Եկ, հետևիր ինձ
Ապրիլ 29-ից մայիսի 5-ը Գլուխ 7-10. «Ես եմ բարի հովիվը»


«Ապրիլ 29-ից մայիսի 5-ը: Հովհաննես 7–10. «Ես եմ բարի հովիվը» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Ապրիլ 29-ից մայիսի 5-ը: Հովհաննես 7–10», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Քրիստոսը և շնության մեջ մեղադրվող կինը

«Ձեզանից ով որ անմեղ է», Լիզ Լեմոն Սուինդլ

Ապրիլ 29-ից մայիսի 5-ը

Հովհաննես 7-10

«Ես եմ բարի հովիվը»

Դուք և ձեր դասարանի անդամները ձեռք կբերեք գաղափարներ այս շաբաթ Հովհաննես 7–10-ը կարդալիս: Հիշեք, որ այս ուրվագծում գաղափարները պետք է ավելի շուտ լրացնեն, քան փոխարինեն ոգեշնչմանը, որը դուք ստանում եք սուրբ գրություններն ուսումնասիրելիս:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հիշեցրեք դասարանի անդամներին իրենց տները ավետարանի ուսումնասիրման կենտրոն դարձնելու կարևորության մասին: Ո՞ր հատվածները Հովհաննես 7–10 գլուխներում քննարկեցին դասարանի անդամները իրենց ընտանիքների հետ շաբաթվա ընթացքում: Ո՞ր ուղերձներն էին ամենաօգտակարը նրանց համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հովհաննես 7-10

Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է:

  • Հովհաննես 7–10գլուխներում Փրկիչը մի քանի հայտարարություններ արեց,որոնք կարող են օգնել դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Նրա առաքելությունը և ավելի մոտենալ Նրան: Դասարանի անդամներին հանձնարարեք ընթերցել հետևյալ սուրբ գրությունների հատվածները և կիսվել, թե ինչ են դրանք ուսուցանում Փրկիչի աստվածային առաքելության մասին: Ինչպե՞ս է Քրիստոսն իրականացնում այս դերերը մեր կյանքում:

Նկար
Հիսուս Քրիստոս

«Աշխարհի լույսը», Հովարդ Լյոն

Հովհաննես 7.14-17

Ապրելով Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն, մենք կսկսենք հասկանալ, որ դրանք ճշմարիտ են:

  • Դասարանի անդամները կարող են ավելի լավ հասկանալ, թե պատվիրանով ապրելն ինչպես է վկայություն կառուցում, եթե նրանք համեմատեն այս ձևը անձնական փորձառության միջոցով հմտություն սովորելու գործընթացի հետ: Օրինակ, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին, ովքեր գիտեն ձեռնածություն անել կամ երաժշտական գործիք նվագել, բացատրել, թե ինչպես են զարգացրել այդ հմտությունները: Գործն ինքնուրույն կատարելով, նրանք ինչպե՞ս ավելի շատ բան սովորեցին, քան պարզապես դիտելով մեկին, որն իր հմտությունն է բանեցնում: Դասարանով քննարկեք, թե ինչպես է հմտություն սովորելու համար գործադրվող ջանքը համեմատվում հոգևոր ձևին, որը նկարագրել է Փրկիչը Հովհաննես 7.14–17-ում: Ի՞նչ փորձառություններով կարող են կիսվել դասարանի անդամները այս ձևին հետևելիս՝ հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար:

  • Ինչպե՞ս կարող եք պարզաբանել ճշմարտությունները, որոնք ուսուցանվում են Հովհաննես 7.14 -17-ում: Գաղափարներից մեկը դասարանի անդամներին խնդրելն է կիսվել փորձառություններով, որոնցով նրանք ձեռք են բերել վկայություն ավետարանական որևէ ճշմարտության մասին՝ ապրելով դրանով: Քույր Բոննի Լ. Օսկարսոնի կողմից պատմած պատմությունը «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» ևս լավ օրինակ է: Դասարանի անդամներին ժամանակ տվեք մտածել ավետարանի որևէ սկզբունքի մասին, որի վերաբերյալ նրանք կկամենային ձեռք բերել ավելի ուժեղ վկայություններ և ապա խրախուսեք նրանց դնել որոշակի նպատակներ այդ սկզբունքով լիարժեք ապրելու համար:

Հովհաննես 8.18–19, 26–29

Երբ սկսում ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին, մենք սկսում ենք ճանաչել Հորը:

  • Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նշել է.«Ոմանք ժամանակակից աշխարհում տառապում են [Հայր Աստծո] վերաբերյալ մտահոգիչ թյուրըմբռնումից»: … Շատ ժամանակակիցներ ասում են, որ իրենք հարմարավետ կզգային Հիսուսի բազուկներում, բայց նրանք անհանգստություն են զգում՝ մտածելով Աստծո հետ մռայլ հանդիպման մասին» («Աստծո մեծությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 71): Ի՞նչ են Փրկիչի խոսքերը Հովհաննես 8.18–19, 26–29-ում ուսուցանում Իր և Իր Հոր միջև կապի մասին: Այդ հատվածները կարդալուց և քննարկելուց հետո դասարանի անդամները կարող են գրատախտակին գրել որոշ բաներ, որոնք արեց, ասաց և ուսուցանեց Հիսուսը: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Հայր Աստծո մասին:

Հովհաննես 8․1-11

Փրկիչի ողորմածությունը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ապաշխարում են:

  • Նրանց համար, ովքեր դատապարտված են զգում իրենց մեղքերի պատճառով, կարող է խրախուսանքի աղբյուր լինել Փրկիչի պատմությունը, ով առաջարկում է ողորմածություն և ապաշխարություն կնոջը, ում մեղադրում էին շնության մեջ : Իսկ եթե դասարանի անդամները գայթակղվեն՝ դատապարտելով մյուսներին նրանց մեղքերի համար, այդ պատմությունը կարող է ծառայել որպես նախազգուշացում: Կարող եք հրավիրել նրանց կարդալ Հովհաննես 8.1–11-ը, պատասխաններ որոնելով այնպիսի հարցերի համար ինչպիսիք են. Ի՞նչ է այդ պատմությունն ուսուցանում Փրկիչի ողորմածության մասին: Ինչպե՞ս կարող է Նրա ողորմածությունը ստանալը, երբ մենք մեղանչում ենք, օգնել մեզ, երբ մենք գայթակղվում ենք՝ դատել ուրիշներին (տես Ալմա 29․9-10)։ Դուք կարող եք նաև ցույց տալ «Գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր» տեսանյութը (LDS.org):

  • Որպեսզի օգնենք դասարանի անդամներին անհատական կապ գտնել Հովհաննես 8.1–11-ում, դասարանը բաժանեք երեք խմբի՝ մեկը կկենտրոնանա Փարիսեցիների խոսքերի և գործողությունների վրա, մյուսը կկենտրոնանա Փրկիչի խոսքերի և գործողությունների վրա, իսկ երրորդը կկենտրոնանա կնոջ խոսքերի և գործողությունների վրա: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք մի ցուցակ կազմել հոգևոր ճշմարտությունների վերաբերյալ, որոնք նրանք սովորում են՝ ընթերցելով պատմության յուրաքանչյուր մասը:

  • Երբեմն մենք տեղյակ չենք այն ուղիների մասին, որոնցով մենք դատում ենք մյուսներին: Ահա մի վարժություն, որը կօգնի դասարանի անդամներին հաղթահարել այդ միտումը. խնդրեք դասարանին օգնել ձեզ ստեղծել մի ցուցակ այն ուղիների վերաբերյալ, որոնցով մենք դատում ենք մարդկանց (նրանց արտաքինը, նրանց վարվելակերպը, նրանց ծագումը և այլն): Դասարանի անդամներին տվեք քարի ձևով կտրած թղթի կտորներ և խնդրեք նրանց ընտրել ուրիշներին դատելու մի ուղի, որում նրանք զգում են, որ մեղավոր են և գրեք դա թղթե քարի վրա: Ի՞նչ ենք սովորում Փարիսեցիներին ուղղված Փրկիչի խոսքերից Հովհաննես 8.1–11-ում: Հրավիրեք դասարանին թղթե քարերի դարձերեսին գրել մի բան, որը նրանց կհիշեցնի չդատել (գուցե մի արտահայտություն Հովհաննես 8-ից):

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք ուսանողներին մտածել մի դեպքի մասին, երբ ինչ-որ բան են կորցրել, որն արժեքավոր էր իրենց համար: Հաջորդ շաբաթվա դասի սուրբ գրություններում նրանք կսովորեն, թե ինչ են զգում Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը նրանց վերաբերյալ, ովքեր կորած են:

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Հովհաննես 7-10

Որևէ սկզբունքով ապրելն օգնում է մեզ ձեռք բերել վկայություն դրա վերաբերյալ:

Քույր Բոննի Լ. Օսկարսոնն ասել է.

«Եթե մեկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդյոք Աստուածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.17): Երբեմն, մենք փորձում ենք անել դա հակառակ ուղղությամբ: Օրինակ՝ մենք հնարավոր է կիրառենք այս մոտեցումը՝ Ես երջանիկ կլինեմ ապրել տասանորդի օրենքով, բայց նախ՝ ես պետք է իմանամ, որ այն ճշմարիտ է: Միգուցե մենք նույնիսկ աղոթում ենք տասանորդի օրենքի վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար և հույս ունենք, որ Տերը կօրհնի մեզ այդ վկայությամբ, նախքան մեր տասանորդի ձևաթուղթը լրացնելը: Դա ուղղակի այդ ձևով չի գործում: Տերն ակնկալում է, որ մենք հավատք գործադրենք: Մենք պետք է հետևողականորեն լրիվ և ազնիվ տասանորդ վճարենք, որպեսզի վկայություն ձեռք բերենք տասանորդի վերաբերյալ: …

Ես կկամենայի կիսվել մի օրինակով, թե ինչպես է որևէ սկզբունքով ապրելն օգնում մեզ դարձի գալ դեպի այդ սկզբունքը: Եկեղեցում ծնողներս և ուսուցիչներս իմ մեջ տպավորել էին մարմնիս հարգանքով վերաբերվելու արժեքը, մաքուր պահել միտքս և ամենից կարևորը՝ սովորել վստահել Տիրոջ պատվիրաններին: Ես որոշեցի խուսափել իրավիճակներից, որտեղ ալկոհոլ կար և հեռու մնալ ծխախոտից և թմրանյութերից: Դա հաճախ նշանակում էր, որ ես չէի հաճախում երեկույթների և հազվադեպ էի ժամադրվում: Թմրանյութերի օգտագործումը դառնում էր ավելի ու ավելի սովորական երիտասարդների շրջանում, և վտանգներն այնքան լավ հայտնի չէին ինչպես այժմ: Իմ հասակակիցներից շատերը հետագայում անդառնալի վնաս կրեցին հոգեմետ դեղամիջոցներից կամ ձեռք բերեցին լուրջ հակվածություն: Ես երախտապարտ եմ, որ իմ տանն ինձ ուսուցանվել էր ապրել Իմաստության Խոսքով, և ես ձեռք բերեցի խորը վկայություն ավետարանի այդ սկզբունքի վերաբերյալ, երբ հավատք գործադրեցի և ապրեցի դրանով: Լավ զգացողությունը, որն ինձ պատեց ավետարանի ճշմարիտ սկզբունքով ապրելուց, Սուրբ Հոգու Ոգին էր, որը հաստատեց, որ սկզբունքը ճշմարիտ էր» («Դարձի եկեք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 77):

Բարելավել մեր ուսուցումը

Արժանի ապրեք Հոգու ուղեկցության համար: Երբ ապրում եք ավետարանով, դուք արժանի եք լինում Հոգու ուղեկցությանը, ով լավագույն ուսուցիչն է: Երբ որոնեք Նրա առաջնորդությունը, Սուրբ Հոգին կտա ձեզ մտքեր և տպավորություններ նրա վերաբերյալ, թե ինչպես բավարարել նրանց կարիքները, ում դուք ուսուցանում եք (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 5):

Տպել