Սեմինարիա
Դաս 103․ Վարդապետություն և Ուխտեր 88.117–141. Ձգտեք ուսման՝ ուսումնասիրության և հավատքի միջոցով


«Դաս 103․ Վարդապետություն և Ուխտեր 88․117–141․ Ձգտեք ուսման՝ ուսումնասիրության և հավատքի միջոցով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 88․117–141», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 103․ Վարդապետություն և Ուխտեր 88

Վարդապետություն և Ուխտեր 88․76–80, 117–141

Ձգտեք ուսման՝ ուսումնասիրության և հավատքի միջոցով

Նյուել Ք. Ուիթնիի խանութի վերնահարկը

Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի այս հատվածում Տերը բացահայտեց ուսման սկզբունքները և պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և այլ մարդկանց կազմակերպել Մարգարեների դպրոցը: Դպրոցի մասնակիցները պետք է իմաստություն փնտրեին «լավագույն գրքերում» և միասին սովորեին «ուսումնասիրության և նաև հավատքի միջոցով» (Վարդապետություն և Ուխտեր 88.118): Այս դասը կօգնի ուսանողներին սովորել առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով՝ տարբեր միջավայրերում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես սովորեմ

Դասի սկզբին կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել դպրոցի իրենց սիրելի առարկաներով կամ համառոտ նկարագրել մի թեմա, որն իրենք հաճույքով են ուսումնասիրում: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ աշխարհիկ կրթությունը այն ուսումն է, որը կապված չէ կրոնի հետ։

  • Ինչո՞ւ է կարևոր ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր գիտելիքների ձեռք բերումը մեր ողջ կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է դպրոցական առարկաների ուսումնասիրությունը, օրինակ՝ մաթեմատիկան կամ բնագիտությունը, տարբերվել Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսումնասիրությունից: Ինչպե՞ս կարող են դրանք նույնը լինել:

1833 թվականի հունվարին Ջոզեֆ Սմիթը և այլ քահանայություն կրողներ, որոնք ապրում էին Կիրթլենդում (Օհայո), հետևեցին Տիրոջ ցուցումներին՝ կազմակերպելու Մարգարեների դպրոցը: 1833 թվականի ձմռանը դպրոցի անդամները հանդիպեցին Նյուել Ք. Ուիթնիի խանութի վերնահարկում: Այնուհետև նրանք հանդիպում ունեցան Եկեղեցու տպագրատանը և Կիրթլենդի տաճարում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.77–80 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ պատվիրեց ուսումնասիրել այս քահանայություն կրողներին:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ առարկաների ցանկը՝ երկրաբանություն, պատմություն, աստղագիտություն, քաղաքականություն և աշխարհագրություն, և ուսանողներին հանձնարարել գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք վերաբերում են այս առարկաներին:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

  • Ըստ հատված 80-ի, ինչո՞ւ Տերը ցուցում տվեց այս մարդկանց ուսումնասիրել առարկաների այդքան լայն շրջանակ:

  • Ինչպե՞ս կարող է այս առարկաների ուսումնասիրությունն օգնել մեզ պատրաստվել ծառայելու Տիրոջը:

Ասեք ուսանողներին, որ դասի մնացած մասը կկենտրոնանա ուսման սկզբունքների վրա, որոնք կարող են ամրացնել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և պատրաստել իրենց ավելի լավ ծառայելու Նրան: Կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել անձնական հայտնություն այն մասին, թե իրենք ինչ կարող են անել, որպեսզի աճեն իրենց հավատքի և ուսման մեջ:

Ձգտեք ուսման՝ ուսումնասիրության և հավատքի միջոցով

վարդապետության սերտման հատվածի պատկերակՎարդապետություն և Ուխտեր 88․118 հատվածը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.118 հատվածը՝ փնտրելով, թե Տերն ինչպես է հրավիրում մեզ ձգտել ուսման:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն սուրբ գրության հատվածը, առաջարկեք նրանց կիսվել այն ամենով, ինչ Տերը հայտնել է ուսման մասին: Պատասխանները կարող են ներառել՝ ջանասիրաբար փնտրելը, միմյանց ուսուցանելը, լավագույն գրքերից իմաստություն փնտրելը և ուսումնասիրության ու հավատքի միջոցով սովորելը:

  • Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում սովորելու մասին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Անհրաժեշտության դեպքում կարող եք նշել, որ հատված 118-ի սկզբում Տերը նշել է, որ կային մարդիկ, որոնք հավատքի պակաս ունեին: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կիսվել հստակ ցուցումներով, որոնք Տերը տվել է՝ օգնելու նրանց, ովքեր հավատք չունեն:

Հետևյալ եղանակը կօգնի մեզ ձևակերպել մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել այս հատվածներից. եթե մենք ջանասիրաբար ձգտենք սովորել ուսումնասիրության և հավատքի միջոցով, մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կմեծանա:

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում սովորել հավատքի միջոցով՝ ի լրումն ուսումնասիրության միջոցով ջանասիրաբար սովորելուն:

Կարող եք ցուցադրել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում սովորել հավատքի միջոցով: Կարող եք նաև դիտել «Հավատքով ընդունեք ապագան» տեսանյութը 10:28-11:20-ը։

16:24

Հավատքով ընդունել ապագան

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Տերը մեզ ուսուցանել է, թե ինչպես մեծացնենք մեր հավատքը՝ ձգտելով «ուսման ինչպես ուսումնասիրության, այնպես էլ հավատքի միջոցով» [Վարդապետություն և Ուխտեր 88.118, շեշտադրումն ավելացված է]: Մենք ամրապնդում ենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ջանում ենք պահել Նրա պատվիրանները և «միշտ հիշել նրան» [Մորոնի 4․3]։ Բացի այդ, մեր հավատքը մեծանում է ամեն անգամ, երբ մենք գործադրում ենք մեր հավատքը Նրա հանդեպ: Դա է հավատքի միջոցով սովորելը:

Օրինակ՝ ամեն անգամ, երբ մենք հավատք ենք դրսևորում՝ հնազանդվելու Աստծո օրենքներին, նույնիսկ երբ տարածված կարծիքները նսեմացնում են մեզ կամ ամեն անգամ, երբ դիմադրում ենք ուխտի խախտումը ողջունող զվարճանքներին ու գաղափարախոսություններին, մենք գործադրում ենք մեր հավատքը, ինչն իր հերթին մեծացնում է մեր հավատքը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հավատքով ընդունեք ապագան», Լիահոնա, նոյ․ 2020 թ․, 75)

  • Ի՞նչ սովորեցիք Նախագահ Նելսոնի խոսքերից:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է հավատքի միջոցով սովորելը կիրառվել ուսման տարբեր միջավայրերում (օրինակ՝ տանը, դպրոցում, սեմինարիայում և եկեղեցում):

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել հավատքի միջոցով ուսման ձգտելու իրենց ներկայիս ջանքերը, կարող եք առաջարկել նրանց գրել ուսման միջավայրերի հետևյալ անվանակարգերն իրենց օրագրերում, իսկ դուք գրեք դրանք գրատախտակին. տուն,, դպրոց, սեմինարիա և եկեղեցի։ Խրախուսեք ուսանողներին գնահատել հավատքի միջոցով ջանասիրաբար սովորելու իրենց ջանքերը յուրաքանչյուր կատեգորիայում՝ օգտագործելով 1-5 սանդղակը, որտեղ 5-ը լավագույնն է:

Անհրաժեշտության դեպքում, հիշեցրեք նրանց, որ ձգտել ուսման՝ ուսումնասիրության և հավատքի միջոցով նշանակում է ակտիվորեն օգտագործել սովորելու հնարավորությունները, այնուհետև գործել սովորածի և հասկացածի հիման վրա։ Ուսանողներին առաջարկեք ընտրել մեկ միջավայր, որն իրենք կցանկանային բարելավել, և ուսումնասիրել դասի մնացած մասը՝ նկատի ունենալով այդ միջավայրը:

«Կազմակերպվեք»

դեռահասը բացում է դպրոցական պայուսակը

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.119–126 հատվածները՝ փնտրելով խորհուրդներ Տիրոջից, որոնք կարող են մեծացնել ուսումնասիրության և հավատքի միջոցով սովորելու մեր կարողությունը:

Կարող եք բերել դպրոցական պայուսակ և պատրաստել մի քանի թուղթ, որպեսզի ուսանողներն օգտագործեն դրանք փոքր խմբերում: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 88.119–126 հատվածները, առաջարկեք նրանց առանձին թղթի վրա գրել Տիրոջ ուսմունքները, որոնք կարող են օգնել իրենց սովորել հավատքի միջոցով: Ուսանողները կարող են թվարկել այն մոտեցումներն ու վարքագիծը, որոնք Տերը խրախուսում է և այն ամենը, ինչից մենք պետք է խուսափենք: Ավարտելուց հետո ուսանողները կարող են թղթերը դնել դպրոցական պայուսակի մեջ:

  • Այս մոտեցումներից կամ վարքագծից ո՞րն է ազդել ձեր սովորելու ունակության վրա:

  • Ըստ ձեզ, այս մոտեցումներից կամ վարքագծից որո՞նք է Հոգին ոգեշնչել ձեզ փորձել։

Ուսանողներին խնդրեք մտածել հավատքի միջոցով սովորելու ընթացքում տարբեր դժվարությունների մասին, որոնց դեռահասները կարող են բախվել տարբեր միջավայրերում (տանը, դպրոցում, սեմինարիայում և եկեղեցում): Գրեք ուսանողների գաղափարները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի: Ուսանողներին առաջարկեք դպրոցական պայուսակից ընտրել թղթերը: Այնուհետև ուսանողները կարող են կարդալ գրվածը և քննարկել, թե ինչպես կարող է Տիրոջ խորհուրդն օգնել մարդուն հաղթահարել ուսման ընթացքում հանդիպող որևէ դժվարություն: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել մտածել այն մասին, թե Փրկիչն ինչպես է իր օրինակով ցույց տվել այս խորհուրդը:

Օրինակ՝ ուսանողները կարող են բացահայտել հետևյալ դժվարությունները՝ դպրոցական քննություններին պատրաստվելը կամ հատուկ աղոթքների պատասխաններ ստանալը: Եթե պայուսակից ընտրվի մի թուղթ, որի վրա գրված է հաստատել ծոմապահության տունը, ուսանողները կարող են քննարկել գաղափարներ և փորձառություններ, թե ծոմն ու աղոթքն ինչպես կարող են մեծացնել սովորելու և Տիրոջ պատասխաններն ավելի լավ ճանաչելու իրենց կարողությունը: Եթե դուք խնդրեք ուսանողներին մտածել, թե Փրկիչն ինչպես է ծոմ պահելու միջոցով սովորելու օրինակ ցույց տվել, նրանք կարող են հիշել, թե Նա ինչպես ծոմ պահեց, որպեսզի պատրաստվի Իր աշխատանքին և ծառայությանը (տես Մատթեոս 4.1–10): Կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքների առնչությունն իրենց կյանքին:

Անձնական կիրառումը

Եզրափակելով՝ ուսանողներին ժամանակ տրամադրեք խորհելու այն եղանակների մասին, որոնցով իրենք ավելի արդյունավետ կձգտեն ուսման՝ հավատքի միջոցով: Կարող եք խրախուսել նրանց գրել իրենց մտքերն իրենց օրագրերում՝ օգտագործելով հետևյալ հուշումները:

  • Ընտրեք ձեր կյանքի մի միջավայր, որտեղ դուք կարող եք բարելավել հավատքի միջոցով սովորելու ձեր ջանքերը (օրինակ՝ տունը, դպրոցը, սեմինարիան և եկեղեցին):

  • Ըստ ձեզ, հավատքի միջոցով սովորելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ այս միջավայրում:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի սովորեք առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով:

Առաջարկեք պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց գաղափարներով: Սա լավ հնարավորություն է առաջարկել ուսանողներին վկայություն տալ այն մարդկանց մասին, որոնք հաջողություններ են ունեցել: