Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Ա Կորնթացիս 8-13. «Դուք Քրիստոսի մարմինն էք»


Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Ա Կորնթացիս 8-13. «Դուք Քրիստոսի մարմինն էք» Եկ, հետևիր ինձ, Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Ա Կորնթացիս 8-13. Եկ, հետևիր ինձ, Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
հաղորդության ժողով

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը

Ա Կորնթացիս 8-13

«Դուք Քրիստոսի մարմինն էք»

Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է, որ մենք «կարող ենք անտեսված թողնել Հոգու առավել արժեքավոր անձնական առաջնորդությունը», եթե գրի չառնենք և չարձագանքենք «[մեզ] տրված առաջին իսկ հուշումներին» («Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 8)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Պողոսը Ա Կորնթացիս 8-13 գլուխներում օգտագործել է համանմանություններ և պատկերներ, ինչպես օրինակ՝ վազորդը մրցավազքում, մարդու մարմինը և «հնչեցող ծնծղայ» (Ա Կորնթացիս 13․1)։ Ի՞նչ մտքեր ունեն դասարանի անդամներն այդ պատկերների մասին։ Ինչպե՞ս դա օգնեց նրանց հասկանալ ավետարանի ճշմարտությունը։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Կորնթացիս 10․1-13

Մենք բոլորս էլ հանդիպում ենք փորձությունների, սակայն Աստված ելք է ապահովում մեզ համար։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին բացահայտել զորեղ ճշմարտություններ Ա Կորնթացիս 10․13-ում։ Գաղափարներից մեկն է՝ հատվածը հակիրճ արտահայտութունների բաժանել, դրանցից յուրաքանչյուրը դասարանի տարբեր անդամների տալ և խնդրել դասարանի անդամներին ասել այդ արտահայտությունն իրենց բառերով։ Օրինակ, ուրիշ ի՞նչ կերպ կարելի է ասել «Աստուած հաւատարիմ է» կամ «ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու» արտահայտությունները։ Ապա կարող եք դասարանի մի քանի անդամների արտահայտությունները տեղադրել հատվածում և փնտրել, թե ինչպես է այն կիրառվում մեր կյանքում։ Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ համոզվել են, որ այս հատվածի խոստումները ճշմարիտ են։ Այս հատվածներին համահունչ լրացուցիչ ի՞նչ մտքեր կարող ենք գտնել Ալմա 13․27-28-ում։

  • Որևէ մեկի որոշակի փորձությունների վրա կենտրոնանալու փոխարեն դուք կարող եք կենտրոնացնել ձեր քննարկումը Ա Կորնթացիս 10․13 հատվածի փորձությունների վրա, որոնք, ըստ Պողոսի, «մարդկային փորձութիւններ» են։ Դասարանի անդամները կարող են սկսել ներկայացնել փորձությունները, որոնց մասին Պողոսը նախազգուշացնում է 1-12 հատվածներում։ Նրանք կարող են նաև քննարկել ժամանակակից փորձությունների օրինակներ, ինչպես՝ անազնիվ լինելու, բամբասելու կամ ուրիշներին քննադատելու փորձությունները։ Ինչպե՞ս կարող է մարդն Աստծո օգնությամբ «ելք» գտնել այդ փորձություններից։ Կարող եք բեմադրել որոշ իրավիճակներ։

  • Արժեքավոր կարող է լինել Ա Կորնթացիս 10․13 հատվածի շուրջ խորհելիս հիշել Պողոսի մեծագույն ցանկության մասին, որ Սրբերի մեջ լինի միաբանություն։ Ի՞նչ կարող ենք անել, որ օգնենք միմյանց «ելք» գտնել և «համբերել» փորձություններին։ Ինչպե՞ս է միաբանությունն օգնում մեզ դիմակայել փորձությանը։

Ա Կորնթացիս 10․16–17, 11․23–30

Հաղորդությունը միավորում է մեզ՝ որպես Քրիստոսի Եկեղեցու անդամների։

  • Այս հատվածները կարող են ոգեշնչել քննարկում ծավալել այն մասին, թե ինչպես կարող է հաղորդությունը միավորել ձեր ծխին, մինչ ջանում եք նմանվել Փրկիչին։ Դուք կարող եք սկսել, կարդալով Ա Կորնթացիս 10․16-17 հատվածները, ապա բացատրեք, թե ինչ նշանակություն ունի հաղորդություն բառն այս համատեքստում (որևէ մեկը բառարանում կարող է փնտրել սահմանումը)։ Հաղորդություն ընդունումը միասին ինչպե՞ս է օգնում մեզ զգալ ավելի միաբան։ Ի՞նչ կարող ենք անել հաղորդության ժողովի ժամանակ միաբանությանը նպաստելու համար։ Ինչպե՞ս է «թող մարդ փորձէ իր անձը» Պողոսի խորհուրդը կապված այս նպատակի հետ: (Ա Կորնթացիս 11․28

Ա Կորնթացիս 12

Մենք պետք է փնտրենք Հոգու պարգևները ի օգուտ Երկնային Հոր բոլոր զավակների:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին քննել Պողոսի նկարագրած հոգևոր պարգևները և հասկանալ դրանց բազմազանությունը։ Կարող եք նրանց հատկացնել մեկ րոպե, որպեսզի գրեն Հոգու պարգևներից մի քանիսը, որոնք հիշում են։ Երբ ավարտեն, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց գրածով, մինչև նշվեն նրանց թվարկած բոլոր պարգևները։ Ապա դասարանի անդամները կարող են գտնել այլ պարգևներ և ավելացնել իրենց ցանկին, ուսումնասիրելով Ա Կորնթացիս 12 գլուխը և Երեց Մարվին Ջ. Աշթոնի ցանկը, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում»։ Այս պարգևներից որո՞նք են դասարանի անդամները տեսել իրենց ծանոթ մարդկանց մեջ։ Այս պարևները զարգացնելով, ինչպե՞ս կարող ենքնմանվել Հիսուս Քրիստոսին:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել օրինակներ, թե ինչպես է իրենց հոգևոր պարգևների զարգացումն օգնում շենացնել Եկեղեցին, հրավիրեք նրանց մտածել հոգևոր պարգևների մասին, որոնք ունեին սուրբ գրությունների մարդիկ։ Օրինակ, դուք կարող եք հանձնարարել նրանց ուսումնասիրել «Լրացուցիչ աղբյուրներում» տրված սուրբ գրությունների հղումներից մեկը և կիսվել հոգևոր պարգևներով, որոնք նրանց կարծիքով այդ մարդն ուներ։ Այդ մարդկանց հոգևոր պարգևներն ինչպե՞ս են օրհնել իրենց և ուրիշներին։ Ինչպե՞ս կարող ենք մենք օգտագործել մեր հոգևոր պարգևները, որպեսզի օրհնենք ուրիշներին և շենացնենք Քրիստոսի մարմինը կամ Եկեղեցին: (տես Ա Կորնթացիս 12․12-31, տես նաև Ա Կորնթացիս 14․12

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես զարգացնեն հոգևոր պարգևներ, հրավիրեք նրանց կարդալ Ա Կորնթացիս 12․27-31, Մորոնի 7․48, 10․23, 30, Վարդապետություն և Ուխտեր 46․8 հատվածները և Նախագահ Ջորջ Ք. Քենոնի խոսքերը, որոնք տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։ Ի՞նչ են այս աղբյուրներն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես ձեռք բերել հոգևոր պարգևներ։ Հոգևոր պարևների զարգացումն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Դասարանի անդամներին հրավիրեք ընտրել մի պարգև, որն ուզում են ձեռք բերել, և փնտրել Տիրոջ օգնությունն այդ պարգևը ստանալու համար։

Ա Կորնթացիս 13

Գթությունը հոգևոր բոլոր պարգևներից մեծագույնն է:

  • Որոշ մարդիկ գթություն ասելով հասկանում են աղքատներին տրվող նվիրատվություններ կամ ուրիշների հանդեպ բարություն։ Չնայած դրանք անշուշտ իրենց մեջ գթություն են պարունակում, սակայն Պողոսի նկարագրությունը նույնիսկ ավելին է։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին վերլուծել այն, կարող եք խնդրել նրանց մտքում խորհել Ա Կորնթացիս 13 գլխի շուրջ և մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, ով լավ օրինակ է հանդիսանում՝ որպես Պողոսի նշած գթության մեկ կամ ավելի հատկանիշներով օժտված մարդ։ Դասարանի մի քանի անդամներ կարող են նկարագրել այն մարդուն, ում մասին մտածել են, և փորձառությունը, որի ընթացքում այդ անձնավորությունը գթության օրինակ է եղել։ Կարող եք նույնիսկ գրատախտակին գրել Պողոսի նկարագրության մասերը և հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մտքերով, թե ինչ է նշանակում «երկայնամիտ» կամ «չէ գրգռվում» (Ա Կորնթացիս 13․4–5)։ Ինչպե՞ս էր Փրկիչն այդ հատկանիշների օրինակ հանդիսանում: Ինչպե՞ս ենք մենք ձեռք բերում գթություն (Տես Մորոնի 7․46–48

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ձեր դասարանի անդամները գիտե՞ն, որ մահացածների համար մկրտության և փառքի երեք աստիճանների վերաբերյալ վարդապետությունները տրված են նաև Աստվածաշնչում։ Ասեք նրանց, որ այդ ճշմարտությունների մասին նրանք կսովորեն այս շաբաթ Ա Կորնթացիս 14-16 գլուխներն ուսումնասիրելիս։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ա Կորնթացիս 8-13

Հոգևոր պարգևներ, որոնց մասին դուք թերևս չեք մտածել։

Երեց Մարվին Ջ․ Աշթոնը կիսվել է հետևյալ օրինակներով, որոնք կոչել է Հոգու «ավելի քիչ տեսանելի պարգևներ»․ «Խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ դնելու և մեղմ, ցածր ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, հակառակությունից խուսափելու պարգևը, ընդունել կարողանալու պարգևը, ունայն կրկնություններից խուսափելու պարգևը, պարգև` փնտրելու այն, ինչն արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, աշակերտ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը, հզոր վկայություն բերելու պարգևը և Սուրբ Հոգին ստանալու պարգևը» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987,  20):

Հոգևոր պարգևների օրինակներ սուրբ գրություններում։

Որոնեք հոգևոր պարգևներ։

Առաջին նախագահությունից Նախագահ Ջորջ Ք. Քենոնը (1827–1901) ասել է, որ մեր պարտականությունն է «աղոթել Աստծուն, որ տա [մեզ] պարգևներ, որոնք կշտկեն [մեր] անկատարությունները։ … Դրանք նախատեսված են այս նպատակի համար։ Ոչ մի մարդ չպիտի ասի․ «Ես չեմ կարող զսպել ինձ, իմ էությունն է այդպիսին»։ Դա նրան չի արդարացնում, քանի որ Աստված խոստացել է ուժ տալ այդ բաներն ուղղելու համար և տալ պարգևներ, որոնք արմատախիլ կանեն դրանք։ Եթե մարդը իմաստության պակաս ունի, նրա պարտականությունն է Աստծուց խնդրել իմաստություն։ Նույնը պետք է անել նաև մնացած հարցերում» (Millennial Star, Apr. 23, 1894, 260).

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք համաձայն այն սկզբունքների, որոնք դուք ուսուցանում եք։ Ապրելով ձեր ուսուցանած սկզբունքներով՝ կկարողանաք ավելի զորեղ վկայություն բերել դրանց վերաբերյալ։ Պողոսն ուսուցանել է ․«Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին աւետարանիցն ապրել» (Ա Կորնթացիս 9․14

Տպել