Սեմինարիա
Դաս 104․ Վարդապետություն և Ուխտեր 89․1–17․ Իմաստության Խոսքը՝ Տիրոջ կողմից


«Դաս 104․ Վարդապետություն և Ուխտեր 89․1–17․ Իմաստության Խոսքը՝ Տիրոջ կողմից», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 89․1–17», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 104. Վարդապետություն և Ուխտեր 89–92

Վարդապետություն և Ուխտեր 89․1–17

Իմաստության Խոսքը՝ Տիրոջ կողմից

երիտասարդները մարզվում են

Ինչպես տարածված էր 1833 թվականին, Եկեղեցու շատ անդամներ ծխախոտ էին օգտագործում, խմում ալկոհոլ, թեյ և սուրճ: Ի պատասխան այս հարցի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի աղոթքներին՝ Տերը ողորմածաբար հայտնեց Իմաստության Խոսքը: Այս դասը կօգնի ուսանողներին երախտագիտություն զգալ Տիրոջ՝ սիրով տրված ցուցումների համար, որոնք հայտնի են որպես Իմաստության Խոսք:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նշում․ Իմաստության Խոսքը պահելու համար Վարդապետություն և Ուխտեր 89.18–21 հատվածներում խոստացված հոգևոր օրհնությունները կլինեն հաջորդ դասի հիմնական թեման։ Այս երկու դասերն էլ օգտակար կլինի ուսուցանել՝ օգնելու ուսանողներին տեսնել, որ Իմաստության Խոսքի օրհնությունները ավելի շատ հոգևոր բնույթ ունեն, քան ֆիզիկական:

Սատանայի մարտավարությունը

Կարող եք առաջարկել ուսանողներին քննարկել այն խայծերը, որոնք սատանան օգտագործում է՝ Աստծո զավակներին ծուղակը գցելու համար: Կարող եք ձեզ հետ բերել ձկնորսական խայծեր կամ ցույց տալ դրանց նկարը: Ձկնորսության փորձ ունեցող ուսանողներին կարող եք նաև խնդրել նկարագրել, թե որ ձկնորսական խայծերն են առավել արդյունավետ օգտագործվում ձեր տարածքում։ Եվս մեկ տարբերակ է՝ ցուցադրել «Դուք կազատվեք» տեսանյութի առաջին մասը՝ 0:00-1:29։ Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

զանազան ձկնորսական խայծեր
2:58

You Will Be Freed

Through the Atonement of Jesus Christ, all can be transformed, cleansed, and freed from addiction.

  • Ինչպե՞ս կարող ենք ձկնորսության խայծերը համեմատել սատանայի մարտավարության հետ։

  • Ի՞նչ խորհուրդ է տվել Փրկիչը՝ օգնելու մեզ բացահայտել և խուսափել սատանայի խայծերից:

    Երկրորդ հարցի պատասխանները շատ են, այդ թվում՝ աղոթել (տես Վարդապետություն և Ուխտեր 10․5), ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները (տես Հելաման 3․29–30), փնտրել հայտնության ոգին (տես Վարդապետություն և Ուխտեր 8․2–4) և հետևել մարգարեների և Եկեղեցու ղեկավարների խորհրդին (տես Վարդապետություն և Ուխտեր 21․5

    Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե մենք ինչու կարող ենք վստահել Փրկչի խորհրդին, կարող եք առաջարկել նրանց կարդալ 2 Նեփի 26․24 և Հակոբ 4․10 հատվածները և կիսվել, թե ինչ են սովորում Նրա մասին:

    Կարող եք նաև խնդրել ուսանողներին խորհել հետևյալ հարցի պատասխանների շուրջ կամ դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով։

  • Ինչպե՞ս են օրհնել և պաշտպանել ձեր կյանքը Փրկչի և Նրա լիազորված ծառաների որոշակի խորհուրդները կամ նախազգուշացումները։

Իմաստության Խոսքը

Կարող եք ցուցադրել Օհայո Նահանգի Կիրթլենդ քաղաքում գտնվող Նյուել Ք. Ուիթնիի խանութի վերնահարկի փոքր սենյակի հետևյալ նկարը։ Երբ բացատրեք հետևյալ պարբերության մեջ պարունակվող տեղեկությունը, առաջարկեք ձեր ուսանողներին պատկերացնել մի սենյակ՝ լցված մարդկանցով, որոնցից շատերը ծխախոտ են ծխում և ծամում։

մարգարեների դպրոցը

1833 թվականի ձմռանը մոտավորապես 20 քահանայություն կրողներ հաճախակի հավաքվում էին այդ սենյակում՝ մասնակցելու Մարգարեների դպրոցի ժողովներին (տես Վարդապետություն և Ուխտեր 88․127)։ Ինչպես այն օրերին տարածված էր, այս մարդկանց մեծ մասը ժողովների ժամանակ ծխախոտ էր ծխում և ծամում: Բրիգամ Յանգը վերհիշում էր, որ «Մարգարեն հաճախ մտնում էր սենյակ` դպրոցի վերաբերյալ հրահանգներ տալու և հայտնվում էր ծխախոտի ծխի ամպի մեջ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 263): Այս հանգամանքները և Էմմա Սմիթի բողոքները, որը ստիպված էր մաքրել ծխախոտի թուքը հատակից, հուշեց Ջոզեֆ Սմիթին աղոթքով հարցում անել Տիրոջն այս նյութի օգտագործման վերաբերյալ: Ի պատասխան, Տերը հայտնեց Վարդապետություն և Ուխտեր 89 բաժինը (տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 167–68)։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89․1–4 հատվածները՝ փնտրելով պատճառները, թե ինչու Փրկիչը տվեց այս հայտնությունը:

  • Ի՞նչ իմացաք այս բաժինը հայտնելու Հիսուս Քրիստոսի շարժառիթների մասին:

    Երբ ուսանողները կիսվեն նախորդ հարցի պատասխաններով, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը տվել է մեզ Իմաստության Խոսքը՝ պաշտպանելու մեզ մեր օրերի չարիքներից։

  • Իմացությունը, թե Փրկիչն ինչու է հայտնել Իմաստության Խոսքը, ինչպե՞ս կարող է ազդել դրա հանդեպ մեր վերաբերմունքի վրա։

  • Որո՞նք են մեր օրերի չարիքները, որոնց դիմակայելու համար մենք ունենք Նրա պաշտպանության կարիքը:

Երբ ուսանողները պատասխանեն նախորդ հարցին, դուք կարող եք օգնել նրանց հասկանալ, թե իրենց նշած որոշ չարիքներ ինչպես են նախատեսված կամ հաշվարկված մեզ խաբելու համար:

Ուսանողների համար օգտակար կլինի մտածել Իմաստության Խոսքի վերաբերյալ իրենց ունեցած հարցերի շուրջ կամ կիսվել դրանցով: Հետևյալ բաժինը կարող է օգնել նրանց գտնել պատասխանները:

Օգտագործողի ձեռնարկ՝ Արարչի կողմից

Հետևյալ վարժությունը ներկայացնելու համար դուք կարող եք դասարան բերել որևէ ապրանքի օգտագործողի ձեռնարկը կամ խոսել այդպիսի մի ձեռնարկի մասին, որին ծանոթ են ուսանողները: Հակիրճ նշեք ապրանքը ճիշտ օգտագործելու և խնամելու եղանակի և ոչ պատշաճ օգտագործման դեպքում նախազգուշացումների մասին իմանալու կարևորությունը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Աստված՝ որպես Արարիչ (տես Ծննդոց 1.27), կատարելապես գիտի մեր մարմինները և մեզ հրահանգներ ու նախազգուշացումներ է տվել դրանց օգտագործման և խնամքի վերաբերյալ:

Եթե ուսանողները հարցեր ունենան Իմաստության Խոսքի մանրամասների վերաբերյալ, որոնք հստակորեն չեն ուսուցանվել Եկեղեցու կողմից, խրախուսեք նրանց խորհրդակցել իրենց ծնողների, եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ:

Ստեղծեք ձեռնարկ մեր մարմինը ճիշտ օգտագործելու վերաբերյալ: Եղեք ստեղծագործ և անհատականացրեք ձեռնարկը՝ ձեր նախընտրած ձևով։ Հետևյալ քայլերը դա անելու բազմաթիվ տարբերակներից մեկն է․

  1. Թուղթը մեջտեղից ծալեք, որպեսզի այն նմանվի փոքր բրոշյուրի: Շապիկի վրա գրեք հետևյալ վերնագիրը․ «Իմաստության Խոսքը. Օգտագործման ձեռնարկ՝ Արարչի կողմից»։ Կարող եք նկարներ կամ նկարազարդումներ ավելացնել շապիկի վրա:

  2. Բրոշյուրի ներսի ձախ էջը վերնագրեք՝ «Արարչի խորհուրդն այն մասին, թե ինչ պետք է անենք»։ Իսկ աջ էջը վերնագրեք՝ «Արարչի խորհուրդն այն մասին, թե ինչ պետք է խուսափենք անել»։ Ձեր ցանկությամբ կարող եք նկարներ կամ ձևավորում ավելացնել նաև ներսի էջերում:

  3. Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 89.5–17 հատվածները և լրացրեք ձեր բրոշյուրը՝ գրելով ձեր սովորածը կամ ավելացնելով դրա վերաբերյալ նկարներ:

    Ի հավելումն հետևյալ առաջարկությունների, կարող եք ուսանողներին տրամադրել օգտակար նյութեր այս դասի «Օժանդակ նյութեր» բաժնից:

  4. Ուսումնասիրեք աստվածայնորեն սահմանված լրացուցիչ աղբյուրները, օրինակ՝ Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2022), Սուրբ գրքերի ուղեցույցը և Եկեղեցու ղեկավարների ուղերձները: Ձեր սովորածն ավելացրեք բրոշյուրում։

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել կամ ցուցադրել իրենց գրածը:

Նշում․ Հաջորդ դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում ուսանողներին առաջարկվում է իրենց բրոշյուրներում ավելացնել վերջին էջը: Վերջին էջում կնշվեն այն օրհնությունները, որոնք Աստված առաջարկում է Վարդապետություն և Ուխտեր 18–21 բաժիններում՝ Իմաստության Խոսքը պահելու համար։ Եթե դա լավ փորձառություն կլինի ձեր ուսանողների համար, կարող եք խրախուսել նրանց հանձնել իրենց բրոշյուրներն այսօր կամ անպայման նորից բերել իրենց հետ հաջորդ դասին:

Մեր ողորմած և համբերատար Փրկիչը

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե որքան համբերատար էր Փրկիչն Իր Սրբերի հետ այս պատվիրանը հայտնելուց հետո, կարող եք ձեր խոսքերով կիսվել ուսանողների հետ հետևյալ բովանդակությամբ.

Հիսուսը հայտնեց Իմաստության Խոսքը 1833 թվականին, բայց այդ ժամանակ այն չէր տրվել որպես պատվիրան (տես հատված 2)։ Այն ստանալուց հետո շատ Սրբեր ձգտում էին հաղթահարել հասարակությունում ընդունված սովորությունները, իսկ որոշ դեպքերում՝ կախվածությունները։ Ժամանակի ընթացքում Տերը ուղղորդեց Եկեղեցու ղեկավարներին, այդ թվում՝ Բրիգամ Յանգին և Ջոն Թեյլորին, որ ավելի շատ պահանջներ և սպասելիքներ առաջադրեն Սրբերին՝ Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնում ուսուցանված սկզբունքների պահպանման հարցում: Քսաներորդ դարի սկզբից նախագահ Հեբեր Ջ. Գրանտը «առաջարկեց նրանց ճշգրտությամբ պահել Իմաստության Խոսքը՝ զերծ մնալով ալկոհոլից, սուրճից, թեյից, ծխախոտից և այլ վնասակար նյութերից, որոնք երբեմն օգտագործում էին Սրբերի նախկին սերունդները»՝ սահմանելով, որ «Իմաստության Խոսքը պահելը պարտադիր է տաճար հաճախելու և միսիոներական ծառայության համար» (Սրբեր, 3:291–92)։ «1921 թվականին Տերը ոգեշնչեց Նախագահ Հեբեր Ջ. Գրանտին պահանջել բոլոր Սրբերից հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից, սուրճից և թեյից՝ տաճարային երաշխավորագիր ստանալու համար» (Եկեղեցու պատմության թեմաներ, «Իմաստության Խոսքը [Վ&Ու 89]», Gospel Library)։

  • Ինչպե՞ս է Փրկիչը մեր օրերում օգնում նրանց, ովքեր պայքարում են կախվածության դեմ։

Դասի սկզբում առաջարկված տեսանյութի եզրակացությունը կարող է Քրիստոսի միջոցով հույս տալ նրանց, ովքեր պայքարում են կախվածության դեմ: Կարող եք ցուցադրել «Դուք կազատվեք» տեսանյութը՝ 1:29-2:55։

Այն ուսանողները, որոնց անհրաժեշտ են ավելի շատ աղբյուրներ՝ կախվածությունից ազատվելու հարցում օգնության համար, կարող են ուղղորդվել իրենց ծխի ղեկավարների մոտ և դեպի «Կյանքի օգնություն» էջը՝ ChurchofJesusChrist.org կայքում։

2:58

You Will Be Freed

Through the Atonement of Jesus Christ, all can be transformed, cleansed, and freed from addiction.

Նախքան հետևյալ հարցը տալը, կարող եք օգնել ուսանողներին գիտակցել Հիսուս Քրիստոսի բարությունը, որ տվեց մեզ Իմաստության Խոսքը: Օգտակար կլինի առաջարկել նրանց պատկերացնել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե չլիներ թմրամիջոցների չարաշահումը: Կարող եք նաև ժամանակ տալ նրանց գրելու, թե ինչպես է Իմաստության Խոսքը օրհնել և պաշտպանել իրենց և իրենց մերձավորներին:

  • Իմաստության Խոսքը հայտնելն ինչպե՞ս է ցույց տալիս Հիսուս Քրիստոսի ողորմածությունն ու սերը:

Կարող եք ավարտել դասը՝ կիսվելով, թե ինչպես է Իմաստության Խոսքն օրհնել ձեր կյանքը և երախտագիտություն հայտնելով այն բանի համար, որ Փրկիչը տվել է մեզ այս հայտնությունը: