«Դաս 100․ Վարդապետություն և Ուխտեր 88․1–13, 41–50․ Քրիստոսի Լույսը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 88․1–13, 41–50», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում գտնվող Ջոզեֆ Սմիթը և մի քանի քահանայապետեր աղոթեցին Երկնային Հորը՝ Սիոնի կառուցման վերաբերյալ հայտնության համար: Հայտնությունը ուսուցանեց ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի Լույսի զորության և մեծության մասին: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի մեծ երախտագիտություն զգալ իրենց կյանքում Քրիստոսի Լույսի ազդեցության համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուսանողներին տվեք հետևյալ հարցը և գրի առեք նրանց պատասխանները: Կարող եք նաև հնարավորություն տալ նրանց քննարկել հարցը փոքր խմբերով, իսկ հետո գրատախտակին գրել նրանց պատասխանները:
Որո՞նք են այն բաների օրինակները, որոնք դուք կարող եք զգալ, բայց չտեսնել:
Ուսանողները կարող են նշել այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ ջերմությունը, քամին, սերը, երախտագիտությունը, հավատքը և այլն:
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ կան բաներ, որոնք կարող եք զգալ, բայց չտեսնել:
Կարող եք առաջարկել ուսանողներին ոգեշնչում փնտրել՝ ճանաչելու Աստծո ազդեցությունն իրենց կյանքում:
Քրիստոսի Լույսի գործառույթները
Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու ինը երեցները միասին հավաքվեցին Նյուել Ք. Ուիթնիի խանութի վերնահարկում՝ Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում։ Նրանք ցանկանում էին ավելի լավ հասկանալ Սիոնը կառուցելու իրենց պարտականությունները: Ջոզեֆը յուրաքանչյուր մարդու առաջարկեց հերթով աղոթել՝ իմանալու Տիրոջ կամքը: Աղոթելուց հետո մարգարեն ստացավ այն, ինչն այժմ գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնում։
Երբ ուսանողները սկսեն ընթերցումը, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ հատված 6 -ը վերաբերում է Հիսուս Քրիստոսին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․6–13 հատվածները՝ փնտրելով, թե ինչ կարող են ձեզ ուսուցանել այս հատվածները Հիսուս Քրիստոսի և Նրա լույսի մասին:
Հետևյալ վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի մեծ երախտագիտություն զգալ Քրիստոսի Լույսի համար և այն ազդեցության, որ այդ լույսն ունի իրենց կյանքում:
Կարող եք չորս աշխատանքային անկյուն ստեղծել դասասենյակում․ յուրաքանչյուր ուսանող կարող է մոտենալ այդ անկյուններին և կատարել վարժությունը: Ուսանողներին առաջարկեք յուրաքանչյուր անկյունին մոտենալիս իրենց հետ ունենալ իրենց օրագիրը, գրիչ և իրենց սուրբ գրությունները: Որպես այլընտրանք կարող եք ուսանողներին բաժանել չորս հոգանոց խմբերի և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել կատարել աշխատաթերթի բաժիններից մեկը։ Այնուհետև ուսանողները կարող են իրենց սովորածով կիսվել խմբի անդամների հետ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․12–13 հատվածները՝ փնտրելով Քրիստոսի Լույսի նկարագրություններից մեկը։
Կարդացեք Քրիստոսի լույսի հետևյալ սահմանումը.
«[Քրիստոսի Լույսը] աստվածային էներգիան է, այն զորությունը կամ ազդեցությունը, որը բխում է Աստծուց՝ Քրիստոսի միջոցով, և կյանք ու լույս է տալիս ամեն ինչին։ Դա այն օրենքն է, որով բոլոր բաները կառավարվում են երկնքում և երկրի վրա (Վ&Ու 88․6–13 )։ Այն նաև օգնում է մարդկանց հասկանալ ավետարանի ճշմարտությունները և կանգնել ավետարանի ճանապարհի վրա, որը տանում է դեպի փրկություն» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Լույս, Քրիստոսի Լույսը », scriptures.ChurchofJesusChrist.org )
Ինչպե՞ս կամփոփեք, թե ինչ հասկացաք՝ ինչ է Քրիստոսի Լույսը:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է անձամբ ձեզ վրա ազդում Քրիստոսի Լույսը:
Քրիստոսի Լույսի դրսևորումներից մեկը մեր խիղճն է: Գրեք մի այնպիսի սահմանում, որ Երեխաների միության երեխան հասկանա, թե ինչպես եք դուք պատկերացնում, թե ինչ է խիղճը։
Կարդացեք հետևյալ սահմանումը և տեսեք, թե ինչ կարող եք ավելացնել ձեր սահմանմանը.
«[Խիղճը] ճշտի և սխալի ներքին զգացումն է․ այն գալիս է Քրիստոսի Լույսից, որը բոլոր մարդկանց մեջ է (Մորոնի 7.16 )։ Մենք ծնվել ենք ճիշտն ու սխալը տարբերելու բնական ունակությամբ՝ Քրիստոսի Լույսի շնորհիվ, որը տրված է յուրաքանչյուր մարդու (Վ&Ու 84․46 )։ Այդ ունակությունը կոչվում է խիղճ: Դրանով օժտված լինելը մեզ դարձնում է պատասխանատու էակներ: Ինչպես մյուս ունակությունները, մեր խիղճը կարող է մեռել մեղքի կամ սխալ օգտագործելու պատճառով»։ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Խիղճ », scriptures.ChurchofJesusChrist.org )
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․45–46 և Մորոնի 7․16 հատվածները՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես է Քրիստոսի Լույսը գործում որպես մեր խիղճը: Կարող եք այս երկու հատվածների համար խաչաձև հղում ստեղծել:
Այս հատվածներից ո՞ր արտահայտությունն է օգնում է ձեզ հասկանալ, թե ինչ է խիղճը:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ձեզ խիղճ տվել։
Ձեր խիղճի ձայնին լսելը կամ այն անտեսելը ինչպե՞ս կարող է ազդել ձեր կատարած ընտրությունների և ձեր հավերժական նպատակակետի վրա:
Պատկերացրեք, որ ձեզ խնդրում են կիրակնօրյա դպրոցում կիսվել մի հակիրճ մտքով, թե ինչպես կարելի է ավելի լավ վերաբերվել բոլոր մարդկանց, հատկապես նրանց, ովքեր տարբերվում են ձեզանից: Դուք կարող եք օգտվել հետևյալ նյութերից և ցանկացած այլ աղբյուրներից, որոնք ձեզ օգտակար են թվում:
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) ուսուցանել է.
Որքան շատ իմանանք Քրիստոսի Լույսի մասին, այնքան ավելի շատ կհասկանանք կյանքի մասին և այնքան ավելի խոր սեր կունենանք ողջ մարդկության հանդեպ: Մենք կլինենք ավելի լավ ուսուցիչներ, միսիոներներ և ծնողներ և ավելի լավ տղամարդիկ, կանայք և երեխաներ: Մենք ավելի խոր հարգանք կունենանք Եկեղեցու մեր եղբայրների և քույրերի հանդեպ և նրանց հանդեպ, ովքեր չեն հավատում: …
Քրիստոսի Լույսը համընդհանուր է՝ ինչպես արևի լույսը: Որտեղ որ կա մարդկային կյանք, այնտեղ կա Քրիստոսի Լույսը: Ամեն մի կենդանի հոգի օժտված է դրանով: …
Եթե մենք հասկանանք, որ Քրիստոսի Լույսն իսկապես բոլորի մեջ է, ում մենք տեսնում ենք… և մեր ներսում է, … մենք կունենանք այնպիսի քաջություն և ոգեշնչում, որ կգերազանցեն այն, ինչ մենք մինչ այժմ գիտեինք: Եվ դա պետք է այդպես լինի։ Եվ դա կլինի այդպես։ Այս ամենը ավետարանի ճշմարտության մի տարր է, որը քչերն են միայն հասկանում: (Բոյդ Ք. Փաքեր «Քրիստոսի լույսը », Ensign ապրիլ 2005 թ․, 8, 13–14)
Երկու-երեք նախադասությամբ գրեք, թե ինչպես կարող է Քրիստոսի Լույսի վերաբերյալ հասկացողությունը ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում մարդկանց:
Ձեզ երբևէ հուզե՞լ է այս երկրի և տիեզերքի գեղեցկությունը կամ վեհությունը: Ի՞նչ զգացումներ են առաջացնում այս բաները ձեր մեջ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․7–10, 45–47 հատվածները և փնտրեք, թե ինչ եք սովորում Քրիստոսի Լույսի, երկրի և տիեզերքի մասին:
Աշխատանքային անկյուններում աշխատելու համար ուսանողներին ժամանակ տալուց հետո կարող եք նրանց հնարավորություն տալ կիսվել իրենց սովորածով և զգացածով: Հետևյալ հարցերը կարող են օգնել։
Ի՞նչ սովորեցիք Քրիստոսի Լույսի մասին, որն ազդեցիկ էր ձեզ համար:
Ի՞նչ ձևով եք տեսել Քրիստոսի Լույսի ազդեցությունը ձեր կյանքում:
Ձեր կարծիքով, ձեր կյանքում Քրիստոսի Լույսը տեսնելն ու ճանաչելն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Կարող եք կիսվել, թե ինչպես է ձեզ վրա ազդել Քրիստոսի Լույսն ավելի լավ հասկանալը:
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) ուսուցանել է.
Բոլորն ամենուրեք արդեն ունեն Քրիստոսի Հոգին [կամ Քրիստոսի Լույսը], և եթե Սուրբ Հոգու Ոգին կարող է այցելել ամեն մարդու, Սուրբ Հոգու պարգևը կարող է ձեռք բերվել միայն «հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին» (Հավատո Հանգանակներ 1.3 ), «ընկղմամբ մկրտվելով՝ մեղքերի թողության համար [և] ձեռնադրվելով՝ Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար» (Հավատո Հանգանակներ 1.4 ): Դրա ներկայությունը ինքնաբերաբար չէ, ինչպես Քրիստոսի Հոգու ներկայությունը: Այս պարգևը պետք է շնորհվի մեկի կողմից, ով իշխանություն է կրում (տես Հավատո Հանգանակներ 1.5 ): (Բոյդ Ք. Փաքեր «Քրիստոսի Լույսը », Ensign, ապրիլ 2005 թ․, 13)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․
2:3
Երեց Քրիստոֆերսոնն ուսուցանում է Վերականգնման ուղերձով կիսվելու կարևորության մասին և առաջարկում երեք պահանջ, որպեսզի դա հաջողությամբ կատարվի։
Եթե Քրիստոսի սերն ապրում է մեր մեջ, մարդիկ կիմանան, որ նրանց հանդեպ մեր սերն իրական է։ Եթե Սուրբ Հոգու լույսը շողում է մեր մեջ, այն կարտացոլի նրանց մեջ Քրիստոսի Լույսը։ Դուք ձեր էությամբ հաստատում եք ձեր հրավերի իսկությունը՝ գալ և վայելել Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության ուրախությունը։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կիսվենք Վերականգնման և Հարության ուղերձով », Լիահոնա , մայիս 2020 թ․, 112)
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) ուսուցանել է.
Քրիստոսի Լույսը գոյություն ուներ ձեր մեջ նախքան ձեր ծնվելը (տես Վ&Ու 93․23, 29–30 ), և այն ձեզ հետ կլինի ձեր կյանքի ամեն վայրկյան և չի կորչի, երբ ձեր մահկանացու մարմինը փոշի դառնա: Այն միշտ կա: …
Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է. «Այդ լույսը երբեք ամբողջովին չի մարում … [խոսելով Քրիստոսի Լույսի մասին], եթե մենք չենք գործում աններելի մեղք: Նրա փայլը կարող է այնքան խամրած լինել, որ մենք դժվարությամբ կարողանանք ընկալել այն, բայց դա նրա համար է, որ մենք թեժացնենք կրակը, որը ավելի վառ կվառվի՝ հասկացողության և գիտելիքի շնորհիվ: Առանց դրա մենք չենք կարողանա հասնել որևէ բանի։ Մեր միսիոներական աշխատանքը ի չիք կդառնա»։ (Բոյդ Ք. Փաքեր «Քրիստոսի լույսը », Ensign ապրիլ 2005 թ․, 10, 14)
Նախկինում Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդական քույր Շերոն Յուբենկն ասել է.
Աճելու համար մեր հիմնական կարիքներից մեկը մեր լույսի աղբյուրի՝ Հիսուս Քրիստոսի հետ կապված մնալն է: Նա է մեր ուժի աղբյուրը, Լույսը և Կյանքն աշխարհի: Առանց Նրա հետ ուժեղ կապի մենք սկսում ենք հոգևորապես մահանալ: …
Հիսուսն ասաց. «Ես եմ լույսը, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն» [Վարդապետություն և Ուխտեր 6․21 ]։ Դա նշանակում է՝ խավարը չի կարող հանգցնել այդ լույսը, որքան էլ փորձի: Երբեք: Դուք կարող եք վստահ լինել, որ Նրա լույսը կլինի ձեզ հետ: (Շերոն Յուբենկ, «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում », Լիահոնա , մայիս 2019, 73, 75)
2:33
What is light? In this three part series, Elder David A. Bednar discusses how we receive and perceive light from God. Part 1 centers on the properties of light and how the Light of Christ affects all men and women everywhere.
«Աշխարհի Լույսն ու Կյանքը »
«Քրիստոսի Լույսը »
Ցանկության դեպքում կարող եք օգտագործել հետևյալ նյութը՝ բաժիններից մեկը փոխարինելու կամ լրացուցիչ բաժին ավելացնելու համար:
Քրիստոսի Լույսի գործառույթներից մեկն այն է, որ այն «կենդանացնում է ձեր հասկացողությունը» (Վարդապետություն և Ուխտեր 88.11 ): Դա կարող է տեղի ունենալ ձեզ ոգեշնչելու միջոցով ցանկացած պատվավոր աշխատանքում, որը դուք կատարում եք:
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) ուսուցանել է.
Քրիստոսի Հոգին կարող է լուսավորել գյուտարարին, գիտնականին, նկարիչին, քանդակագործին, երգահանին, կատարողին, ճարտարապետին, հեղինակին, որպեսզի ստեղծեն մեծ և ոգեշնչված գործեր ողջ մարդկության օրհնության և բարիքի համար։
Այդ Հոգին կարող է հուշել գյուղացուն իր դաշտում և ձկնորսին՝ իր նավակի մեջ։ Այն կարող է ոգեշնչել ուսուցչին՝ իր դասարանում և միսիոներին՝ իր քննարկումը ներկայացնելիս։ Այն կարող է ոգեշնչել ուսանողին, որը լսում է։ Եվ որ շատ կարևոր է, այն կարող է ոգեշնչել ամուսնուն ու կնոջը, հորը և մորը։ (Բոյդ Ք. Փաքեր «Քրիստոսի Լույսը », Ensign, ապրիլ 2005 թ․, 10)
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող եք ճանաչել այն օգնությունը, որը գալիս է Փրկչի լույսի միջոցով:
Քրիստոսի Լույսը ո՞ր աշխատանքն է բարելավել կամ կարող է բարելավել ձեր կյանքում:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 88.3–5 հատվածների իմաստը, կարող եք առաջարկել նրանց կարդալ հատվածները և փնտրել, թե ինչ էր Տերը պարգևում աղոթքի հավաքված Սրբերին։
Կարող եք կիսվել հետևյալ մեջբերումով՝ ավելի լավ հասկանալու Խոստումի Սուրբ Հոգին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է.
Խոստումի Սուրբ Հոգին Սուրբ Հոգու հաստատուն զորությունն է։ Խոստումի Սուրբ Հոգով կնքվելու համար պարտադիր է արարողություն, երդում կամ ուխտ երկրի վրա և երկնքում։ (Տես Վ&Ու 132․7 :) Սուրբ Հոգուց այս «հավանության կնիքը» ստանալը ավետարանի ուխտերը «ժամանակի ընթացքում» պահելիս հավատարմության, ազնվության և հաստատակամության արդյունք է (Մովսես 7.21 )։ Այնուամենայնիվ, այս կնիքը կարող է կորսվել անարդարության և օրինազանցության միջոցով:
Խոստումի Սուրբ Հոգով մաքրվելն ու կնքվելը վերստին ծնվելու գործընթացի գագաթնակետային քայլերն են։ (Դեյվիդ Ա. Բեդնար, «Դուք պետք է վերստին ծնվեք », Լիահոնա , մայիս 2007, 22)։