Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 19–25-ը Ա Կորնթացիս 1–7․ «Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք»


Օգոստոսի 19-25-ը Ա Կորնթացիս 1-7․ «Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 19–25-ը Ա Կորնթացիս 1–7, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2019

Նկար
Կորինթ

«Կորինթ, հարավային Հունաստան, Ֆորում և Քաղաքացիական Կենտրոն», կտավ, Բալիջ Բալո

Օգոստոսի 19-25-ը

Ա  Կորնթացիս 1-7

«Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք»

Երեց Ջեֆրի  Ռ․ Հոլլանդը ուսուցանել է, որ մարդկանց մեծ մասը գալիս է եկեղեցի հոգևոր փորձառություն փնտրելու (տես “A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26)։ Ա Կորնթացիս 1–7 կարդալիս աղոթքով մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք հոգևոր փորձառություններ ստեղծել ձեր դասարանում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին կարող եք հրավիրել գրի առնել, թե ինչ գործեր են կատարել սուրբ գրություններից իրենց սովորածի արդյունքում։ Խնդրեք դասարանի մի քանի անդամների կիսվել իրենց գրածով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Կորնթացիս 1․10–173

Քրիստոսի եկեղեցու անդամները պետք է միասնական լինեն։

  • Ա Կորնթացիս գրքի առաջին մի քանի գլուխների քննարկումը թույլ կտա ավելի մեծ միասնություն ձևավորել ծխի անդամների մեջ։ Կարող եք սկսել, խնդրելով դասարանի անդամներին խոսել ակումբի, խմբի կամ թիմի մասին, որոնց պատկանում են և որտեղ գոյություն ունի միասնության մեծ զգացում։ Ինչո՞ւ էր տվյալ խումբը իրեն միասնական զգում։ Այնուհետև, կարող եք ուսումնասիրել միասնության մասին Պողոսի ուսմունքները Ա Կորնթացիս 1․10–13, 3․1–11-ում։ Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները և մեր սեփական փորձառությունները այն մասին, թե ինչն է օգնում ստեղծել միասնություն և ինչ սպառնալիքներ կան, որ այն կտապալվի։ Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր միասնական են։ Նախագահ Հենրի  Բ․ Այրինգի պատմությունները «Լրացուցիչ աղբյուրներում» նույնպես կարող է օգնել այդ քննարկման ընթացքում:

  • Ա Կորնթացիս 3․9–17-ում Պողոսը օգտագործում է շինության պատկերը՝ միասնություն խրախուսելու համար։ Ինչպե՞ս կարող է այս համանմանությունը օգնել դասարանին ավելի լավ հասկանալ, թե ինչ է միասնությունը։ Օրինակ՝ այս հատվածները միասին կարդալուց հետո կարող եք դասարանի յուրաքանչյուր անդամի տալ թեթև աղյուսներ և միասին ինչ-որ կառույց հավաքել։ Ի՞նչ իմաստով ենք մենք «Աստծո շինվածը» (Ա Կորնթացիս 3․9)։ Ինչպե՞ս է Աստված մեզ կառուցում անհատապես։ Ի՞նչ ենք մենք միասին կառուցում որպես համագործակից Սրբեր։ Մենք ի՞նչ կարող ենք անել որպես միասնական ծուխ, ինչը չենք կարող անել որպես անհատներ։

Ա Կորնթացիս 1․17–31, 2, 3․18–20

Աստծո գործը կատարելու համար մեզ հարկավոր է Աստծո իմաստությունը։

  • Որոշ մարդիկ համարում են, թե որակավորված չեն Եկեղեցում ծառայելու, քանի որ ունեն կրթության կամ վերապատրաստման պակաս։ Մյուսները իրենց որակավորված են համարում, քանի որ ունեն համապատասխան կրթություն կամ մասնագիտական վերապատրաստում։ Երկու տեսակետներն էլ սխալ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչն է իրականում որակավորում մեզ Աստծո աշխատանքը կատարելու համար։ Ահա մի միտք, որը կօգնի ձեր դասարանին ապավինել Աստծուն․ դասարանի անդամներին բաժանեք խմբերի և խնդրեք նրանց աչքի անցկացնել Ա Կորնթացիս 1․17–31, 2 կամ 3․18–20-ը, փնտրելով իմաստուն և հիմար բառերի հոմանիշներ։ Ապա նրանք կարող են իրենց խմբերում կիսվել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում Աստծո աշխատանքի մեջ իմաստուն լինելու մասին։ Որո՞նք են ավետարանի մասին այն թյուրըմբռնումները, որոնք կարող են հիմարություն թվալ որոշ մարդկանց։ Ինչպե՞ս են դրանք ցուցադրում Աստծո իմաստությունը։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել նաև փորձառություններով, երբ ապավինել են ոչ թե իրենց սեփական, այլ Աստծո իմաստությանը՝ Նրա աշխատանքը կատարելիս։

Ա Կորնթացիս 6․9-20

Մեր ֆիզիկական մարմինները սուրբ են:

  • Այս հատվածների շուրջ քննարկում սկսելու համար կարող եք գրատախտակին գրել այսպիսի հարցեր․ Ինչպե՞ս է Տերը վերաբերվում մեր մարմիններին։ Ինչո՞վ է սա տարբերվում նրանից, թե ինչպես է սատանան ցանկանում, որ մենք վերաբերվենք մեր մարմիններին: Ի՞նչ է նշանակում՝ մեր մարմինները Սուրբ Հոգու տաճարներն են: Խնդրեք դասարանի անդամներին գտնել այս հարցերի պատասխանները Ա Կորնթացիս 6․9–20-ում (տես նաև ՎևՈՒ 88․15, Մովսես 6․8–9

  • Մեր մարմինների սրբության շուրջ ձեր քննարկումը կարող է ներառել զրույց մաքրաբարոյության օրենքի մասին։ Դա հատկապես օգտակար կլինի, քանի որ մենք՝ Վերջին Օրերի Սրբերս, հաճախ ենք առիթ ունենում բացատրելու մաքրաբարոյության մասին մեր համոզմունքները նրանց, ովքեր մեր հավատքից չեն։ Միգուցե կարող եք ձեր դասարանի անդամներին հարցնել, թե ինչ են սովորել Պողոսից, ինչպես նաև Եկեղեցու այլ նյութերից, որը կարող է օգնել նրանց ուրիշներին բացատրել, թե ինչու է մաքրաբարոյությունը կարևոր։ Այդ նյութերից մի քանիսը կարող եք գտնել «Լրացուցիչ Աղբյուրներ» բաժնում։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ձեր դասարանի անդամներին ասացեք, որ եթե ցանկանում են լրացուցիչ մտքեր ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է ավելի միասնական լինել ամուսնու հետ, ընտանիքում կամ ծխում, կարող են շարունակել ուսումնասիրել միասնության թեման Ա Կորնթացիս 8–11-ում։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Ա  Կորնթացիս 1-7

Միասնության օրինակներ.

Նախագահ Հենրի  Բ. Այրինգն ուսուցանել է.

«Քնելուց առաջ ինձ հրավիրեցին ծնկի գալ մի ընտանիքում, որտեղ ես հյուր էի։ Ամենափոքր երեխային խնդրեցին աղոթել։ Նա աղոթեց հայրապետի նման՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար անվանապես։ Ես բացեցի աչքերս, որպեսզի մի ակնթարթ տեսնեմ մյուս երեխաների և ծնողների դեմքերը։ Կարող եմ ասել, նրանք իրենց հավատքով և իրենց սրտերով միացել էին այդ փոքրիկ տղայի աղոթքին։

Սփոփող Միության քույրերը վերջերս միասին աղոթեցին, պատրաստվելով առաջին անգամ այցելել երիտասարդ այրի կնոջը, ում ամուսինը հանկարծամահ էր եղել։ Նրանք ուզում էին իմանալ, թե ինչ պետք է անեին և ինչպես պետք է աշխատեին, որպեսզի օգնեին պատրաստել տունը ընտանիքի անդամների և ընկերների համար, ովքեր գալու էին թաղման արարողությանը: … Նրանց աղոթքի պատասխանը եկավ։ Ժամանելուն պես յուրաքանչյուր քույր սկսեց իր գործն անել։ Տունն այնքան արագ կարգի բերվեց, որ քույրերը ափսոսում էին, որ այլևս գործ չկա անելու։ Ասվեցին սփոփանքի խոսքեր, ինչը շատ տեղին էր։ Նրանք մատուցեցին Տիրոջ ծառայությունը՝ մեկ մարդու նման, միահյուսված սրտերով» («Մեր սրտերը միավորված են», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 68–69)։

Սեռական մաքրության օրհնությունը

Երիտասարդ չափահասների համար համաշխարհային հոգևոր երեկոյի ժամանակ իր ելույթում քույր Վենդի Վ. Նելսոնն ասել է․

«Անձնական մաքրությունը իսկական սիրո բանալին է։ Որքան մաքուր լինեն ձեր մտքերը և զգացումները, ձեր խոսքերը և գործերը, այդքան ավելի մեծ կլինի իսկական սեր տալու և ընդունելու ձեր ունակությունը …

Որպես սեր արտահայտելու կարևոր մաս, Տերն ուզում է, որ ամուսինները ճաշակեն ամուսնական մտերմության հրաշքներից և ուրախությունից …

… Այն ամենը, ինչ հրավիրում է Հոգին ձեր և ձեր ամուսնու կյանք և ձեր ամուսնական հարաբերությունների մեջ, կմեծացնի ամուսնական մտերմություն ունենալու ձեր ունակությունը: … Մյուս կողմից՝ այն ամենը, ինչ վիրավորում է Հոգին, կնվազեցնի ձեր ամուսնու հետ մեկ լինելու ձեր ունակություն …

Ամուսնական մտերմությունը շնորհվում է Հոգով և օրհնվում Տիրոջ կողմից, և այն սրբագործող է» (“Love and Marriage,” Worldwide Devotional for Young Adults, Jan. 8, 2017, broadcasts.lds.org

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Մարդկային ինտիմ հարաբերությունը պահված է ամուսնացած զույգի համար, որովհետև այն կատարյալ միության բացարձակ գերագույն խորհրդանիշն է՝ ամբողջություն և միություն՝ կարգված և սահմանված Աստծո կողմից …

Բայց նման կատարյալ միությունը, ինչպիսին է աննկուն նվիրվածությունը տղամարդու և կնոջ միջև, կարող է ձևավորվել ամուսնական ուխտի շրջանակում և հետևողականությամբ, լուրջ խոստումներով և իրենց ողջ ունեցածի գրավականով՝ իրենց սրտերով և մտքերով, իրենց բոլոր օրերով և բոլոր երազանքներով» (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76)։

Երեց Դեյվիդ  Ա․ Բեդնարը բացատրել է․ «[Սեռական] հարաբերությունները, պարզապես, հետազոտական հետաքրքրասիրություն չեն, ոչ ցանկությունների բավարարման, ոչ էլ հանգստի կամ զվարճության ինչ-որ ձև են՝ եսասիրաբար հետամուտ լինելու համար: Դա հաղթանակ չէ, որը պետք է նվաճել, կամ, պարզապես, գործողություն, որը պետք է կատարել։ Ավելի շուտ դա մահկանացու կյանքում մեր աստվածային էության և ներուժի գերագույն արտահայտությունն է, ամուսնու և կնոջ միջև զգացմունքային և հոգևոր կապերն ամրացնելու միջոց։ Մենք գործակալներ ենք՝ օրհնված բարոյական ազատ կամքով և մեր աստվածային ժառանգությամբ՝ Աստծո զավակներ, ոչ թե սեռական վարքագծով, ժամանակակից մոտեցումներով կամ աշխարհիկ փիլիսոփայությամբ առաջնորդվող մարդիկ» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013,  42):

Ինչպե՞ս պահպանել սեռական մաքրությունը։

  • «Մաքրաբարոյություն․ որտե՞ղ են սահմանները» “I Choose to Be Pure” (տեսանյութեր), LDS.org

  • «Սեռական մաքրություն», Երիտասարդներին զորացնելու համար 35–37:

Բարելավել մեր ուսուցումը

Վկայություն բերեք Հիսուս Քրիստոսի մասին Ուսուցանելիս հիշեք Պողոսի օրինակը․ նա եկավ «ոչ թէ խոսքի կամ իմաստութեան գերազանցությունովն … Աստուծոյ վկայությունը ձեզ պատմելու» (Ա Կորնթացիս 2․1)։ Փրկիչի մասին ձեր պարզ վկայությունը կարող է խորը ազդեցություն ունենալ։

Տպել