«Վարդապետություն և Ուխտեր 94–97․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 94–97», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 94–97
Վարդապետություն և Ուխտեր 94–97
Ակնարկ
1832 թ. դեկտեմբերի վերջին Տերը պատվիրեց Սրբերին տաճար կառուցել Կիրթլենդում (Օհայո)։ 1833 թվականի հունիսին նրանք չէին սկսել շինարարությունը։ Տերը խրատեց Իր ժողովրդին և վերահաստատեց Իր տունը կառուցելու Իր պատվիրանը: Երբ Միսսուրիի Եկեղեցու ղեկավարները Ջոզեֆ Սմիթից հրահանգներ խնդրեցին, Տերը նաև նրանց պատվիրեց տաճար կառուցել:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 95
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ երկրպագելու Տիրոջը Իր տաճարում։
-
Ուսանողի նախապատրաստում առաջարկեք ուսանողներին գրել իրենց օրագրերում այն մասին, թե Տերն ինչպես է օրհնել իրենց՝ տաճարների մասին իրենց գիտելիքների միջոցով: Սա նրանց կնախապատրաստի դասարանի հետ կիսվել փորձառություններով:
-
Աշխատաթերթ․ «Կիրթլենդի տաճարը կառուցելու համար կատարված զոհաբերություններ»
-
Տեսանյութ․ «Տաճարները փարոս են» (2:50)
Վարդապետություն և Ուխտեր 97
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին դառնալ սրտով մաքուր:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել տաճարային երաշխավորագրի հարցերից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ իրենց պատասխանների մասին՝ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց ([գրքույկ, 2022], 36–37) գրքույկի հավելվածում ։ Դա կարող է օգնել նրանց պատրաստվել սովորելու մաքրության մասին։
-
Առարկաներ․ մի բաժակ կամ շիշ մաքուր ջուր և Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց գրքույկի օրինակներ կամ հասանելիություն։
-
Տեսանյութ. «Կուզեմ տեսնել տաճարը» (16:13, դիտել 7:34-8:46)
Վարդապետության սերտման գործնական պարապմունք 7
Դասի նպատակը․ ուսանողներին հնարավորություն տալ զարգացնել վարդապետության սերտման հատվածների և դրանցում ուսուցանվող վարդապետության սերտման հմտությունը, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման հատված, որ իրենք կցանկանային անգիր սովորել: Խրախուսեք նրանց որոշ ժամանակ հատկացնել՝ հատվածը անգիր սովորելու համար՝ օգտագործելով վարդապետության սերտման հավելվածը կամ այլ աղբյուրներ։
-
Առարկաներ․ թերթիկներ կամ քարտեր՝ պատկերներով քարտեր ստեղծելու համար