Սեմինարիա
Վերականգնման հռչակագիրը․ Ակնարկ


«Վերականգնման հռչակագիրը․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վերականգնման հռչակագիրը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վերականգնման հռչակագիրը

Վերականգնման հռչակագիրը

Ակնարկ

Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը հիմնեց Իր Եկեղեցին երկրի վրա և պատվիրեց Իր Առաքյալներին առաջնորդել այն: Առաքյալները ի վերջո սպանվեցին, ինչը հանգեցրեց մի ժամանակաշրջանի, որը հայտնի է որպես Մեծ ուրացություն: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սկսեցին երկիր վրա ավետարանի վերականգնման գործընթացը՝ 1820 թվականին հայտնվելով Մարգարե Ջոզեֆ Սմիթին: 2020 թվականին՝ ի հիշատակ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի 200-ամյակի գրվեց «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին:»։ Ջոզեֆ Սմիթը գրի է առել այն հայտնությունները, որոնք ստացել է Տիրոջից․ դրանցից շատերը գտնվում են Վարդապետություն և Ուխտեր գրքում, որը վկայությունն է այն բանի, որ Հիսուս Քրիստոսը խոսում է մեր օրերում:

դասընթացի պետկերակ Խրախուսեք ամեն օր սուրբ գրությունները ուսումնասիրելու սովորությունը: Քիչ գործոններ կան, որոնք ուսանողների կյանքում ավելի զորեղ ու երկարատև բարի ազդեցություն կգործեն, քան այն, որ օգնեք ուսանողներին սովորել սիրել սուրբ գրությունները և ամեն օր ուսումնասիրել դրանք: Դա անելու եղանակներից մեկն է՝ առաջարկել ուսանողներին ընթերցանության նպատակ սահմանել և ամեն օր ուսումնասիրության անձնական ծրագիր կազմել: Ավելին իմանալու համար, թե ինչպես Փրկիչը դա արեց, տես «Փրկիչը խրախուսեց մարդկանց ճանաչել Իրեն՝ ուսումնասիրելով Իր Խոսքը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով․ Բոլորի համար, ովքեր ուսուցանում են տանը և Եկեղեցում (2022 թ․) ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտերի նախաբանը»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Մեծ ուրացություն

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը վերջին օրերին:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գտնել ուրացություն բառի նշանակությունը՝ օգտագործելով Gospel Library հավելվածը կամ իրենց հասանելի այլ աղբյուրներ։ Խրախուսեք նրանց պատրաստվել՝ դասին կիսվելու իրենց սովորածով։

«Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման ճշմարտությունն ու կարևորությունը:

Վարդապետություն և Ուխտերի նախաբանը

Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին պատրաստվել ավելի լավ ճանաչել Փրկչին՝ Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրությունը սկսելիս։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին նշել Վարդապետություն և Ուխտեր գրքի իրենց սիրելի հատվածները և պատրաստվել՝ դասին բացատրելու, թե ինչու են այդ հատվածները կարևոր իրենց համար: