Եկ, հետևիր ինձ
Հունիսի 10–16-ը Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18. «Ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»


«Հունիսի 10–16-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18. «Ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 10–16-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Վերջին ընթրիքը

«Եվ գիշեր էր», Բենջամին ՄաքՖերսոն

Հունիսի 10–16-ը

Մատթեոս  26, Մարկոս  14, Ղուկաս  22, Հովհաննես  18

«Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»։

Կարդացեք Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, և Հովհաննես 18, և խորհեք այն մտքերի ու տպավորությունների շուրջ, որոնք գալիս են ձեր միտքը: Ի՞նչ ուղերձներ պիտի սովորեն ձեր ուսանողները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են այս շաբաթ, որն օգնել է նրանց հաղորդության մեջ ավելի մեծ իմաստ գտնել: Ի՞նչ են արել նրանք և ինչպե՞ս է դա ազդել հաղորդությունը ճաշակելու նրանց փորձառության վրա:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 26․26-29, Ղուկաս 22.15

Հաղորդությունը հնարավորություն է տալիս մեզ միշտ հիշել Փրկիչին:

  • Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը սահմանեց հաղորդությունը։ Ինչո՞ւ ենք ամեն շաբաթ ճաշակում հաղորդությունը: Ի՞նչ հնարավոր պատասխաններ կարող են դասարանի անդամները գտնել Մատթեոս 26.26–29, Ղուկաս 22.7–20, Վարդապետություն և Ուխտեր 20.75–79-ում, և «Հավատքին հավատարիմ», 147–49-ում: Օրինակ, «Հավատքին հավատարիմ» տեղեկատուն ուսուցանում է, որ հաղորդությունը հիշեցնում է Քրիստոսի զոհաբերությունը, որը իրականացնում է Մովսեսի օրենքը: Գուցե կամենաք նաև կարդալ հաղորդության աղոթքները դասարանով և խնդրեք դասարանի անդամներին նշել այն ուխտերը, որոնք մենք կապում ենք, որպես այդ արարողության մաս: Ինչպե՞ս կարող ենք ինչ-որ մեկին օգնել հասկանալ, թե ինչ են նշանակում այդ պարտավորությունները: Մեր մասնակացությունը հաղորդությանը ինչպե՞ս կազդի այն ընտրությունների վրա, որ մենք կկատարենք շաբաթվա ընթացքում:

    Նկար
    Ներքև նայող երիտասարդ կին

    Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, նորոգում ենք մեր ուխտերը:

  • Դասարանի անդամները հավանաբար օգուտ կքաղեն՝ լսելով միմյանց գաղափարներն այն մասին, թե ինչպես հիշել Փրկիչին հաղորդության ժամանակ և շաբաթվա ընթացքում (տես ՎՈւ 6.36–37): Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչն է օգնում իրենց և իրենց ընտանիքներին հիշել Փրկիչին ու պահել Նրա պատվիրանները: Այս շաբաթվա ընթերցանությունից ո՞ր հատվածները խորացրին ձեր ակնածանքը հաղորդության հանդեպ: Այլ մտքերի համար այն մասին, թե ինչպես հիշել Փրկիչին, տես Ջերիթ Վ. Գոնգ, «Միշտ հիշենք Նրան» Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 108–11:

  • Այս քննարկումը լավ հնարավորություն է ուսումնասիրել հաղորդության խորհրդանիշերը դասարանի անդամների հետ: Ինչպե՞ս են այս խորհրդանիշերն օգնում մեզ արարողության ընթացքում կենտրոնանալ Փրկիչի վրա: Այս արտահայտությունները մեզ ի՞նչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

  • Հաղորդության շուրջ ձեր քննարկման վերջում դասարանի անդամներին մի քանի րոպե տրամադրեք, որ խորհեն և գրի առնեն այն, թե ինչ իրենք ոգեշնչվում են անել՝ նախապատրաստվելով հաջորդ շաբաթվա հաղորդության համար: Այս փորձառության ոգին ուժեղացնելու համար նվագեք հաղորդության մի օրհներգ, մինչ դասարանի անդամները խորհում են:

Մատթեոս 26․36-46

Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ մեր կամքը ենթարկում ենք Երկնային Հոր կամքին։

  • Հոր կամքին ենթարկվելու Փրկիչի օրինակը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին, երբ նրանք կարիք ունենան անել նույնը: Քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի կիսվել մի դեպքով, երբ իրենք ենթարկվել են մի բանի, որը գիտեին՝ Աստված էր կամենում որ իրենք անեին: Ի՞նչն էր դրդում նրանց անել այդ բաները: Հրավիրեք դասարանին կարդալ Մատթեոս 26.36–42 և խորհել, թե Փրկիչն ինչու կամեցավ ենթարկել Իր կամքը Իր Հոր կամքին: ։Մեր կամքը ենթարկելով Աստծո կամքին, ինչպե՞ս կարող ենք օրհնվել:

  • Որպեսզի հետազոտեք Աստծուն ենթարկվելու սկզբունքը, կարող եք խնդրել դասարանի կեսին կարդալ Մոսիա 3.19-ը իսկ մյուս կեսին կարդալ 3 Նեփի 9.20-ը: Ի՞նչ են ուսուցանում այս հատվածներն այն մասին, թե ինչ է նշանակում Աստծուն ենթարկվող լինել: Ինչպե՞ս ենք ենթարկվում: Դասարանի անդամները կարող են խորհել, թե ինչպես իրենք կարող են ենթարկել իրենց կամքը Աստծուն եկող շաբաթվա ընթացքում: Երեց Նիլ Ա. Մաքսվելի բացատրությունը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է նույնպես լրացնել ձեր քննարկումը:

Մատթեոս 26․20-22, 31-35

Մենք պետք է քննենք մեր անձնական կյանքը՝ որոշելով, թե ինչպես են Տիրոջ խոսքերը վերաբերում մեզ:

  • Մենք ավետարանական շատ դասեր ենք լսում մեր կյանքում, բայց երբեմն գայթակղություն է ենթադրել, որ այդ դասերը հիմնականում վերաբերում են ուրիշ մարդկանց: Մի քննարկում Մատթեոս 26-ի վերաբերյալ կարող է օգնել մեզ հաղթահարել այս միտումը: Այս խոսակցությունը սկսելու համար դուք կարող եք բաժանել դասարանը զույգերի և խնդրել յուրաքանչյուր զույգից մեկին կարդալ Մատթեոս 26.20–22-ը, մինչ մյուսը կարդում է հատվածներ 31–35-ը: Հրավիրեք նրանց հակադրել այս երկու պատմություններում աշակերտների պատասխանները: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել նրանից, թե ինչպես աշակերտները Փրկիչի խոսքերը վերագրեցին իրենց: Ավելի շատ բան իմանալու համար տես Նախագահ Դիտեր Ֆ.Ուխդորֆի մեջբերումը Մատթեոս 26.21–22-ը նրա ուղերձում «Միթէ ե՞ս եմ Տէր» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 56-59):

Մատթեոս 26․36-46

Հիսուս Քրիստոսը կատարեց մի անսահման Քավություն մեզ համար:

  • Մտածեք դասարանի անդամներին հրավիրել կիսվելու գաղափարներով, որոնք նրանք գտել են Հիսուս Քրիստոսի Քավության մասին իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ:

  • Մատթեոս 26-ը նկարագրում է, թե ինչ պատահեց Գեթսեմանիում, բայց արդյո՞ք ձեր դասարանի անդամները հասկանում են դրա նշանակությունն իրենց կյանքում: Նրանց օգնելու համար գրատախտակին գրեք այսպիսի հարցեր. Ի՞նչ պատահեց Գեթսեմանիում: և Ինչո՞ւ է դա կարևոր ինձ համար: Դասարանի անդամները կարող են աշխատել անհատապես կամ փոքր խմբերով գտնելու պատասխաններ Մատթեոս 26.36–46-ում, Ալմա 7.11–13-ում, և Վարդապետություն և Ուխտեր 19.16–19-ում: Նրանք նաև կարող են պատասխաններ գտնել Երեց Ք. Սքոթ Գրոուի «Քավության հրաշքը» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 108–10):

  • Մորմոնի Գրքում Հակոբն անվանում է Հիսուս Քրիստոսի Քավությունը «մի անսահման քավություն» (2 Նեփի 9.7): Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ է սա նշանակում, կարող եք կիսվել Նախագահ Ռասսել Մ.Նելսոնի ուսմունքներով «Լրացուցիչ աղբյուրներից» և խնդրել դասարանի անդամներին թվարկել այն ուղիները, որ Փրկիչի զոհաբերության ազդեցությունը կարող է համարվել անսահման: Նրանք կարող են նաև կարդալ հետևյալ սուրբ գրությունները և ավելացնել իրենց ցուցակին. Եբրայեցիս 10.10, Ալմա 34.10–14, Վարդապետություն և Ուխտեր 76.24, և Մովսես 1.33: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը՝ հանուն մեզ Փրկիչի կրած տառապանքների համար:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին շարունակել ընթերցանությունը, կարող եք հարցնել նրանց, թե ինչ յոթ բաներ ասաց Փրկիչը, երբ Նա խաչի վրա էր: Ասացեք նրանց, որ կպարզեն, թե ինչ ասաց Փրկիչը կարդալով Մատթեոս 27-ը, Մարկոս 15-ը, Ղուկաս 23-ը, և Հովհաննես 19-ը:

Նկար
resources icon

Լրացուցիչ Աղբյուրներ

Մատթեոս  26, Մարկոս  14, Ղուկաս  22, Հովհաննես  18

Աստվածաշնչյան տեսանյութեր (LDS.org):

«Վերջին ընթրիքը», «Փրկիչի տառապանքը Գեթսեմանիում»։

Հորը ենթարկելով մեր կամքը

Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Երբ դուք ենթարկում եք ձեր կամքը Աստծուն, դուք տալիս եք Նրան միակ բանը, որ դուք կարող եք իրականում տալ Նրան, որն իսկապես ձերն է՝ տալու համար: Մի սպասեք չափազանց երկար՝ գտնելու զոհասեղանը կամ սկսելու ձեր կամքի պարգևը դրա վրա դնելը»: («Հիշեք թե որքան ողորմած է եղել Տերը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 46):

Անսահման Քավությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«[Հիսուս Քրիստոսի] Քավությունն անսահման է` առանց վերջի: Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր ժամանակի առումով, վերջ դնելով կենդանիների զոհաբերության նախորդ նախատիպը: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար: Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա: Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից:

«Հիսուսը միակն էր, ով կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ յուրօրինակ ծնունդի պատճառով Հիսուսն անսահման Էակ էր» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35).

Նախագահ Հեբեր Ջ. Գրանթն ուսուցանել է. «Հիսուսը ոչ միայն եկավ որպես համըմդհանուր պարգև, Նա եկավ որպես անհատական զոհաբերություն»: … Մեզանից յուրաքանչյուրի համար Նա մահացավ Գողգոթայում և Նրա արյունը պայմանականորեն կփրկի մեզ: Ոչ որպես ազգեր, համայնքներ կամ խմբեր, այլ որպես անհատներ» (“A Marvelous Growth,” Juvenile Instructor, Dec. 1929, 697):

Բարելավել մեր ուսուցումը

Նայեք Աստծո աչքերով Ձգտեք տեսնել ձեր դասարանի անդամներին՝ ինչպես Աստված է տեսնում նրանց, և Հոգին ցույց կտա ձեզ նրանց աստվածային արժեքը և ներուժը: Երբ անեք այդ, դուք կառաջնորդվեք նրանց օգնելու ձեր ջանքերում (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 6):

Տպել