«Դաս 114․ Վարդապետություն և Ուխտեր 101.1–42. «Չնայած նրանց մեղքերին, որովայնս լի է կարեկցանքով նրանց հանդեպ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 101․1–42», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 114. Վարդապետություն և Ուխտեր 98–101
«Չնայած նրանց մեղքերին, որովայնս լի է կարեկցանքով նրանց հանդեպ»
Միսսուրիի Սրբերը ձգտում էին արդար ապրել, ինչպես պատվիրել էր Տերը: Սակայն դրա հետևանքով նրանք կորցրին Տիրոջ զորության ու պաշտպանության մեծ մասը և թշնամիների կողմից վտարվեցին իրենց տներից: Չնայած դրան, Տերը վստահեցրեց նրանց, որ Ինքը լի է սիրով և կարեկցանքով նրանց հանդեպ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին զգալ Փրկչի կարեկցանքն ու ողորմածությունն իրենց հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը և ուսանողներին հարցնել երիտասարդ կնոջ վշտացած լինելու պատճառների մասին: Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո կիսվեք ուսանողների հետ, որ մեր փորձությունները կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Դրանցից մի քանիսը տեղի են ունենում մեր սեփական ընտրության, կյանքի բնականոն ընթացքի կամ ուրիշների վատ ընտրության պատճառով: Կարող եք գրատախտակի մեկ այլ մասում գրել այս երեք անվանակարգերը և թույլ տալ ուսանողներին տեսակավորել իրենց թվարկած պատճառները յուրաքանչյուր անվանակարգի տակ:
Տառապանքի այս երեք պատճառների մասին ավելին իմանալու համար կարող եք հղում կատարել «Օժանդակ նյութեր» Թեմաներ և հարցեր բաժնի «Դժվարություն » հոդվածին։
Տիրոջ պատասխանը Սրբերի տառապանքին
Կարող եք կարդալ կամ ձեր խոսքերով ամփոփել հետևյալ համատեքստային տեղեկատվությունը:
1833 թվականին Միսսուրիում ընդդիմությունը դարձավ կատաղի, քանի որ ամբոխը սկսեց ուժ կիրառել՝ Սրբերին Ինդեփենդենսից հեռացնելու համար: Սրբերը վստահ չէին՝ կանգուն մնալ իրենց դիրքերում, թե փախչել, քանի որ եղանակը ցրտում էր և լարվածությունն աճում էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթն այդ պահին գտնվում էր Կիրթլենդում (Օհայո), սակայն անընդհատ թարմ տեղեկատվություն էր ստանում Սրբերի վիճակի մասին: Իմանալով նրանց ցավի և նեղության մասին՝ Մարգարեն աղոթեց Երկնային Հորը և հարցրեց՝ արդյոք նրանք կարող են վերադառնալ իրենց տները Միսսուրիում: Նա ստացավ հայտնություն, որն այժմ հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 101 : (Սրբերի փորձությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Սրբեր , հ․1, Ճշմարտության դրոշը , գլուխ 17 ):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․1–2 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչու է Տերը թույլ տվել, որ Սրբերն այդպես չարչարվեն:
Ուսանողներին օգնեք հասկանալ, որ բացի իրենց օրինազանցությունների պատճառով տառապելուց, Սրբերը տառապում էին նաև ուրիշների վատ ընտրության (ամբոխ) և կյանքի բնականոն ընթացքի (ձմռան ցուրտ) պատճառով:
Հետևյալ վարժությունը կատարելու համար կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Կարող եք առաջարկել նրանց կարդալ հատվածները, որոնցից մեկը կփնտրի այն, ինչը կարող է դժվար լինել լսել, իսկ մյուսը կփնտրի այն, ինչը հաճելի կլինի լսել։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.3–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչը հաճելի կլիներ լսելը և ինչը դժվար կլիներ լսել:
Ի՞նչ գտաք:
Ըստ հատվածներ 3-ի և 9-ի ինչպե՞ս է Տերը նայում նրանց, ովքեր մեղք են գործել:
Ուսանողները կարող են բացահայտել ճշմարտությունները, ներառյալ այն, որ անգամ այն ժամանակ, երբ մենք մեղք ենք գործում, Տերը կարեկցանք և ողորմածություն է ցուցաբերում մեր հանդեպ ։
Ուսանողներին օգնեք քննարկել, թե ինչպես կարող է այս սկզբունքն օգնել մեզ փնտրել Տիրոջը մեր օրերում: Հետևյալ հարցերը կարող են օգնել:
Ի՞նչ եք դուք սովորում Տիրոջ մասին, երբ Նա մեր մեղքերն անտեսելու փոխարեն կարեկցանք և ողորմածություն է ցուցաբերում մեր հանդեպ, երբ մենք մեղք ենք գործում:
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսն ընդունակ կարեկցանքի և ողորմածության՝ ի պատասխան մեր մեղքերի:
Քրիստոսի բնավորությամբ մղված
Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչի համար իրենք ունեն Փրկչի կարեկցանքի և ողորմածության կարքը: Խնդրեք նրանց մտածել, թե Նրա կարեկցանքն ու ողորմությունը ստանալն ինչպես կարող է օրհնել իրենց կյանքը:
Ուսանողներին հնարավորություն տվեք քննարկելու ավետարանի ճշմարտությունները: Հետևյալ վարժությունը խրախուսում է ուսանողներին ուսումնասիրել, այնուհետև քննարկել ավետարանի այն ճշմարտությունները, որոնք իրենք սովորում են: Դա անելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով » վերնագրով դասընթացը՝ Ուսուցիչների զարգացման հմտություններ ուսուցողական բաժնում։ Կարող եք կիրառել հմտությունը՝ առաջարկելով ուսանողներին միմյանց հետ կիսվել իրենց սովորածով:
Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և առաջարկել նրանց կարդալ ստորև բերված խոսքերը և սուրբգրային հատվածը: Այնուհետև նրանք կարող են միասին քննարկել հարցերը:
Կարդացեք հետևյալ խոսքերը և սուրբգրային հատվածը՝ փնտրելով, թե ինչ եք սովորել Հիսուս Քրիստոսի բնավորության մասին, որը կարող է օգնել այն մարդուն, որը մեղք է գործել:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.
13:12
Ի տարբերություն մեզ՝ Քրիստոսն ունակ է հստակ տեսնել տվյալ իրավիճակի բոլոր կողմերը: Նույնիսկ, իմանալով մեր բոլոր թուլությունները, Փրկիչը հապճեպ չի դատապարտում մեզ, այլ շարունակում է ժամանակի ընթացքում կարեկցանքով աշխատել մեզ հետ: (Ուլիսես Սոարես, «Փրկչի անփոփոխ կարեկցանքը », Լիահոնա , նոյեմբեր 2021, 15)։
Եբրայեցիս 4.14–16
Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, թե ինչպես եք օրհնվել Փրկչի կարեկցությամբ և ողորմածությամբ: Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք նույնպես կիսվել իրենց փորձառություններով: Հիշեք, որ դուք կամ ուսանողները կարող եք չկիսվել փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ չխոստովանել անցյալի մեղքերը:
Կարող եք ուսանողների հետ կիսվել, որ Միսսուրիի Սրբերը հույս ունեին կառուցել Սիոնն Ինդեփենդենսում, սակայն ստիպված էին հեռանալ: Թեև ուսանողներին կարող է չառընչվել Սիոնի կորուստը, սակայն նրանք կարող են զգալ, որ կորցրել են իրենց համար թանկ կամ սուրբ մի բան, օրինակ՝ ընկերներին կամ հոգևոր առումով աճելու հնարավորությունը: Առաջարկեք նրանց կարդալ հետևյալ հատվածները և մտածել այն մասին, թե ինչ են իրենք ուսուցանում Փրկչի մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․16–19 հատվածները՝ փնտրելով մխիթարություն և հեռանկար, որն առաջարկում է Տերը:
Այս հատվածների օգնությամբ ինչպե՞ս ենք հասկանում Փրկիչի տեսակետը:
Ի՞նչ է ուսուցանել Տերը Սիոնի մասին, որը կարող է առնչվել մեր կյանքին այժմ:
Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել իրենց դժվարությունների և ընտրությունների մասին: Նրանք կարող են իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։
Վարդապետություն և Ուխտեր 101․1–19 հատվածներից ո՞ր հատվածն եք ուզում հիշել:
Ի՞նչ եք զգացել Փրկչի կարեկցանքի կամ ողորմածության վերաբերյալ, որը կարող է օրհնություն լինել ձեր կյանքի համար:
Ի՞նչ քայլ կձեռնարկեիք, որպեսզի գործեիք ըստ ձեր զգացածի:
«Դժվարությունները գալիս են տարբեր աղբյուրներից: Փորձությունները կարող են առաջանալ անձի հպարտության և անհնազանդության հետևանքով: Այս փորձություններից կարելի է խուսափել արդար ապրելու միջոցով: Այլ փորձությունները կյանքի բնականոն ընթացքի մաս են կազմում և կարող են առաջանալ այն ժամանակ, երբ մարդիկ արդար են ապրում: Օրինակ՝ մարդիկ կարող են փորձություններ ունենալ հիվանդության, անորոշության կամ սիրելի մարդկանց մահվան ժամանակ։ Դժվարությունը երբեմն կարող է առաջանալ ուրիշների վատ ընտրությունների և վիրավորական խոսքերի ու արարքների պատճառով» (Թեմաներ և հարցեր բաժին, «Դժվարություն » հոդված topics.ChurchofJesusChrist.org կայքում)։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
15:23
Որքան էլ կարծեք, թե ուշացել եք, բաց եք թողել հնարավորություններ, որքան էլ կարծեք, թե շատ սխալներ եք գործել կամ շատ տաղանդներ չունեք, որքան էլ տնից, ընտանիքից և Աստծուց հեռացած զգաք ձեզ, ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել աստվածային սիրո հասանելիության սահմաններից։ Որքան էլ խորը լինի ձեր անկումը, Քրիստոսի Քավության անսահման լույսի շողը ձեզ հասանելի է: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները », Լիահոնա , մայիս 2012, 33)
Յոթանասունից երեց Ս. Սքոթ Գրոուն ասել է.
2:3
Հիսուս Քրիստոսը մեր հոգիների Մեծ Բժիշկն է: Բացի աններելի մեղքից, չկա այնպիսի մեղք կամ մեղսագործություն, ցավ կամ վիշտ, որը Նրա Քավության բժշկող զորությունից դուրս է:
Երբ մենք մեղք ենք գործում, սատանան մեզ ասում է, որ մենք կորած ենք: Ի հակադրություն սրա, մեր Քավիչը բոլորին՝ ներառյալ ձեզ և ինձ, փրկագնում է պարգևում, անկախ նրանից, թե ինչ սխալ ենք մենք գործել: (Ս․ Սքոթ Գրոու, «Քավության հրաշքը », Լիահոնա , մայիս 2011 թ․, 109)
Երիտասարդների հավաքի հեռարձակման ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգը կիսվեց մի երիտասարդի հետևյալ օրինակով, որն իրեն չէր համարում Աստծո սիրուն արժանի.
59:34
Աստվածային խրատն ունի առնվազն երեք նպատակ. (1) համոզել մեզ ապաշխարել, (2) կատարելագործել և սրբագործել մեզ, և (3) երբեմն փոխել մեր կյանքի ուղին, դարձնելով այն ավելի լավ ուղի՝ ըստ Աստծո իմաստության: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ », Լիահոնա , մայիս, 2011, 98)
Նախքան Սրբերը կտեղահանվեին Միսսուրիի Ջեկսոն գավառից, նրանք մի քանի նախազգուշացումներ ստացան այն մասին, որ իրենք կչարչարվեն, եթե չապաշխարեն։ Օրինակ՝ 1833 թվականի հունվարին Ջոզեֆ Սմիթը խրատեց Վիլյամ Վ. Ֆելփսին և Սիդնի Ջիլբերթին իրենց գրած քննադատական և բացասական նամակների համար: Օրսոն Հայդը և Հայրում Սմիթը նամակ գրեցին Միսսուրիի Եկեղեցու ղեկավարներին՝ նախազգուշացնելով նրանց «ցածր, անտեղյակ, & մեղսավոր ակնարկների» վերաբերյալ, որ արվել էին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Այս օրինազանցությունները և այլ բաները հաշվի առնելով՝ Օրսոն Հայդը և Հայրում Սմիթը նախազգուշացրել են, որ Միսսուրիի Սրբերը կկանգնեն «բարձրագույն & դատաստանի» առջև (Ջոզեֆ Սմիթի գրառումները, Փաստաթղթեր, հատոր 2․ հուլիս 1831–հունվար 1833 , հր։ Մեթյու Ս. Գոդֆրի և ուրիշներ [2013 թ․], 367, 373–74)։
Եթե կարծում եք, որ սցենարը կօգնի ուսանողներին հասկանալ ճշմարտությունը, որը նրանք բացահայտել են Վարդապետություն և Ուխտեր 101.3, 9 հատվածներից, կարող եք օգտագործել հետևյալ սցենարը.
Գրեյսը երիտասարդ կին է, որը մի քանի տարի է Եկեղեցու անդամ չէ և կապ չունի ավետարանի հետ: Այս ընթացքում նա շատ ընտրություններ է կատարել, որոնք չեն համապատասխանում Փրկչի ուսմունքներին: Այս ընտրությունները ստիպել են նրան հեռանալ Եկեղեցուց և իր ծխի տարեկից երիտասարդներից: Նրա տեսակետը Հիսուս Քրիստոսի մասին այն է, որ Նա կատարյալ էակ է, ով հավանություն չի տալիս իր ընտրությանը: Նա իր կյանքում իրեն ավելի հարմարավետ է զգում՝ անտեսելով կրոնական մտքերը կամ հարցերը: Նա նաև զգում է, որ այդքան երկար ժամանակ բացակայելուց հետո նա բաց է թողել սովորելու և զարգանալու հնարավորությունները՝ ի տարբերություն իր տարիքի մյուս երիտասարդների:
Ի՞նչը կարող է օգտակար լինել Գրեյսի համար, որպեսզի նա հասկանա այն, ինչ սովորել կամ զգացել եք այսօր:
Հիսուս Քրիստոսի կարեկցանքի ու ողորմածության ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել ապաշխարելու մեր ոգեշնչման վրա:
Ձեր կյանքից Փրկչի կարեկցանքի և ողորմածության մասին ո՞ր վկայությամբ կամ փորձառությամբ կարող եք կիսվել Գրեյսի հետ:
Ուսանողների համար օգտակար կլինի իմանալ Հազարամյակի պայմանների մասին:
Կարող եք բացատրել, որ Սրբերին ուղղված Իր մխիթարության մեջ Տերը նրանց հետ կիսվեց Սիոնի և Սրբերի հավաքման ու օրհնության ընդլայնված հեռանկարով (տես Վարդապետություն և Ուխտեր 101.16–19 ): Տերն ավելի առաջ տարավ այդ հեռանկարը՝ ուսուցանելով Սրբերին գալիք Հազարամյակի մասին, որը կհետևեր Սիոնի կառուցմանը և Երկրորդ Գալուստին (տես Վարդապետություն և Ուխտեր 101.20–23 ):
Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․27–35 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե, ըստ Տիրոջ հայտնության, ինչ պետք է տեղի ունենար Հազարամյակի ընթացքում: Կարող եք հարցնել ուսանողներին, թե իրենց համար ինչ հետաքրքիր բան են իրենք սովորել: Կարող եք առաջարկել ուսանողներին տալ ցանկացած հարց այս հատվածների վերաբերյալ: Ուսանողներն իրենց սուրբ գրություններում կարող են նշել, որ այս հատվածները վերաբերում են Հազարամյակին: Այս հատվածների մեկնաբանության համար կարող եք դիտարկել Վարդապետություն և Ուխտեր․ Ուսանողի ձեռնարկը (2025)։
Այնուհետև կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.36–38 հատվածները և կիսվել, թե ինչպես են այս հատվածներն օգնում իրենց պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ կցանկանար Փրկիչը, որ դուք զգաք, երբ իմանաք, թե ինչ է սպասվում։
Ինչպե՞ս կարող է ապագայի մասին մեր իմացությունը փոխել մեր հեռանկարը ներկայիս դժվարությունների հանդեպ:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 101.39–41 հատվածները (տես նաև Մատթեոս 5.13 ), կարող եք հարցնել նրանց, թե ինչի համար է օգտակար աղը: Օգնեք նրանց հասկանալ, որ աղը հարստացնում է սննդի համը, պահպանում է սնունդը, ինչպես նաև ունի բուժիչ հատկություններ: Առաջարկեք նրանց կարդալ հատվածներ 39–40 ՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ է ուսուցանել մարդկանց և աղի մասին:
Կարող եք կիսվել Երեց Կառլոս Է. Ասեյի (1926–1999) հետևյալ խոսքերով. «Աշխարհահռչակ քիմիկոսն ինձ ասաց, որ աղը տարիքի հետ չի կորցնում իր համը: Համը կորչում է խառնուրդի և աղտոտման պատճառով» (Կառլոս Է. Ասեյ, «Երկրի աղը․ Մարդկանց համը և մարդկանց փրկիչները », Ensign , մայիս 1980 թ․, 42): Կարող եք տալ հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս կարող են տղամարդիկ և կանայք աղի պես լինել երկրի մարդկանց համար:
Ինչպե՞ս կարող է այս այլաբանությունը համեմատվել Միսսուրիի Սրբերի հետ:
Ինչպե՞ս կարող է Տիրոջ ժողովուրդը պահպանել իր համն այսօր:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101.41–42 հատվածները՝ փնտրելով, թե, ըստ Փրկչի ուսուցանածի, ինչ պետք է տեղի ունենար, որպեսզի Սրբերը վերագտնեին իրենց համը: Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել և օգնեք նրանց հասկանալ, որ Տերը կամեցել է, որ իր Սրբերը մաքրվեն՝ Իր առջև խոնարհվելու և խրատվելու միջոցով: