)։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչ կարող ենք անել մեր ամենօրյա կյանքում դեպի ավետարանը լիարժեք դարձի գալու համար: Ինչո՞ւ պետք է մեզանից յուրաքանչյուրն ինքը զգա դարձը: Ի՞նչ է Վարդապետություն և Ուխտեր 45.56–57-ը ավելացնում այդ առակի մեր հասկացողությանը:

  • Դուք կարող եք միասին օրհներգեր երգել Երկրորդ Գալուստի վերաբերյալ և քննարկել ուղերձները, որոնք դրանք ուսուցանում են (տես «Լրացուցիչ աղբյուրներ»):

Մատթեոս 25․14-46

Վերջին Դատաստանի ժամանակ մենք հաշիվ կտանք Տիրոջը մեր կյանքի մասին:

  • Տաղանդների առակը, ինչպես նաև ոչխարների ու այծերի առակը կարող է ոգեշնչել մեզ մտածել Վերջին Դատաստանի ժամանակ Տիրոջը մեր կյանքի մասին հաշիվ տալու մասին: Դուք կարող եք կարդալ առակները միասին և հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի կիսվել որևէ հարցով, որը Փրկիչը կարող է հարցնել, երբ մենք հաշիվ տանք մեր կյանքի մասին: Ժամանակ հատկացրեք դասարանի անդամներին ծրագրել ուղիներ, որոնցով իրենք կգործեն, հիմնվելով տպավորությունների վրա, որոնք ստացել են քննարկման ժամանակ:

    Նկար
    ոչխարները և այծերը

    Քրիստոսն օգտագործել է ոչխարներին և այծերին՝ ուսուցանելու Վերջին դատաստանի մասին (տես Մատթեոս 25.31–33):

  • Դասարանի անդամների հետ վերանայեք Վերջին դատաստանի սահմանումը, որը գտնվում է Սուրբ Գրքերի ուղեցույցում, «Դատաստան, Վերջին» scriptures.lds.org: Ապա կարող եք խնդրել դասարանի անդամներին վերանայել որոշ սուրբ գրություններ, թե ինչպիսին կլինի Վերջին Դատաստանը, ինչպես օրինակ՝ Ալմա 5.17–25: Ի՞նչ են ոգեշնչում մեզ այս սուրբ գրություններն անել՝ այդ օրվան պատրաստվելուհամար:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին անձնական իմաստավորում գտնել տաղանդների առակում (տես Մատթեոս 25.14–30), կիսվեք որոշ գաղափարներով կամ օգտագործեք մի վարժություն «Տաղանդների առակից», որը Երեց Ռոլանդ Ա. Ռասբանդն է գրել (Ensign, Aug. 2003, 32–35):

  • Քննարկում ոգեշնչելու նպատակով Մատթեոս 25.34–40-ի վերաբերյալ, կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել մարդկանց օրինակներով, ովքեր կարեկցանք են դրսևորում, որը նկարագրվում է այս հատվածներում: Ժամանակ տվեք նրանց խորհել, թե ով կարող է իրենց ծառայության կարիքն ունենալ: Որո՞նք են այն գործնական ուղիները, որոնցով մենք կարող ենք կերակրել սովածներին, հագցնել մերկերին և այցելել հիվանդներին:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Հովհաննես 13–17-ը հաջորդ շաբաթվա ընթացքում, խնդրեք նրանց մտածել, թե ինչ կասեն որդուն կամ դստերը մինչև նրա միսիա մեկնելը: Հովհաննես 13–17-ում, մենք կկարդանք Փրկիչի վերջնական հրահանգները, որոնք Նա տվեց Իր աշակերտներին Իր Խաչելությունից առաջ:

Նկար
resources icon

Լրացուցիչ Աղբյուրներ

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12–13, Ղուկաս 21

Օրհներգեր Երկրորդ Գալուստի մասին

  • «Եկեք ուրախանանք», Հիմներ, էջ 32

  • “Come, Ye Children of the Lord,” Hymns, no. 58

  • “Come, O Thou King of Kings,” Hymns, no. 59

  • “I Believe in Christ,” Hymns, no. 134

  • “Joy to the World,” Hymns, no. 201

Դարձի գալու յուղը:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն առաջարկել է տասը կույսերի առակի այս հավանական մեկնաբանությունը:

«Նկարագրված յուղը համարենք դարձի գալու յուղը [տես Մատթեոս 25.4–9]: …

Արդյո՞ք հինգ իմաստուն կույսերը եսասեր էին և չկամեցան յուղով կիսվել, թե՞ նրանք ճիշտ ձևով ցույց են տալիս, որ դարձի յուղը հնարավոր չէ պարտք տալ: Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշին տրվել այն հոգևոր ուժը, որն առաջ է գալիս պատվիրանները մշտապես պահելու արդյունքում: Կարո՞ղ է արդյոք ջանասեր ուսումնասիրելու և սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու արդյունքում ձեռք բերված գիտելիքը փոխանցվել կարիքի մեջ գտնվողին: Կարո՞ղ է արդյոք ավետարանի միջոցով հավատարիմ Վերջին Օրերի Սրբին հասու խաղաղությունը փոխանցվել դժբախտություն կամ մեծ դժվարություններ կրող անհատին: Այս հարցերից յուրաքանչյուրի հստակ պատասխանն է՝ ոչ:

Ինչպես իմաստուն կույսերը հստակ նշեցին, մեզանից յուրաքանչյուրը պետք է «գնի իր համար»: Այդ ոգեշնչված կանայք բիզնես գործարք չէին նկարագրում, այլ շեշտում էին մեր անհատական պատասխանատվությունը՝ վառ պահել մեր վկայության լամպերը և ձեռք բերել դարձի յուղի բավականաչափ պաշար: Այդ թանկարժեք յուղը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ՝ «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30), համբերությամբ և հաստատակամությամբ» («Դարձի եկած առ Տերը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 109):

Մի վախեցիր

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է.

«Չնայած փոթորկոտ ամպեր կարող են հավաքվել, չնայած անձրևներ կարող են տեղալ մեզ վրա, ավետարանի մեր գիտելիքը և մեր Երկնային Հոր ու մեր Փրկիչի հանդեպ սերը կհանգստացնեն և կհաստատեն մեզ և ուրախություն կբերեն մեր սրտերին, եթե մենք քայլենք ուղիղ և պահենք պատվիրանները: …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մի վախեցեք: Քաջացեք։ Ապագան նույնքան պայծառ է, որքան ձեր հավատքը» («Ուրախ եղեք» Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 92):

Բարելավել մեր ուսուցումը

Հավաստիացեք, որ դուք ուսուցանում եք ճշմարիտ վարդապետություն: Անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ. «Այն, ինչ ես ուսուցանում եմ, ինչպե՞ս է օգնում իմ դասարանի անդամներին կառուցել հավատք առ Քրիստոս, ապաշխարել, Աստծո հետ ուխտեր կապել ու պահել և ստանալ Սուրբ Հոգին»: («Ուսուցանել Փրկիչի ձևով», 20):

Տպել