Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 8-14-ը Գործք Առաքելոց 6-9․ «Ի՞նչ ես կամենում որ անեմ»


Հուլիսի 8-14-ը Գործք Առաքելոց 6-9․ «Ի՞նչ ես կամենում որ անեմ»Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 8-14-ը Գործք Առաքելոց 6-9, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Պողոսը դեպի Դամասկոս տանող ճանապարհին

«Թող որ մենք այդպես ապրենք», Սամ Լավլոր

Հուլիսի 8-14-ը

Գործք Առաքելոց 6-9

«Ի՞նչ ես կամենում որ անեմ»

Ուսումնասիրեք Գործք 6-9 և գրի առեք ձեր տպավորությունները: Սա կօգնի ձեզ հայտնություն ստանալ, թե ինչպես օգնել դասարանի անդամներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին այդ գլուխներն ուսումնասիրելու միջոցով։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք որոշ մարդկանց անուններ, որոնք նշված են Գործք 6–9-ում, ինչպես օրինակ Ստեփաննոս, Սողոս, Փիլիպպոս, Անանիա, Պետրոս և Տաբիթա կամ Այծեմնիկ։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե այս շաբաթվա իրենց ուսումնասիրությունների ընթացքում ինչ են սովորել այս մարդկանցից որևէ մեկից։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք Առաքելոց 7

Սուրբ Հոգուն հակառակվելը կարող է տանել դեպի Փրկիչի և Նրա մարգարեների մերժումը։

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցին դասարանի անդամներն այս շաբաթ՝ կարդալով Ստեփաննոսի պատմությունը։ Դասարանի անդամներին հրավիրեք ուսումնասիրել Ստեփաննոսի ուսմունքները Գործք 7․37–53-ում, փնտրելով, թե ինչպես են հրեա ղեկավարները նման հնօրյա իսրայելացիներին, ովքեր մերժում էին մարգարեներին։ Դուք կարող եք կենտրոնանալ այս ղեկավարների վերաբերյալ Գործք 7․51-ում տրված Ստեփաննոսի խոսքերի վրա։ Ինչպե՞ս են 2 Նեփի 28․3–6, 33․1–2, Մոսիա 2․36–37, Ալմա 10․5–6 և Ալմա 34․37–38 հատվածներն օգնում դասարանի անդամներին հասկանալ այդ խոսքերը։ Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ մենք Սուրբ Հոգուն հակառակվենք։ Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ավելի լավ հասկանանք և հետևենք Սուրբ Հոգու հուշումներին։

Գործք Առաքելոց 8․9-24

Մեր սրտերը պետք է «ուղիղ [լինեն] Աստուծոյ առաջին»։

  • Սիմոնի պատմությունն ուսումնասիրելով, դասարանի անդամները կարող են խորհել պատճառների մասին, թե ինչու են նրանք ապրում համաձայն ավետարանի։ Դասարանի հետ միասին այս պատմությունն ուսումնասիրելու համար գրատախտակին կարող եք գրել հետևյալ հարցերը․ Ո՞վ էր Սիմոնը, Ի՞նչ էր նա ցանկանում և Ինչպե՞ս էր նա ցանկանում ստանալ այն։ Դասարանի յուրաքանչյուր անդամի հանձնարարեք կարդալ Գործք 8․9–24-ը՝ փնտրելով այդ հարցերի պատասխանները։ Մենք ի՞նչ ենք սովորում Սիմոնի փորձառությունից:

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում իրենց սրտերը «ուղիղ [լինեն] Աստուծոյ առաջին» (Գործք 8․21) արտահայտությունը, կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 121․41–46-ը, փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսին պիտի լինեն մեր սրտերը, մինչ մենք ջանում ենք ծառայել Աստծուն և ստանալ Նրա պարգևները։ Դասարանի անդամները կարող են համեմատել այդ մտքերը Սիմոնի պատմության հետ, որը գտնվում է Գործք 8․9–24-ում։ Որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք Սիմոնը դեռևս չէր հասկանում։ Ինչպե՞ս կարող են մեր սրտերը «ուղիղ [լինել] Աստուծոյ առաջին»։

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամներն իրենց անհատական ուսումնասիրության ժամանակ համեմատել են Ստեփաննոսին և Փիլիպպոսին Սիմոնի հետ, ինչը խորհուրդ էր տրվում այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար բաժնում: Եթե այո, ապա ի՞նչ են սովորել։ Կարող եք հրավիրել նրանց վկայություն գտնել այս գլուխներում, երբ ուրիշների սրտերը ուղիղ էին, այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Փիլիպպոսը և եթեովպացի մարդը (Գործք 8․26–40) և Սողոսը (Գործք 9․1–22

Գործք Առաքելոց 8․26–39

Սուրբ Հոգին կօգնի մեզ առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես կարող են առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը (տես Գործք 8․31), կարող եք հրավիրել դասարանի երկու անդամի նստել իրար դիմաց և կարդալ Փիլիպպոսի և եթեովպացի մարդու երկխոսությունը Գործք 8․26–39-ում։ Դասարանի մի երրորդ անդամ կարող է կարդալ հեղինակի խոսքերը։ Ի՞նչ ենք սովորում Փիլիպպոսի օրինակից ուրիշներին ավետարանն ուսուցանելու մասին։

  • Գործք 8․26–39-ի վերաբերյալ ժամանակակից օրինակներ բերելու համար դասարանի անդամները կարող են կիսվել ավետարանով կիսվելու կամ Եկեղեցուն միանալու փորձառություններով։ Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել նրանց։ Ինչպե՞ս է որևէ մեկը առաջնորդ հանդիսացել իրենց համար։ Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ում կարող են առաջնորդել դեպի ավետարանը։

Գործք Առաքելոց 9

Երբ հնազանդվում ենք Տիրոջ կամքին, մենք կարող ենք գործիքներ դառնալ Նրա ձեռքում:

  • Դասարանի անդամները կարող են զորեղ ճշմարտություններ սովորել իրենց սեփական դարձի մասին, ուսումնասիրելով Սողոսի փորձառությունը, ներառյալ այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ոք կարող է ապաշխարել և փոխվել, եթե ունի ցանկություն։ Դասարանի անդամներին կարող եք խնդրել համեմատել Սողոսի փորձառությունը Ալմայի (տես Մոսիա 17․1–418, 26․15–21) և Լամանի ու Լեմուելի (տես 1 Նեփի 3․28–31) փորձառության հետ։ Սողոսին և Ալմային բնորոշ ո՞ր գծերն օգնեցին նրանց ապաշխարել և փոխվել։ Լամանին և Լեմուելին բնորոշ ո՞ր գծերը խանգարեցին նրանց փոխվել։ Սողոսը և Ալման ի՞նչ ազդեցություն ունեցան դարձի գալուց հետո։ Այս պատմություններում մենք ի՞նչ ուղերձներ ենք գտնում մեր սեփական կյանքի համար։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին անձամբ կիրառել Սողոսի փորձառությունը, կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների պատրաստ գալ և կիսվել, թե ինչ են սովորել Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին» ելույթի յուրաքանչյուր ենթավերնագրից (Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 70–77)։ Ինչպե՞ս ենք մենք երբեմն սպասում դեպի Դամասկոս տանող մեր սեփական ճանապարհին: Համաձայն Նախագահ Ուխդորֆի՝ ինչը կարող է օգնել մեզ ավելի լավ լսել Աստծո ձայնը։ Կարող եք նաև դիտել «Դամասկոս տանող ճանապարհին» (LDS.org) տեսանյութը: Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին հետևել Սողոսի օրինակին և հարցնել Տիրոջը՝ «Ի՞նչ ես կամենում որ անեմ», քննարկեք Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի փորձառությունը, որը գտնվում է «Լրացուցիչ Աղբյուրներ»-ում։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել իրենց փորձառություններով, երբ փնտրել և հետևել են Աստծո կամքին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին հաջորդ շաբաթվա ընթացքում կարդալ Գործք 10–15 գլուխները, կարող եք կիսվել մի քանի ուշագրավ իրադարձություններով, որոնք զետեղված են այդ գլուխներում՝ հրաշքով փլվում է բանտը, միսիոներներին շփոթում են հռոմեական աստվածների հետ և քարկոծում են Առաքյալին ու թողնում, որ մեռնի , ապա վերակենդանանում է։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Գործք Առաքելոց 6-9

«Ի՞նչ ես կամենում որ անեմ»

ԵրբՆախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մասնակցում էր մի ցցի համաժողովի, ցցի նախագահը հարցրեց, թե արդյոք նա կարող էր այցելել Քրիսթալ Մեթվին անունով 10-ամյա մի աղջկա, ով մահանում էր քաղցկեղից: Աղջկա ընտանիքն ապրում էր համաժողովի տարածքից 80 մղոն հեռավորության վրա։ Նախագահ Մոնսոնը կիսվել է հետևյալ վկայությամբ.

«Ես քննեցի ժողովների օրակարգը:… Պարզապես ազատ ժամանակ չկար: Մի տարբերակի առաջարկ եկավ միտքս: Չէի՞նք կարող հիշել փոքրիկին համաժողովի մեր հրապարակային աղոթքներում: …

… [Ժողովներից մեկի ժամանակ] ես տեսակավորում էի իմ նշումները՝ նախապատրաստվելով քայլել դեպի ամբիոն, երբ լսեցի, որ մի ձայն խոսեց իմ հոգու հետ: Ուղերձը համառոտ էր, խոսքերը ծանոթ. «Թույլ տուէք երեխաներին ինձ մոտ գան, եւ մի արգիլէք դորանց. որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը» (Մարկոս 10.14): Իմ նշումները դարձան աղոտ: Մտքերս ուղղվեցին դեպի փոքրիկ աղջնակը, ով օրհնության կարիք ուներ: Որոշումն ընդունվեց: Ժողովի ժամը փոխվեց: …

… [Մեթվինների տանը] ես հայացքս խոնարհեցրի դեպի երեխան, որը սաստիկ հիվանդ էր բարձրանալու համար և սաստիկ թույլ, որ խոսեր: Նրա հիվանդությունն այժմ զրկել էր նրան տեսողությունից: Հոգին այնքան ուժեղ էր, որ ես ծնկի իջա, վերցրի նրա նիհարակազմ ձեռքը իմ ձեռքի մեջ և ուղղակի ասացի. «Քրիսթալ, ես այստեղ եմ»: Մեծ ջանք գործադրելով նա շշնջաց. «Եղբայր Մոնսոն, ես գիտեի, որ կգաք» (“The Faith of a Child,” Ensign, Nov. 1975, 20–22):

Տարիներ անց Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվել է այս պատմությամբ, հրավիրելով մեզ «ձգտել լինել նրանց թվում, ում Տերը կարող է վստահել, որ կլսի Իր շշունջները և կպատասխանի, ինչպես Սողոսն արեց Դամասկոս տանող իր ճանապարհին՝ «Տեր, ի՞նչ ես կամենում որ անեմ» («Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 75)։

Բարելավել մեր ուսուցումը

Առաջնորդեք ձեր ուսանողներին։ Որպես ուսուցիչ, դուք կարող եք առաջնորդել ձեր ուսանողներին սուրբ գրությունների միջոցով, ինչպես Փիլիպպոսն առաջնորդեց եթեովպացի մարդուն՝ ուսուցանելով նրան Եսայիայի խոսքերը (տես Գործք 8․26–37)։ Դա անելու համար դուք պետք է «ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 109․7): Ձեր ձեռք բերած գիտելիքը կարող է հզոր ուժ հանդիսանալ՝ օգնելով դասարանի անդամներին ցանկանալ անձամբ բացահայտել ճշմարտությունը և ապրել դրա համաձայն։

Տպել