Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան


«Վարդապետություն և Ուխտեր. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան», Վարդապետություն և Ուխտեր. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Նախաբան», Վարդապետություն և Ուխտեր. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր. Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի նախաբան

պատանիները կանգնած են դասարանի դիմաց

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակն է օգնել պատանիներին և չափահաս երիտասարդներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, նաև պատրաստվել, իրենց ընտանիքների անդամներին և ուրիշներին նախապատրաստել՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» («Սեմինարիաների և Ինստիտուտների նպատակը» [2022], ChurchofJesusChrist.org):

Այդ նպատակն իրագործելու համար այս ձեռնարկը ուսանողներին տրամադրում է ուսուցման տարբեր փորձառություններ` երկու տարբեր տեսակի դասերի միջոցով. Վարդապետություն և Ուխտերի դասեր և Կյանքի նախապատրաստության դասեր: Վարդապետություն և Ուխտերի դասերը համապատասխանում են սուրբ գրությունների հատվածների խմբին, որոնք շեշտադրվում են ամեն շաբաթ Եկ, հետևիր ինձ. տան և եկեղեցու համար. Վարդապետություն և Ուխտեր 2025 ձեռնարկում: Կյանքի նախապատրաստության դասերն օգնում են ուսանողներին սովորել ուժ ստանալ Հիսուս Քրիստոսից և կիրառել Նրա ուսմունքները, որպեսզի պատրաստվեն կյանքի դժվարություններին:

Օգտագործելով այս երկու տեսակի դասերում առկա ուսուցման առաջարկները և հետևելով Հոգու առաջնորդությանը՝ դուք կարող եք օգնել ուսանողներին օգտվել Հիսուս Քրիստոսի զորությունից իրենց կյանքի շատ ասպարեզներում՝ ներառյալ հոգևոր, հասարակական, մտավոր և ֆիզիկական ոլորտները: Դուք նաև կօգնեք նրանց պատրաստվել իրենց ապագային Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով:

Ուսուցչի այս ձեռնարկը հասանելի է Ավետարանի գրադարանում առցանց ChurchofJesusChrist.org, որտեղ կարող եք գտնել նաև ձեռնարկի ներբեռնվող PDF տարբերակը: Այն մատչելի է նաև Gospel Library բջջային հավելվածում: Եթե ցանկանում եք օգտագործել տպագիր ձեռնարկը, խնդրում ենք պատվիրել այն ձեր տեղական համակարգողից կամ ծրագրի ղեկավարից:

Միջոցներ, որոնք կօգնեն ձեզ նախապատրաստվել ուսուցմանը

Անկախ նրանից, թե ինչպիսի դաս եք ուսուցանում, մի քանի միջոցներ կօգնեն ձեզ նախապատրաստվել:

Սուրբ գրություններ

Եկ, հետևիր ինձ սուրբ գրությունների այս հատվածների խումբը կարևոր եղանակ է` ուսանողներին ուսուցանելուն նախապատրաստելու նամար: Այս ձեռնարկի դասերը ոգեշնչված ուսուցչի կարիք ունեն, որը մշտապես ուսումնասիրում է սուրբ գրությունները և փնտրում է Սուրբ Հոգու ընկերակցությունը: Եթե դուք կանոնավորապես ուսումնասիրեք սուրբ գրությունները, կարող եք վստահ լինել, որ Երկնային Հայրը ձեզ կոգեշնչի Սուրբ Հոգու միջոցով, թե ինչպես հարմարեցնել այս նյութերը ձեր ուսանողների կարիքները բավարարելու համար:

Ակնարկներ

Վարդապետություն և Ուխտերի դասերի յուրաքանչյուր շաբաթվա սկզբում և Կյանքի նախապատրաստության դասերի յուրաքանչյուր անվանակարգի սկզբում տրվում է ակնարկ: Այս ակնարկները տրամադրում են դասին հատուկ տեղեկություններ` օգնելու ձեզ պատրաստվել ուսուցմանը, ներառյալ.

  • Դասի նպատակներ

  • Ուսանողների նախապատրաստման գաղափարներ

  • Առարկայական դասերի ցանկ, օժանդակ նյութեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ նյութեր, որոնք գուցե անհրաժեշտ լինեն նախօրոք պատրաստել:

Նախքան համապատասխան դասերն ուսուցանելը՝ ակնարկի վերանայումը կօգնի ձեզ որոշել, թե որ նյութերը նախապես պատրաստել:

Գտեք շաբաթական ակնարկները` հաջորդ շաբաթ ձեր կողմից ուսուցանվող դասերի համար:

  • Ի՞նչ տեղեկություն կա այստեղ, որը օգտակար կլինի նախօրոք իմանալ:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս տեղեկությունը ուսուցմանը պատրաստվելիս:

Ուսուցման խորհուրդներ

Յուրաքանչյուր ակնարկ, որը նախորդում է Վարդապետություն և Ուխտերի դասերին, պարունակում է ուսուցման խորհուրդ, որը բացատրում է ուսուցանվող հմտությունները կամ սկզբունքները Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և Եկեղեցում ձեռնարկից: Այդ հուշումները նշված են հետևյալ պատկերակով՝ ուսուցման պատկերակ։ Երբ զգում եք, որ պատրաստ եք, ուսուցման ընթացքում փորձեք կիրառել այդ հմտություններն ու սկզբունքները։ Դուք կնկատեք, որ այդ առաջարկների ներառումը կօգնի բարելավել ուսուցանելու ձեր կարողությունը։

Յուրաքանչյուր ակնարկում տրված ուսուցման խորհուրդը մատնանշում է, թե որ դասով է ձևավորվում առաջարկվող հմտությունը կամ սկզբունքը։ Այդ դասում նայեք ուսուցման պատկերակին, ուսուցման պատկերակորպեսզի գտնեք ձևավորող խորհրդի օրինակ: Դրանք օգնում են նաև ձեր ուշադրությունը կենտրոնացնել Ուսուցիչների զարգացման հմտությունների վրա, որոնք կարող են օգնել ձեզ ավելի շատ բան սովորել հմտությունների կամ սկզբունքների շեշտադրված ուսուցման մասին: Երբ ժամանակն ու ձեր կարողությունները թույլ տան, օգտագործեք այդ ուսուցումները որպես ձեր դասերին նախապատրաստվելու մաս։

Ծանոթացեք ակնարկում գտնվող ուսուցման խորհրդի հետ, որի բովանդակության մասին եկող շաբաթ դուք ուսուցանելու եք: Ինչպե՞ս կարող եք փորձել կիրառել այս առաջարկը եկող դասի ժամանակ:

Տեմպի առաջարկներ

Կյանքի նախապատրաստության յուրաքանչյուր դասի ակնարկը ներառում է տեմպի վերաբերյալ առաջարկներ: Այս առաջարկները գաղափարներ են տալիս, թե որտեղ կարելի է այդ դասերը ներառել որպես տեմպի ուղեցույց։ Համակարգողները և ծրագրերի ղեկավարները կարող են օգտագործել այս առաջարկները, երբ ստեղծում են տեմպի ուղեցույց:

Ուսանողի նախապատրաստում

Յուրաքանչյուր ակնարկ ներառում է նաև խորհուրդներ, որոնք կօգնեն ուսանողներին պատրաստել իրենց միտքն ու սիրտը յուրաքանչյուր դասի համար: Կարող եք ուսումնասիրել այդ գաղափարները շաբաթվա սկզբում և աղոթքով որոշել, թե ձեր կարծիքով, որ գաղափարները լավագույնս կօգնեն ձեր ուսանողներին: Կարիք չկա, որ դուք օգտագործեք ուսանողներին նախապատրաստելու բոլոր առաջարկները: Կարող եք հարմարեցնել դրանք կամ ստեղծել ձեր սեփական գաղափարները: Այդ առաջարկներից շատերը տրվելու են ուսանողներին ուսումնառության փորձառությունից մոտավորապես մեկ օր առաջ:

Վերանայեք ուսանողին նախապատրաստելու գաղափարները առաջիկա շաբաթվա դասերի ակնարկում: Մտածեք, թե որ գաղափարներն եք օգտագործելու, հարմարեցնելու կամ չեք օգտագործելու: Եթե դուք որոշեք առաջարկել ձեր ուսանողներին պատրաստվել, ինչպե՞ս կկիսվեք նախապատրաստվելու այդ գաղափարով նրանց հետ: Դուք կարող եք այն պատմել բանավոր կամ ցուցադրել նախորդ դասի վերջում։ Կամ, անհրաժեշտության դեպքում, ուղարկեք այն էլեկտրոնային փոստի կամ հաղորդագրությունների հավելվածի միջոցով։

Ուսուցման հրահանգներ

Յուրաքանչյուր դասի ընթացքում դուք կնկատեք վանդակներ, որոնք պարունակում են հրահանգներ ուսուցիչների համար: Ուսուցման հրահանգների նպատակն է օգնել ձեզ նախապատրասվել ուսուցմանը: Այդ հրահանգները կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես օգտագործել դասում առաջարկվող ուսումնական վարժությունները: Դրանք կարող են բացատրել դասի վարժությունների նպատակները կամ առաջարկել, թե ինչպես հարմարեցնել դասի բովանդակությունը ուսանողների կարիքներին: Այդ առաջարկները կարող են ներառել այլընտրանքային մոտեցումներ, հարցեր կամ վարժություններ, որոնք օգնում են ձեզ հարմարեցնել բովանդակությունը և վարժությունները՝ ըստ անհրաժեշտության:

Վերանայեք մոտակա դասի ուսուցման հրահանգներից մի քանիսը: Ի՞նչ հարմարեցումներ կարող եք կատարել՝ հիմնվելով ձեր գտած ուսուցման հրահանգների վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Յուրաքանչյուր դաս պարունակում է գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող եք մոտենալ ուսումնական փորձառությանը։ Ձեզանից չի պահանջվում օգտագործել բոլոր առաջարկվող ուսումնական վարժությունները ձեր կողմից ուսուցանվող դասերում:

Որպեսզի ձեր ուսանողները ստանան լավագույն հնարավոր փորձառությունը, պետք է օգտագործեք այս բաժնի բովանդակությունը որպես ուղեցույց, այլ ոչ թե սցենար: Եթե դուք սկսնակ ուսուցիչ եք, կարող եք սկսել՝ ուշադիր հետևելով առաջարկվող ուսումնական վարժություններին: Ավելի շատ փորձառությամբ, ձեր ուսանողների կարիքները՝ այս ձեռնարկի բովանդակությանը լավագույնս հարմարեցնելու ձեր ունակությունը կհղկվի։

Առաջարկված բազմաթիվ ուսումնական վարժություններ կհրավիրեն ուսանողներին լրացնել դրանք ուսումնասիրության օրագրում: Ուսումնասիրության օրագրի PDF-ը, որը ուսանողները կարող են օգտագործել, հասանելի է ChurchofJesusChrist.org/si/seminary/manuals: Եթե ցանկանաք, խնդրում ենք կապվել ձեր համակարգողի կամ ծրագրի ղեկավարի հետ, որպեսզի ձեռք բերեք այս օրագրի տպված օրինակները ձեր դասարանի համար:

ուսուցման պատկերակ Որպեսզի իմանաք, թե ինչպես կարելի է հավասարակշռել առաջարկված ուսումնական վարժությունները ուսումնական նյութերին հարմարեցնելիս, և դրանք ավելի լավ համապատասխանեն ուսանողների կարիքներին, տես «Ընդունիր, ապա հարմարեցրու սեմինարիայի ուսումնական ծրագրի ուսուցումը» Սեմինարիայի ուսումնական ծրագրի ուսուցում (2025) դասընթացում: Ուսուցումը կլինի ամենից արդյունավետը, եթե այն կատարվի տարվա առաջին մի քանի շաբաթների ընթացքում։

Լրացուցիչ նյութեր

Դասերից շատերը պարունակում են «Լրացուցիչ նյութեր» բաժինը, որը գտնվում է դասի վերջում: Այդ բաժինը ներառում է տեղեկություններ, որոնք կարող են խորացնել ուսումնառությունը: Դուք կարող եք գտնել հնարավոր պատասխաններ այն հարցերին, որոնք ուսանողները կարող են ունենալ, կամ գտնել Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք գուցե կամենաք ընդգրկել դասի մեջ: Այս բաժինը մատչելի է միայն, եթե դուք մուտք եք գործում ուսուցչի ձեռնարկը Ավետարանի գրադարան հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: «Լրացուցիչ նյութեր» բաժինը ներառված չէ ուսուցչի ձեռնարկի PDF տարբերակում:

Տեսեք՝ արդյոք ձեր հաջորդ դասը ներառում է «Լրացուցիչ նյութեր» բաժինը: Արդյո՞ք այնտեղ կան հարցեր, պատասխաններ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգտակար լինել ուսանողների համար:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասի վերջում գտնվող այս բաժինը պարունակում է լրացուցիչ գաղափարներ ուսումնական փորձառության մոտեցման վերաբերյալ: Այս ուսումնական վարժությունները ներառում են դասի ընթացիկ վարժությունները հարմարեցնելու եղանակներ կամ դասի մեջ չներառված նյութեր սովորեցնելու եղանակներ: Լրացուցիչ ուսումնական վարժություններ կան միայն ուսուցչի ձեռնարկում և մատչելի են միայն Ավետարանի գրադարան հավելվածի կամ ChurchofJesusChrist.org կայքում գտնվող առցանց Ավետարանի գրադարանի միջոցով: Այս բաժինը չի ներառված ուսուցչի ձեռնարկի PDF տարբերակում:

Եթե ձեր հաջորդ դասը ներառում է «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժինը, կրկնեք այդ վարժությունները: Հիմնական դասի վարժություններից բացի կա՞ն այլ նյութեր, որոնք ձեր կարծիքով կարող են լինել լրացուցիչ կամ ուսումնական վարժությունների փոխարեն ներառվել դասի նյութերի հիմնական բաժնում, որոնք կարող են օգտակար լինել՝ օգտագործելու ձեր ուսանողների հետ:

Վարդապետություն և Ուխտերի դասեր և Կյանքի նախապատրաստության դասեր

Ուսանողները պետք է ողջ տարվա ընթացքում ուսուցանվեն՝ ինչպես Վարդապետություն և Ուխտերի դասեր, այնպես էլ Կյանքի նախապատրաստության դասեր: Ընդհանուր առմամբ, շաբաթական երեք դաս սովորաբար կլինի Վարդապետություն և Ուխտերի դասեր, իսկ շաբաթական մյուս երկու դասերը կլինեն Կյանքի նախապատրաստության դասեր: Կարող են լինել շաբաթներ, որոնք կպահանջեն ձեզանից հարմարեցնել այս ընդհանուր ակնկալիքները։

Հետևյալ տեղեկությունները կարող են օգնել ձեզ հասկանալ երկու տեսակի դասերի իրականացման նպատակը և ուղիները:

Վարդապետություն և Ուխտերի դասեր

Վարդապետություն և Ուխտերի դասերը համապատասխանում են սուրբ գրությունների հատվածների խմբին, որոնք շեշտվում են ամեն շաբաթ՝ Եկ, հետևիր ինձ ձեռնարկում։ Այս դասերը ուսանողներին հնարավորություն են տալիս ունենալ խոր փորձառություններ` ուսումնասիրելով Փրկչի ուսմունքները Վարդապետություն և Ուխտերում։ Վարդապետություն և Ուխտերի դասերը ներառում են նաև Վարդապետության սերտման վարժանքի դասերը և Գնահատեք ձեր գիտելիքները դասերը:

Վարդապետության սերտում

Ձեր կարևոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտման արդյունքների: Այդ արդյունքները ներառում են ուսանողներին օգնել.

  • Սովորել և կիրառել աստվածային սկզբունքներ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար։

  • Յուրացնել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, որը նրանք ուսուցանում են:

Դա նշանակում է, որ յուրացնելով սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և դրանց ուսուցանած Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, ուսանողները․

  • Կիմանան և կհասկանան վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանվող վարդապետությունը։

  • Հստակորեն բացատրեք վարդապետությունը՝ օգտագործելով վարդապետության սերտման սուրբ գրության համապատասխան հատվածները:

  • Կիրառեք Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ նրանց ամենօրյա ընտրություններում և վարդապետական, անձնական, հասարակական և պատմական խնդիրներին ու հարցերին արձագանքելիս:

  • Հիշեք և գտեք սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և անգիր սովորեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

Վարդապետության սերտման հավելվածը կարող է օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտման որոշ արդյունքների։ Այն նախատեսված է` օգնելու ուսանողներին մտապահել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի համար: Գուցե կամենաք օգտագործել հավելվածը դասարանում և խրախուսեք ուսանողներին հնարավորության դեպքում ներբեռնել այն սեփական սարքերի վրա: Այն մատչելի է iOS և Android սարքերի համար:

Վարդապետության սերտման նպատակների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիտել «Ի՞նչ է վարդապետության սերտումը» (3:56), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

4:3
Վարդապետության սերտման վարժանքի դասեր

Վարդապետության սերտման վարժանքի դասերը նախատեսված են` օգնելու ուսանողներին աշխատել վարդապետության սերտման արդյունքներին հասնելու համար:

ուսուցման պատկերակ Ավելի շատ տեղեկությունների համար այն մասին, թե ինչպես օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտման արդյունքների, տես «Վարդապետության սերտման ուսուցում» Սեմինարիայի ուսումնական ծրագիր դասընթացում: Առավել արդյունավետ կլինի ավարտել այս ուսուցումը «Ընդունել, ապա հարմարեցնել սեմինարիայի ուսումնական ծրագիրը» դասընթացն ավարտելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում:

Գնահատեք ձեր գիտելիքները բաժնի դասերը

Գնահատումը ուսումնառության կարևոր մասն է: Դադար տալու և խորհելու հնարավորությունները կարող են դրական փորձառություն լինել ուսանողների համար և մղել նրանց շարունակել աճել և զարգանալ՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու համար: Գնահատելով իրենց գիտելիքները՝ ուսանողները ավելի ակտիվորեն են ընդգրկվում ուսումնական գործընթացում և ավելի մեծ պատասխանատվություն են զգում իրենց գիտելիքների համար:

Գնահատեք ձեր գիտելիքների դասերը ուսանողներին հնարավորություններ է ընձեռում բացատրելու հիմնական վարդապետությունը Վարդապետություն և Ուխտերից, մտածելու իրենց վերաբերմունքի և ցանկությունների մասին, և կիսվելու իրենց առաջընթացով վարվելակերպ զարգացնելիս, որն օգնում է նրանց դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի նվիրված աշակերտներ: Այդ դասերը կարող են օգնել ուսանողներին ուրախանալ իրենց աճով և ապագայում բացահայտել լրացուցիչ զարգացման ոլորտներ: Դասընթացի ստուգարքային միավորներ ստանալու համար ուսանողները դասընթացի յուրաքանչյուր կիսամյակում պետք է մասնակցած լինեն առնվազն մեկ Գնահատեք ձեր գիտելիքները դասին:

Այն ուսանողները, որոնք դասընթացի մեկ կեսի ընթացքում չեն մասնակցել այս դասերից որևէ մեկին, պետք է լրացնեն Գնահատեք ձեր գիտելիքները դասը՝ յուրաքանչյուր կեսի համար, որն անհրաժեշտ է դասընթացի ստուգարքը ստանալու համար: Այս ձեռնարկի հավելվածում ներառված են Գնահատեք ձեր գիտելիքների երկու դաս: «Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 1»-ը կարող է օգտագործվել դասընթացի առաջին կիսամյակում` բաց թողնված գնահատման համար: «Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 2» կարող է օգտագործվել դասընթացի երկրորդ կեսի գնահատման համար: Դուք կարող եք ուսանողներին տրամադրել այս գնահատումը և հանձնարարեք, որ նրանք ավարտին հասցնեն այն` այլ դասընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Երբ նրանք ավարտեն, քաջալերեք նրանց կիսվել ձեզ հետ, թե ինչ սովորեցին այդ փորձառությունից։ Սա ձեզ հնարավորություն կտա ծառայել այդ ուսանողներին և նրանց հետ նշել իրենց հոգևոր աճը։ Ստուգարքի միավորներ տվեք նրանց` դասընթացի կեսի գնահատման համար, երբ նրանք ավարտեն Գնահատեք ձեր գիտելիքները դասը:

ուսուցման պատկերակ Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես պետք է կիրառել Գնահատեք ձեր գիտելիքները դասերը, տես «Գնահատումների ուսուցումը» Սեմինարիայի ուսումնական ծրագիր դասընթացում: Առավել արդյունավետ կլինի այս ուսուցումն ավարտել «Վարդապետության սերտման ուսուցումը» ավարտելուց մի քանի շաբաթ անց:

Կյանքի նախապատրաստության դասեր

Կյանքի նախապատրաստության դասերը ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառել Փրկչի ուսմունքները.

  • Կարգավորելու դժվար հարցերը և կյանքի դժվարին հանգամանքները

  • Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների ուսմունքներն օգտագործելով կատարել ոգեշնչված ընտրություններ

  • Զարգացնելու ինքնապահովում՝ սեփական անձի և ընտանիքի համար

  • Դառնալու ֆիզիկապես և հուզական առումով ավելի առողջ

  • Զարգացնելու հմտություններ` դպրոցում հաջողության հասնելու համար

  • Կազմելու ծրագրեր` պատրաստվելու հետագա կրթության և աշխատանքի համար

  • Պատրաստվելու միսիոներական և եկեղեցական ծառայության համար

  • Պատրաստվելու ուխտեր կապել և պահել տաճարում

Փորձեք ամեն շաբաթ երկու անգամ Կյանքի նախապատրաստության դասեր տալ: Մի քանի շաբաթ դուք կարող եք ուսուցանել ավելի շատ, քան սա, իսկ մյուս շաբաթների ընթացքում կարող եք ավելի քիչ ուսուցանել, բայց միջին հաշվով պետք է փորձեք որքան հնարավոր է, հաճախ շաբաթական երկու դաս ուսուցանել: Սա հնարավորություն կտա ուսանողներին ուսումնական տարվա ընթացքում ուսուցանվել այս դասերից յուրաքանչյուրը։ Սովորաբար անհրաժեշտ չէ, որ դուք այս դասերը ուսուցանեք որոշակի հերթականությամբ, թեև կան մի քանի դասեր, որոնք հիմնված են նախորդ դասերի ժամանակ ուսուցանվող գաղափարների վրա։

Կյանքի նախապատրաստության դասերի յուրաքանչյուր անվանակարգի ակնարկը կարող է արժեքավոր նյութ լինել, որը կօգնի ձեզ որոշումներ կայացնել այն մասին, թե երբ պետք է ուսուցանեք Կյանքի նախապատրաստության որոշակի դասեր: Այս ակնարկները կօգնեն ձեզ արագ տեսնել կյանքի նախապատրաստության տարբեր դասերի նպատակները, ինչպես նաև տեսնել վարելու առաջարկները, թե տարվա ընթացքում երբ է հնարավոր ուսուցանել դրանք:

Համոզվեք, որ ձեր համակարգողը կամ ծրագրի ղեկավարը կարողանա ձեռք բերել ձեզ համար նախատեսված վարման ուղեցույցի պատճենը:

ուսուցման պատկերակ Կարող եք նաև անդրադառնալ «Ստեղծեք տեմպի ուղեցույցի ուսուցում» ծրագրին՝ Սեմինարիայի ուսումնական ծրագրի դասընթացում, որը կօգնի հարմարեցնել տեմպի ուղեցույցը ձեր ուսանողների կարիքներին: