Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 12-18-ը Հռովմեացիս 7-16․ «Բարիովը յաղթիր չարին»


Օգոստոսի 12-18-ը Հռովմեացիս 7-16. «Բարիովը յաղթիր չարին» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 12-18-ը Հռովմեացիս 7-16, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2019

Նկար
Հռոմ

Օգոստոսի 12-18-ը

Հռովմեացիս 7-16

«Բարիովը յաղթիր չարին»

Կարդացեք Հռովմեացիս 7–16 գլուխները և գրի առեք ձեր ստացած տպավորություններն այն մասին, թե ինչպես օգնել ձեր դասարանի անդամներին սովորել սուրբ գրքերից։ Ձեր տպավորությունները նախ կարող են թվալ սովորական մտքեր, սակայն երբ խորհեք դրանց շուրջ, դրանք կարող են դառնալ կարևոր ուսումնականվարժություններ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները պետք է անկաշկանդ կիսվեն այն ամենով, ինչը ոգեշնչել է իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, սակայն երբեմն օգնում է որոշակի հարցեր տալը։ Օրինակ, դուք կարող եք կարդալ Հռովմեացիս 10․17 և 15․4 հատվածները և խնդրեք նրանց կիսվել սուրբ գրություններով, որոնք ամրացնում են նրանց հավատը կամ հույս են ներշնչում։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հռովմեացիս 8.14-18

Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ժառանգել այն ամենը, ինչ Երկնային Հայրն ունի։

  • Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք հավատում ենք, որ «Աստուծոյ ժառանգներ» և «Քրիստոսի ժառանգակիցներ» և նմանատիպ այլ արտահայտությունները նշանակում են, որ Հիսուս Քրիստոսի օգնությամբ մենք կարող ենք դառնալ Երկնային Հոր նման և ստանալ այն ամենը, ինչ Նա ունի (Հռովմեացիս 8․17, տես նաև ՎևՈւ 132․19–20)։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես է այդ վարդապետությունն ուսուցանվում սուրբ գրություններում, կարող եք հրավիրել դասարանի կեսին ուսումնասիրել «Լրացուցիչ աղբյուրներում» տրված աստվածաշնչյան հատվածներից մի քանիսը, իսկ մյուս կեսին հանձնարարեք ուսումնասիրել վերջին օրերի սուրբ գրքերից հատվածներ, որոնք նույնպես տրված են «Լրացուցիչ աղբյուրներում»։ Ապա դասարանի անդամները կարող են միմյանց ուսուցանել իրենց սովորածը։ Ժամանակ տվեք նրանց քննարկել, , թե ինչու է այդ վարդապետությունը շատ կարևոր։ Օրինակ, ի՞նչ է փոխվում մեր կյանքում, երբ իմանում ենք, որ կարող ենք դառնալ «Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմեացիս 8․17

  • Դժվարությունների կամ խնդիրների հանդիպելիս մենք կարող ենք հիշել, որ հավերժական օրհնություններ են սպասվում հավատարիմներին (տես Հռովմեացիս 8․18)։ Այս սկզբունքը ցուցադրելու համար գրատախտակին նկարեք մի կշեռք և խնդրեք դասարանի անդամներին մի կողմում գրել որոշ փորձություններ, որոնց մարդիկ կարող են հանդիպել։ Ապա նրանք կարող են ուսումնասիրել «Լրացուցիչ աղբյուրներում» տրված սուրբ գրություններից մի քանիսը և կշեռքի մյուս կողմում գրել հավերժական օրհնությունների նկարագրություններ, որոնք տրվում են նրանց, ովքեր հավատարմորեն դիմակայում են փորձություններին։ Ինչպե՞ս են փորձությունները համեմատվում խոստացված օրհնությունների հետ: Ի՞նչ կասեինք մի մարդու, ով մեզ կհարցներ, թե արդյո՞ք արժե հավատարիմ լինել Տիրոջ պատվիրաններին:

  • «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Դալլին Հ. Օուքսի համանմանությունը կօգնի դասարանի անդամներին քննարկել, թե մենք ինչպես կարող ենք նախապատրաստվել դառնալ «Աստուծոյ ժառանգներ» (Հռովմեացիս 8․17)։ Որո՞նք են այն «օրենքները և սկզբունքները», որոնց անդրադառնում է Երեց Օուքսը։

Հռովմեացիս 8․18, 28, 31–39

«Ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը»

  • Միասին ուսումնասիրելով Հռովմեացիս 8 գլուխը, հնարավորություն կստանաք օգնել դասարանի անդամներին զգալ Փրկիչի սերը։ Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար բաժնից կամ Հիսուս Քրիստոսի մեկ այլ նկար, մինչ դասարանով կկարդաք Հռովմեացիս 8․18, 28, 31–39 հատվածները։ Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեն դասարանի անդամներն այդ հատվածները կարդալուց հետո։ Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել, թե նրանք ինչպես են վկայություններ ձեռք բերել այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք գտել են այդ հատվածներում։ Կարող եք նաև ամբողջ դասարանով երգել մի օրհներգ (կամ խնդրել մեկին երաժշտական համար կատարել) Աստծո և Հիսուս Քրիստոսի սիրո մասին, ինչպես օրինակ «Աստված սիրում էր մեզ, ուստի ուղարկեց Իր Որդուն» կամ «Ես մնում եմ զարմացած» (Hymns, nos. 187, 193)։ Այս երգերի ո՞ր բառերը կամ արտահայտություններն են օգնում դասարանի անդամներին զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը:

Հռովմեացիս 13.8-10

Աստծո բոլոր պատվիրանները կատարվում են «սիրիր» պատվիրանում։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես են բոլոր պատվիրանները «բովանդակվում» սիրիր քո մերձավորին պատվիրանում (Հռովմեացիս 13․9), հրավիրեք նրանց գրատախտակին գրել բոլոր պատվիրանները, որոնք հիշում են։ Միասին կարդացեք Հռովմեացիս 13․8–10 և Մատթեոս 22․36–40 հատվածները և դասարանով քննարկեք Աստծուն և մեր մերձավորին սիրելու և գրատախտակին գրված պատվիրաններից յուրաքանչյուրին հնազանդվելու միջև եղած կապը։ Ինչպե՞ս է այս ճշմարտությունը փոխում մեր մտածելակերպը պատվիրանների և հնազանդության վերաբերյալ։

Հռովմեացիս 14

Մենք պիտի խուսափենք ուրիշների ընտրությունները քննադատելուց և հոգևոր գայթակղության քար լինելուց։

  • Որպեսզի օգնեք հասկանալ Հռովմեացիս 14 գլխի ենթատեքստը, կարող եք նշել, որ հռովմեացի որոշ սրբեր վիճում էին միմյանց հետ ուտելիքի հետ կապված որոշ սովորույթների, հանգստության օրը պահելու և այլ մշակութային սովորույթների վերաբերյալ։ Նման ի՞նչ իրավիճակների առջև ենք մենք կանգնում այսօր։ Գուցե դասարանի անդամները կարողանան արագ աչքի անցկացնել Հռովմեացիս 14 գլուխը և մեկ նախադասությամբ ամփոփել Պողոսի խորհուրդը։ Ի՞նչ խորհրդով կարող ենք կիսվել միմյանց հետ քննադատող լինելուց խուսափելու վերաբերյալ։ «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը կարող է օգնել:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Ա Կորնթացիս 1–7 գլուխները, կարող եք ասել նրանց, որ այնտեղ կգտնեն հին աշխարհի ամենաանբարո և կռապաշտ քաղաքներում ապրող անդամներին տրված Պողոսի խորհուրդը։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հռովմեացիս 7-16

Ստանալ «այն ամենն, ինչ Հայրն ունի» (ՎևՈւ 84․38

Աստվածաշնչից

Վերջին օրերի սուրբ գրքերից

Երեց Դալլին Հ. Օուքսը պատմել է հետևյալ առակը․

«Մի հարուստ հայր գիտեր, որ եթե նա իր հարստությունը թողներ մի զավակի, ում դեռ չէր հասցրել անհրաժեշտ իմաստությանը և բարձրությանը, ժառանգությունը հավանաբար կվատնվեր: Հայրն ասաց իր զավակին.

«Այն ամենը, ինչ ես ունեմ, ցանկանում եմ քեզ տալ` ոչ միայն իմ հարստությունը, այլ նաև իմ պաշտոնն ու դիրքը մարդկանց մեջ: Այն, ինչ ես ունեմ, կարող եմ հեշտությամբ քեզ տալ, բայց այն, ինչ ես եմ,դու պետք է ձեռք բերես ինքնուրույն: Դու քո ժառանգության համար կորակավորվես` սովորելով այն, ինչ ես եմ սովորել և ապրելով այնպես, ինչպես ես եմ ապրել: Ես կտամ քեզ օրենքներն ու սկզբունքները, որոնցով ես ձեռք եմ բերել իմ իմաստությունն ու բարձրությունը: Հետևիր իմ օրինակին, սովորիր, ինչպես ես եմ սովորել, և դու կդառնաս` ինչպիսին ես եմ, և այն ամենն, ինչ ես ունեմ` կլինի քոնը» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32):

Քրիստոսի ժառանգակիցներ։

«Վերջին Օրերի Սրբերը բոլոր մարդկանց նայում են որպես Աստծո զավակների՝ բառիս բուն իմաստով, նրանք բոլոր մարդկանց համարում են աստվածային՝ իրենց ծագումով, բնությամբ և ներուժով։ … Ինչպես երեխան կարող է ժամանակի ընթացքում զարգացնել իր ծնողների հատկանիշները, աստվածային էությունը, որը մահկանացուները ժառանգում են, կարող է զարգանալ և դառնալ իրենց Երկնային Հոր էության նման։ … Տղամարդիկ և կանայք ներուժ ունեն վեհացվելու աստվածության վիճակում» («Դառնալ Աստծո նման» Աստվածաշնչյան թեմաներ, topics.lds.org

Դատել ուրիշներին

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Մյուսներին դատապարտելու մասին այս թեման իրականում կարելի է ուսուցանել երկու բառով: Երբ գործը հասնում է ատելությանը, բամբասանքին, արհամարհելուն, ծաղրելուն, վիրավորանքը ներսում պահելուն կամ վնաս պատճառելուն, խնդրում եմ կիրառեք հետևյալը.

Կանգ առեք:

Դա շատ պարզ է: Մենք ուղղակի պետք է դադարենք մյուսներին քննադատել, և քննադատական խոսքերն ու զգացմունքները փոխարինենք Աստծո ու Նրա զավակների հանդեպ սրտաբուխ սիրով: Աստված մեր Հայրն է: Մենք Նրա զավակներն ենք: Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք: … Վերջերս ես տեսա … մի պիտակ, որը փակցված էր մի մեքենայի ետնամասի վրա, որի վարորդը տեսքով կոպիտ էր, սակայն մեքենայի վրա գրված խոսքերը ոգեշնչող դաս եղան, ուր ասվում էր․ «Մի դատիր ինձ, որովհետև ես այլ կերպ եմ մեղանչում, քան դու» («Ողորմածները ողորմություն են գտնում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 75)։

Բարելավել մեր ուսուցումը

Գտեք սկզբունքներին օժանդակող միջոցները։ Ի լրումն այս համառոտ շարադրանքի ուսուցման գաղափարների, դուք կարող եք այս շաբաթվա համառոտ շարադրանքի վարժությունները Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում կիրառել ձեր դասարանում։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 17-18:)

Տպել