Ջոզեֆ Սմիթին Իմաստության Խոսքը հայտնելուց հետո (տես «Վարդապետություն և Ուխտեր 89.1–17» դասը), Հիսուս Քրիստոսը բացատրեց որոշ օրհնություններ, որոնք Ինքը առաջարկում է նրանց, ովքեր հավատարմությամբ պահում են այս հայտնության մեջ ուսուցանված սկզբունքները: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ընտրել ապրել Իմաստության Խոսքով և ստանալ Փրկչի խոստացած օրհնությունները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատնեշը
Երեց Ֆոն Գ. Քիթչը մի օր էր վայելում իր օրը լողափում, երբ լողափ եկած մի խումբ սերֆինգիստներ սկսեցին վրդովվել, թե ինչու է ծովածոցի և բաց օվկիանոսի միջև արհեստական պատնեշ դրվել: Սերֆինգիստները զայրացած բողոքում էին, որ պատնեշը փչացնում է իրենց ճամփորդությունը՝ թույլ չտալով իրենց սահել մեծ ալիքների վրայով, որոնք մնում էին ծովածոցից դուրս:
10:19
Ի վերջո [տեղացի մի տարեց սերֆինգիստ] վեր կացավ և մոտեցավ խմբին։ Առանց որևէ բան ասելու, նա իր ուսապարկից հանեց հեռադիտակը և տվեց սերֆերներից մեկին՝ մատնացույց անելով պատնեշի կողմը։ Բոլոր սերֆինգիստները նայեցին հեռադիտակով։ Երբ իմ հերթը հասավ, հեռադիտակի օգնությամբ ես տեսա մի բան, որը մինչ այդ չէի կարող տեսնել. մեջքի լողակներ՝ մեծ շնաձկները պատնեշի մյուս կողմում, ստորջրյա ժայռերի մոտ սնվում էին։ …
Մենք կանգնած էինք այդ գեղեցիկ լողափին, և մեր տեսակետը միանգամից փոխվեց: Պատնեշը, որը կոպիտ ու սահմանափակող էր թվում և կարծես թե խանգարում էր մեծ ալիքների վրայով սահելու զվարճանքին ու ուրախությանը, դարձավ լրիվ ուրիշ բան։ Նորովի ընկալելով վտանգը, որը թաքնված էր անմիջապես մակերեսի տակ, այդ արգելքը մեզ արդեն պաշտպանություն, ապահովություն և խաղաղությունն էր ներշնչում։ (Ֆոն Գ. Քիթչ, «Օրհնված ու երջանիկ են նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», Լիահոնա, նոյեմբեր 2015, 116)
Երեց Քիթչի փորձառությունը ի՞նչ կարող է սովորեցնել մեզ Աստծո և Նրա պատվիրանների մասին:
Ո՞ր պատվիրաններն են լավագույնս ցույց տալիս մեզ պաշտպանելու Աստծո ցանկությունը: Ինչո՞ւ։
Իմաստության Խոսքը դուք համարում եք Երկնային Հոր օրհնությո՞ւն, թե՞ սահմանափակում ձեր կյանքում:
Ի՞նչ գիտեք այն օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրն առաջարկում է նրանց, ովքեր պահում են Իմաստության Խոսքը:
Որքանո՞վ է կարևոր է ձեզ համար պահել Իմաստության Խոսքը: Ինչո՞ւ։
Օրհնություններ, որոնք Փրկիչը ցանկանում է տալ մեզ
Ջոզեֆ Սմիթին Իմաստության Խոսքը հայտնելուց հետո Հիսուս Քրիստոսը բացատրեց այն օրհնությունները, որոնք Ինքը և Երկնային Հայրն առաջարկում են նրանց, ովքեր հավատարմությամբ հնազանդվում են այդ հայտնությանը:
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 7–8 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023): Կարդացեք նաև նախկինում Առաջին նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ ուսմունքները: Նա հիշում է մի փորձառություն, որն ունեցել է երիտասարդ տարիքում զինվորական ծառայության ժամանակ, երբ նկատել է, որ որոշ զինվորներ, որոնք չեն պահում Իմաստության Խոսքը, գերազանցում են իրեն իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ: Փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մարդկանց գտնել իրենց հարցերի պատասխանները Տիրոջ տված խոստումների վերաբերյալ՝ Վարդապետություն և Ուխտեր 89.18, 20 հատվածներում:
Ի վերջո, ես սովորեցի, որ Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում. դրանք գալիս են Իր ժամանակին և Իր ձևով: Տարիներ անց, ես պարզորոշ տեսա ապացույցն այն աշխարհիկ օրհնությունների, որոնք գալիս էին նրանց, ովքեր հնազանդվում էին Իմաստության Խոսքին՝ ի լրումն այն հոգևոր օրհնությունների, որոնք գալիս են անմիջապես՝ Աստծո բոլոր օրենքներին հնազանդվելու արդյունքում: Հետ նայելով՝ ես գիտեմ հաստատ, որ Տիրոջ խոստումները գուցե միշտ չեն արագ կատարվում, սակայն անտարակուսելի են (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Համբերությամբ շարունակենք», Լիահոնա, մայիս 2010, 58)
Ի՞նչ սովորեցիք Տիրոջ և Նրա խոստումների մասին, որ կարող է օգնել մարդուն, որը հավատարմությամբ պահում է Իմաստության Խոսքը, բայց շարունակում է պայքարել առողջական խնդիրների դեմ:
Իմաստության և գիտելիքի օրհնություններ (հատվածներ 19)
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29․34 հատվածը և մտածեք, թե ինչպես կարող է այս հատվածում Փրկչի ուսուցանած վարդապետությունը կիրառվել Իմաստության Խոսքի վերաբերյալ:
Ինչո՞ւ է Իմաստության Խոսքը առաջին հերթին նաև հոգևոր օրհնություն, բացի ֆիզիկական օրհնություն լինելուց:
Մեր հնազանդությունն Իմաստության Խոսքին ինչպե՞ս է հնարավորություն տալիս Փրկչին օրհնել մեզ աշխարհիկ իմաստությամբ և գիտելիքով, նաև հոգևոր իմաստությամբ և գիտելիքով:
Իմաստության Խոսքին հնազանդվելն ինչպե՞ս է օգնում մեզ լիարժեք հայտնություն ստանալ Աստծուց՝ Սուրբ Հոգու միջոցով:
Դանիելը և Բաբելոնում ապրող այլ երիտասարդներ ուսում էին ստացել և վարժվել էին, որպեսզի դառնան թագավորի իմաստունները։ Երբ նրանց առաջարկեցին թագավորի կերակուրը, Դանիելը հրաժարվեց այն ուտել՝ Տիրոջ՝ այն ժամանակվա առողջական օրենքների պատճառով։ Թագավորի ծառան՝ որպես փորձարկում թույլ տվեց Դանիելին և նրա ընկերներին 10 օր շարունակ ուտել տարբեր ուտեստներ՝ տեսնելու, թե արդյոք նրանք նույնքան առողջ և խելացի կլինեն, որքան ծրագրին մասնակցող մյուս երիտասարդները:
Կարդացեք Դանիել 1.17–20 հատվածները՝ փնտրելով իմաստության աշխարհիկ և հոգևոր օրհնությունների ապացույցները, որ Աստված տվեց Դանիելին և նրա ընկերներին:
Փրկչի պաշտպանության ի՞նչ օրինակներ են եղել ձեր կյանքում՝ Իմաստության Խոսքը պահելու արդյունքում:
Հնազանդվել Իմաստության Խոսքին
Հիմնվելով Իմաստության Խոսքի մասին ձեր սովորածի վրա, ինչո՞ւ եք կարծում, որ դուք պետք է հնազանդվեք Քրիստոսի այս հայտնությանը:
Կազմեք ծրագիր, որը կօգնի ձեզ պահել Իմաստության Խոսքը: Նշեք իրավիճակներ կամ գայթակղություններ, որոնց դուք կարող եք բախվել, և որոշեք լավագույն եղանակը, որով կարող եք դրանք հաղթահարել: Կարող եք աղոթքի միջոցով Երկնային Հոր հետ կիսվել ձեր ցանկություններով և ձեր ծրագրով և խնդրել Նրա զորությունը՝ հաջողության հասնելու համար: