Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 1-7-ը Գործք Առաքելոց 1-5. «Իմ վկաները կլինիք»


Հուլիսի 1-7-ը Գործք Առաքելոց 1-5. «Իմ վկաները կլինիք» «Եկ, հետևիր ինձ»․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 1-7-ը Գործք Առաքելոց 1-5, «Եկ, հետևիր ինձ»․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Պենտեկոստեի օրը

Պենտեկոստեի օրը, Սիդնի Քինգ

Հուլիսի 1-7-ը

Գործք Առաքելոց 1-5

«Իմ վկաները կլինիք»

Երբ կարդաք Գործք 1-5-ը և փնտրեք Հոգու առաջնորդությունը, ոգեշնչում կստանաք այն մասին, թե հետևյալ գլուխներում գտնվող որ ճշմարտությունները կօգնեն ձեր դասարանի անդամներին ավելի լիարժեքորեն ապավինել Սուրբ Հոգուն և լինել Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ վկաները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գործք 1–5-ում կան բազմաթիվ իմաստալից հատվածներ և սկզբունքները։ Հրաշալի միջոցներից մեկը, որով կարող եք պարզել, թե դրանցից որոնք են ամենաարժեքավորը ձեր դասարանի անդամների համար և որոնք են համապատասխանում նրանց կարիքներին, նրանց թույլ տալն է, որպեսզի պատմեն ձեզ, թե ինչն է գրավել նրանց ուշադրությունը իրենց ուսումնասիրության ընթացքում։ Ինչպե՞ս կարող եք հրավիրել նրանց կիսվել այդ ամենով։ Դա կարող է լինել մի այնպիսի հասարակ բան, ինչպես օրինակ նրանց մի քանի րոպե տալը, որպեսզի Գործք Առաքելոց 1–5-ում գտնեն և կիսվեն մի հատվածով, որտեղ նրանք զգացել են, որ Տերը խոսում է իրենց հետ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք Առաքելոց 1․1–8, 2․37–39, 4․1–16, 31–33

Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին Սուրբ Հոգու միջոցով։

  • Առաքյալների փորձառությունների մասին կարդալը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես նրանք կարող են ստանալ զորություն և առաջնորդություն Սուրբ Հոգու կողմից՝ կապված Եկեղեցու իրենց կոչումների հետ։ Գործք 1-5-ի փորձառություններն ամփոփելու համար գրատախտակին կարող եք գրել, օրինակ՝ Սուրբ Հոգին կարող է օգնել ինձ իմ կոչման մեջ հետևյալ կերպ․ և այնուհետև հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել Գործք 1․1–8, 2․36–39 և 4․1–16, 31–33, փնտրելով արտահայտություններ, որոնցով կարող են ավարտել նախադասությունը։ Առաքյալներն ինչո՞ւ ունեին Սուրբ Հոգու կարիքը։

  • Դասարանի անդամների հետ միասին դուք կարող եք նաև ուսումնասիրել, թե ինչպես է մեր օրերում Հիսուս Քրիստոսը ղեկավարում Իր Եկեղեցին Սուրբ Հոգու միջոցով։ Այդ նպատակով դուք կարող եք նախապես կապվել դասարանի մի քանի անդամների հետ և խնդրել նրանց ուսումնասիրել Գործք 1․1–8, 2․37–39, 4․1–16, 31–33 հատվածներում գտնվող պատմությունները և պատրաստված գալ՝ կիսվելու անձնական փորձառություններով, որոնք նման են առաքյալների փորձառություններին։ Օրինակ, նրանք կարող են կիսվել ժամանակներով, երբ Սուրբ Հոգին օգնել է նրանց վկայել ավետարանի սկզբունքի մասին կամ պատասխանել որևէ մեկի հարցին։ Նրանք ի՞նչ են արել Սուրբ հոգու առաջնորդությունը փնտրելու համար։

Գործք Առաքելոց 1․15–26

Հիսուս Քրիստոսի Առաքյալները կանչվում են Աստծո կողմից հայտնության միջոցով։

  • Ձեր դասարանին կարող է օգնել նշելը, որ Տասներկու Առաքյալների Քվորումի նոր անդամները հին ժամանակներում Եկեղեցում կանչվում էին հայտնությամբ, ճիշտ ինչպես այսօր։ Հրավիրեք դասարանի անդամներին բացատրել, թե ինչպես են ընտրում փոխարինող ղեկավար պաշտոնի համար, ինչպես օրինակ՝ հաշվի են առնվում ստացած կրթությունը, փորձը և այլն։ Խնդրեք նրանց հակադրել դա այն փաստի հետ, թե ինչպես կանչվեց Մատաթիան Գործք 1․15–26 (տես նաև Ա Թագավորաց 16․1–13)։ Ինչպե՞ս կարող է «Լրացուցիչ աղբյուրներում» Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մեջբերումը մեծացնել դասարանի անդամների հասկացողությունը (տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Հաստատել մարգարեներին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 74-77): Ինչպե՞ս է այս գիտելիքը ազդում Տիրոջ կանչած ղեկավարների հանդեպ ունեցած մեր հավատքի վրա։ Ինչպե՞ս եք դուք ձեռք բերել ձեր վկայությունը ժամանակակից առաքյալների և մարգարեների հանդեպ։

Գործք Առաքելոց 2․22–47, 3․13–26, 4․5–12

Մենք ստանում ենք Քավության օրհնությունները, երբ ապրում ենք համաձայն ավետարանի առաջին սկզբունքների և արարողությունների։

  • Ինչպե՞ս կարող են նրանք, ում ուսուցանում եք, զորություն և իմաստ գտնել այն պարզ ճշմարտություններում, որոնք ուսուցանել են Պետրոսը և Հովհաննեսը (հավատք առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը)։ Ուղիներից մեկը կարող է լինել այս սկզբունքների և արարողությունների կարևորությունը քննելը, որոնք երբեմն կոչվում են Քրիստոսի վարդապետություն (տես 2 Նեփի 31)։ Դուք կարող եք դասարան բերել հինգ պաստառ և յուրաքանչյուրի վերևում գրել Քրիստոսի վարդապետության հետևյալ կետերից մեկը․ Հավատք առ Հիսուս Քրիստոսը, Ապաշխարություն, Մկրտություն, Սուրբ Հոգու պարգևը, Համբերել մինչև վերջ։ Դասարանը բաժանեք հինգ խմբի, և յուրաքանչյուր խմբին տվեք մեկական պաստառ: Հրավիրեք խմբերին ուսումնասիրել իրենց պաստառի թեմայի սահմանումը Սուրբ գրությունների ուղեցույցում կամ Քարոզիր իմ ավետարանը ձեռնարկում։ Ապա նրանք կարող են ուսումնասիրել Պետրոսի ուսմունքները Գործք 2․22–47, 3․13–26 և 4․5–12 հատվածներում և իրենց պաստառի վրա գրել իրենց հանձնարարված թեմայի շուրջ օրինակներ սուրբ գրություններից։ Ինչպե՞ս են ավետարանի այդ սկզբունքները և արարողություններն օգնում մեզ ձեռք բերել Փրկիչի Քավության օրհնությունները։ Ի՞նչ դեր են խաղում այդ սկզբունքները և արարողությունները Երկնային Հոր փրկության ծրագրում:

  • Դուք կարող եք խնդրել որոշ լիաժամկետ, վերջերս վերադարձած կամ ծխի միսիոներների մի քանի րոպեների ընթացքում բացատրել, թե ինչպես են իրենք ուսուցանել ուրիշներին Քրիստոսի վարդապետության մասին օգտագործելով դաս 3-ը Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից։ Ինչո՞ւ է Քրիստոսի վարդապետությունը հանդիսանում մեր միսիոներների հիմնական ուղերձը։ Ինչպե՞ս է արդեն իսկ մկրտված և Սուրբ Հոգին ստացած անձնավորությունը շարունակում կիրառել Քրիստոսի վարդապետությունը։

Գործք Առաքելոց 2․37–47

Սուրբ Հոգին ոգեշնչում է մեզ գործել համաձայն մեր սովորածի։

  • Մինչ դասարանի անդամները ուսումնասիրեն սուրբ գրությունները տանը և ամեն շաբաթ միասին դասարանում, նրանք կարող են հաճախ ասել, որ «սրտերումը զղջացին»(Գործք 2․37)։ Դուք գուցե ոգեշնչում զգաք օգնելու նրանց մեկ քայլ առաջ գնալ՝ հարցնելով․ «Ի՞նչ անենք» (Գոր․ 2․37)։ Միասին կարդացեք Գործք 2․37–47 հատվածները, հրավիրելով դասարանի անդամներին փնտրել, թե ինչ արեց 3000 հոգուց բաղկացած այս խումբը Պետրոսի հրավերի արդյունքում։ Գուցե նրանք նաև կարող են կիսվել, թե ինչպես են գործել համաձայն Աստծո խոսքն ուսումնասիրելու արդյունքում ստացած ոգեշնչման։ Ապա դուք կարող եք դասի վերջում ժամանակ տրամադրել յուրաքանչյուրին, տալու իրենց հետևյալ հարցը՝ «Ի՞նչ անեմ», և գրանցելու իրենց տպավորությունները։

Նկար
Պետրոսը քարոզում է ծեծվելուց հոտո

Անկախ այն բանից, որ Պետրոսին ձերբակալեցին և ծեծեցին, նա համարձակորեն քարոզեց ավետարանը։

Գործք Առաքելոց 3, 4․1–21, 5․12–42

Երբ մենք լցվենք Սուրբ Հոգով, մենք կկարողանանք համարձակ կիսվել ավետարանով։

  • Հիսուսիս մասին համարձակորեն վկայելու Պետրոսի և Հովհաննեսի պատմությունը կարող է ոգեշնչել ձեր դասարանին չվախենալ ուրիշների կարծիքներից, մինչ իրենք կկիսվեն ավետարանի վերաբերյալ իրենց վկայությամբ։ Ի՞նչն է մեծ ազդեցություն թողնում դասարանի անդամների վրա կապված Պետրոսի և Հովհաննեսի համարձակության հետ Գործք 3, 4․1–21 և 5․12–42-ում։ Ի՞նչ կապ կա Սուրբ Հոգու պարգևը ստանալու և քաջաբար վկայելու մեր ունակության միջև։ Այս գլուխների պատմությունները ներկայացված են «Պետրոսը քարոզում է և բանտարկվում», «Պետրոսը և Հովհաննեսը դատվում են» և «Պետրոսը և Հովհաննեսը շարունակում են քարոզել Ավետարանը» տեսանյութերում (LDS.org)։ Դասարանի անդամները գուցե կիսվեն օրինակներով, երբ նրանք կամ մեկը, ում նրանք ճանաչում են, քաջաբար պաշտպանել կամ վկայել է ավետարանի մասին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես նրանք կարձագանքեին, եթե իմանային, որ ավետարանով ապրելու արդյունքում կարող էին կորցնել իրենց կյանքը։ Ասեք նրանց, որ Գործք 6–9 գլուխներում նրանք կկարդան մի մարդու մասին, ով հոժար էր մահանալ հանուն իր հավատի։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Գործք Առաքելոց 1-5

Տասներկուսի անդամ կանչելը։

Գորդոն Բ․ Հինքլին կիսվել է նոր առաքյալ կանչելու գործընթացի վերաբերյալ հետևյալ մտքերով․ «Այս գործընթացը բնորոշ է Տիրոջ եկեղեցուն։ Այստեղ բացակայում են պաշտոնի ձգտումը, ջանքեր թափելը հնարավոր լավագույն դիրքը գրավելու համար, սեփական արժանիքները գովերգելու քարոզարշավները։ Հակադրենք Տիրոջ ուղին աշխարհի ուղիների հետ։ Տիրոջ ուղին հանդարտ ու խաղաղ ուղի է, այն զերծ է շեփոր հնչեցնելուց կամ դրամական ծախսերից։ Այն զերծ է էգոիզմից, սնապարծությունից կամ փառասիրությունից։ Համաձայն Տիրոջ ծրագրի, նրանք, ովքեր ունեն պաշտոնյաներ ընտրելու պարտականություն, կառավարվում են մեկ գերագույն հարցով․ «Ո՞ւմ կընտրեր Տերը»։ Տեղի է ունենում հանգիստ և խոհուն խորհրդածություն։ Եվ շատ աղոթքներ են պահանջվում Սուրբ Հոգու հաստատումը ստանալու համար, որ ընտրությունը ճիշտ է» (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 53)։

Բարելավել մեր ուսուցումը

Վստահեք ձեր ղեկավարներին։ «Ձեր քահանայության և օժանդակ կազմակերպությունների ղեկավարները ցանկանում են օգնել ձեզ հաջողության հասնել: Նրանցից խորհուրդ հարցրեք, երբ ձգտում եք բարելավվել որպես ուսուցիչ, և երբ խորհում եք նրանց կարիքների մասին, ում ուսուցանում եք (Ուսուցանել Փրկչի ձևով, 5):

Տպել