«Գնահատեք ձեր գիտելիքները. Գործնական աշխատանքի կատարման դասեր», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Գնահատեք ձեր գիտելիքները. Դասեր», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հավելված
Գնահատեք ձեր գիտելիքները. Գործնական աշխատանքի կատարման դասեր
Դասընթացի ստուգարքային միավորներ ստանալու համար ուսանողները դասընթացի յուրաքանչյուր կիսամյակում պետք է մասնակցած լինեն առնվազն մեկ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասի: Եթե ուսանողները բաց են թողել «Գնահատեք ձեր գիտելիքները» բոլոր դասերը դասընթացի մեկ կիսամյակում, նրանք հնարավորություն ունեն ստանալ դասընթացի կրեդիտ՝ կատարելով «Գնահատեք ձեր գիտելիքները» հետևյալ աշխատաթերթերից մեկը: (Անհրաժեշտության դեպքում կարող են երկուսն էլ կատարել։) Այն ուսանողները, որոնք դասընթացի յուրաքանչյուր կիսամյակում մասնակցել են առնվազն մեկ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասի, չպետք է կատարեն այս աշխատաթերթերը:
Եթե ուսանողները պետք է կատարեն գնահատում դասընթացի առաջին կիսամյակի համար, նրանց տրամադրեք «Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 1» վերնագրով աշխատաթերթը: Եթե ուսանողները պետք է կատարեն գնահատում դասընթացի երկրորդ կիսամյակի համար, նրանց տրամադրեք «Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 2» վերնագրով աշխատաթերթը: Խրախուսեք ուսանողներին կատարել պահանջվող ընթերցումները՝ նախքան գնահատումը կատարելը։ Այս գնահատումը ավարտելուց հետո նրանք պետք է ներկայացնեն այն ձեզ: Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ փորձառությունից։