Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1-7․ «Հաշտուեցէք Աստուծոյ հետ»


Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1-7․ «Հաշտուեցէք Աստուծոյ հետ» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1-7, Ե՛կ, հետևիր ինձ., Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019

Նկար
Հիսուս Քրիստոս

Սեպտեմբերի 9-15-ը

Բ Կորնթացիս 1-7

«Հաշտուեցէք Աստուծոյ հետ»

Մինչ այս շաբաթ կարդաք Բ Կորնթացիս 1-7 գլուխները, մտածեք դասարանի որոշակի անդամների մասին, նրանց, ովքեր գալիս են դասին և նրանց, ովքեր չեն գալիս։ Ինչպե՞ս կարող են այդ գլուխների սկզբունքներն օրհնել նրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին ժամանակ տրամադրեք, որպեսզի կիսվեն մտքերով, թե ինչպես են իրենց սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնում ավելի արդյունավետ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Բ Կորնթացիս 1․3-7, 4․6-10, 17-18, 7․4-7

Մեր փորձությունները կարող են օրհնություն լինել։

  • Գուցե ձեր դասարանում լինի մեկը, ով անցնում է մի դժվարին փորձության միջով։ Պողոսի նկարագրած փորձառությունները և խորհուրդը, որը նա տվել է Բ Կորնթացիս գրքում, կարող են օգնել դասարանի անդամներին մտածել օրհնությունների մասին, որոնք կարող են բխել իրենց դժվարություններից։ Քննարկում ծավալելու համար դուք կարող եք խնդրել դասարանի մի անդամի պատրաստված գալ խոսելու այն մասին, թե ինչպես է փորձությունն օրհնել իր կյանքը կամ ինչ է նա սովորել մեկից, ով տարել է փորձություն։ Ապա դասարանի անդամներին դուք կարող եք տրամադրել մի քանի րոպե, որպեսզի ուսումնասիրեն Բ Կորնթացիս 1․3-7, 4․6-10, 17-18 և 7․4-7 հատվածները, փնտրելով, թե ինչ է Պողոսն ուսուցանել փորձությունների նպատակների և օրհնությունների մասին։ (Նրա ուսմունքների օրինակների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար:) Դասարանի անդամներին խնդրեք կիսվել իրենց գտածով։ Կարող եք խորհուրդ տալ, որ նրանք բարձրաձայն կարդան հատվածը, որտեղ գտել են որոշակի ուսմունք և ապա կիսվեն փորձառությամբ կամ վկայությամբ, որն առնչվում է այդ ուսմունքի հետ։

  • Դասարանի անդամներին ժամանակ տվեք խորհել, թե փորձություններն ինչպես կարող են օրհնել մեր կյանքը, ինչպես նաև ուսումնասիրեք Պողոսի ուսմունքները, որոնք գտնվում են Բ Կորնթացիս 1․3-7, 4․6-10, 17-18 և 7․4-7 հատվածներում։ Այդ ընթացքում նրանք կարող են գրել, թե ինչպես կարող են Պողոսի ուսմունքները վերաբերել դժվարություններին, որոնք առկա են իրենց սեփական կյանքում։

  • Որպես ձեր քննարկման վերջաբան կարող եք միասին երգել դասարանի անդամների սիրած հիմները, որոնք վկայում են մխիթարության և օրհնությունների մասին, որ Երկնային Հայրը և Փրկիչն առաջարկում են մեզ փորձության պահին, ինչպես օրինակ «Աստծո Սրբեր» (Hymns, no. 85) օրհներգը։ Միասին երգելուց հետո կարող եք հրավիրել դասարանի անդամներին Բ Կորնթացիս 1 և 4 գլուխներում փնտրել արտահայտություններ, որոնք ամփոփում են օրհներգի ուղերձը։

Բ Կորնթացիս 2․5-11

Մենք օրհնություններ ենք ստանում և օրհնում ենք ուրիշներին, երբ ներում ենք։

  • Մենք բոլորս էլ ունեցել ենք փորձառություններ, երբ մեկը «տրտմեցրել է» մեզ կամ մեր ընտանիքին (հատված 5)։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Բ Կորնթացիս 2․5-11 հատվածները, փնտրելով Պողոսի խորհուրդը, թե ինչպես վարվել մեկի հետ, ով վիրավորել է մեզ։ Հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել Ղուկաս 15․11-32, Հովհաննես 8․1-11 հատվածները և Քեվին Ռ. Դունկանի խոսքերը (տես «Լրացուցիչ աղբյուրներ»), որպեսզի ավելին սովորեն այն մասին, թե ինչպես պետք է վարվենք նրանց հետ, ովքեր մեղանչել են։ Ինչպե՞ս ենք մենք վնասում ինքներս մեզ և ուրիշներին, երբ չենք ցանկանում ներել։

Բ Կորնթացիս 5․14-21

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ:

  • Շատ մարդիկ գալիս են եկեղեցի՝ ցանկանալով ավելի մոտ զգալ Աստծուն, և Բ Կորնթացիս 5․14-21 հատվածների շուրջ քննարկումը կարող է օգնել նրանց։ Սկզբում դասարանի անդամները կարող են պարզաբանել հաշտվել բառի իմաստը՝ նախ փնտրելով այն բառարանում։ Ի՞նչ մտքեր է այն հաղորդում Աստծո հետ հաշտվելու վերաբերյալ: Ի՞նչ հավելյալ գաղափարներ ենք ձեռք բերում Աստվածաշնչի բառարանում «Քավություն» թեմայի առաջին պարբերությունից։ Ինչպե՞ս են այդ գաղափարներն օգնում մեզ հասկանալ Բ Կորնթացիս 5․14-21 հատվածները։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել Փրկիչի վերաբերյալ իրենց զգացումներով, ում Քավությունը մեզ հնարավորություն տվեց վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

Բ Կորնթացիս 7․8-11

Աստծո ուզած կերպով տրտմությունը տանում է դեպի ապաշխարություն:

  • Բ Կորնթացիս 7․8-11 հատվածներում տրվում է օգտակար բացատրություն Աստծո ուզած կերպով տրտմության և ապաշխարության համար դրա դերի վերաբերյալ։ Ի՞նչ ենք մենք սովորում Աստծո ուզած կերպով տրտմելու մասին Բ Կորնթացիս 7․8-11 հատվածներից և Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքերից, որոնք տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։ Աստծո ուզած կերպով տրտմությունն ինչո՞ւ է առանցքային ապաշխարության համար:

  • Դուք գուցե տպավորված զգաք՝ ավելի լայն քննարկում անցկացնելով ապաշխարության վերաբերյալ։ Այդ դեպքում դուք կարող եք փորձել նմանատիպ մի բան․ Գրատախտակին գրեք Ապախարությունը … է։ Խնդրեք դասարանի անդամներին լրացնել այս արտահայտությունը, օգտագործելով Բ Կորնթացիս 7․8-11 հատվածներից սովորածը, ինչպես նաև սուրբ գրություններից և «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող այլ նյութերից սովորածը։ Ինչպե՞ս կարող են նրանք օգտագործել այս ուսմունքները, որպեսզի օգնեն մեկին հասկանալ, թե ինչպես անկեղծորեն ապաշխարել:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հարցրեք դասարանի անդամներին, թե արդյոք երբևէ աղոթել են, որպեսզի փորձությունը կամ տառապանքը հեռացվի։ Բ Կորնթացիս 8-13 գլուխներում նրանք կգտնեն, թե ինչպես արձագանքեց Պողոսը, երբ նա աղոթեց դրա համար, սակայն նրա աղոթքը չստացավ այն պատասխանը, որը նա էր ակնկալում։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Բ Կորնթացիս 1-7

Եթե տեսնենք ուրիշներին այնպես, ինչպես Աստված է տեսնում, ապա կկարողանանք ներել։

Երեց Քեվին Ռ. Դունկանն ուսուցանել է․ «Ուրիշներին ներելու բանալիներից մեկն այն է, որ փորձենք տեսնել նրանց այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց: Երբեմն Աստված կարող է բացել վարագույրը և օրհնել մեզ մեր անձը վիրավորողի սիրտը, հոգին և ոգին տեսնելու պարգևով: Այս գաղափարը նույնիսկ կարող է տանել մեզ այդ մարդու նկատմամբ մեծ սիրո» («Ներման ապաքինող քսուքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 34):

Աստծո ուզած կերպով տրտմությունը ոգեշնչում է փոփոխություն և հույս:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է.

«Աստվածային տրտմությունը Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ ոգեշնչում է փոփոխություն և հույս: Աշխարհքի տրտմությունը քաշում է մեզ վար, մարում հույսը և համոզում է մեզ տեղի տալ հետագա գայթակղություններին:

Աստվածային տրտմությունը մեզ դարձի է բերում ու փոխում մեր սրտերը: Այն ստիպում է մեզ ատել մեղքը և սիրել աստվածայինը: Այն խրախուսում է մեզ ոտքի կանգնել և քայլել Քրիստոսի սիրո լույսով: Ճշմարիտ ապաշխարությունը բերում է վերափոխում, այլ ոչ թե խոշտանգումներ կամ տանջանք» («Դուք կարող եք անել դա հիմա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 56)։

Ի՞նչ է ապաշխարությունը:

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է:

«Երբ մենք մեղք ենք գործում, մենք շրջվում ենք Աստծուց: Երբ մենք ապաշխարում ենք, մենք կրկին շրջվում ենք դեպի Աստված:

Ապաշխարելու հրավերը հաճախ ոչ թե նախատինքի ձայն է, այլ ետ շրջվելու և կրկին դեպի Աստված վերադառնալու սիրալիր կոչ [տես Հելաման 7․17]։ Այն նշան է սիրող Հորից և Նրա Միածին Որդուց՝ լինել ավելին, քան կանք, հասնել կյանքի ավելի մեծ բարձունքների, փոխվել և զգալ պատվիրանները պահելու երջանկությունը։ Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք ուրախանում ենք ապաշխարության օրհնությամբ և ներում ստանալու հնարավորությամբ։ Այն դառնում է մեր մասը, ձևավորելով մեր մտածելու և զգալու ճանապարհը։ …

Շատերի համար ապաշխարությունը ավելի շուտ ճանապարհորդություն է, քան իրադարձություն։ Դա հեշտ չէ: Փոխվելը դժվար է։ Այն պահանջում է վազել քամու դեմ, լողալ հոսանքին հակառակ։ Հիսուսն ասել է. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ» (Մատթեոս 16.24): Ապաշխարությունը նշանակում է փախչել այնպիսի բաներից, ինչպիսիք են անազնվությունը, հպարտությունը, զայրույթը և անմաքուր մտքերը, և շրջվել դեպի այնպիսի բաներ, ինչպիսիք են բարությունը, նվիրվածությունը, համբերատարությունը և հոգևոր բաները: Դա վերադարձն է դեպի Աստված» («Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 40–41):

Բարելավել մեր ուսուցումը

Ներառեք նրանց, ովքեր դժվարությունների մեջ են: Երբեմն դժվարությունների միջով անցնող դասարանի անդամները պարզապես կարիք ունեն ընդգրկված լինելու և սիրված զգալու։ Խորհեք նրանց հանձնարարություն տալու մասին, որպեսզի մասնակցեն հաջորդ դասին։ Մի հուսահատվեք, եթե նրանք սկզբում չարձագանքեն ձեր ջանքերին։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 8-9:)

Տպել