Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 22-28-ը Գործք Առաքելոց 16-21․ «Տերը կանչել է մեզ քարոզելու ավետարանը»


Հուլիսի 22-28-ը Գործք Առաքելոց 16-21․ «Տերը կանչել է մեզ քարոզելու ավետարանը» Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 22-28-ը Գործք Առաքելոց 16-21, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Պողոսը Արիսպագոսում

Հուլիսի 22-28-ը

Գործք Առաքելոց 16-21

«Տերը կանչել է մեզ քարոզելու ավետարանը»

Նախքան համառոտ շարադրանքին անցնելը, ձեր դասարանի անդամների հետ մտքում աղոթքով կարդացեք Գործք 16–21 գլուխները։ Հետևյալ մտքերը կարող են լրացնել այն ոգեշնչմանը, որը դուք կստանաք Հոգուց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մի հատվածով Գործք 16–21 գլուխներից, որը հիշեցրեց նրանց մի փորձառության մասին, որ ունեցել էին ավետարանով կիսվելիս։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք Առաքելոց 16-21

Որպես Եկեղեցու անդամներ մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի մասին և կիսվում Նրա ավետարանով։

  • Քանի որ Գործք 16–21 գլուխները նկարագրում են Պողոսի միսիոներական ճամփորդությունները, դասարանի անդամները կարող են սովորել, թե ինչպես վկայել Հիսուս Քրիստոսի մասին և արդյունավետ կիսվել Նրա ավետարանով։ Այս թեմայի շուրջ ոգեշնչված զրույց անցկացնելու համար կարող եք խնդրել մի քանի անդամների պատրաստված դասի գալ կիսվելու մտքերով, որոնք բխում են Գործք 16–21 գլուխներից ավետարանով կիսվելու վերաբերյալ։ Քննարկումն ավելի խորացնելու համար նրանք կարող են կիսվել նաև վերջին գերագույն համաժողովի ելույթներում հնչած մտքերով, որոնք վերաբերում են միսիոներական աշխատանքին: Ընտրությունը կարող եք թողնել նրանց կամ առաջարկել «Լրացուցիչ Աղբյուրներ»-ի ուղերձներից մեկը։

  • Այս գլուխների հիմնական ուղերձներից մեկը վերաբերում է Սուրբ Հոգու կարևորագույն դերին, մինչ կիսվում ենք ավետարանով։ Օրինակ, դասարանի անդամները կարող են ուսումնասիրել, թե ինչպես Սուրբ Հոգին օգնեց Պողոսին և Շիղային Գործք 16․6-15-ում։ Նրանք կարող են նաև կարդալ 2 Նեփի 33․1 և Վարդապետություն և Ուխտեր 42․14 հատվածները և կիսվել ճշմարտություններով, որոնք նրանք կգտնեն Հոգին ունենալու կարևորության մասին, երբ կկիսվեն ավետարանով (տես նաև Երեց Դալլին Հ. Օուքսի ելույթը, «Լրացուցիչ Աղբյուրներ»). Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ Սուրբ Հոգին առաջնորդել է նրանց ավետարանով կիսվելիս։ Ի՞նչ փորձառություններ ենք ունեցել մեկի հետ ավետարանով կիսվելիս, ով Տիրոջ կամքով հայտնվել է մեր ճանապարհին (Տես նաև Քարոզիր իմ ավետարանը, 3-4

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Պողոսի փորձառությունները, որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին խիզախ լինել, երբ ոգեշնչում ստանան կիսվել իրենց վկայություններով։ Միասին վերանայեք սուրբ գրության այն պատմությունները, որտեղ Պողոսը բերում է իր վկայությունը, ինչպես օրինակ նրա փորձառությունները Մակեդոնիայում (տես Գործք 16․19–34), Աթենքում (տես Գործք 17․16–34) և Կորնթոսում (տես Գործք 18․1–11)։ Ի՞նչ փաստեր ենք մենք գտնում Պողոսի քաջության և համարձակության մասին։ Ի՞նչ վարդապետություններ էր Պողոսը ուսուցանում (և հասկանում), որ վստահություն էին տալիս նրան իր ուղերձի հանդեպ։ Ինչո՞ւ ենք երբեմն վախենում կիսվել ավետարանով և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ վախը։ Լիաժամկետ միսիոներները կարող են այցելել ձեր դասարան և կիսվել, թե ինչպես են քաջություն ստանում վկայելու համար։ Խրախուսեք դասարանի անդամներին մտածել և բերել մի եղանակ, թե ինչպես կարող են հետևել Պողոսի օրինակին և լինել ավելի խիզախ՝ Քրիստոսի մասին իրենց վկայությամբ կիսվելիս։

Գործք Առաքելոց 17․16–34

Աստուծոյ ազգիցն ենք:

  • Արիսպագոսում Պողոսն ուսուցանեց Երկնային Հոր մասին մի խումբ մարդկանց, ովքեր քիչ բան գիտեին Աստծո իրական էության մասին։ Այս ուսմունքները քննարկելու համար դասարանի անդամները կարող են կարդալ Գործք 17․24–31 հատվածները և գրատախտակին գրել այն ճշմարտությունները, որոնք նրանք կգտնեն Երկնային Հոր մասին, Նրա հետ մեր հարաբերությունների և միմյանց հետ մեր հարաբերությունների մասին։ Ի՞նչ փորձառություններով կարող են կիսվել դասարանի անդամները , երբ զգացել են Պողոսի խոսքերի ճշմարտությունը, որ Աստված «հեռու չէ մեր ամեն մէկիցը» (հատված 27):

  • Երբ միասին քննեք այդ հատվածները, քննարկեք հատված 29-ում ուսուցանված ճշմարտությունը՝ «Աստուծոյ ազգիցն ենք», որը նշանակում է, որ Երկնային Հայրը մեր հոգիների հայրն է բառիս բուն իմաստով։ Այդ նպատակով դուք կարող եք գրատախտակին գրել Քանի որ մենք Աստծո զավակներն ենք և Եթե մենք չիմանայինք, որ Աստծո զավակներն ենք։ Հրավիրեք դասարանի անդամներին առաջարկել, թե ինչպես կարող են ավարտել այդ նախադասությունները։ Օրինակ, Աստծո զավակները լինելու փաստն ի՞նչ է մեզ ուսուցանում Աստծո մասին, մեր մասին, միմյանց հանդեպ մեր վերաբերմունքի մասին։ Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե չիմանայինք Աստծո հետ մեր իրական կապի մասին։ Սա կարող է առաջ բերել նաև քննարկում, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին հասկանալ, որ իրենք Աստծո զավակներն են։ «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Դալլին Հ. Օուքսի խոսքերը կարող են լրացնել այդ քննարկումը:

Գործք Առաքելոց 19․1-7

Մկրտությանը պետք է հետևի Սուրբ Հոգու պարգևի ստացումը:

  • Գործք Առաքելոց 19 գլխի միջոցով կարելի է շեշտել, թե մկրտվելուց հետո որքան կարևոր է հաստատվելը։ Կիսվեք Նախագահ Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերով․ «Ջրով մկրտությունը միայն մկրտության կեսն է, և ոչնչով օգտակար չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգով մկրտության» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ 95): Ինչպե՞ս են Գործք 19․1–7 հատվածների ուսմունքները հաստատում Ջոզեֆ Սմիթի խոսքերը։ Դասարանի անդամներին կօգնի նաև Թեմաների Ուղեցույցում «Սուրբ Հոգի, Մկրտություն» ենթաբաժնի ուսումնասիրությունը, որպեսզի ավելին սովորեն Սուրբ Հոգու պարգևը ստանալու օրհնությունների մասին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Գործք 22-28 գլուխները հաջորդ շաբաթվա ընթացքում, տվեք նրանց նմանատիպ մի հարց․ «Եթե դուք հնարավորություն ունենայիք մեր ազգի առաջնորդին պատմելու ավետարանի մասին, ի՞նչ կասեիք»։ Ասեք նրանց, որ Գործք 22-28 գլուխներում նրանք կիմանան, թե Պողոսն ինչ ասաց իր ժամանակների ամենահայտնի մարդկանցից մի քանիսին։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Գործք Առաքելոց 16-21

Ուղերձներ միսիոներական աշխատանքի վերաբերյալ:

Մենք բոլորս Աստծո զավակներն ենք:

«Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրում տրված են հավերժական ճշմարտություններ Աստծո հետ մեր հարաբերությունների մասին․ «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 129

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը խոսել է նախ և առաջ որպես Աստծո հոգևոր զավակներ մեզ տեսնելու կարևորության մասին․

«Զգույշ եղեք, երբ բնութագրում եք ինքներդ ձեզ։ Ձեզ բնութագրելիս մի նշեք որևէ աշխարհիկ առանձնահատկություն։ Մեզ բնութագրող միակ հատկանիշը պետք է լինի այն, որ մենք Աստծո որդին կամ դուստրն ենք։ Այդ փաստը գերազանցում է մնացած բոլոր հատկանիշներին՝ ներառելով ազգությունը, մասնագիտությունը, ֆիզիկական հատկանիշները, լավ համբավը կամ նույնիսկ՝ կրոնական պատկանելությունը։ …

Մենք ունենք ազատ ընտրության իրավունք և կարող ենք ընտրել ցանկացած հատկանիշ մեզ բնութագրելու համար։ Սակայն մենք պիտի իմանանք, որ երբ որոշում ենք բնութագրել կամ ներկայացնել մեզ ըստ որևէ հատկանիշի, որն ունի ժամանակավոր բնույթ կամ չնչին նշանակություն հավերժության տեսանկյունից, մենք չենք ընդգծում այն, ինչն ամենակարևորն է մեր մասին և չափից ավելի ենք ընդգծում այն, ինչը համեմատաբար այդքան էլ կարևոր չէ։ Սա կարող է տանել մեզ սխալ ուղիով և խոչընդոտ հանդիսանալ մեր հավերժական զարգացման համար» («Եղեք իմաստուն» [Հոգևոր հավաք Բրիգամ Յանգի Համալսարանում՝ Այդահո, նոյեմբեր 7, 2006], byui.edu

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք երիտասարդներին ակտիվ մասնակցել ձեր դասին։ Եթե ուսուցանում եք երիտասարդների, հիշեք, որ նրանք հաճախ կարողանում են հասկանալ, թե ինչ են զգում իրենց հասակակիցները։ Երբ երիտասարդը բերում է վկայություն կամ ուսուցանում վարդապետություն, դա կարող է ավելի մեծ տպավորություն թողնել մյուս երիտասարդների վրա։ Երիտասարդներին հնարավորություն տվեք միմյանց ուսուցանել։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» 28:)

Տպել