«Երիտասարդներին զորացնելու համար․ Կատարել ընտրություններ․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Երիտասարդներին զորացնելու համար․ Կատարել ընտրություններ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել ընտրություններ
Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել ընտրություններ
Ակնարկ
Հիսուս Քրիստոսը երիտասարդների զորությունն է: Ընտրություններ կատարելիս մենք կարող ենք նայել Նրան: Որպես Աստծո զավակներ՝ մեր աստվածային ինքնությունն ու նպատակը ճանաչելը և նպատակներ դնելը կարող է օգնել մեզ ավելի նմանվել Նրան: Մեր տեխնոլոգիաները պատասխանատու կերպով օգտագործելը կարող է օգնել մեզ քայլել Աստծո լույսի ներքո: Մեր հայրապետական օրհնությունները կարող են օգնել մեզ իրագործել մեր աստվածային ներուժը: Աջակցություն ցուցաբերելը նրանց, ում Տերը կանչում է ղեկավարելու Իր Եկեղեցին, կարող է օգնել մեզ հետևել Նրան:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Երիտասարդներին զորացնելու համար․ ուղեցույց
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին որոշումներ կայացնելիս նայել դեպի Հիսուս Քրիստոսը՝ օգտագործելով «Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց» գրքույկը:
-
Ուսանողի նախապատրաստում․ Հրավիրեք ուսանողներին մտածել այն որոշման մասին, որի առջև իրենք կանգնած են։ Խրախուսեք նրանց Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկում փնտրել տեղեկություններ, որոնք կօգնեն իրենց ճիշտ ընտրություններ կատարել և ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:
-
Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկի օրինակներ
-
Նկար ցուցադրման համար․ Հիսուս Քրիստոսի պատկերը
Ինչպես նպատակներ դնելը
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին արդյունավետորեն նպատակներ դնել և կազմել ծրագրեր՝ ձգտելով ավելի նմանվել Աստծուն:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և ինտելեկտուալ առումով զարգանալու իրենց ջանքերի մասին (տես Ղուկաս 2․52)։ Եթե նրանք դրել են նպատակներ, ապա կարող են նշել իրենց առաջընթացը կամ դժվարությունները, որոնց բախվել են: Նրանց կարող եք առաջարկել նաև վերանայել Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկը (2019) և իրենց օրինակը բերել դասարան։
-
Առարկաներ ցուցադրման համար․ քարտեզ, Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկի օրինակ
-
Աշխատաթերթ․ «Օրինակ զարգացման համար»
-
Տեսանյութ․ «Video: Goal Setting Process» (3:42)
Մեր աստվածային ինքնությունը և ներուժը
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ որպես Աստծո զավակներ՝ իրենք ունեն աստվածային էություն և նպատակ:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարող եք առաջարկել գրել մեկ կամ մի քանի հարց, որ դեռահասները կարող են ունենալ իրենց աստվածային էություն և նպատակի մասին։
-
Տեսանյութ․ «Our True Identity» (3:39)
-
Աշխատաթերթ․ «Իմ աստվածային ինքնությունը և նպատակը»
Տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործումը
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կիրառել անվտանգության միջոցներ՝ իրենց տեխնոլոգիաները պատասխանատու կերպով օգտագործելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց կողմից տեխնոլոգիաների օգտագործման մասին։ Ուսանողները կարող են գրել, թե ինչպես է տեխնոլոգիաների օգտագործումն օգնել իրենց ավելի լավ ճանաչել Փրկչին, և թե ինչպես է այն հեռացրել իրենց Նրանից:
-
Աշխատաթերթ․ «Տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործումը»
Հայրապետական օրհնություններ
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Տիրոջ ցանկությունը՝ առաջնորդելու իրենց հայրապետական օրհնության միջոցով։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կատարել հետևյալ առաջադրանքներից մեկը. (1) կարդալ իրենց հայրապետական օրհնությունը՝ փնտրելով այն առաջնորդությունն ու ուղղորդումը, որ Երկնային Հայրը տալիս է իրենց կամ (2) խոսել վստահելի մեծահասակի կամ մերձավորի հետ այն մասին, թե ինչպես է նրա հայրապետական օրհնությունը հնարավորություն տվել իրեն առաջնորդություն և ուղղորդում ստանալ Երկնային Հորից:
-
Նկար ցուցադրման համար․ երիտասարդը ճամփաբաժանի վրա
-
Տեսանյութեր․ «Enemy Territory» (3:38, դիտել 0:00-ից 2:25-ը), «Without Fear» (3:30)
-
Աշխատաթերթ․ «Պատասխանեք հայրապետական օրհնությունների վերաբերյալ հարցերին»
Աջակցենք մեր ղեկավարներին
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե որքան կարևոր է աջակցել նրանց, ում Տերը կանչել է ղեկավարելու Իր Եկեղեցին:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին կապվել իրենց դասարանի կամ քվորումի ղեկավարի հետ և հարցնել, թե արդյոք կա որևէ բան, որ իրենք կարող են անել՝ նրան օգնելու համար: Եթե իրենց դասարանի կամ քվորումի նախագահը ուսանող է, նրանք կարող են կապվել եպիսկոպոսության կամ Երիտասարդ կանանց նախագահության անդամի հետ: Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին հարցնել ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարներին, թե նրանք ինչ են սովորել ղեկավարներին աջակցելու մասին:
-
Տեսանյութեր․ «Hyrum Smith: ‘Firm as the Pillars of Heaven’» (17:03, դիտել 4:49-5:54), «Աջակցող հավատքի զորությունը» (12:57, դիտել 3:484:19)
-
Աշխատաթերթ․ «Ուսմունքներ նրանց աջակցելու մասին, ովքեր կանչված են ղեկավարելու (Մաս 1 և Մաս 2)»