Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 88․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 88․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 88», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 88

Վարդապետություն և Ուխտեր 88

Ակնարկ

1832 թվականի դեկտեմբերի վերջին և 1833 թվականի հունվարի սկզբին Տերը հայտնեց մի ուղերձ, որը Ջոզեֆ Սմիթը անվանեց «ձիթենու տերև»: Խաղաղության այս ուղերձում Տերը բացահայտեց հավերժական նշանակություն ունեցող բազմաթիվ ճշմարտություններ, այդ թվում՝ այն զորությունը, որի միջոցով Նա կառավարում է Իր արարչագործությունները, ինչպես նաև Իր հավերժական օրենքի մասին ճշմարտությունը: Փրկիչը ուսուցանել է Հարության մասին, և այն մասին, որ փառքը, որը մենք ստանում ենք հարություն առնելիս, որոշվում է այն օրենքով, որին մենք հնազանդվում ենք։ Նա հրավիրեց Իր հետևորդներին մոտենալ Իրեն: Նա հրահանգեց Իր ժողովրդին կառուցել տաճար և ցուցումներ տվեց՝ Մարգարեների դպրոց կազմակերպելու համար:

դասընթացի պատկերակ Ուսանողների գիտելիքների գնահատում. Ավետարանական թեմաների վերաբերյալ ուսանողների գիտելիքները կարող են տարբեր լինել: Որպեսզի օգնեք նրանց առաջադիմել, օգտակար կլինի որոշել, թե նրանք ինչ գիտեն այս կամ այն բանի մասին։ Առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով կամ հարցրեք՝ ինչ հարցեր ունեն։ Դա կօգնի ձեզ որոշել դասի այն հատվածները, որոնց վրա նրանք պետք է կենտրոնանան: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը արել դա, տես «Փրկիչը միշտ պատրաստ էր արձագանքել մարդկանց կարիքներին» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 88․14–41»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 88․1–13, 41–50

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ երախտագիտություն զգալ իրենց կյանքում Քրիստոսի Լույսի ազդեցության համար։

  • Ուսանողի նախապատրաստություն․ կարող եք առաջարկել ուսանողներին ժամանակ հատկացնել՝ գիշերային երկնքին նայելու կամ առցանց տիեզերքի պատկերներ ուսումնասիրելու և խորհելու Աստծո վեհության մասին, ինչպես այն երևում է տեսանելի տիեզերքում:

  • Աշխատաթերթ․ «Քրիստոսի լույսը (Մաս 1 և Մաս 2

Վարդապետություն և Ուխտեր 88․14–41

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը, որ իրենք կարող են սելեստիալ փառք ստանալ:

  • Ուսանողի նախապատրաստություն․ առաջարկեք ուսանողներին ստեղծել կարճ ցանկ, թե ինչպես են օրենքները բարելավում մեր կյանքը: Խրախուսեք նրանց հաջորդ դասի համար պատրաստվել՝ կիսվելու իրենց մտքերով:

Վարդապետություն և Ուխտեր 88․51–95

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ստանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտենալու օրհնությունները։

Վարդապետություն և Ուխտեր 88․76-80,117–141

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին սովորել առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով՝ տարբեր միջավայրերում:

  • Ուսանողի նախապատրաստություն․ խրախուսեք ուսանողներին խորհել այն ամենի մասին, ինչ իրենք անում են՝ Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրա հանդեպ հավատքը մեծացնելու համար: Խրախուսեք նրանց պատրաստվել՝ կիսվելու դասարանի հետ իրենց գաղափարներով և առաջընթացով։

  • Տեսանյութ. «Հավատքով ընդունեք ապագան» (16:24, դիտել 10:28-11:20)

  • Առարկաներ Դպրոցական պայուսակ և մի քանի թուղթ