Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 93․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 93․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 93», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 93

Վարդապետություն և Ուխտեր 93

Ակնարկ

Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում Փրկիչը բացահայտեց Իր մասին կարևոր ճշմարտություններ՝ նպատակ ունենալով օգնել մեզ «իմանա[լ], թե ինչպես պիտի երկրպագե[ն]ք և իմանա[լ], թե ում ե[ն]ք երկրպագում» (հատված 19)։ Մենք սովորում ենք, որ կարող ենք ստանալ լույսի և ճշմարտության լիություն, որը գալիս է Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից, եթե պահենք պատվիրանները:

դասընթացի պատկերակՕգնեք սովորողներին խորացնել իրենց երախտագիտությունն ու սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Երբ ուսանողները սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, օգնեք նրանց ոչ միայն իմանալ, թե Նա ինչ է ասել ու արել, այլև իմանալ, թե ով է Նա։ Դա անելու եղանակներից մեկը Նրա բնութագրերի և հատկանիշների վրա կենտրոնանալն է: Որպեսզի իմանաք, թե ինչպես անել դա, տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 93․1–22»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 93․1–22

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Հիսուս Քրիստոսի որոշ դերերի և հատկանիշների մասին։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե իրենց կյանքի վրա ինչպես է ազդում այն, ինչ իրենք գիտեն Հիսուս Քրիստոսի մասին:

  • Նկարներ․ որևէ հայտնի մարդու և Հիսուս Քրիստոսի պատկերը

  • Բովանդակություն ցուցադրման համար. Ուսումնական վարժության աղյուսակ

Վարդապետություն և Ուխտեր 93․19–53

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ձգտել ավելի շատ ստանալ Աստծո լույսն ու ճշմարտությունն իրենց կյանքում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կազմել այն քայլերի ցուցակը, որ իրենք կատարում են՝ Հիսուս Քրիստոսի ազդեցությունը իրենց կյանք հրավիրելու համար: Ուսանողները կարող են նաև կազմել այն քայլերի ցանկը, որոնք, իրենց կարծիքով, կարող են կատարել, որպեսզի հետագայում վայելեն Նրա ազդեցությունն ամեն օր:

  • Տեսանյութեր․ «Լույսը միանում է լույսին» (11:02, դիտել 0:32-2:15 և 2:15-2:52), «Երկնային լույսի կրողները» (22:09, 18:26-19:36), «Գտնել Քրիստոսին դժվար ժամանակներում» (4:35)

  • Բովանդակություն ցուցադրման համար. Ուսումնական վարժության աղյուսակ

  • Նկար․ Ավելացված և նվազեցված ճշմարտության լույսը

Գնահատեք ձեր գիտելիքները 7

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հիշել և գնահատել իրենց հոգևոր աճը՝ Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության իրենց ուսումնասիրության ընթացքում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես են իրենք փոխվել կամ հոգևորապես աճել՝ Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության իրենց վերջին ուսումնասիրության արդյունքում:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ «Բացատրեք Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսներն ու հատկանիշները» վարժության համար տրված տարբերակները