Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 15-21-ը Գործք Առաքելոց 10-15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»


հուլիսի 15-21-ը Գործք Առաքելոց 10–15․ «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 15-21-ը Գործք Առաքելոց 10-15, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019

Նկար
Կորնելիուսը խոսում է Պետրոսի հետ

Հուլիսի 15-21-ը

Գործք Առաքելոց 10-15

«Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»

Այս համառոտ շարադրանքը կարդալուց առաջ Գործք Առաքելոց 10–15-ը աղոթքով ուսումնասիրելով հուշումներ կստանաք Տիրոջից։ Ստորև տրված գաղափարները միայն առաջարկություններ են։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին իրենց կողքին նստած ուսանողի հետ կիսվել Գործք Առաքելոց 10–15-ում նկարագրված միսիոներական փորձառությամբ, որը տպավորել է նրանց։ Հրավիրեք մի քանիսին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք Առաքելոց  10, 11․1–18, 15․1–25

Երկնային Հայրն ուսուցանում է մեզ տող առ տող հայտնության միջոցով։

  • Դասարանի որոշ անդամներ կարող են թյուր պատկերացում ունենալ հայտնություն ստանալու գործընթացի մասին։ Օգտակար կլինի նրանց համար քննարկել, թե ինչպես Պետրոսը հայտնություն ստացավ և ինչպես կարող են առաջ շարժվել «առանց խղճմտանք անելու» (Գործք Առաքելոց 10․20), երբ հայտնությունը թվում է ոչ լիարժեք կամ ոչ հստակ։ Կարող եք մի գիծ գծել գրատախտակին և գծի մի ծայրում գրել Ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին։ Դասարանով վերանայեք Գործք Առաքելոց 10-ը և 11․1–18ը- և գծի վրա ավելացրեք կետեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերը քայլ առ քայլ հայտնում Պետրոսին, որ եկել է ավետարանը հեթանոսներին քարոզելու ժամանակը։ Օրինակ, դուք կարող եք սկսել կետից, որը վերնագրված է «Կորնելիուսը տեսիլք ունեցավ» (Գործք Առաքելոց 10․1–6) կամ անգամ սկսել Իր աշակերտներին ուղղված «բոլոր ազգերին ուսուցանելու» Փրկիչի պատգամից Մատթեոս 28․19-ում։ Պետրոսի փորձառությունից ի՞նչ ենք սովորում հայտնության մասին։ Ինչպե՞ս են լրացնում քննարկումը հայտնության մասին Նեփիի ուսմունքները 2 Նեփի 28․30-ում և Երեց Դեյվիդ  Ա. Բեդնարի և Երեց Դալլին  Հ. Օուքսի ուսմունքները «Լրացուցիչ նյութեր» բաժնում։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին ավելի խորը մտածել այն մասին, թե ինչպես են իրենք հայտնություն ստանում։ Կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունների այն հատվածները, որոնցում Տերն ուսուցանում է մարդկանց տող առ տող։ Ի լրումն Պետրոսի փորձառությանը Գործք 10-ում, դասարանի անդամները կարող են վերանայել Նեփիի (1 Նեփի 18․1–3), Ալմայի (Ալմա 7․8, 16․20) և Մորմոնի (3 Նեփի 28․17, 36–40) փորձառությունները։ Ուրիշ ի՞նչ օրինակների մասին կարող են մտածել դասարանի անդամները, երբ մարդիկ հոգևոր առաջնորդություն են ստանում «մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ» (2 Նեփի 28.30): Ինչո՞ւ կարող է Տերը երբեմն որոշել այդ ձևով հայտնել որոշ բաներ՝ միանգամից մեզ պատասխաններ տալու փոխարեն (տես ՎևՈւ 50․40, 98,12)։ Այսպիսի համանմանությունը կարող է օգնել․ Պատկերացրեք, թե որևէ մեկը ձեզ առաջարկում է հաշվապահության դասընթաց անցնել, թեև դուք չեք դեռ սովորել հանրահաշիվ կամ երկրաչափություն։ Ինչպե՞ս կպատասխանեիք: Ինչո՞վ է սա նման ճշմարտությունը հայտնելու Տիրոջ եղանակին:

  • Երբեմն անդամները հարցեր կամ մտահոգություններ են ունենում, երբ փոփոխություններ են կատարվում Եկեղեցու քաղաքականության կամ ծրագրերի մեջ։ Օգտակար կլինի քննարկել, թե ինչպես ավետարանը հեթանոսներին քարոզելու հայտնությունը (տես Գործք 10) փոխարինեց Իր աշակերտներին տված Տիրոջ ավելի վաղ հրահանգներին (տես Մատթեոս 10․1, 5–6)։ Ինչպե՞ս կարող են դասարանի անդամները պատասխանել Պետրոսի ժամանակակցին, ով համաձայն չէր Պետրոսի ուղղություն հետ, քանի որ այն հակասում էր ավելի վաղ կիրառվող սովորույթներին։ Ինչպե՞ս կարող է Գործք  10-ում տրված հայտնությունը օգնել մեզ հետևել Իր մարգարեի միջոցով անընդհատ տրվող Տիրոջ հայտնությանը։

  • Հետաքրքիր կլինի վերանայել միասին խորհրդակցելու Առաքյալների փորձառությունը Գործք Առաքելոց 15․1–22-ում և Սրբերին գրված նրանց նամակը (տես հատվածներ 23–29)։ Կարող եք ցուցադրելThe Jerusalem Conference տեսանյութը (LDS.org)։ Ի՞նչ հարց ունեին աշակերտները: Ինչպե՞ս նրանք պատասխան փնտրեցին: Լրացուցիչ նյութերում Նախագահ Գորդոն  Բ. Հինքլիի խոսքերը կարող են լրացուցիչ լույս սփռել, օգնելով հասկանալ, թե ինչպես է Տերը ղեկավարում Իր Եկեղեցին՝ առաքյալներին և մարգարեներին տրվող հայտնության միջոցով։

Գործք Առաքելոց 10․9-48

«Աստված աչառ չէ»:

  • Ձեր դասարանի անդամները կարո՞ղ են օգուտ քաղել, քննարկելով, թե ինչ է նշանակում «աչառ չլինել»։ Կարող եք սկսել, հրավիրելով դասարանին կարդալ սուրբ գրությունները, որոնք ուսուցանում են, որ Աստված աչառ չէ, օրինակ Հռովմայեցիս 2․1–11, 1 Նեփի 17․34–40, 2 Նեփի 26․32–33, Ալմա 5․33, Մորոնի 8․12 և Վարդապետություն և Ուխտեր 1․34–35։ Դասարանի անդամներին խնդրեք գրել «աչառ չէ» արտահայտության հնարավոր սահմանումները, հիմնվելով իրենց կարդացածի վրա, ապա խնդրեք կիսվել իրենց գրածով։ Կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, որ «աչառ» չլինել չի նշանակում, որ Աստված բոլորին հավասարապես օրհնում է՝ անկախ իրենց գործերից։ Նա ցանկանում է, որ Նրա բոլոր զավակները ընդունեն Իր ավետարանը, սակայն ավետարանի օրհնությունների լրիվությունը պահվում է նրանց համար, ովքեր Նրա հետ ուխտեր կկապեն ու կպահեն դրանք։ Ինչպե՞ս են Գործք Առաքելոց 10․34–48-ում նկարագրված իրադարձությունները և սկզբունքները ցույց տալիս, որ Աստված աչառ չէ։ Ինչպե՞ս կարող են արդարները ընդունված և սիրված լինել Աստծո կողմից, թեև Նա աչառ չէ (տես Գործք Առաքելոց 10․34–35, 1 Նեփի 17․35

Գործք Առաքելոց 12․1–17

Արդարների աղոթքները մեծ հրաշքներ կարող են առաջ բերել։

  • Գործք Առաքելոց 12․1–17-ում բանտից Պետրոսի ազատման պատմությունը կարող է օգնել դասարանի անդամներին կառուցել իրենց հավատը աղոթքի զորությամբ։ Միգուցե դասարանի անդամներից որևէ մեկը պատրաստված գա, որ կիսվի այս պատմության մանրամասներով կամ աղոթքի մասին իր վկայությամբ։ Կարող եք նաև ծխից կամ ճյուղից հրավիրել մեկ և ավելի անդամների՝ կիսվել իրենց փորձառություններով, երբ զգացել են անդամների միասնական աղոթքների զորությունը կամ դրա ականատեսն են եղել։ Կարող եք նաև երգել աղոթքի մասին օրհներգեր (օրինակ Աղոթեցի՞ր դու, Hymns, no. 140) և քննարկել, թե ինչ են մեզ սովորեցնում օրհներգերը աղոթքի զորության մասին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչու մեզ երբեմն չի հաջողվում ավետարանով կիսվել ուրիշների հետ: Ասացեք նրանց, որ ուսումնասիրելով Գործք Առաքելոց 16–21 գլուխները, կհաղթահարեն այն խոչընդոտները, որոնք խանգարում են իրենց կիսվել ավետարանով։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Գործք Առաքելոց 10-15

Հայտնություն ստանալ տող առ տող

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հետևյալ դիտարկումներն է կատարել հայտնություն տալու Տիրոջ եղանակի մասին․ «Շատերս, սովորաբար, ենթադրում ենք, որ կստանանք պատասխան կամ հուշում մեր եռանդուն աղոթքներին և աղերսանքներին։ Մենք նաև հաճախ ակնկալում ենք, որ այդ պատասխանը կամ հուշումը կտրվի անմիջապես և միանգամից։ Այսպիսով, մենք միտված ենք հավատալու, որ Տերը կտա մեզ լիարժեք պատասխան՝ արագ և նույն պահին։ Սակայն, սուրբ գրություններում անընդհատ կրկնվող եղանակը մեզ սովորեցնում է, որ մենք ստանում են «տող առ տող, ցուցում առ ցուցում», կամ, այլ կերպ ասած, բազմաթիվ փոքր պատասխաններ որոշ ժամանակի ընթացքում։ Սուրբ Հոգուց ոգեշնչում և օգնություն ձեռք բերելու համար շատ կարևոր է ճանաչել և հասկանալ այս եղանակը» (“Line upon Line, Precept upon Precept,” New Era, Sept. 2010, 3–4)։

Նկար
սուրբ գրություններ ընթերցող աղջիկը

Անձնական հայտնությունը հաճախ տրվում է որոշ ժամանակ անց՝ շարունակական ջանքերի արդյունքում։

Երեց Դալլին Հ. Օուքսը տվել է այս խորհուրդը․ «Մենք պետք է քննենք այդ բաները մեր մտքում, օգտագործելով մտածելու զորությունը, որը մեր Արարիչը դրել է մեր մեջ: Ապա պետք է աղոթենք առաջնորդության համար և գործենք ըստ դրա, եթե մենք դա ստանանք: Եթե մենք չենք ստանում առաջնորդություն, մենք պետք է գործենք ըստ մեր լավագույն դատողության» (“Our Strengths Can Become Our Downfall,” Ensign, Oct. 1994, 13–14)։

Նախագահ Գորդոն  Բ. Հինքլին կիսվել է Եկեղեցու նախագահող խորհուրդներում ծառայելու իր պատկերացումով․

«Հարցերը քննարկելիս սկզբում կարող են լինել տարակարծություններ։ Դրանք պիտի ակնկալվեն։ Այդ մարդիկ պատկանում են հասարակության տարբեր խավերին։ Նրանք ինքնուրույն մտածող մարդիկ են։ 

… Իրենց մտքերն արտահայտող տղամարդկանց հենց այդ գործընթացի ժամանակ տիրում է գաղափարների ու հասկացողությունների վերլուծություն ու տեսակավորում։ Սակայն իմ Եղբայրների շրջանում ես չեմ նկատել որևէ լուրջ տարաձայնություն կամ անձնական թշնամանք։ Հակառակը, ես նկատել եմ հրաշալի և ուշագրավ մի բան, որ տարբեր հայացքների տեր մարդիկ հավաքվում են Սուրբ Հոգու առաջնորդող ազդեցության և հայտնության զորության ներքո այնքան ժամանակ, մինչև տիրում է լիակատար ներդաշնակություն և լիարժեք համաձայնություն։ Միայն դրանից հետո է գործողությունը կատարվում։ Ես վկայում եմ, որ դա իրենից ներկայացնում է հայտնության ոգին, որը հայտնվում է կրկին ու կրկին՝ Տիրոջ այս աշխատանքն առաջնորդելու համար» (God Is at the Helm, Ensign, May 1994, 54,  59)։

Բարելավել մեր ուսուցումը

Սկսեք սուրբ գրություններից։ Օժանդակ նյութերից օգտվելուց առաջ ջանասիրաբար ուսումնասիրեք հին և ժամանակակից սուրբ գրությունները։ Աղոթքով ուսումնասիրելով Աստծո խոսքը, դուք թույլ կտաք, որ Հոգին օգնի ձեզ ուսուցանելիս կառուցել դասը ձեր ուսումնասիրած նյութի շուրջ (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 12

Տպել