Սեմինարիա
Դաս 1. Մեծ ուրացություն. Փրկչի Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը


«Դաս 1. Մեծ ուրացություն. Փրկչի Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Մեծ ուրացություն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 1. Վերականգնման հռչակագիրը

Մեծ ուրացություն

Փրկչի Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը

լույսը ճեղքում է խավարը

Հիսուս Քրիստոսը հիմնեց Իր Եկեղեցին Իր մահկանացու ծառայության ընթացքում: Իր մահից և Հարությունից հետո Փրկիչը պատվիրեց Իր Առաքյալներին առաջնորդել Եկեղեցին Իր քահանայության իշխանությամբ և բանալիներով: Լայնածավալ հալածանքների և առաքյալների մահվան պատճառով մարդիկ մնացին առանց ապրող մարգարեների աստվածային ուղղորդման: Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու վարդապետությունը փոփոխվեցին, ինչը հանգեցրեց մի ժամանակաշրջանի, որը կոչվում է Մեծ ուրացություն: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը վերջին օրերում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կյանքը մինչև Վերականգնումը

Կարող եք առաջարկել ուսանողներին քննարկել ստորև ներկայացվող սցենարը դասընկերոջ կամ փոքր խմբի հետ: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին քննարկել ավելի մանրամասնող հարցեր, օրինակ՝ ինչպե՞ս կարող էին նրանք աշխատել և հանգստանալ, որտե՞ղ կարող էին ապրել, ինչպիսին կարող էր լինել նրանց տունը, ի՞նչ սննունդ կարող էին ուտել:

Դասի այս հատվածում կարող եք նաև օգտագործել «Պատկերացրեք կրոնական խառնաշփոթը Մեծ ուրացության ժամանակ» օժանդակ ուսումնական վարժությունը:

Պատկերացրեք, որ դուք ապրում եք 1800 թվականին, ոչ թե այսօր:

  • Ինչո՞վ կտարբերվեր ձեր կյանքը:

    Բացատրեք, որ տարբերություններից մեկը կլիներ այն, որ մենք կապրեինք առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի երկրի վրա: Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես դա կլիներ, կարող եք տալ հետևյալ հարցերը․

  • Ինչպիսի՞ն կարող էին լինել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

  • Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող էիք ունենալ:

Մեծ ուրացություն

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ որոշ իրադարձություններ, որոնք հանգեցրին Մեծ ուրացությանը, կարող եք առաջարկել նրանց կիսվել, թե ինչ գիտեն այդ իրադարձությունների մասին կամ կարող եք օգտագործել ստորև բերված ամփոփումը: Կարող եք նաև օգտագործել « Ի՞նչ է Վերականգնումը » տեսանյութի 0:32-2:08 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

5:13

Ուրացությունը տեղի է ունենում, երբ մարդիկ մերժում են ավետարանի ճշմարիտ վարդապետությունը և Տիրոջ լիազորված ծառաներին։ Ուրացության մի ժամանակաշրջան տեղի ունեցավ Նոր Կտակարանի շրջանից հետո՝ այն բանից հետո, երբ Փրկիչը հիմնեց Իր Եկեղեցին և պատվիրեց Իր Առաքյալներին առաջնորդել այն:

Փրկչի և Իր առաքյալների մահից հետո մարդիկ ապականեցին ավետարանի սկզբունքները և չարտոնված փոփոխություններ կատարեցին Եկեղեցու կազմակերպության և քահանայության արարողություններում։ Այս համատարած ուրացության պատճառով Տերը երկրից հեռացրեց քահանայության իշխանությունը» (Թեմաներ և հարցեր, «Ուրացություն», topics.ChurchofJesusChrist.org):

Կարդացեք ստորև բերված սուրբ գրությունները՝ փնտրելով այն վիճակի նկարագրությունը, որը տիրում էր երկրի վրա Մեծ ուրացության ժամանակ:

Ուսանողները կարող են ուսումնասիրել այս հատվածները անհատապես կամ խմբով: Կարող եք նաև ուսանողների յուրաքանչյուր խմբին հանձնարարել ուսումնասիրել հատվածների մի խումբ, այնուհետև կիսվել դասարանի հետ իրենց գտածով։

Օգտագործեք հետևյալ հարցերը՝ քննարկելու համար, թե ուսանողներն ինչ սովորեցին այս հատվածներից: Այս քննարկման ընթացքում կարևոր է բացատրել, որ թեև Մեծ ուրացության ժամանակ Փրկչի Եկեղեցին և իշխանությունը գոյություն չունեին երկրի վրա, սակայն գոյություն ունեին այդ ժամանակաշրջանում ապրող շատ մարդիկ, որոնք սիրում էին Աստծուն և ձգտում էին հավատարմորեն հետևել Նրան՝ ըստ իրենց ունեցած հասկացողության:

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ գտաք, որոնք նկարագրում են աշխարհի վիճակը Մեծ ուրացության ժամանակ:

  • Ինչպե՞ս կարող եք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանի անհասանելիությունը համեմատել սովի հետ: Ի՞նչ են առաջարկում Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը, որը կյանք է տալիս աշխարհին և սնուցում է այն:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ Մեծ ուրացությունը և դրա հետևանքները։

Նախորդ հարցին ուսանողները կարող են հետևյալ ճշմարտության նման մի պատասխան տալ. Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և իշխանությունը պետք է վերականգնվեին՝ Մեծ ուրացության հետևանքները հաղթահարելու համար: Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին:

Փրկչի ավետարանի Վերականգնումը

Աշխարհի պատմության ընթացքում Երկնային Հայրը բազում անգամ օգնել է ուրացության մեջ ընկած Իր զավակներին՝ կանչելով մարգարեներին հաստատելու ճշմարտությունը և հռչակելու ավետարանը: Մեր տնտեսության մեջ Նա նախաձեռնեց ավետարանի Վերականգնումը մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․15–20, Վարդապետություն և Ուխտեր 1․17

Հաջորդ դասը՝ «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին», ուսանողներին հնարավորություն կտա ավելի շատ բան սովորել վերջին օրերում Փրկչի ավետարանի վերականգնման մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Աստված ուրացության ժամանակաշրջաններից հետո օրհնում Իր զավակներին ավետարանով, կարող եք ցուցադրել « Dispensations: The Pattern of Apostasy and Restoration » տեսանյութը (6:52), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե տեսանյութը դիտելիս ինչ սովորեցին կամ զգացին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

6:55
  • Ի՞նչ եք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ տեսնելով Նրանց պատրաստակամությունը՝ ուրացության ժամանակաշրջաններում վերականգնելու ավետարանը երկրի վրա։

  • Ի՞նչ է տալիս Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, որն օգնում է ձեզ աճել հոգևորապես:

Բացատրեք Մեծ ուրացությունը և Վերականգնման անհրաժեշտությունը

Որպեսզի օգնեք ուսանողներին ցույց տալ սովորածի վերաբերյալ իրենց հասկացողությունը, կարող եք կիսվել հետևյալ սցենարով և ուսանողներին հնարավորություն տալ արձագանքելու դրան:

Պատկերացրեք, որ ունեք ընկեր, որը Եկեղեցու անդամ չէ, բայց հետաքրքրված է ձեր համոզմունքներով: Որոշակի քննարկումներից հետո ձեր ընկերն ասում է. «Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու այդքան շատ քրիստոնեական եկեղեցիներ կան երկրի վրա: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչպես են որոշում, թե որ եկեղեցուն պատկանեն, երբ դրանք այդքան շատ են»։

Ձեր օրագրում կազմեք մի համառոտ ծրագիր, որը կներառի սուրբ գրություններ և գաղափարներ, որոնցով կարող եք կիսվել ձեր ընկերոջ հետ և որոնք կարող են օգնել նրան: Համոզվեք, որ ներառել եք այն, ինչ այսօր սովորեցիք Մեծ ուրացության և Վերականգնման անհրաժեշտության մասին: Փորձեք ձեր խոսքերով արտահայտել, թե ինչու էր Փրկչի վարդապետության, իշխանության և Եկեղեցու վերականգնումն անհրաժեշտ Մեծ ուրացության հետևանքները հաղթահարելու համար:

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այս դասի ընթացքում ձեր քննարկած ճշմարտությունների մասին: Առաջարկեք ուսանողներին աղոթել՝ իրենց սովորածով և Վերականգնման կարևորությամբ մեկ ուրիշի հետ կիսվելու հնարավորության համար: