Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 89–92․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 89–92․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 89–92», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 89–92

Վարդապետություն և Ուխտեր 89–92

Ակնարկ

Ինչպես ընդունված էր 1830-ականներին շատ մարդկանց մոտ, Եկեղեցու որոշ անդամներ ծխախոտ էին օգտագործում և ալկոհոլ էին խմում: Ի պատասխան այս հարցի վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աղոթքներին՝ Տերը հայտնեց Իմաստության Խոսքը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնում: Ավելի ուշ՝ այդ տարի Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը ձեռնադրվեցին որպես Մարգարեի խորհրդականներ: Տերը ցուցումներ հայտնեց այս նախագահության պարտականությունների վերաբերյալ:

դասընթացի պատկերակ Մարգարեների խոսքերի օգնությամբ ընդգծեք վարդապետությունը և սկզբունքները։ Ապրող մարգարեները և առաքյալները ուսուցանում, բացատրում և մեկնաբանում են սուրբ գրություններում ուսուցանվող վարդապետությունն ու սկզբունքները։ Օգտագործելով մարգարեների խոսքերը՝ կարող եք օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես արեց դա, տես «Փրկիչն ուսուցանում էր սուրբ գրություններից» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 90»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 89․1–17

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին երախտագիտություն զգալ Տիրոջ՝ սիրով տրված ցուցումների համար, որոնք հայտնի է որպես Իմաստության Խոսք:

  • Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչո՞ւ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե չլինեին թմրանյութերը, ալկոհոլը, ծխախոտը կամ այլ հնարավոր վնասակար նյութերը: Նրանք կարող են նաև մտածել, թե ինչպես կփոխվեր իրենց կյանքը, եթե ոչ ոք երբևէ չչարաշահեր այդ նյութերը:

  • Բովանդակություն ցուցադրման համար. ձկնորսական խայծեր (կամ ձկնորսական խայծերի պատկեր), որևէ ապրանքի օգտագործողի ձեռնարկ, որին ծանոթ են ուսանողները

  • Նկարներ ցուցադրման համար․ սենյակը որտեղ անցկացվում էին Մարգարեների դպրոցի հավաքները

  • Տեսանյութ․ «Դուք կազատվեք» (2:55)

  • Նյութեր ուսանողների համար. Ամբողջական թուղթ յուրաքանչյուր ուսանողի համար

Վարդապետություն և Ուխտեր 89․18–21

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ստանալ Փրկչի խոստացած օրհնությունները՝ ընտրելով ապրել Իմաստության Խոսքով:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.18–21 վարդապետության սերտման հատվածները՝ փնտրելով, թե ինչ է խոստանում Տերը, երբ իրենք պահում են Իմաստության Խոսքը: Խրախուսեք ուսանողներին գալ դասարան՝ պատրաստվելով կիսվել օրինակներով, թե ինչպես են իրենք տեսել, որ Տերը կատարել է այդ խոստումները:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ բաց օվկիանոսից արհեստական պատնեշով բաժանված ծովածոցի գծանկար

  • Նկարներ ցուցադրման համար Դանիելը հրաժարվում է ուտել թագավորի միսը, Զատիկին արյուն է երևում դռան կողասյունների վրա։

Վարդապետություն և Ուխտեր 90

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ այն ուղղորդման կարևորությունը, որ Հիսուս Քրիստոսը տալիս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ Իր Առաջին Նախագահության միջոցով

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գտնել Առաջին Նախագահության անդամի որևէ ուսմունք կամ խոսքեր, որոնք ազդել են իրենց կյանքի վրա:

  • Նյութեր ցուցադրման համար․ բանալի, տարա, որը կարելի է բանալիով փակել

  • Նյութեր ուսանողների համար․ փոքր թղթի կտոր՝ յուրաքանչյուր ուսանողի համար, Առաջին Նախագահության անդամների վերջին ելույթների պատճեններն այն ուսանողների համար, որոնք չեն կարող մուտք գործել դասարանի զրուցարան իրենց սարքերով

  • Նկարներ ցուցադրման համար․ Առաջին Նախագահությունը 1833 թվականին, որի անդամներն էին՝ Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը

  • Տեսանյութ․ «Որտե՞ղ են բանալիները» (2:51)