«Դաս 109․ Գնահատեք ձեր գիտելիքները 7․ Վարդապետություն և Ուխտեր 84–93», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Գնահատեք ձեր գիտելիքները 7», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 109․ Վարդապետություն և Ուխտեր 93
Գնահատեք ձեր գիտելիքները 7
Խորհրդածելով մեր հոգևոր ուսման շուրջ և գնահատելով այն՝ կօգնենք մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել այն հոգևոր աճը, որ նրանք ունեցել են Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության ուսումնասիրության միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Առաջընթաց
-
Ի՞նչ օրինակներ գիտեք, որոնց առաջընթացին մենք կարող ենք հետևել:
-
Ինչո՞ւ է օգտակար տեղյակ լինել այս բաների առաջընթացի մասին։
Այս դասում դուք կգնահատեք այն հոգևոր առաջընթացը, որը դուք ունենում եք Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության ուսումնասիրության միջոցով: Դա ձեզ հնարավորություն կտա նշել ձեր հաջողությունները և կատարել անհրաժեշտ ճշգրտումները:
-
Ի՞նչ եղանակներով եք դուք հոգևոր առաջընթաց ունեցել Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունն ուսումնասիրելիս:
Բացատրեք Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսներն ու հատկանիշները
Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունում Փրկչի հրավերներից մեկն է՝ «սովորել [Նրանից] և լսել [Նրա] խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 19․23):
-
Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության ձեր վերջին ուսումնասիրության ընթացքում:
-
Կազմեք Հիսուս Քրիստոսի այն անունների կամ տիտղոսների ցանկը, որոնք դուք վերջերս ուսումնասիրել եք: Այնուհետև ընտրեք դրանցից մեկը կամ մի քանիսը և պատասխանեք հետևյալ հարցերին. (1) Այս անունը կամ տիտղոսը ի՞նչ է ձեզ ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (2) Այս անունը կամ տիտղոսը ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե Նա ինչպես կարող է օգնել ձեզ:
-
Ստեղծեք Հիսուս Քրիստոսի ձեր սիրած որոշ դերերի կամ տիտղոսների պատկեր՝ տեսողական եղանակով դրանք ներկայացնելու համար։ Դա կարող է լինել բառերի ամպ կամ նկար, որը ներկայացնում է ձեր ընտրած դերերից կամ տիտղոսներից մեկը կամ մի քանիսը: Ներառեք կիրառելի սուրբ գրությունների հղումները՝ որպես ձեր ստեղծագործության մաս:
-
Գրեք բանաստեղծություն կամ երգի բառեր, որոնք ներառում են Հիսուս Քրիստոսի ձեր սիրելի դերերից կամ տիտղոսներից մի քանիսը:
-
Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեիք որևէ մեկին ուսուցանելու, թե ով է Հիսուս Քրիստոսը և Նա ինչ կարող է անել մեզ համար: Գրեք առնվազն մեկ պարբերության ծավալով նկարագրություն, որը ներառում է Քրիստոսի դերերից կամ տիտղոսներից առնվազն երեքը:
Ավելի մեծ ցանկություն զգացեք Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու համար
Հնարավոր է, դուք հիշում եք Վարդապետություն և Ուխտեր 88.63 հատվածում Փրկիչի մի կարևոր հրավերի ուսումնասիրությունը։ Կարդացեք այդ հատվածը՝ Փրկչի հրավերը կրկնելու համար:
-
Հիսուս Քրիստոսին մոտենալու այսօրվա ձեր ցանկությունը ինչպե՞ս է համեմատվում այդ ցանկության հետ մի քանի շաբաթ կամ ամիս առաջ (ավելի քիչ, համարյա նույնը կամ ավելի շատ):
-
Ի՞նչ եք սովորել կամ զգացել, որն ազդել է ձեր ցանկությունների վրա:
-
Ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել՝ Քրիստոսին ավելի մոտենալու համար: Ի՞նչ գործողություններ եք ցանկանում ձեռնարկել՝ Քրիստոսին ավելի մոտենալու համար:
Կիրառելու առաջարկներ
Որպես սեմինարիայում ձեր ուսումնասիրության մաս, ձեզ կարող է առաջարկվել սուրբ գրություններից որոշակի հրավերներ կիրառել ձեր կյանքում:
Հիշեք մի քանի նպատակ, որ դրել եք ինքներդ ձեր առջև, կամ այն հոգևոր տպավորությունները, որոնք ունեցել եք ուսումնասիրության ընթացքում: Դուք կարող եք դա անել՝ նայելով ձեր ուսումնասիրության օրագիրը կամ գտնելով սուրբ գրություններ, որոնք վերջերս նշել եք։
-
Ի՞նչ ջանքեր եք գործադրել Հիսուս Քրիստոսի այս ուսմունքները ձեր կյանքում կիրառելու համար:
-
Ի՞նչ փոփոխությունների են առաջացրել այս ջանքերը ձեր կյանքում և Աստծո հետ ձեր հարաբերություններում:
-
Ձեր կարծիքով, որո՞նք պետք է լինեն ձեր հաջորդ քայլերն այս ուղղություններով: