Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 2


«Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Գնահատեք ձեր գիտելիքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հավելված

Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 2

Վարդապետություն և Ուխտեր 76, 84, 93, 110, 121–123

Մեր աճը և հոգևոր զարգացումը ճանաչելու համար ժամանակ տրամադրելը կարող է ամրացնել մեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ և մղել մեզ մնալ ուխտի ուղու վրա: Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր հոգևոր աճը Վարդապետություն և Ուխտեր 76, 84, 93, 110, 121–123 հատվածների ուսումնասիրության շնորհիվ։ Գտեք հնարավորություններ՝ կիսվելու ձեր պատասխաններից մի քանիսով այլ ուսանողների կամ ընտանիքի անդամների հետ:

Նշում․ նախքան այս գնահատումը կատարելը, համոզվեք, որ կարդացել եք բոլոր պահանջվող հատվածները․ Վարդապետություն և Ուխտեր 76, 84, 93, 110, 121–123։

Գնահատեք աճն ու առաջընթացը

երիտասարդները զբոսնում են
երիտասարդները հեծանիվ են վարում
երիտասարդները վազում են

Պատկերացրեք շատ երկար կամ դժվար վազք, արշավ կամ հեծանվարշավ:

  • Ի՞նչ կարող եք անել՝ ուղևորությունը վայելելու համար:

  • Ինչպե՞ս կարող ենք այդպիսի ուղևորությունը համեմատել Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու գործընթացի հետ:

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք ավելի շատ վայելել և գնահատել հոգևոր աճի գործընթացը:

  • Ինչպե՞ս եք զգում, որ առաջադիմում եք և մոտենում եք Տիրոջը:

  • Տերն ինչպե՞ս է օգնում ձեզ:

Փառքի երեք աստիճանների բացատրությունը

Պատկերացրեք, որ ունեք Օլիվիա անունով մտերիմ ընկեր, որը Եկեղեցու անդամ չէ, բայց հաստատակամորեն հավատում է Հիսուս Քրիստոսին: Մի օր նա մոտենում է ձեզ և հարցնում. «Ինչի՞ն են հավատում ձեր Եկեղեցու անդամները՝ կյանքից հետո մահի վերաբերյալ: Ինձ ուսուցանել են, որ բոլորը գնալու են կամ դրախտ կամ դժոխք, բայց ես լսել եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հավատում են բազմաթիվ դրախտների: Ինչի՞ մասին է խոսքը»

Մի քանի րոպե հատկացրեք՝ Օլիվիային պատասխան գրելու համար, որը կբացատրի ձեր ըմբռնումն ու գիտելիքները փառքի երեք աստիճանների վերաբերյալ: Ցանկության դեպքում կարող եք ներառել նկարներ, որոնք կօգնեն Օլիվիային պատկերացնել այն, ինչ դուք բացատրում եք: Գտեք մեկին և փորձեք բացատրել նրան ձեր պատասխանն այնպես, ինչպես կբացատրեիք Օլիվիային:

Բացատրեք Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսներն ու հատկանիշները

Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունում Փրկչի հրավերներից մեկն է՝ «սովորել [Նրանից] և լսել [Նրա] խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 19․23): Պատրաստվեք կիսվելու որևէ մեկի հետ այն ամենով, ինչ սովորել եք Փրկչի դերերի, տիտղոսների կամ հատկանիշների մասին՝ կատարելով հետևյալ գործողություններից մեկը.

  • Կազմեք ցանկ, ներառելով Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսները կամ հատկանիշները, որոնք դուք վերջերս ուսումնասիրել եք Վարդապետություն և Ուխտեր 76․1–7, 22–24, 93․1–10 հատվածներում։ Այնուհետև ընտրեք դրանցից մեկը կամ մի քանիսը և պատասխանեք հետևյալ հարցերին. (1) Այս անունը, տիտղոսը կամ հատկանիշն ի՞նչ է ձեզ ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (2) Այս անունը, տիտղոսը կամ հատկանիշն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե Նա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

  • Ստեղծեք Հիսուս Քրիստոսի ձեր սիրած դերերի, տիտղոսների կամ հատկանիշների տեսողական ներկայացումը։ Դա կարող է լինել բառերի ամպ կամ նկար։ Ներառեք կիրառելի սուրբ գրությունների հղումները՝ որպես ձեր ստեղծագործության մաս:

  • Գրեք բանաստեղծություն կամ երգի բառեր, որոնք ներառում են Հիսուս Քրիստոսի ձեր սիրելի դերերից, տիտղոսներից կամ հատկանիշներից մի քանիսը:

  • Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեիք որևէ մեկին ուսուցանելու, թե ով է Հիսուս Քրիստոսը, և Նա ինչ կարող է անել մեզ համար: Գրեք առնվազն մեկ պարբերություն ծավալով նկարագրություն, որը ներառում է Քրիստոսի դերերից, տիտղոսներից կամ հատկանիշներից առնվազն երեքը:

Այն ամենով, ինչ որոշել եք անել, կիսվեք ձեր ընտանիքի անդամի, ընկերոջ կամ ձեր դասարանից որևէ մեկի հետ:

Պատրաստվեք երկրպագելու Տիրոջը տաճարում

Վարդապետություն և Ուխտեր 110.5–10 հատվածներում դուք կարող եք տեսնել, թե արժանավոր լինելն ինչպես կարող է մեզ օգնել մոտ զգալ Տիրոջը Նրա տաճարում:

Խնդրեք անձնական հայտնություն՝ ձեզ առաջնորդելու համար, երբ ձեր ուսումնասիրության օրագրում պատասխանում եք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին․

  • Ի՞նչ զոհաբերություններ եք արել կամ պատրաստ եք անել, որպեսզի Տիրոջը տաճարում երկրպագելն առաջնահերթություն դարձնեք ձեր կյանքում:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել՝ տաճարային երաշխավորագրի հարցերի շուրջ խորհելիս:

  • Ի՞նչ եք արել, որպեսզի ձգտեք արժանավոր լինել երկրպագելու Տիրոջը տաճարում:

Մտածեք, թե ինչպես եք դուք օրհնվել ձեր ջանքերի համար։ Ի՞նչ եք շարունակելու անել կամ սկսել եք անել, որպեսզի ավելի լավ պատրաստված լինեք՝ Նրա տաճարում երկրպագելու համար:

Փորձությունների ժամանակ ավելի շատ վստահեք Աստծուն

Վարդապետություն և Ուխտեր 121–122 հատվածներից մենք կարող ենք սովորել կարևոր ճշմարտություններ փորձությունների վերաբերյալ։

  • Այս բաժիններից ի՞նչ սովորեցիք փորձությունների մասին։

  • Այս ճշմարտություններն օգնե՞լ են ձեզ այլ կերպ վերաբերվել ձեր փորձություններին: Ինչո՞ւ է այդպես:

  • Ի՞նչ իմացաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ դժվարություններ հաղթահարելու ժամանակ:

Օրագրերում գրեք ձեր մտքերն այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են աջակցել ձեզ ձեր փորձությունների ժամանակ: Մտածեք, թե այն, ինչ դուք սովորել և զգացել եք, ինչպես է ազդել առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքի վրա: