Սեմինարիա
Դաս 113․ Վարդապետություն և Ուխտեր 98. Բոլոր բաները միասին կգործեն մեր բարիքի համար


«Դաս 113․ Վարդապետություն և Ուխտեր 98․ Բոլոր բաները միասին կգործեն մեր բարիքի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 98», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 113. Վարդապետություն և Ուխտեր 98–101

Վարդապետություն և Ուխտեր 98

Բոլոր բաները միասին կգործեն մեր բարիքի համար

Հալածանքները Միսսուրիում

1833 թ-ի ամռանը Միսսուրի նահանգի բնակիչների և Սրբերի միջև լարվածությունը Ջեկսոնի գավառում հանգեցրեց նրան, որ բռնարար ամբոխը հարձակվեց տների վրա, ավերեց ձեռնարկությունները և պահանջեց հեռացնել Եկեղեցու բոլոր անդամներին այդ տարածքից: Վարդապետություն և Ուխտեր 98 բաժնում Փրկիչը մխիթարություն և խորհուրդ է տվել տառապող Սրբերին և հրահանգել է Եկեղեցու ղեկավարներին, թե ինչպես վարվել իրենց հանդեպ անարդար վերաբերմունքի հետ: Այս դասը կօգնի ուսանողներին համբերատար սպասել Տիրոջը նեղության ժամանակ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Համբերություն

Կարող եք դասը սկսել՝ օգնելով ուսանողներին մտածել համբերության մասին: Դա կօգնի ուսանողներին սովորել համբերատար սպասել Տիրոջը նեղության ժամանակ: Կարող եք գրատախտակին գրել «համբերատար» բառը և տալ հետևյալ հարցերից մի քանիսը:

  • Ե՞րբ է դժվար համբերատար լինել:

  • Որո՞նք են այն իրավիճակները, երբ դուք ստիպված եք եղել համբերատար լինել:

  • Ըստ ձեզ, որքա՞ն համբերատար եք դուք ըստ 1–10 սանդղակի, երբ 10-ը չափազանց համբերատարն է:

  • Ո՞ր իրավիճակներում է Տերը կամենում, որ դուք համբերատար լինեք: Ինչո՞ւ։

Սրբերի վտարումը Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառից

Հետևյալ պարբերությունը կարող եք կարդալ կամ ամփոփել ձեր բառերով, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ բաժին 98-ի պատմական ենթատեքստը:

Երբ Սրբերը ժամանեցին Միսսուրի՝ կառուցելու Սիոնը, լարվածություն առաջացավ Ջեկսոն գավառի բնակիչների հետ: Քաղաքական հակամարտությունները, կրոնական տարաձայնությունները և անխոհեմ որոշումները (ներառյալ Փրկչի պատվիրած տաճարը չկառուցելը) ավելացրեցին խնդիրները: 1833 թվականի ամռանը զգոն խմբերը հավաքվեցին, որպեսզի բռնի ուժով քշեն Սրբերին Ջեկսոն գավառից: Եպիսկոպոս Էդվարդ Փարթրիջին և Չարլզ Ալենին ծեծեցին, մարմիններին ձյութ քսեցին և պատեցին փետուրներով: Վ․ Վ․ Ֆելպսի տպարանը ոչնչացվեց, իսկ Պատվիրանների գրքի էջերը ցրվեցին։ Վիեննա Ժակսը, Մերի և Քերոլայն Ռոլինս քույրերի հետ միասին, խիզախորեն փրկեցին հայտնությունների հնարավորինս շատ էջեր, նախքան դրանց կործանվելը: Նրանք փախան և թաքնվեցին ամբոխից՝ իրենց մոտ պահելով հայտնությունները։ Հարձակման ժամանակ շատ Սրբեր ստիպված եղան լքել իրենց տները զենքի սպառնալիքի տակ (տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846թթ. [2018թ.], 172–181)։

Ուսանողներին առաջարկեք մտածել փորձությունների կամ նեղությունների մասին, որոնց իրենք կարող են հանդիպել: Խրախուսեք նրանց փնտրել անձնական հայտնություն Վարդապետություն և Ուխտեր 98 բաժինն ուսումնասիրելիս և ականջալուր լինել Տիրոջ կամքին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98․1–3 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես է արձագանքել Ջեկսոն գավառի Սրբերի աղոթքներին:

  • Ինչպե՞ս կարող էր այս խորհուրդն օգնել Միսսուրիի Սրբերին:

  • Ինչպե՞ս կարող է դա օգնել ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին հաղթահարել որևէ դժվար իրավիճակ:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող եք բացահայտել այս հատվածներից:

Ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով: Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել սկզբունքները, կարող եք գրատախտակին գրել հետևյալ անավարտ խոսքերը և առաջարկել նրանց ավարտել այն:

Երբ մենք համբերատար սպասում ենք Տիրոջը, Նա ուխտ է կապում, որ

Ուսանողները կարող են ավարտել խոսքերը հետևյալ սկզբունքներով.

  • մեր աղոթքները պատասխան կստանան:

  • բարին կգա մեր նեղություններից:

Համբերատար սպասել Տիրոջը

Ոգեշնչում փնտրեք՝ իմանալու, թե որ սկզբունքների վրա է պետք կենտրոնանալ: Նկատի ունեցեք ձեր ուսանողների կարիքները և ընտրեք այնպիսի նյութ, որն, ըստ ձեզ, առավել օգտակար կլինի: Որոշեք, թե ստորև բերված որ նյութերով եք կիսվելու ձեր ուսանողների հետ: Կարիք չկա այդ ամենը քննարկելու։

Մեկ այլ տարբերակն այն է, որ ուսանողներին բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել ուսումնասիրել խոսքերից մեկը կամ մեկ հատված Մորմոնի Գրքից: Ապա առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:

Տասներկու Առաքյալների քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է Տիրոջը սպասելու մասին: Կարդացեք հետևյալ խոսքերը կամ դիտեք «Հույս Քրիստոսում» տեսանյութը 09:13-10:06, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

15:45

Հույս Քրիստոսում

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Տիրոջը սպասելը ենթադրում է շարունակական հնազանդություն և հոգևոր առաջընթաց դեպի Նա: Տիրոջը սպասելը չի ենթադրում անգործության մատնվել: Երբեք չպետք է զգաք, որ սպասասրահում եք:

Տիրոջը սպասելը ենթադրում է գործել: Տարիներ շարունակ ես իմացել եմ, որ Քրիստոսում մեր հույսը մեծանում է, երբ ծառայում ենք ուրիշներին: Ծառայելով՝ ինչպես Հիսուսը ծառայեց, մենք, բնականաբար, մեծացնում ենք մեր հույսը Նրանում:

Անձնական աճը, որին կարելի է հասնել հիմա, մինչ Տիրոջն ու Նրա խոստումներին սպասելը, յուրաքանչյուրիս համար Նրա ծրագրի անգնահատելի, սրբազան տարրն է: (Մ. Ռասսել Բալլարդ, «Հույս Քրիստոսում», Լիահոնա, մայիս 2021, 55)

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք համբերատար սպասել Տիրոջը նեղության ժամանակ:

Նախագահ Ռասել Մ. Նելսոնն օգտագործել է Վարդապետություն և Ուխտեր 98.1–3 հատվածները, որպեսզի ուսուցանի մեր աղոթքների պատասխանների մասին:

2:3

Face the Future with Faith

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Երբ մենք աղոթում ենք, ունենալով հավերժության հեռանկար, մենք չպետք է մտածենք՝ արդյոք մեր ամենաարցունքոտ և ամենասրտառուչ աղերսանքները լսվում են: …

Տերն ընտրել է Իր ամենաուժեղ խոսքերը՝ մեզ վստահեցնելու համար: Կնիք Վկայություն Երդում Որոշում Անսասան ուխտ Եղբայրներ և քույրեր, հավատացեք Նրան: Աստված ուշադրություն կդարձնի ձեր անկեղծ և սրտառուչ աղոթքներին և ձեր հավատքը կզորացվի: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային», Լիահոնա, մայիս 2011, 35)

  • Այս խոսքերն ի՞նչ են ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:

  • Այս ուսմունքների ըմբռնումն ինչպե՞ս կարող է օգնել որևէ մեկին համբերատար սպասել Նրան:

Կարդացեք 2 Նեփի 2.1–2 հատվածները՝ փնտրելով, թե մարգարե Լեքին իր չարչարանքների մասին ինչ է ուսուցանել իր որդի Հակոբին:

  • Որո՞նք են այն եղանակները, որոնցով Տերը կարող է «նվիրագործել [մեր] նեղությունները [մեր] օգտի համար»:

Փրկչի խորհուրդը

Վարդապետություն և Ուխտեր 98.11–22 հատվածներն ուսումնասիրելիս ուսանողները կարող են աշխատել իրենց դասընկերոջ հետ կամ փոքր խմբերով: Ուսանողները կարող են ընտրել մի սկզբունք, որի վրա պետք է կենտրոնանան, ապա փնտրեն Փրկչի խորհուրդը, որը կօգնի որևէ մեկին կիրառել այդ սկզբունքը:

Օրինակ՝ «հավատարիմներին նա տալու է տող առ տող» (հատված 12) խոսքերը կարող են օգնել որևէ մեկին համբերատար սպասել Տիրոջը, երբ Նա պատասխանում է իր աղոթքներին քիչ-քիչ՝ ամեն անգամ: «Թողեք ամեն մի չարիք և հարեք ամեն բարի բանի» (հատված 11) խոսքերը կարող են օգնել որևէ մեկին ապրել այնպես, որ Աստված կարողանա ստիպել, որ նրա չարչարանքները «գործեն միասին [իր] բարիքի համար» (հատված 3):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 98.11–22 հատվածները՝ փնտրելով Փրկչի խորհուրդը, որը կարող է օգնել ձեզ կամ մեկ ուրիշին համբերատար սպասել Տիրոջը:

  • Ի՞նչ գտաք այս հատվածներում, որոնք կարող էին օգնել որևէ մեկին համբերատար սպասել Տիրոջը:

  • Ի՞նչ բառերով կամ արտահայտություններով կկիսվեք փորձության միջով անցնող որևէ մեկի հետ: Ինչո՞ւ։

Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել այն ժամանակի մասին, երբ Փրկիչն օգնեց իրենց տեսնել այն բարիքը, որը կարող է գալ փորձության ժամանակ: Կարող եք ցուցադրել «Աստված կբարձրացնի մեզ» (4:59) կամ «Բարձունքներ, որ պետք է հաղթահարել» (5:05) տեսանյութերը, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

4:59

God Will Lift Us Up

5:5

Mountains to Climb

Պատրաստակամ ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել, թե ինչպես է Փրկիչն օգնել իրենց համբերատար սպասել Իրեն փորձության ժամանակ: Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են կիսվել փորձառությամբ, երբ իրենք տեսել են այն բարիքը, որը եկել է փորձության արդյունքում:

Կիրառեք Փրկչի ուսմունքները

Ձեր օրագրում աղոթքով պատասխանեք հետևյալ հարցերին՝ այսօր ձեր սովորածի մասին.

  • Ձեր սովորածից ի՞նչը կարող է մեծացնել Տիրոջը համբերատար սպասելու ձեր կարողությունը:

  • Ի՞նչ եք զգացել, երբ հուշում եք ստացել, որը կարող էր օգնել ձեզ համբերատար սպասել Փրկչին՝ դժվարությունների հանդիպելիս:

Դասի ավարտին կարող եք կիսվել մի փորձառությամբ, երբ դուք համբերատար սպասել եք Տիրոջը կամ երբ Նա ստիպել է, որ փորձությունը միասին գործի ձեր բարիքի և Նրա փառքի համար: Կարող եք ձեր վկայությունը բերել Երկնային Հոր պատրաստակամության մասին, որ օրհնի մեզ դժվարության պահին, մինչ մենք սպասում ենք Նրան: