Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 5-11-ը Հռովմեացիս 1-6. «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար»


Օգոստոսի 5-11-ը Հռովմեացիս 1-6. «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 5-11-ը Հռովմեացիս 1-6, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Պողոսը նամակ է գրում

Օգոստոսի 5-11-ը

Հռովմեացիս 1-6

«Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար»

Ձեր դասարանի անդամների հետ մտքում աղոթելով կարդացեք Հռովմեացիս 1-6 գլուխները։ Սա կօգնի ձեզ ավելի ուշադիր լինել Հոգու հուշումների հանդեպ, մինչ դուք կնախապատրաստվեք ուսուցանելու։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի Հռովմեացիս 1–6 գլուխներում գտնեն մի հատված, որը նրանց շատ է դուր եկել։ Ապա նրանք կարող են կիսվել իրենց ընտրած հատվածով կողքին նստածի հետ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հռովմեացիս 1․16–17

«Ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում»։

  • Ձեր դասարանի անդամներին երբևէ ծաղրե՞լ են իրենց համոզմունքների համար։ Հրավիրեք նրանց կարդալ Հռովմեացիս 1․16–17 հատվածները և վերհիշել դեպքեր Գործք Առաքելոց գրքից, երբ Պողոսը ցույց է տվել, որ ինքը ավետարանը ամոթ չի համարում։ Որո՞նք են այն բաները, որ օգնում են մեզ չամաչել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ լինելուց։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կամ ուրիշները ցույց են տվել, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ամոթ չեն համարում։

Հռովմեացիս 1․16–17, 2․28–29, 6․1–11

Ճշմարիտ աշակերտությունն առկա է մեր ներսում, և ոչ միայն մեր գործերում։

  • Ինչպե՞ս ենք մենք գնահատում մեր աշակերտությունը: Հռովմեացիներին տրված Պողոսի խորհուրդը կարող է օգնել մեզ հիշել կենտրոնանալ ոչ թե ինչ-որ բաներ անելու ցանկի վրա, այլ «սրտի [և հոգու]» (Հռովմեացիս 2․29)։ Որպեսզի օգնեք ձեր դասարանին հասկանալ Պողոսի խորհուրդը, գրատախտակի վրա կարող եք արտագրել Հռովմեացիս 2․28–29 հատվածները։ Հրէայ բառի փոխարեն գրեք Վերջին Օրերի Սուրբ և թլփատութիւնը բառի փոխարեն ուխտը։ Այդ փոփոխությունն ի՞նչ է ավելացնում Պողոսի ուսմունքների վերաբերյալ մեր հասկացողությանը: Կարող եք քննարկել նաև օրինակներ, երբ մենք, որպես Եկեղեցու անդամներ, կատարում ենք գործեր, որոնք ավելի իմաստալից և զորեղ են, երբ կատարվում են «[սրտով և] հոգով» (Հռովմեացիս 2․29)։ Օրինակ, տես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ելույթը տնային ուսուցման վերաբերյալ, «Եկեղեցու պատվիրակները» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 61–67), կամ Երեց Նիլ Լ. Անդերսենի ելույթը միսիոներական աշխատանքի վերաբերյալ, «Աստծո վկա» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 35–38)։

Հռովմայեցիս 3-6

«Ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը»։

  • Ձեր դասարանում կարող են լինել մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն հասկանալ Պողոսի ուսմունքներն այս գլուխներում հավատքի, գործերի և շնորհի վերաբերյալ (տես նաև այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար բաժինը և այս գլուխների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ծանոթագրություններում և Աստվածաշնչի հավելվածում)։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց սովորել միմյանցից: Ներկայացրեք հետևյալ երկու սցենարները, որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ մենք չպիտի նայենք մեր լավ գործերին՝ որպես մեր արժանավորության ապացույց, ոչ էլ պետք է նայենք Քրիստոսի շնորհին՝ որպես պատճառ արդարացնելու մեր սխալները և մեղքերը։ Հրավիրեք դասարանի անդամներին ճշմարտություններ փնտրել Հռովմեացիս 3․20–31, 5․1–2, 6․1–2, 21–23 հատվածներում, որոնք կարող են օգնել Գլորիային և Ջաստինին։ «Լրացուցիչ աղբյուրներում» տրված ի՞նչ այլ վարդապետական ճշմարտություններ կան, որոնք կարող են օգնել նրանց հասկանալ թե՛ արդար գործեր կատարելու, թե՛ Քրիստոսի շնորհին ապավինելու կարևորությունը։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել իրենց գտածով կամ բեմականացնել երկխոսությունը։

Սցենար 1

Դուք ունեք Գլորիա անունով ընկերուհի, ով ջանք չի խնայում հավատարիմ աշակերտ լինելու համար։ Նա ջանասիրաբար աշխատում է անել ամեն բան, որը զգում է՝ պիտի անի, սակայն հաճախ մտահոգվում է, կարծելով, որ իր ջանքերն ապարդյուն են անցնում։ «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ»,- մտածում է նա։ «Արդյո՞ք Տերը կընդունի ինձ»։

Սցենար 2

Դուք ունեք Ջաստին անունով ընկեր, ում այդքան էլ չի մտահոգում արդար ընտրություններ կատարելը։ Նա հավատում է Հիսուս Քրիստոսին, հաճախում եկեղեցու ժողովներին, և նա սիրառատ հայր ու լավ հարևան է։ Այնուամենայնիվ, նա ընտրել է չապրել համաձայն այն չափանիշների, որոնք արժանի կդարձնեին նրան տաճարային երաշխավորագրի համար։ Երբ ընտանիքի անդամները և ընկերները փորձում են խրախուսել նրան նախապատրաստվելու տաճարի համար, նա արձագանքում է․ «Ես լավ մարդ եմ։ Հավատում եմ Քրիստոսին։ Նա արդեն իսկ վճարել է իմ մեղքերի գինը, և ես չեմ կարծում, որ Նա ինձ թույլ չի տա մտնել սելեստիալ արքայություն նման չնչին պատճառով»։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Հռովմեացիս 7–16 գլուխները, դուք կարող եք ասել նրանց, որ Պողոսը նկարագրել է իր և մեր բոլորի մեջ տեղի ունեցող պատերազմը։ Հռովմեացիս 7–16 գլուխներում մենք պարզում ենք, թե որն է այդ պատերազմը և ինչպես հաղթել այն։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հռովմեացիս 1-6

Հավատ, շնորհ և գործեր։

Չնայած մենք պիտի ձգտենք հետևել պատվիրաններին, միայն Աստծո օրենքներին հնազանդվելը մեզ չի փրկի (տես Հռովմեացիս 3․27–31)։ Չնայած մեր լավագույն ջանքերին, «ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմեացիս 3.23): Այդ իսկ պատճառով մենք բոլորս էլ ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը, ում շնորհը թույլ է տալիս մեզ ներում գտնել մեր մեղքերի համար և հնարավորություն է տալիս մեզ շարունակել լավ գործեր կատարել։ Ինչպես ուսուցանել է Պողոսը՝ «Ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը» (Հռովմեացիս 5․20

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը կիսվել է մի տղայի պատմությամբ.նա լողանում էր ընկերների հետ՝ երբ սկսեց սուզվել «Բարեբախտաբար, նրանցից մեկը, ով ուներ ճկուն միտք և արագ գործելակերպ, պոկեց ուռենու մի երկար ճյուղ և մեկնեց դեպի տղան, [ով] արագ բռնեց այն, կառչեց դրանից և փրկվեց։

Բոլոր տղաները հայտարարեցին, որ վտանգի մեջ հայտնված տղան իր կյանքի համար պարտական էր նրան, ով փրկության միջոց տրամադրեց։

Սա անմերժելի փաստ է, սակայն, անկախ նրան առաջարկված միջոցներից, եթե տղան չօգտվեր այդ հնարավորությունից, եթե նա անձամբ չգործադրեր իր բոլոր ջանքերը, նա կխեղդվեր, անկախ իր ընկերոջ հերոսական գործողությունից» (Դեյվիդ Օ. Մակքեյ, “The Gospel of Work,” Instructor, Jan. 1955, 1)։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մենք փրկվում ենք հավատքով, թե գործերով, քրիստոնյա հեղինակ Ք. Ս. Լյուիսը գրել է․ «Իմ կարծիքով դա նման է այն բանին, երբ հարցնում են, թե մկրատի որ սայրն է ավելի կարևոր» (Mere Christianity, 148)։

Սցենար 1

«Փրկությունը չի կարող գնվել հնազանդության փողով, այն գնվել է Աստծո Որդու արյունով [տես Գործք Առաքելոց 20.28]: …

Շնորհը Աստծո պարգև է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունն է՝ մեր մահկանացու ձեռքը պարզել մեր Երկնային Հորից այդ սուրբ պարգևը ստանալու համար» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 109–10):

Սցենար 2

«Եթե շնորհը Աստծո պարգևն է, ապա ինչո՞ւ է այդքան կարևոր հնազանդությունն Աստծո պատվիրաններին: Այդ դեպքում, ինչո՞ւ անհանգստանալ Աստծո պատվիրաններով կամ ապաշխարությամբ: …

Աստծո պատվիրաններին մեր հնազանդությունն առաջանում է որպես բնական արդյունք Աստծո բարության հանդեպ մեր անսահման սիրո և երախտագիտության: Անկեղծ սիրո այս ձևը և երախտագիտությունը հրաշքով կմիացնեն մեր գործերը Աստծո շնորհի հետ» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 109)։

Շնորհի մեր մշտական կարիքը։

«Բացի ձեր վերջնական փրկության համար պահանջվող շնորհից, դուք ձեր կյանքի յուրաքանչյուր օր ունակություն տվող այս զորության կարիքն ունեք։ Երբ ջանասիրությամբ, համեստությամբ ու հեզությամբ մոտենաք ձեր Երկնային Հորը, Նա կբարձրացնի և կուժեղացնի ձեզ Իր շնորհի միջոցով (տես Առակաց 3․34, Ա Պետրոս 5․5, ՎևՈւ 88․78, 106․7–8)։ Նրա շնորհին ապավինելը ձեզ հնարավորություն է տալիս առաջադիմել և աճել արդարակեցության մեջ» (Հավատքին հավատարիմ, 159-160

Բարելավել մեր ուսուցումը

Ձեր կոչումը ոգեշնչված է: Որպես ուսուցիչ դուք կանչվել եք Տիրոջ կողմից՝ օրհնելու Իր զավակներին։ Տերն ուզում է, որ դուք հաջողության հասնեք, ուստի, եթե դուք արժանի ապրեք՝ ստանալով Նրա օգնությունը, Նա կտա ձեզ այն հայտնությունը, որը դուք փնտրում եք։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 5:)

Տպել