Սեմինարիա
Դաս 2. «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»


«Դաս 2. Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 2. Վերականգնման հռչակագիրը

«Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

2020 թվականի ապրիլի 5-ին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կարդաց «հանդիսավոր և սրբազան հռչակագրի խոսքերը» («Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 90)՝ ի հիշատակ Առաջին Տեսիլքի 200-ամյակի։ Այս հռչակագիրը արձանագրվել է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը. Երկհարյուրամյա հռչակագիր աշխարհին» փաստաթղթում (ChurchofJesusChrist.org)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման ճշմարտությունն ու կարևորությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տոնել մեծ մարդկանց կամ իրադարձությունների հիշատակը

Տոնել որևէ մարդու կամ իրադարձության հիշատակը նշանակում է ցուցաբերել երախտագիտություն, պատիվ և հարգանք։ Սա հաճախ արվում է որևէ բան ստեղծելու միջոցով, որը օգնում է մեզ հիշել մարդուն կամ իրադարձությունը:

Կարող եք քննարկել այն իրադարձությունները և մարդկանց, որոնց հիշատակը տոնվել է: Կարող եք ցուցադրել ձեր տարածքում գտնվող հուշարձանների պատկերներ, որ կանգնեցված են ի հիշատակ իրադարձությունների կամ մարդկանց, որոնք գուցե հայտնի են ձեր ուսանողներին։ Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե այդ հուշարձաններից որոնց մասին գիտեն կամ գուցե այցելել են:

Որպեսզի օգնեք ուսանողներին կապել սա իրենց անձնական փորձառության հետ, կարող եք նաև առաջարկել նրանց հիշել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել իրենց անմիջական կամ մեծ ընտանիքներում: Խնդրեք նրանց կիսվել գաղափարներով, թե ինչ կարող էին անել, եթե իրենց խնդրեին որևէ բան կառուցել՝ ի հիշատակ այս իրադարձություններից մեկի։

Հիշեք, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների մահից հետո կար մի ժամանակաշրջան, որը հայտնի է որպես Մեծ ուրացություն: Սա մի ժամանակաշրջան էր, երբ Հիսուս Քրիստոսի ավետարանը և քահանայության իշխանությունը չկային երկրի վրա: 1820 թվականի գարնանը Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը նախաձեռնեցին ավետարանի վերականգնումը երկրի վրա, երբ հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին:

2020 թվականին, ի հիշատակ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի 200-ամյակի, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը գրեցին մի հռչակագիր: Այն կոչվում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այդ մասին ասել է հետևյալը.

9:27

The Restoration of the Fulness of the Gospel of Jesus Christ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մենք մտածում էինք՝ արդյոք պետք է հուշարձան կանգնեցվի։ Բայց հաշվի առնելով այդ Առաջին Տեսիլքի պատմական և միջազգային եզակի ազդեցությունը, մենք զգացինք, որ պետք է ստեղծել հուշարձան ոչ թե գրանիտից կամ քարից, այլ բառերից՝ հանդիսավոր և սրբազան հռչակագրի գրված խոսքեր՝ ոչ թե փորագրված «քարե թիթեղների» վրա, այլ փորագրված մեր սրտերի «մարմնական թիթեղների» վրա։ (Ռասսել Մ. Նելսոն «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 90)

Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ գիտեն Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին, և թե ինչու անձամբ իրենց համար կարող է կարևոր լինել այդ իրադարձության հիշատակի տոնումը։ Առաջարկեք մի քանի կամավորի դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով։

Ուսումնասիրենք Վերականգնման հռչակագիրը

Ցույց տվեք ուսանողներին, թե նրանք որտեղ կարող են գտնել Վերականգնման հռչակագիրը իրենց օրագրում կամ Gospel Library հավելվածում: Կարող եք նաև տրամադրել հռչակագրի թղթային օրինակը: Դասի ընթացքում առաջարկեք ուսանողներին նշել Վերականգնման այն հատվածները, որոնք, իրենց կարծիքով, արժանի են հիշատակության։

Աստծո կողմից ձեզ տրված օրհնությունները նշելու եղանակներից մեկը ցուցակ կազմելն է: Կարող եք թվարկել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ է վերականգնվել: Այնուհետև մտածեք, թե ինչ օրհնություններ եք դուք այժմ վայելում կամ կվայելեք ապագայում՝ այն բանի շնորհիվ, ինչ Աստված վերականգնեց:

Հնարավորություն տվեք ուսանողներին մի քանի րոպե ուսումնասիրել հռչակագիրը: Խնդրեք նրանց գրատախտակին կազմել այն բառերի կամ արտահայտությունների ցուցակը, որոնք իրենք համարում են կարևոր: Ընտրեք դրանցից մի քանիսը և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչու են իրենց համար կարևոր այդ բառերը:

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են օգնում ձեզ հասկանալ, թե ինչ է Աստված վերականգնել:

  • Այդ վերականգնված օրհնություններից որո՞նք են հատկապես կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։

Մի քանի րոպե մտածեք, թե այս վերականգնված օրհնությունները ինչ են օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այս հռչակագիրը ի՞նչ ճշմարտություններ է օգնում է ձեզ բացահայտել Նրանց մասին:

Հուսով ենք՝ ուսանողները կբացահայտեն բազմաթիվ տարբեր ճշմարտություններ։ Հնարավորություն տվեք նրանց կիսվելու։ Ահա երկու ճշմարտություն, որոնք դուք կարող եք նշել. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սկսեցին վերականգնել ավետարանի լրիվությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը շարունակվում է մեր օրերում։

Հիշատակեք Վերականգնման օրհնությունները

Ընտրեք Վերականգնման մի տարր, որի համար դուք հատկապես երախտապարտ եք: Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հիշատակեք Աստծո այս օրհնությունը կամ դրանով կիսվեք ուրիշների հետ: Հիշեք, որ տոնել հիշատակը նշանակում է դրսևորել երախտագիտություն, պատիվ և հարգանք:

Դասարանում ուսանողներին ժամանակ տվեք ընտրելու և աշխատելու Վերականգնման որևէ օրհնության հիշատաման եղանակի վրա։ Ուսանողներին օգնելու համար կարող եք գրատախտակին գրել մի քանի տարբերակ, օրինակ՝ ստորև բերվածները։ Ուսանողները կարող են նաև մտածել իրենց տարբերակը։

  • Սկսեք անգիր սովորել Վերականգնման հռչակագրի մի մասը:

  • Գրեք հակիրճ հոգևոր միտք Վերականգնման որևէ ոլորտի մասին՝ ձեր ընտանիքի հետ կիսվելու համար:

  • Գրառում կատարեք սոցիալական ցանցերում՝ կիսվելով Վերականգնման օրհնության համար ձեր երախտագիտությամբ:

  • Գրի առեք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Եկեղեցու գալիք ժողովում:

Դասի ավարտին բավականաչափ ժամանակ թողեք, որպեսզի ուսանողները կարողանան կիսվել դասընկերոջ հետ, թե ինչ են արել կամ ինչի վրա են աշխատում: Կարող եք խնդրել մի քանի ուսանողի կիսվել ամբողջ դասարանի հետ: