Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք Առաքելոց 22-28․ «Պաշտօնեայ եւ վկայ»


Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք Առաքելոց 22-28. «Պաշտօնեայ եւ վկայ» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք Առաքելոց 22-28, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Պողոսը բանտում

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը

Գործք Առաքելոց 22-28

«Պաշտօնեայ եւ վկայ»

Կարդացեք Գործք Առաքելոց 22–28 ձեր սրտում աղոթելով, որ Սուրբ Հոգին ոգեշնչի ձեզ իմանալ, թե ինչի վրա կենտրոնանաք, որը կօգնի ձեր դասարանի անդամներին։ Գրի առեք ցանկացած գաղափար, որ կգա ձեր միտքը․ սա կարող է լինել ձեր ուսուցման ծրագրի սկիզբը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք դասարանի անդամներին Գործք 22–28 գլուխներից գրել մի հատված, որը մեծ տպավորություն է թողել իրենց վրա այս շաբաթ։ Հավաքեք նրանց պատասխանները և կարդացեք հատվածներից մի քանիսը։ Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչու են այս հատվածները նշանակալից նրանց համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք Առաքելոց 22․1–21, 26․1–29

Վկայությունը հայտարարություն է ճշմարտության մասին, որը հիմնված է անձնական գիտելիքների կամ համոզմունքների վրա։

  • Պողոսի վկայությունը Փեստոսի և Ագրիպպաս թագավորի առջև կարող է հնարավորություն հանդիսանալ քննարկելու, թե ինչ է նշանակում վկայություն բերել։ Դուք կարող եք սկսել՝ խնդրելով դասարանի անդամներին ուսումնասիրել Գործք 22․1–21 և 26․1–29։ Ի՞նչ ենք սովորում Պողոսի օրինակից վկայություն բերելու վերաբերյալ։ Լրացուցիչ ի՞նչ սկզբունքներ ենք սովորում վկայություն բերելու մասին Երեց Մ․ Ռասսել Բալլարդի խոսքերից, որոնք տրված են «Լրացուցիչ Աղբյուրներում»։ Լսելով կամ երգելով «Վկայություն» (Hymns, no. 137) օրհներգը, կօգնեք հրավիրել Հոգին մասնակցելու ձեր քննարկմանը։

  • Փեստոսի և Ագրիպպաս թագավորի առջև Պողոսի բերած վկայությունն ուսումնասիրելիս, դասարանի անդամները գուցե ձեռք են բերել իրենց սեփական մտքերը։ Հրավիրեք նրանց կիսվել։ Այսօր ի՞նչ նախազգուշացումներ կարող է մեզ համար պարունակել իր մեջ Պողոսի վկայությանը տրված Ագրիպպաս թագավորի պատասխանը: (տես Գործք 26․28)։ Դասարանի անդամները կարող են նաև մտածել սուրբ գրություններից այլ վկայությունների մասին, որոնք ոգեշնչել են իրենց։ (Օրինակ՝ Հոբ 19․25–27, 2 Նեփի 33․10–15, Ալմա 5․45–48 և ՎևՈւ 76․22–24։) Կամ գուցե նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ ինչ-որ մեկի վկայությունն ազդեցիկ է եղել իրենց համար։

  • Ջոզեֆ Սմիթ մարգարեն Առաջին Տեսիլքի մասին վկայելու իր փորձառությունը համեմատել է Ագրիպպաս թագավորի առջև Պողոսի ունեցած փորձառության հետ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․24–25)։ Դասարանի անդամները կարող են աշխատել զույգերով, կազմելով ցանկ, թե ինչով են նման Աստծո այս երկու ծառաները։ Ինչպե՞ս է այդ վարժությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչպես կիսվել մեր վկայությամբ նույնիսկ այն դեպքում, երբ դժվար է դա անելը։

  • Չնայած Պողոսը չէր փնտրում այն հոգևոր վկայությունը, որը նա ստացավ Դամասկոս տանող ճանապարհին, իր կյանքի մնացած օրերը նա անցկացրեց՝ աշխատելով պահպանել ու պաշտպանել իր վկայությունը (տես Գործք 22․10, 14–16, 26․19)։ Պողոսի օրինակը կարող է օգնել ձեր դասարանին հասկանալ, որ վկայությունը պահանջում է աշխատանք և զոհաբերություն։ Այս թեմայով զրույց ծավալելու նպատակով դասարանի որևէ անդամ կարող է նկարագրել իր ջանքերը փորձառու երաժիշտ, նկարիչ կամ մարզիկ դառնալու համար։ Նման հմտություն զարգացնելն ինչո՞վ է նման վկայություն ձեռք բերելուն և այն ամրացնելուն։ Ի՞նչ ջանքեր են պահանջվում վկայություն ձեռք բերելու և այն ամրացնելու համար (Տես նաև Ալմա 5․46

Գործք Առաքելոց 26․9-23

Մեր պարտականությունն է ծառայել ուրիշներին։

  • Տերը կանչեց Պողոսին որպես «պաշտօնեայ» (Գործք 26․16), իսկ ի՞նչ է նշանակում այդ բառը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել, թե ինչպես կարող են պաշտոնյա լինել՝ ծառայել ուրիշներին, կարող եք գրատախտակին գրել նմանատիպ մի հարց. Ի՞նչ է նշանակում ծառայելու պաշտոն ունենալ։ Հրավիրեք դասարանի անդամներին պատասխաններ փնտրել հետևյալ աղբյուրներում․ Մատթեոս 20․25–28, Գործք 26․16–18, 3 Նեփի 18․29–32, Սուրբ գրքերի ուղեցույց, «Պաշտոնյա», scriptures.lds.org։ Երբ նրանք կիսվեն իրենց գտածով, խրախուսեք քննարկել ուղիներ, որոնցով մենք բոլորս կարող ենք ծառայել ուրիշներին, ներառյալ Եկեղեցու մեր կոչումներում։

  • Եղբայր Դեյվիդ Լ. Բեքը խոսել է քահանայություն կրողների՝ ուրիշներին ծառայելու պարտականությունների մասին, և նրա մտքերից շատերը կարող են վերաբերել բոլորին, ովքեր ծառայում են Եկեղեցում (տես «Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 55–57)։ Օրինակ, ի՞նչ է մեզ սովորեցնում Չայ Ջոնսոնի պատմությունը ուրիշներին ծառայելու մասին։ «Տանիքի հրաշքը» (LDS.org) տեսանյութը ևս լավ օրինակ է ծառայության վերաբերյալ։ Ուրիշ ի՞նչ օրինակներով կարող են կիսվել դասարանի անդամները։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք մտածելու մեկի մասին, ում այս շաբաթ կարող են ծառայել և ինչպես կարող են դա անել։

Գործք Առաքելոց 27

Եթե մենք ականջ դնենք Տիրոջ մարգարեների ձայնին, Նա կառաջնորդի և կպաշտպանի մեզ չարից։

  • Ձեր դասարանի անդամները գուցե ունեցել են մարգարեների առաջնորդությանը հետևելու փորձառություններ նույնիսկ այն ժամանակ, երբ այն տարբերվել է աշխարհիկ փորձառու մարդկանց խորհրդից կամ իրենց շրջապատող մարդկանց կարծիքներից։ Դասարանի մի քանի անդամների հրավիրեք դասարան գալ պատրաստված՝ կիսվելու նման փորձառություններով: Ապա հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես արձագանքեցին նավում գտնվող մարդիկ, երբ Պողոսը մարգարեացավ, որ նավարկությունն անցնելու էր «նեղութիւնով եւ շատ վնասով» (Գործք 27․10)։ Արդյո՞ք մեր օրերում մարգարեի խորհուրդը հանդիպում է նմանատիպ արձագանքի։

  • Ի՞նչ ենք մենք սովորում Գործք 27 գլխից Տիրոջ մարգարեներին հետևելու մասին։ «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի ելույթում կան հարցեր, որոնց շուրջ կարելի է խորհել, և վտանգների ցանկ, որոնց մասին մեզ նախազգուշացրել են ժամանակակից մարգարեները։ Ինչպե՞ս ենք մենք օրհնվել՝ ապրող մարգարեների խորհուրդներին հետևելով:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ոգեշնչվել և սկսել կարդալ Պողոսի թղթերը, խնդրեք նրանց պատկերացնել, որ Տասներկուսի Քվորումից մի անդամ անձամբ նամակ է գրել ձեր ծխին։ Ի՞նչ կզգայինք մենք այդ նամակը կարդալիս։ Ի՞նչ կարող էր նա ասել մեզ: Հրավիրեք դասարանի անդամներին հիշել այս ամենը, մինչ կկարդան հռոմեացի սրբերին ուղված Պողոսի նամակը։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Գործք Առաքելոց 22-28

Բերել վկայություն

Երեց Մ․ Ռասսել Բալլարդը խոսել է Ագրիպպաս թագավորի առջև Պողոսի բերած վկայության մասին և ուսուցանել, թե մեզ համար ինչ է նշանակում վկայություն բերելը․

«Վկայության մեր ժողովները պիտի ավելի կենտրոնացած լինեն Փրկիչի, ավետարանի վարդապետությունների, Վերականգնման օրհնությունների և սուրբ գրությունների ուսմունքների վրա։ Պատմությունները, ճամփորդությունները և դասախոսությունները պետք է փոխարինվեն անարատ վկայություններով։ Նրանք, ում հանձնարարվում է խոսել և ուսուցանել մեր ժողովների ժամանակ, պետք է անեն դա վարդապետական զորությամբ, որը կլսեն և կզգան, ամրացնելով հոգիները և շենացնելով մեր ժողովրդին։ …

… Թեև միշտ էլ լավ է արտահայտել սեր և երախտագիտություն, սակայն նման արտահայտությունները չեն հանդիսանում այնպիսի վկայություն, որը հավատ կներշնչի ուրիշներին։ Վկայություն բերել նշանակում է «վկայություն բերել Սուրբ Հոգու զորությամբ․ ճշմարտության վերաբերյալ հանդիսավոր հայտարարություն անել՝ հիմնված անձնական գիտելիքի կամ հավատքի վրա» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Վկայել», scriptures.lds.org]։ Ճշմարտության վերաբերյալ պարզ հայտարարությունը փոխում է մարդկանց կյանքը։ Դա է, որ փոխում է սրտերը։ Դա է, որ Սուրբ Հոգին կարող է հաստատել Աստծո զավակների սրտերում» («Անարատ վկայություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2004, 41)։

Կանգնել Եկեղեցու ղեկավարների կողքին

Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդն ուսուցանել է․

«[Մեր ղեկավարները] աստվածային ոգեշնչմամբ կանչվել են ուսուցանելու և առաջնորդելու մեզ, և … կոչ են անում մեզ զգուշանալ վտանգներից, որոնց մենք հանդիպում ենք ամեն օր, սկսած Հանգստյան օրը հազվադեպ հիշելուց, ընտանիքին սպառնացող վտանգներից, կրոնական ազատության ոտնահարումներից, ընդհուպ վերջին օրերի հայտնության վիճարկումը: Եղբայրներ և քույրեր, լսո՞ւմ ենք արդյոք մենք նրանց խորհուրդը: …

Երբ մենք առաջ ենք մղվում, հետևելով մեր ղեկավարների խորհրդին և զգուշացումներին, մենք հետևում ենք Տիրոջը այն ժամանակ, երբ աշխարհը շարժվում է մեկ այլ ուղղությամբ: Մենք ընտրում ենք ամուր բռնել երկաթե ձողից, լինել Վերջին Օրերի Սրբեր, լինել Տիրոջ այգում և լցվել «չափազանց մեծ ուրախությամբ» [1 Նեփի 8․12]:

Այսօր բարձրացող հարցը հստակ է. արդյոք դուք կանգնա՞ծ եք Եկեղեցու ղեկավարների կողքին այս մթագնող աշխարհում, այնպես, որ կարողանաք տարածել Քրիստոսի Լույսը»: («Կանգնել Եկեղեցու ղեկավարների կողքին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 47–48)։

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվեք նախապես։ «Երբ խորհեք, թե ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներն ինչպես կօրհնեն ձեր դասարանի անդամներին, մտքերն ու գաղափարները կծագեն ձեր առօրյա կյանքում՝ երբ աշխատավայրի ճանապարհին եք, տնային գործերն եք անում կամ շփվում ընտանիքի և ընկերների հետ: Չկարծեք, թե հոգևոր պատրաստվածությունը մի բան է, ինչին դուք պետք է ժամանակ հատկացնեք․ դա մի բան է, ինչը դուք միշտ անում եք («Ուսուցանել Փրկիչի ձևով», 12):

Տպել