Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքին նախապատրաստվելու դասերի համար


«Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքին նախապատրաստվելու դասերի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքին նախապատրաստվելու դասերի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հավելված

Գնահատեք ձեր գիտելիքները. Վարժություններ կյանքին նախապատրաստվելու դասերի համար

Կյանքին նախապատրաստվելու դասերի խմբերից մեկի ուսուցումն ավարտելուց հետո կարող եք ուսանողներին օգնել խորհել իրենց ուսման և աճի մասին՝ առաջիկա «Գնահատեք ձեր գիտելիքները» դասում ներառելով գնահատման վարժություն այդ խմբից: Այդ վարժությունները կարող են հարմարեցվել՝ ձեր ուսանողների կարիքներին ավելի լավ համապատասխանելու համար:

Եկեղեցու ղեկավարների ուսմունքները

Կիրառեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները ձեր կյանքում

Դասընթացի ընթացքում ուսանողները բազմատիվ հնարավորություններ են ունեցել ուսումնասիրելու և կիրառելու Եկեղեցու ղեկավարների ուսմունքները: Այս վարժության համար կարող եք հիշեցնել ուսանողներին դասարանում ուսումնասիրված որոշակի ելույթներ: Եթե ​​հնարավոր է, առաջարկեք ուսանողներին ընտրել իրենց ուսումնասիրած ելույթներից մեկը, վերանայել այդ ելույթը և դրա վերաբերյալ իրենց կատարած բոլոր նշումները։ Խրախուսեք ուսանողներին խորհել, թե ինչպես են ելույթի ուսմունքներն օգնել իրենց ձգտել լինել Հիսուս Քրիստոսի աշակերտները:

Ուսանողներին կարող եք զույգերի բաժանել հետևյալ վարժության համար: Նրանք պետք է հերթով հարցազրույց վերցնեն միմյանցից: Այնուհետև մեկ կամ մի քանի զույգի կարող եք առաջարկել իրենց հարցազրույցներն անցկացնել դասարանի առջև:

Պատկերացրեք, որ դուք հարցազրույց եք տալիս Եկեղեցու ղեկավարների ուսմունքներն ուսումնասիրելու վերաբերյալ՝ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում հրապարակելու համար: Հարցազրուցավարը ձեզ կտա հետևյալ հարցերը.

  • Ուսմունքներ ուսումնասիրելու վերաբերյալ ի՞նչ եք սովորել Եկեղեցու ղեկավարներից։

  • Սեմինարիայում ձեր ուսումնասիրած զրույցներից և հոդվածներից որո՞նք էին ձեզ համար առավել նշանակալից և ինչու:

  • Եկեղեցու ղեկավարների հատկապես ո՞ր ուսմունքներն եք դուք վերջերս կիրառել ձեր կյանքում:

Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել ընտրություններ

Ստացեք ուժ Տիրոջից՝ ոգեշնչված ընտրություններ կատարելու համար

Այս վարժությունը կօգնի ուսանողներին գնահատել, թե ինչ են սովորել «Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել ընտրություններ» կատեգորիայի դասերից: Կարող է օգտակար լինել այդ դասերից որոշ բովանդակություն ուսանողների հետ վերանայելը:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել այն, ինչ իրենք սովորել և զգացել են այս դասերի ընթացքում, առաջարկեք նրանց, որ նամակ գրեն իրենք իրենց։ Կարող եք օգտագործել հետևյալ հուշումը կամ հարմարեցնել այն։

Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը մեկ տարի անց: Մտածեք, թե ինչի եք ուզում հասնել այդ ժամանակ և ինչ դժվարություններ եք կանխատեսում։ Քաջալերող նամակ գրեք ինքներդ ձեզ՝ ապագայում: Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ։

  • Ի՞նչ սովորեցիք և զգացիք ոգեշնչված ընտրություններ կատարելու համար Տիրոջից ուժ ստանալու վերաբերյալ։

  • Կա՞ն նպատակներ, որոնց իրագործման վրա ցանկանում եք շարունակել աշխատել:

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչպես կարող է Տերը օգնել ձեզ արդյունավետ կերպով ոգեշնչված ընտրություններ կատարել:

Զարգացրեք ինքնապահովում

Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով

Առաջարկեք ուսանողներից մեկին գրատախտակին նկարել մարդուկի գծապատկեր, որը խորհրդանշում է դեռահասի։ Դասարանին առաջարկեք անուն տալ այդ դեռահասին և մտածել մանրամասներ նրա անձի և ընտանեկան իրավիճակի մասին:

Այնուհետև առաջարկեք ուսանողներին մտածել մի իրատեսական իրավիճակ, որտեղ այդ դեռահասը բախվում է կյանքի դժվարություններին:

Առաջարկեք դասարանին կազմել փոքր խմբեր և քննարկել հետևյալ հարցերի իրենց պատասխանները․

  • Փրկչին և Նրա ուսմունքներին ապավինելն ինչպե՞ս կարող է օգնել այդ դեռահասին հաղթահարել դժվարությունները:

  • Ի՞նչ կարող է անել այդ դեռահասը՝ իր իրավիճակում ինքնապահովում զարգացնելու համար:

    Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կիսվել ինքնապահովման մասին ճշմարտություններով, որ սովորել են սուրբ գրություններից:

    Ահա այն հատվածներից մի քանիսը, որոնք ուսանողները կարող են ուսումնասիրել «Զարգացրեք ինքնապահովում Տիրոջ ձևով» դասում․

    Ցուցադրեք հետևյալ հարցերը. Առաջարկեք ուսանողներին խորհել դրանց մասին և գրել իրենց մտքերն ուսումնական օրագրերում:

  • Ի՞նչ հմտություններ և մոտեցումներ եք սովորել, որոնք կարող են օգնել ձեզ ավելի ինքնապահով դառնալ ձեր կյանքի տարբեր ոլորտներում (օրինակ՝ կրթություն, առողջություն, աշխատանք կամ հոգևոր ուժ):

  • Ի՞նչ եղանակներով եք դուք դառնում ավելի ինքնապահով։

  • Ինչպե՞ս կարող եք խնդրել Աստծուն օգնել ձեզ շարունակել զարգացնել ինքնապահովում։

Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն

Կիրառեք սկզբունքներ և հմտություններ՝ ֆիզիկապես և էմոցիոնալ առումով ավելի առողջ լինելու համար

Պարզ ձևով նկարեք «ամերիկյան բլուրներ» կամ մի ճանապարհ, որն անցնում է բլուրներով և հովիտներով:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են իրենց կյանքը համեմատել «ամերիկյան բլուրների» հետ կամ մի ճանապարհի հետ, որն անցնում բլուրներով և հովիտներով։

  • Մենք ի՞նչ «վերելքներ» և «անկումներ» կարող ենք ունենալ մեր կյանքում:

    Հիշեցրեք ուսանողներին, որ այս դասընթացի ընթացքում նրանք ուսումնասիրել են տարբեր դասեր, որոնք կարող են օգնել իրենց դառնալ դեպի Տերը, որպեսզի կյանքի բոլոր փուլերում լինեն էմոցիոնալ առումով ավելի կայուն:

    Կարող եք առաջարկել ուսանողներին գրել էմոցիոնալ առումով ավելի կայուն դառնալու՝ իրենց սովորած սկզբունքներից կամ հմտություններից մի քանիսը։ Հնարավորության դեպքում նրանք կարող են նշել սուրբ գրությունները կամ Եկեղեցու ղեկավարների ուղերձները, որոնցում ուսուցանվում են այդ սկզբունքներն ու հմտությունները: Ուսանողների պատասխանները կարող են ներառել մտածելակերպը բարելավելու և սթրեսի, անհանգստության, տխրության, դեպրեսիայի և կատարելապաշտության դեմ պայքարելու եղանակներ: Նրանք կարող են խոսել նաև իրենց ֆիզիկական առողջության բարելավման մասին։

    Առաջարկեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխանները սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում․

  • Ի՞նչ սովորեցիք, որը կարևոր և օգտակար էր ձեզ համար։

  • Ի՞նչ հմտություններ եք օգտագործել, որպեսզի դառնաք դեպի Տերը՝ էմոցիոնալ առումով ավելի կայուն դառնալու համար:

  • Ի՞նչ հաջողություններ և օրհնություններ եք ստացել Տիրոջից: Ի՞նչ դժվարությունների եք դեռևս բախվում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է Տերը ցանկանալ, որ դուք անեք, որպեսզի շարունակեք «նայել [Նրան] բոլոր մտքերում» (Վարդապետություն և Ուխտեր 6.36)՝ էմոցիոնալ առումով ավելի կայուն դառնալու համար:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով և փորձառություններով, եթե դրանք խիստ անձնական չեն: Եղանակներ գտեք՝ գովելու ուսանողներին իրենց ջանքերի համար, ինչպես նաև վկայելու, որ Տերը կօգնի և կօրհնի իրենց Իր ժամանակին և Իր ձևով: Հիշեցրեք ուսանողներին, որ եթե իրենք զգալի դժվարություններ են ունենում սթրեսի, անհանգստության, դեպրեսիայի կամ հոգեկան և էմոցիոնալ առողջության այլ խնդիրների հետ, ապա պետք է խոսեն չափահասի հետ, որին վստահում են, կամ հոգեկան առողջության մասնագետի հետ: Երբ մենք բախվում ենք դժվարությունների, օգնության համար ուրիշներին դիմելը թուլության կամ հավատքի բացակայության նշան չէ:

Նախապատրաստվեք ապագա կրթությանը և աշխատանքին

Հասկանալ աշխարհիկ և հոգևոր կրթության կարևորությունը ողջ կյանքի ընթացքում

Կիսվեք հետևյալ սցենարով կամ նմանատիպ մի պատմությունով, որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք բացատրելու, թե իրենք ինչ սովորեցին կրթության կարևորության մասին:

Դպրոցից տուն վերադառնալիս ձեր ընկերուհի Նաոմին ձեզ ասաց, որ չի սիրում դպրոցը։ Նա կարծում է, որ սովորելը չափազանց դժվար է, և հաճախ իրեն թվում է, որ դա անիմաստ է: Դպրոցում քրտնաջան սովորելու ցանկություն նա չունի, և ավագ դպրոցն ավարտելուց հետո չի ցանկանում շարունակել ուսումը։

Ուսանողներին հնարավորություն տվեք արձագանքելու այս մոտեցմանը: Դա կարող եք անել՝ կիսվելով հետևյալ հրահանգներով։ Ուսանողները կարող են կատարել հրահանգները անհատապես կամ փոքր խմբով։

Ստեղծեք պատասխան Նաոմիի համար, որը կարող է օգնել նրան հասկանալ կրթության կարևորությունը: Ձեր պատասխանում կարող եք ներառել ստորև ներկայացվող կետերից մի քանիսը կամ բոլորը․

  1. Սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ

  2. Բացատրություն այն մասին, թե ինչու է Երկնային Հայրը ցանկանում, որ Իր զավակները միշտ ձգտեն՝ ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր կրթության

  3. Անձնական փորձառություններ կամ վկայություններ

Երբ ուսանողները ավարտեն կազմել իրենց պատասխանները, նրանց հնարավորություն տվեք կիսվել դրանցով մյուս ուսանողների հետ:

Կազմեք ծրագիր՝ ձեր ապագա կրթության և աշխատանքի վերաբերյալ

Ուսանողները հնարավորություն ունեցան ծրագրեր կազմել իրենց ապագա կրթության, ինչպես նաև աշխատանքի հնարավորությունների և այլ դերերի վերաբերյալ, որ իրենք կունենան չափահաս տարիքում: Խնդրեք ուսանողներին բացատրել իրենց կազմած ծրագրերը։

Կարող եք նրանց հնարավորություն տալ՝ կատարելու բոլոր ճշգրտումները, որոնք իրենց կարծիքով անհրաժեշտ է կարատել: Առաջարկեք նրանց նաև մտածել, թե ինչպես են այս ծրագրերն ազդում իրենց ներկայիս ընտրությունների վրա: Այնուհետև առաջարկեք նրանց քննարկել հետևյալ հարցերը իրենց զուգընկերոջ հետ:

  • Ի՞նչ ծրագրեր ունեք ձեր ապագա կրթության հետ կապված:

  • Ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված նախապատրաստվելու հետ ձեր ապագա կարիերայի զարգացման հնարավորություններին կամ այլ պարտականություններին, որոնք դուք կունենաք չափահաս տարիքում:

  • Ինչպե՞ս եք ներգրավելու Տիրոջը ձեր ծրագրերում։

Հաջողության հասնել դպրոցում

Կիրառել հմտություններ՝ դպրոցում հաջողության հասնելու համար

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել իրենց սովորած այն ճշմարտությունները և հմտությունները, որոնք կարող են օգնել իրենց ավելի մեծ հաջողության հասնել դպրոցում, կարող եք նկարել մարդուկի մի գծապատկեր, որը խորհրդանշում է ուսանողի: Բացատրեք, որ այդ ուսանողը դժվարանում է լավ սովորել դպրոցում:

  • Ձեր ուսումնասիրած ո՞ր ճշմարտությունները և հմտությունները կարող են օգնել մարդուն, որը ունի դպրոցում սովորելու հետ կապված դժվարություններ:

Անհրաժեշտության դեպքում կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում իրենց սովորածից Տիրոջը իրենց կրթության մեջ ներգրավելու, իրենց ուսման մեջ ազնվություն և շիտակություն դրսևորելու, ստուգարքներին և դժվար նախագծերին նախապատրաստվելու և դժվարություններին աճի մտածելակերպով նայելու մասին: Անհրաժեշտության դեպքում կրկնեք այդ դասերի հասկացությունները և սուրբ գրությունները: Օրինակ՝ կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել՝ ինչ են հիշում իրենք այն ​​մասին, թե ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը ներգրավեց Տիրոջը իր ուսման մեջ (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10–18) կամ ինչպես Նեփին իր դժվարություններին նայեց աճի մտածելակերպով (տես 1 Նեփի 16.18–23, 30–32):

Այնուհետև առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես են իրենք կիրառել այդ հասկացություններն իրենց կյանքում: Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և առաջարկել ուսանողներին գրել պատասխաններն իրենց օրագրերում:

  • Ի՞նչ ճշմարտություններ կամ հմտություններ եք դուք կիրառել ձեր կյանքում՝ դպրոցում ավելի հաջողակ լինելու համար:

  • Ի՞նչ փոփոխությունների են դրանք հանգեցրել։

  • Այդ բաները անելուց հետո ի՞նչ փոփոխություններ եք նկատել Տիրոջ հետ ձեր հարաբերություններում կամ Նրա օգնության հասանելիության հետ կապված։

Իրենց պատասխանները գրելու համար ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով և փորձառություններով։ Խրախուսեք նրանց ուշադիր լսել իրենց դասընկերներին և փորձել կիրառել մի քանի հմտություն, որոնց միջոցով իրենց դասընկերները հաջողության են հասել:

Միսիոներական նախապատրաստություն

Զգալ ավելի մեծ ցանկություն՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ

«Սիրեք, կիսվեք և հրավիրեք» դասում դուք, հավանաբար, ցուցադրել եք քողարկված կենդանու նկար: Կարող եք կրկին ցուցադրել նկարը և ուսանողներին հիշեցնել հետևյալ խոսքերը, որոնք օգտագործվել էին այդ դասում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքն ուսուցանել է.

Երեց Քվենթին Լ. Քուք

Այս միսիոներական ջանքերի կարևոր մասն այն է, որ առանձին անդամներ դառնան փարոսի օրինակ, որտեղ էլ որ ապրեն։ Մենք չենք կարող քողարկված ապրել։ (Քվենթին Լ․ Քուք, «Ապահով հավաքվել Տան հարկի տակ», Լիահոնա, մայիս 2023, 23)

  • Ի՞նչ է նշանակում լինել փարոսի օրինակ՝ որպես Հիսուս Քրիստոսի միսիոներ։ Ի՞նչ է նշանակում լինել քողարկված՝ որպես Նրա միսիոներ:

Դաս 199-ում («Կիսվեք ավետարանով՝ քրիստոսանման սիրուց դրդված») ուսանողները, հավանաբար, գրել են, թե ինչ են կարծում ավետարանով կիսվելու վերաբերյալ։ Կարող եք առաջարկել նրանց վերադառնալ իրենց գրածին: Կամ կարող եք առաջարկել նրանց գրել ներկայիս իրենց մտքերն ու զգացմունքները ավետարանով կիսվելու վերաբերյալ: Երբ ուսանողները խորհում են և գրում, կարող եք առաջարկել, որ նորից ուսումնասիրեն Դաս 201-ի («Ըտրել միսիա ծառայելը») հետևյալ սուրբգրային հատվածներից մեկը կամ մի քանիսը, որպեսզի հիշեն Տիրոջ խոստումները նրանց, ովքեր կիսվում են ավետարանով:

Բավարար ժամանակ տալուց հետո պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրածով և ասել, թե ինչն է ազդել իրենց ցանկության վրա՝ ծառայելու որպես Տիրոջ միսիոներ:

Տաճարային նախապատրաստություն

Զգալ տաճարում Աստծո հետ ուխտեր կապելու ավելի մեծ ցանկություն

Կարող եք օգտագործել հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Աստծո հետ տաճարում ուխտեր կապելու իրենց ցանկությունը: Ուսանողները կարող են գրել իրենց օրագրերում կամ քննարկել փոքր խմբերում։

  1. Ցուցադրեք տաճարի նկար և կիսվեք, թե ինչպես է տաճարը հիշեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք նկար գտնել media gallery-ում՝ temples.ChurchofJesusChrist.org կայքում։ Կիսվեք ձեր մտքերով և զգացմունքներով Երկնային Հոր հետ՝ Իր տաճարում ուխտեր կապելու և պահելու վերաբերյալ:

  2. Տաճարային նախապատրաստության դասերից մեկում դուք իմացաք ողջ կյանքի ընթացքում տաճարում երկրպագելու կարևորության մասին: Հավանաբար, դուք նամակ եք գրել ինքներդ ձեզ՝ ապագայում՝ Նրա տաճարում Տիրոջը երկրպագելու կարևորության մասին: Վերջերս ձեր սովորածից կամ զգացածից կա՞ մի բան, որն ազդել է տաճարում Երկնային Հոր հետ ուխտեր կապելու և պահելու ձեր ցանկության վրա: Եթե ​​կա, ապա ավելացրեք նամակին կամ նոր գրություն գրեք ինքներդ ձեզ:

  3. Մտածեք, թե ինչ եք սովորել՝ տաճարում Տիրոջ հետ ուխտեր կապելու մասին, այդ թվում՝ նվիրաբերման օրենքի վերաբերյալ: Պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ եք արել, որպեսզի ձեր կյանքում ավելի լավ իրագործեք Տիրոջ՝ նվիրաբերման օրենքի սկզբունքները:

  • Ինչպե՞ս է դա օգնել ձեզ պատրաստվել, որպեսզի այդ օրենքով ապրելու ուխտ կապեք Տիրոջ հետ տաճարում։