1833 թ. մարտին Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին կարգել Սիդնի Ռիգդոնին և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին որպես Առաջին Նախագահության իր խորհրդականներ: Որպես նախագահություն՝ այս երեք մարդիկ կրում էին քահանայության բանալիները, որոնք թույլ էին տալիս նրանց նախագահել Տիրոջ արքայությունում երկրի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ այն ուղղորդման կարևորությունը, որը Հիսուս Քրիստոսը տալիս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ Իր Առաջին Նախագահության միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բանալիները կարող են մուտք գործելու հնարավորություն տալ
Որո՞նք են այն կարևոր բաները ձեր կյանքում, որոնց հասանելիության համար բանալիներ են անհրաժեշտ։
Ո՞ւմ կվստահեք այդ բանալիների օգտագործումն ու պաշտպանությունը: Ինչո՞ւ։
Հիսուս Քրիստոսը կազմակերպեց Առաջին Նախագահությունը
Այն կառույցը, որն այսօր հայտնի է որպես Առաջին Նախագահություն, սկզբում անվանվել է Բարձրագույն Քահանայության Նախագահություն: Այս նախագահությունը ձևավորելու համար 1833 թվականի մարտին Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը կանչվեցին և կարգվեցին որպես Մարգարե Ջոզեֆ Սմիթի խորհրդականներ: Վարդապետություն և Ուխտեր 90 բաժնում Տերը հայտնեց Ջոզեֆ Սմիթին իր ցուցումները Առաջին Նախագահության պարտականությունների վերաբերյալ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90․1–3, 6 հատվածները՝ փնտրելով, թե Աստված ինչ վստահեց Ջոզեֆ Սմիթին, Սիդնի Ռիգդոնին և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին:
Տերը ի՞նչ պարտականություններ դրեց այս մարդկանց վրա:
Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե Տերն ինչպես է կառավարում Իր Եկեղեցին։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե Փրկիչն ինչպես է օգտագործում բանալիներն Իր Եկեղեցում՝ մեր կյանքը օրհնելու համար.
Այս բանալիների լիազորությամբ Եկեղեցու քահանայության պաշտոնավորները պահպանում են Փրկչի վարդապետության մաքրությունը և Նրա փրկարար արարողությունների ամբողջությունը: Նրանք օգնում են պատրաստել նրանց, ովքեր ցանկանում են ստանալ դրանք, որոշում են դիմողների պատրաստվածությունը և արժանավորությունը, ապա իրականացնում դրանք:
Աստծո արքայության բանալիներով Տիրոջ ծառաները կարող են ճանաչել թե ճշմարտությունը, թե կեղծիքը և մի անգամ ևս հեղինակավոր կերպով հայտարարել. «Այսպես ասել է Տերը»: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 110)
Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այն եղանակից, որով Նա օգտագործում է քահանայության բանալիները Իր Եկեղեցում:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Առաջին Նախագահության պարտականությունները, կարող եք առաջարկել նրանց իրենց ուսումնական օրագրերում գծել և լրացնել հետևյալ աղյուսակը: Հնարավորություն տվեք ուսանողներին ուսումնասիրել դասընկերոջ կամ փոքր խմբի հետ՝ կարդալով, քննարկելով և միմյանց հետ մտքերով փոխանակվելով:
Սուրբ գրություններ
Ինչպես է Տերն օրհնում մեզ Առաջին Նախագահության միջոցով
Այս բաժինը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին Առաջին Նախագահությանը տրված հայտնության միջոցով: Բացատրեք, որ այս հատվածներում Տերը Իր ընտրյալ ղեկավարներին տրված հայտնությունները անվանում է «Աստծո պատգամներ» (Վարդապետություն և Ուխտեր 90.4–5)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 90․4–5 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերը վերաբերվում այն պատգամներին (կամ հայտնություններին), որոնք Նա տալիս է մեզ Իր Առաջին Նախագահության միջոցով:
Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից։
Ե՞րբ եք զգացել, որ Աստծո հայտնությունները պաշտպանել են ձեզ կյանքի փոթորիկներից:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը բացատրել է Աստծո մարգարեի գլխավոր պարտականությունը։
2:3
Աստծո մարգարեն
Երեց Անդերսենը սովորեցնում է, որ անվտանգություն և խաղաղություն է սպասվում նրանց, ովքեր հետևում են մարգարեին, ում ամենակարևոր դերը դեպի Փրկիչը տանող ճանապարհը մատնանշելն է։
Մարգարեն կանգնած չէ ձեր և Փրկիչի միջև։ Փոխարենը, նա կանգնած է ձեր կողքին և ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը։ Մարգարեի մեծագույն պարտականությունը և թանկագին պարգևը մեզ համար՝ նրա հաստատուն վկայությունն է, նրա վստահ իմացությունն է, որ Հիսուսը Քրիստոսն է։ Հին օրերի Պետրոսի նման՝ մեր մարգարեն հայտարարում է. «[Նա է] Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին» [Մատթեոս 16.16]: (Նիլ Լ. Անդերսեն «Աստծո մարգարեն», Լիահոնա մայիս 2018, 27)
Ի՞նչ եղանակներով են մարգարեն և իր խորհրդականները ցույց տալիս մեզ ճանապարհը դեպի Հիսուս Քրիստոսը:
Մարգարեների խոսքերի օգնությամբ ընդգծեք վարդապետությունը և սկզբունքները։ Հետևյալ վարժությունը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու մարգարեների խոսքերը: Մարգարեների խոսքերն օգտագործելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից» դասընթացը՝ Ուսուցչի կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետությունը ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել հետևյալ հմտությունը․ «Պատրաստեք առաջարկներ, որոնք օգնում են ուսանողներին սուրբ գրություններում գտած ճշմարտությունները կապել ապրող մարգարեների խոսքերի հետ»։
Ուսանողներին հնարավորություն տվեք ուսումնասիրելու մարգարեի կամ նրա խորհրդականների վերջին ուղերձները: Ուսանողները կարող են ընտրել Առաջին Նախագահության մեկ անդամի և փնտրել գերագույն համաժողովում նրա վերջին ելույթներից մեկը ChurchofJesusChrist.org։ Կարող եք դասարանը բաժանել երեք խմբի, որպեսզի յուրաքանչյուր խումբ ուսումնասիրի Առաջին Նախագահության մեկ անդամի խոսքերը՝ փնտրելով ուսմունքներ, որոնք հասկանալն իրենց կարծիքով կարևոր է երիտասարդների համար։ Այնուհետև ուսանողները կարող են կիսվել իրենց սովորածով: Յուրաքանչյուր ուսմունքով կիսվելիս խրախուսեք ուսանողներին խորհել և ասել, թե ինչպես է այդ ուսմունքը ցույց տալիս մեզ ճանապարհը դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսը:
Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով մի քանի ուսանողի կիսվել իրենց համար առավել կարևոր բանով, որ իրենք սովորեցին և զգացին այսօր։ Կարող եք տալ նմանատիպ հարցեր.
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը ցանկանում եք մտապահել։
Եթե որևէ մեկը ձեզ հարցներ, թե ինչու եք լսում Առաջին Նախագահության ցուցումները, ի՞նչ կցանկանայիք բացատրել նրան․ նշեք մեկ բան։