Եկ, հետևիր ինձ
Հունիսի 17-23-ը Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է»


«Հունիսի 17-23-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է» «Եկ, հետևիր ինձ», Երեխաների խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 17-23-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», «Կատարուած է» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
Քրիստոսը և Պիղատոսը

«Ահա այն մարդը», Անտոնիո Սիզերի

Հունիսի 17-23-ը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

«Կատարուած է»:

Սկսեք ուսուցանել՝ աղոթքով կարդալով Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, և Հովհաննես 19: Հիշեք, որ դուք կկարողանաք հզոր վկայություն բերել Փրկիչի և Նրա Քավության մասին, երբ ապրեք Հոգուն արժանավոր կյանքով:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք մի քանի բառ կամ արտահայտություն, որ դասարանի անդամներին հիշեցնեք այն իրադարձությունների մասին, որոնք նկարագրված են այս շաբաթվա գլուխներում: Խնդրեք դասարանի անդամներին գրատախտակին գրել մի քանի բառ, որոնք նկարագրում են, թե ինչպես էին զգում, երբ նրանք կարդացին այս իրադարձությունների մասին: Ինչո՞ւ էին նրանք այդպես զգում:։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

Տառապելու Հիսուս Քրիստոսի պատրաստակամությունը ցույց է տալիս Նրա սերը Հոր և մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:

  • Որպեսզի դասարանի անդամներին օգնեք հասկանալ, թե Փրկիչի մահվան մասին պատմություններն ինչպես են ցույցտալիս Նրա սերը, փորձեք այսպիսի մի վարժություն. դասարանի յուրաքանչյուր անդամի տվեք թղթե սրտիկ և առաջարկեք նրանց իրենց սրտիկների վրա գրել մի արտահայտություն Ա Կորնթացիս 13.4–7-ից, որը նկարագրում է գթությունը: Ապա խնդրեք նրանց ուսումնասիրել Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, կամ Հովհաննես 19 և սրտիկների դարձերեսին գրել, մի քանի հատվածներ, որոնք ցույց են տալիս, թե Փրկիչն ինչպես ցույց տվեց սերը, որը նկարագրված է իրենց ընտրած արտահայտության մեջ: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Ինչպիսի՞ փորձառություններ են օգնել դասարանի անդամներին ավելի լավ ճանաչել Փրկիչի սերը:

    Նկար
    փշե պսակ

    Զինվորները փշերից պսակ հյուսեցին և դրեցին Հիսուսի գլխին (Մարկոս 15.17):

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել իրենց վկայություններով, թե ինչ սովորեցին այս շաբաթ: Դասարանի անդամներին հրավիրեք գտնել մի հիմն, որը նկարագրում է իրադարձությունները, որոնց մասին նրանք կարդացին, կամ իրենց զգացումները Փրկիչի տառապանքի և Խաչելության վերաբերյալ: Դասարանով երգեք այս հիմներից մեկը կամ մի քանիսը: Ինչպե՞ս կարող է Փրկիչի վերջին ժամերի մասին ուսումնասիրությունը ոգեշնչել մեզ վստահել և հետևելՆրան:

  • Արվեստը կարող է օգնել դասարանի անդամներին պատկերացնել իրադարձություններից մի քանիսը, որոնց մասին նրանք կարդացել են այս շաբաթ (առաջարկվող նկարների համար տես «Լրացուցիչ աղբյուրներ»): Դասարանը բաժանեք խմբերի և յուրաքանչյուրին տվեք մի նկար: Խումբը կարող է միասին կարդալ այդ հատվածները, որոնք նկարագրում են, թե ինչ է պատկերված իրենց նկարում: Նրանք կարող են քննարկել հատվածների իմաստը և կիսվել, թե ինչպես է նկարն օգնում նրանց հասկանալ հատվածները: Յուրաքանչյուր խումբ կարող է դասարանի հետ կիսվել մտքերով: Դուք կարող եք նաև ցույց տալ «Հիսուսը մեղադրվում է Պիղատոսի առջև» և «Հիսուսին խարազանում են և խաչում» տեսաֆիլմերը (LDS.org-ում):

  • Դուք չեք կարող դասարանով քննարկել բոլոր մանրամասները Փրկիչի վերջին ժամերի մասին , բայց ահա մի վարժություն, որը կարող է օգնել ձեզ քննարկել մանրամասները, որոնք իմաստալից են այն մարդկանց համար, ում դուք ուսուցանում եք: Դասարանի յուրաքանչյուր անդամի հրավիրեք ընտրել մի գլուխ այս շաբաթվա ընթերցանությունից և մի քանի րոպե մանրամասն հետազոտեք՝ փնտրելով որևէ բառ, արտահայտություն կամ մանրամասնություն, որը մի իմաստալից բան է ուսուցանում նրանց Փրկիչի և Նրա առաքելության մասին: Հնարավորություններ տվեք նրանց կիսվել իրենց գտածով և բացատրել, թե ինչու է այն իմաստալից իրենց համար:

Մատթեոս 27․14-60

Հնադարյան մարգարեները կանխագուշակել էին Փրկիչի տառապանքն ու Խաչելությունը:

  • Դա կարող է ամրացնել ձեր ուսանողների հավատքը, երբ իմանան, որ հնադարյան մարգարեները կանխագուշակել էին Փրկիչի վերջին ժամերի շատ իրադարձություններ: Դասարանի անդամներին օգնեք վերանայել այդ մարգարեությունները և տեսնել, թե դրանք ինչպես են իրականացել, յուրաքանչյուր անձին տալով մեկ կամ ավելի սուրբ գրություններ «Լրացուցիչ աղբյուրներից» և խնդրելով գտնել հատվածները Մատթեոս 27-ում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են իրականանում սուրբ գրությունները: Կարող եք աղյուսակ կազմել, համեմատելով մարգարեությունները և դրանց իրականացումները: Կարող եք առաջարկել գրել մարգարեություններ պարունակող հատվածները իրենց սուրբ գրությունների լուսանցքներում Մատթեոս 27-ում: Ի՞նչ ենք սովորում այս մարգարեություններից: Ինչպե՞ս են այս մարգարեությունները զորացնում մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Մատթեոս 27.27–49, Մարկոս 15.16–32, Ղուկաս 23.11, 35–39, Հովհաննես 19.1–5

Ընդդիմությունը չի կարող կանգնեցնել Աստծո աշխատանքը:

  • Ձեր դասարանի որոշ անդամներ գուցե հանդիպել են ընդդիմության, ինչպես օրինակ՝ դատապարտվելով կամ ծաղրի ենթարկվելով, երբ արտահայտել են իրենց համոզմունքները կամ փորձել են ապրել իրենց հավատքով: Սկսեք ձեր քննարկումը՝ խնդրելով դասարանի մի քանի անդամների կիսվել փորձառություններով, երբ դա տեղի է ունեցել: Նրանք ինչպե՞ս արձագանքեցին։ Հրավիրեք դասարանի անդամներին կարդալ այդ հատվածներից մի քանիսը Մատթեոս 27-ից, Մարկոս 15-ից, Ղուկաս 23-ից, և Հովհաննես 19-ից՝ նկարգարելով հալածանքը, որին դիմակայեց Փրկիչը: Այսօր ինչպիսի՞ ընդդիմության է հանդիպում Աստծո աշխատանքը: Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի արձագանքներից, որոնք կարող են օգնել մեզ դիմակայել ընդդիմությանը մեր օրերում: Այլ սուրբ գրություններ, որոնք կարող են օգնել մեզ դիմակայել ընդդիմությանը, ներառում են. Մատթեոս 5.10, Հռովմայեցիս 12.14, 2 Տիմոթեոս 3.10–12, Ալմա 1.19–28, և 3 Նեփի 12.10–12հատվածները: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից:

Ղուկաս 23․34-43։

Փրկիչն առաջարկում է մեզ հույս և ներում:

  • Արդյո՞ք դա կօգնի ձեր դասարանի անդամներին կարդալ զինվորների համար Հորից ներում խնդրելու Փրկիչի պատմությունը և հույս առաջարկելով գողին, ով խաչի վրա էր: Դասարանը բաժանեք երկու խմբի և հանձնարարեք մի խմբին կարդալ Ղուկաս 23.34–38-ը (ներառելով հատված 34, ծանոթություն գ-ն, որը ներըմբռնում է տալիս Ջոզեֆ Սմիթի թարգմանությունից), իսկ մյուս խմբին կարդալ Ղուկաս 23.39–43-ը: Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է քննարկել այս հատվածներից Փրկիչի մասին իրենց սովորածը, իսկ հետո իրենց մտքերով կիսվել ամբողջ դասարանի հետ: Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին:

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանից որևէ մեկին, ով գուցե դժվարությամբ է ներում ուրիշներին, ինչպես Հիսուսն արեց, կիսվեք Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի մտքով, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում»:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 28-ը, Մարկոս 16-ը, Ղուկաս 24-ը, և Հովհաննես 20–21-ը հաջորդ շաբաթվա ընթացքում, խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ կասեին ինչ-որ մեկին, ով կասեր. «Ես պետք է տեսնեմ, որ հավատամ»: Ասացեք նրանց, որ հաջորդ շաբաթվա ընթերցանությունը կօգնի նրանց անդրադառնալ այդ մտահոգությանը:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

Հիսուսի հալածանքի, տառապանքի և մահվան նկարներ:

Հնադարյան մարգարեությունները Հիսուս Քրիստոսի դատավարության և մահվան մասին։

Ներելու Փրկիչի օրինակը

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Ապաշխարելու մեր սեփական պարտավորությունը սերտորեն կապված է այն բանի հետ, որ մեծահոգաբար թույլ տանք մյուսներին վարվել նույն կերպ՝ մենք պետք է ներենք, ճիշտ ինչպես մեզ են ներում: Սրան մենք մասնակցում ենք Հիսուս Քրիստոսի Քավության բուն էությամբ: Անկասկած, այդ ճակատագրական ուրբաթ օրվա այն փառահեղ պահը, երբ բնությունը ցնցվեց և տաճարի վարագույրը պատռվեց, դա անասելիորեն ողորմած այն պահն էր, երբ Քրիստոսն ասաց. «Հայր թողիր դորանց. Որովհետեւ չգիտեն թէ ինչ են անում»:Որպես Հոր մոտ մեր բարեխոս, Նա դեռ նույն աղաչանքն է անում այսօր՝ ձեզ համար և ինձ համար:

Ինչպես բոլոր բաներում, այստեղ էլ Հիսուսը հետևելու չափանիշ սահամանեց մեզ համար: Կյանքը խիստ կարճ է որպեսզի վատնվի թշնամանքներ սնուցելու վրա: … Մենք չենք ուզում, որ Աստված հիշի մեր մեղքերը, այսպիսով կա ինչ-որ բան, որը սկզբունքայնորեն սխալ է, երբ մենք անողոքաբար փորձում ենք հիշել ուրիշների մեղքերը: (“The Peaceable Things of the Kingdom,” Ensign, Nov. 1996, 83):

Բարելավել մեր ուսուցումը

Ուժ ձեռք բերենք Փրկիչից Փրկիչի նման ապրելու և ուսուցանելու ձեր ջանքերում դուք անխուսափելիորեն ժամանակի պակաս կունենաք: Չհուսահատվեք, դրա փոխարեն թող ձեր սխալներն ու թերությունները ձեզ դարձնեն դեպի Երկնային Հայրը և Փրկիչը» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 14):

Տպել