«Գնահատեք ձեր գիտելիքները․ Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Գնահատեք ձեր գիտելիքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հավելված
Գնահատեք ձեր գիտելիքները. Մաս 1
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1, Վարդապետություն և Ուխտեր 1–4, 8–10
Մեր հոգևոր ուսման մասին խորհրդածելը և այն գնահատելը կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե ինչպես են Վարդապետություն և Ուխտեր 1–4, 8–10 հատվածների և Ջոզեֆ Սմիթ—Պատմություն գրքի ուսումնասիրության իրենց փորձառությունները օգնել իրենց աճել հոգևոր առումով և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Գտեք հնարավորություններ՝ կիսվելու ձեր պատասխաններից մի քանիսով այլ ուսանողների կամ ընտանիքի անդամների հետ:
Նշում․ նախքան այս գնահատումը կատարելը, համոզվեք, որ կարդացել եք բոլոր պահանջվող հատվածները․ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1, Վարդապետություն և Ուխտեր 1–4, 8–10։
Ի՞նչ եք սովորում Ինչպես եք առաջադիմել
Մի քանի րոպե տրամադրեք՝ ձեր ուսումնասիրության օրագրում գրելու այն առաջընթացի մասին, որին հասել եք Փրկչին ավելի մոտենալու համար՝ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1 և Վարդապետություն և Ուխտեր 1–4, 8–10 հատվածներն ուսումնասիրելու ընթացքում։ Դրա մեջ կարող են ներառվել վարդապետություն և ճշմարտություններ, որոնք դուք սովորում եք, այն եղանակները, որոնցով աճում է ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, նոր սովորություններ, որոնք դուք ձևավորում եք, և այն եղանակները, որոնցով դուք ձգտում եք փոխվել:
Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում
-
Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս օգնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին:
Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակի մասին:
-
Ինչպե՞ս են ձեր ջանքերն ազդում ձեզ վրա:
-
Ի՞նչ եղանակով եք հաջողության հասել սուրբ գրություններն ուսումնասիրելիս։
-
Ի՞նչ դժվարություններ եք ունենում սուրբ գրություններն ուսումնասիրելիս։
Գնահատեք, թե ինչ վերաբերմունք ունեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ (տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1)
Հիշեք և գրեք որքան հնարավոր է շատ բաներ, որոնք դուք սովորել եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին սեմինարիայի վերջին մի քանի շաբաթների ընթացքում:
Ընդգծեք կամ շրջանակի մեջ առեք ձեր ցուցակում ներառված որևէ բան, որը վերաբերում է նաև այն եղանակին, որով նա օգնել է ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
Գնահատեք, թե որքանով եք դուք հավատում ձեր թվարկած կետերին 1-5 միավոր սանդղակով (1=չեմ հավատում, իսկ 5=վստահաբար հավատում եմ): Կարող եք գրել այն փորձառությունները, որոնք օգնել են մեծացնել ձեր հավատքն առ այն, որ Աստված կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե, որպեսզի նա օգնի մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
-
Եթե որևէ մեկը դժվարանում է հավատալ, որ Աստված կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե, ի՞նչ կարող եք առաջարկել նրան անել, որպեսզի հավատք ձեռք բերի դրա նկատմամբ կամ ամրացնի իր հավատքը։
Ստացեք անձնական հայտնություն (Վարդապետություն և Ուխտեր 8)
Ընտրեք հետևյալ արտահայտություններից մի քանիսը և ավարտեք դրանք ձեր օրագրում: Ներառեք ցանկացած այլ միտք և տպավորություն, որոնք գրելու հուշումներ եք ստանում:
-
Ամենակարևոր բանը, որ ես վերջերս իմացել եմ Երկնային Հոր կողմից տրվող հայտնության մասին այն է, որ …
-
Այն բաները, որոնց մասին ես վերջերս փորձել եմ հայտնություն ստանալ, հետևյալն են․ …
-
Կարծում եմ, որ հայտնություն ստանալու իմ կարողության վրա ազդել է …
-
Վերջերս իմ ունեցած փորձառությունը, որը ես չեմ ցանկանա մոռանալ, հետևյալն է․ …
-
Ցանկանում եմ շարունակել մեծացնել Աստծուց հայտնություն ստանալու իմ կարողությունը, որովհետև …
-
Աստծուց հայտնություն ստանալու իմ կարողությունն ավելի մեծացնելու համար ես պարտավորվում եմ …
Կիսվեք ձեր գրածով ընտանիքի անդամի, ընկերոջ կամ ձեր դասարանից որևէ մեկի հետ: